23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։ Մեր ավագ սերունդը մեզ չժառանգեց անկախություն և ազատություն՝ թողնելով մեզ այն ճահճի մեջ, որում այսօր ապրում ենք, և մենք ստիպված ենք ինքներս նվաճել մեր ազատությունը։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր և նաև մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով և որոշ դեպքերում՝ նաև զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ և անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։ Մենք մեր սեփական երկրում օլիգարխների համար ընդամենը ռեսուրս ենք, ընդամենը սպառող։ Մեր զինվորների մոտ մարդու իրավունք և ազատություն արտահայտությունները ծիծաղ են առաջացնում։
Ինձ իր նկատմամբ բռնության մեջ մեղադրող Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել էր, որ ես դրսևորում եմ անհնազանդ վարք։ Այո, ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել տգետ լֆիկներին և շմայսներին, անմարդկային լիսկաներին ու նեմեցներին, անօրեն ու թալանչի սերժիկների ու սաշիկների խաղի կանոններին և անօրեն ոստիկանների անօրինական պահանջներին։ Մեր երկրում իշխանության ներկայացուցիչը ոստիկանը կամ պատգամավորը չէ, մեր երկրում իշխանության ներկայացուցիչը քաղաքացին է։
Մենք ենք իշխանության կրողը, այլ ոչ թե ոստիկաններն ու հաստավիզ օլիգարխները։ Հերիք է հնազանդվենք այս անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Հանդուրժողականությունը, իհարկե, լավ բան է, բայց կան բաներ, որոնք հանդուրժել չի կարելի։ Չի կարելի հանդուրժել, որ մի խումբ տգետ, անօրեն և անմարդկային օլիգարխներ զավթեն մի ամբողջ ժողովրդի իշխանություն ու վարվեն այդ ժողովրդի հետ ոչխարի հոտի պես։ Չի կարելի հանդուրժել, որ երիտասարդ աղջկան փողոցում ծեծեն իր քաղաքական հայացքների համար։ Չի կարելի հանդուրժել, որ որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տան, ինչպես թուրք ասկյարներն էին քարշ տալիս հայ կանանց ու աղջիկներին։ Հանդուրժել այս ամենը կնշանակի վերածվել ոչխարի հոտի։ Մենք ոչխարի հոտ չենք։ Մենք հազարամյակների պատմամշակութային արժեքներ կրող ենք, մենք մարդիկ ենք, ովքեր կարող են անգամ այս համատարած ճահճի մեջ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ոտք գցել աշխարհի ամենազարգացած պետությունների հետ։
Ուրեմն՝ հանդուրժել այս ամենը չի՛ կարելի։ Հերի՛ք է նստենք տներում, դո՛ւրս եկեք փողոց, փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը, ձեր պահանջներն ու դժգոհությունները խոհանոցից հանեք փողո՛ց, օգտվե՛ք անհնազանդության ձեր իրավունքից։ Դո՛ւրս եկեք պայքարի, քանի դեռ այս տականքների խունտան վերջնականապես չի վերացրել մեր պետությունը։
Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։
Գևորգ Սաֆարյան
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ընթանում է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական երկրորդ նիստը:
Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
«Դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ: Անցած դատական նիստին մենք միջնորդություն ներկայացրեցինք, ինչը դատարանի կողմից մերժվեց, մերժվեց նաեւ դատավարությունը ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին միջնորդությունը: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ կա կանխակալ վերաբերմունք տուժող կողմի նկատմամբ: Ուստի ինքնաբացարկ ենք հայտնում ձեզ»,- ասել էր նա:
Հայցվոր կողմը պնդում էր, որ «Ա և Գ» ՍՊԸ ընկերությունը «Զելյոնայա Մետկա» անվան տակ կեղծում է իրենց «Զելյոնայա մարկա» ապրանքանիշով օղին։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ՀՀԿ) ընտանիքին պատկանող ընկերությունները օղիներ կեղծելու մեղադրանքով այսօր դատարանում էին հայտնվել։
«Զելյոնայա մարկա» ապրանքանիշի սեփականատեր, Կիպրոսում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը և փաստաբանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարան որպես ապացույց բերել էին Ալեքսանյանների և իրենց ընկերության օղիների օրինակները՝ պնդելով, որ «Զելյոնայա մետկա» օղու շշի ձևավորումը շփոթության աստիճան նման է իրենց արտադրած «Զելյոնայա մարկա» օղու շշին, և պահանջում էին արգելել ընկերությանը շարունակել նման ապրանքանիշով արտադրությունը։
Կիպրոսում գրանցված ընկերությունը պահանջ ունի նաև «Երևան Սիթի» սուպերմարկետները ներկայացնող «Ալեքս Գրիգ» ընկերությունից, քանի որ, ըստ փաստաբանի, «Ա և Գ» ընկերության արտադրած օղիները վաճառվում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ուստի իրենք պահանջում են, արգելել այդ օղու վաճառքը «Երևան սիթի»-ի ցանցում:
Որպես ապացույց փաստաբանը ներկայացրեց «Երևան սիթի» ցանցի խանութներից մեկից գնված «Զելյոնայա մետկա» օղու կտրոնը:
Պատասխանող կողմերից «Ալեքս Գրիգ» ընկերությունը չէր ներկայացել։ Իսկ «Ա և Գ» ընկերությունը ներկայացնող փաստաբանը խնդրեց տարանջատել երկու ընկերությունների հանդեպ պահանջները։
Այդ նպատակով հայցվոր կողմը ժամանակ խնդրեց։
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 3-ին։
Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը կմեկնարկի րոպեներ անց՝ կրկին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
«Արմավիրի» ՔԿՀ-ում հունվարի 4-ին ինքնասպան եղած 21-ամյա Անզոր Կարապետյանը, ով կալանավորվել էր սպանության փորձի մեղադրանքով և կալանավայրում էր գտնվում ընդամենը 1 օր: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա եղել է կարանտինում, ինչը նշանակում է, որ նա խցում միայնակ է եղել: Այս տեղեկությունը քրեակատարողական հիմնարկից ճշտել չհաջողվեց։
Կալանավորի ինքնասպանությունից հետո կատարված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ կալանավորի ինքնասպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել):
Այս պատմության հետքերով գնալով՝ պարզեցինք, որ երիտասարդը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դանակահարության համար. նա դեկտեմբերի 31-ին վիճաբանել է չորս այլ երիտասարդների հետ:
Տղայական վիճաբանության պատճառն էլ, պարզվում է, աղջիկ է եղել։ Մեր տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավելի ուշ զարգացում է ունեցել և ավարտվել դանակահարությամբ, ինչի համար նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար։
Նշենք նաև, որ Կարապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև զինվորական ծառայության ընթացքում:
Գտնվելով պարտադիր ժամկետային ծառայության մեջ՝ Կարապետյանը վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտի հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել գործը քննել արագացված ընթացակարգով:
Այսպիսով, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Կարապետյանը դատապարտվել էր 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանվել էր 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Դատավճռից դժգոհ մեղադրող դատախազը վերաքնիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակել 6 ամիս ժամկետով ազատազրկում:
Սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում տագնապ էր հարուցում, իսկ օմբուդսմենի հրաժարականն այն բերեց աղետալի վիճակի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին հայտարարեց իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:
«Օմբուդսմենը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ պետք է իր գնահատականը տար զեկույցի տեսքով մարդու ընտրական իրավունքների եւ մեր շարժման ակտիվիստների նկատմամաբ ոտնձգությունների վերաբերյալ, սակայն իշխանությունների եւ ճնշումների ներքո հրաժարական տվեց: Օմբուդսեմնն իր հրաժարականով ցույց տվեց, որ չի կարող ներկայի ռեժիմի օրոք պաշտպանել մարդու իրավունքները»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անունից Հմայակ Հովհաննիսյանը պահանջ-վերջնագիր ներկայացրեց իշխանություններին, շարժման անդամ դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակից ձերբակալված, ապա կալանավորված Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը քննարկելու եւ լուծելու համար:
«Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում Հայաստանում մարու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խայտառակ զեկույց է ներկայացվելու,մինչ այդ իշխանությւոններից պահանջում ենք ազատ արձակել մեր շարժման խոսնակին՝ Գավռուշին, որն անվախ իրերն իր անունով էր կոչում եւ դնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, ինչի համար էլ կալանավորվել է, եթե նրան ազատ չարձակեն, ապա մենք կդիմենք Եվրոպայի օմբուդսմենին: Միակ բանը որ կարող է մեզ հետ պահել դրանից, Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելն է»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի միջնորդությունը և սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 42-ամյա Արաքսյա Էդուարդի Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրեց երկամսյա կալանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը բավարարեր խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը:
Ֆոտոլրագրողը նոր մանրամասներ է հայտնում նրանց մասին: Արաքսյա Էդուարդի Սուքիասյանը ծնվել է 1974 թվականի մարտի 29-ին, Գյումրի քաղաքում: Գտնվելով ոչ փաստացի ամուսնական կապի մեջ Արամայիս Շահջանյանի հետ՝ նա ունեցել է 4 երեխաների՝ Արփինե Շահջանյանը գտնվել է Վրարդաշենի խնամքի հաստատությունում՝ վարքային խնդիրներ ունենալու պատճառով: Մարգարիտ Շահջանյանը՝ ծնված 05.04.2003 թ-ին, Մարիամ Շանջանյանը՝ ծնված 02.08,2004 թ-ին, և Ռեբեկա Սուքիասյանը՝ ծնված 10.02.2007 թ-ին:
Մ. Շահջանյանը մոր կողմից լքվել է դեռևս 2 տարեկանում և հայտնաբերվել Գյումրու ոստիկանության կողմից վագոն-տնակում՝ մենակ, կիսամերկ: 2005 թ-ի մայիսի 2-ից խնամվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում: 2009 թ-ի հունիսի 13-ից տեղափոխվել է և մինչև այժմ խնամվում է Գավառի մանկատանը:
Մարիամ Շահջանյանը և Ռեբեկա Սուքիասյնաը փոքր հասակից հայտնվել են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, քանի որ մայրը 2009 թ-ի ապրիլի 3-ին ձերբակալվել է սպանության փորձ կատարելու համար և 2009թ-ի ապրիլի 29-ից ազատազրկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և պատիժը կրել «Աբովյան» ՔԿՀ-ում: Ընդ որում, հանցագործությունը կատարվել է Մարիամ Շահինջանյանի աչքի առաջ, որը հոգեկան լուրջ տրավմա է առաջացրել աղջկա մոտ: Երեխաները կրկին հայտնվել են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, որից հետո 2009 թ-ի մայիսի 29-ից ապաստանել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում:
2011 թ-ի հուլիսի 2-ից Մարիամը և Ռեբեկան խնամվում են Գավառի մանկատանը: 2013 թ-ի հունվար ամսից Արաքսյա Սուքիասյանը գտնվել է ազատության մեջ և երեխաներին այցելել է 2 անգամ, այն էլ՝ ոգելից խնիչքի ազդեցության տակ, որը տեսնելով՝ Մարգարիտան հրաժարվել է մոր հետ տեսակցելուց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի ծնողները (հայրը՝ Արամայիս Շահջանյանը, որը 2-րդ անգամ իր պատիժը կրում էր «Սևան» ՔԿՀ-ում, իր հակաիրավական և հակահասարակական վարքագծի պատճառով), չարամտորեն խուսափել և չարաշահել են իրենց իրենց ծնողական իրավունքներն ու պարտականությունները նրանց հանցագործ վարքագիծը բացասական ազդեցություն է թողել երեխաների վրա, միաժամանակ երեխայի՝ Մարգարիտ Շահջանյանի խնդրանքով 2014 թ-ի հունսի 25-ին Գավառի մանկատունը հայցադիմումով դինել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Մարգարիտի ծնողներին՝ Ա. Սուքիասյանի ու Ա. Շահջանյանին ծնողական իրավունքից զրկելու համար և 2014 թ-ի հոկտեմբերի 21-ին դատարանը բավարարել է հայցը և և նրանց զրկել ծնողական իրավունքներից:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևանի բնակիչ, 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը: Վերջինս կասկածվում էր հունվարի 11-ին Երևանի Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանին մահ պատճառելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություներով` Ա. Սուքիասյանը իր սիրեցյալի հետ այցելել էր մահացածի տուն, 2 օր այնտեղ էին մնացել, հետո կենցաղային հարցերի շուրջ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչն էլ ավարտվել էր բնակարանի տանտիրոջ մահով: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ Ա. Սուքիասյանը նախկինում դատապարտված է եղել ու տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել անհերքելի ապացույցներ` խոստովանել էր կատարվածը և քննիչի որոշմամբ Ա. Սուքիասյանը որպես կասկածյալ ձերբակալվել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը: Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել էին նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
2015թ. նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է Մամիկոն Խոջոյանի գործի մասին, ով 77-ամյա ՀՀ քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014թ. ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային և կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ ՀՀ իշխանություններին հանձնվելուց և տուն վերադառնալուց երկու ամիս անց: Այս գործի հայցվորներին՝ պարոն Խոջոյանի երեք զավակներին ներկայացնում են Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում և Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն (Երևան):
Պարոն Խոջոյանը բնակվում էր ՀՀ Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, որը մոտ է Ադրբեջանի սահմանին: 2014թ. հունվարի 28-ի առավոտյան նա իր ընտանիքի անդամներին ասել է, որ գնում է դաշտից խաղող քաղելու: Մարզում պետական սահմանը գծանշված չէ: Այդ օրն ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որում նա շրջապատված էր մի խումբ մարդկանցով, որոնց թվում կար Ադրբեջանի զինվորական համազգեստով ինչ-որ մեկը: Այդտեղ երևում է, որ նա վնասվածք չունի: Երկու օր անց ադրբեջանական լրատվական ծառայությունը նրա հետ հարցազրույց է անցկացնում, որտեղ երևում է, որ նրա բազուկը կոտրված է: Հայտնվում էր, որ նա պահվում է անազատության մեջ և ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի մեջ լինելու համար: Հաջորդ օրը հեռարձակված լուրերից երևում է, որ նա դժվարանում է ոտքի կանգնել և, որ նրա ձախ աչքը վնասված է:
Ավելի քան մեկ ամիս անց՝ 2014թ. մարտի 4-ին պարոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո սահմանագծի մոտ վերադարձվում է ՀՀ իշխանություններին: Երբ նրա երեխաներն այցելեցին նրան Հայաստանի հիվանդանոցում, նա ճանաչողական խնդիրներ ուներ և խիստ վախեցած էր: Նա ասել էր երեխաներին, որ իրեն տարել են Բաքու, որտեղ նա ծեծի է ենթարկել, ստիպել են քնել բետոնի վրա, աղ են լցրել վերքերի վրա, ներարկումներ են կատարել և շիկացած մետաղով այրել են գլուխը: Դատաբժշկական փորձաքննությունը բենզինի և հոգեմետ (ընկալումները մթագնող) դեղերի հետքեր է բացահայտել նրա արյան և մեզի մեջ: Պարոն Խոջոյանը մահացել է իր տանը 2014թ. մայիսի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց վեց շաբաթ անց:
Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի և, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որն իր մեջ պարունակել է անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ է ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ և 3-րդ հոդվածները: Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել է նրա մահվանը: Նրանք նաև պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել պարոն Խոջոյանի կալանավորման և նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո հեռուստատեսությամբ և ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի ևս մեկ խախտում:
Ավելին, պարոն Խոջոյանի երեխաները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, և նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջև է կանգնել: Կապված սրա և վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Վերջապես, նրանք պնդում են, որ իրենց իրավունքները և իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված):
Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին և դատարանի հարցերին մինչև 2016թ. մարտի 8-ը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո 20-ամյա Անզոր Կարապետյանը հունվարի 4-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել:
Արմավիրում բնակվող երիտասարդի հարազատները, սակայն, պաշտոնական վարկածին չեն հավատում և պնդում են՝ դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:
Հայրը` Մարատ Կարապետյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 31-ն որդին վիճաբանությունից հետո ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել են, իսկ հունվարի 3-ին կալանավորել՝ սպանության փորձի հատկանիշով, ու տեղափոխել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
«Ամսի 3-ին տարել են, ամսի 4-ին՝ իրիկունը դա է եղել, մի օր էլ չի անցել, իրեն դատարան են տարել, սանկցիա են դրել իրա վրա, մի օրից քիչ է անցել։ Իրեն ուշ ժամի՝ մոտավորապես 11-ին տարել մեկուսարան, մյուս օրը ժամը 7-ից 7 անց 10-ի սահմաններում տեսել են, որ ինքնասպան է եղել»,- պատմեց հայրը։
Մարատ Կարապետյանը պատմեց, որ որդին անցած տարի ամռանն էր վերադարձել բանակից, առաջիկայում պետք է աշխատանքի անցներ, աշխույժ էր ու բազմաթիվ ծրագրեր ուներ, բացի այդ՝ ինքը կալանավորումից առաջ հանդիպել էր որդուն, ով, հոր խոսքերով, «նորմալ տրամադրության մեջ էր», ընկերները նույնպես վկայել են, որ նա երբևէ չի խոսել ինքնասպան լինելու մտադրության մասին»
«Ես չեմ հավատում, որովհետև ինքը բանակ ծառայած է եղել, դաժե բանակում տասը օր էլ կարգապահական է գնացել, ինքը խեղճ տղա չէր, որ ինքն իրա վրա ձեռք բարձրացնել»,- ասաց հայրը։
Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշով: «Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ այս պահին կասկածյալ ու մեղադրյալ չկա:
Ի դեպ, սա մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրված արդեն երրորդ ինքնասպանության դեպքն է, ընդ որում, պաշտոնական վարկածի համաձայն, բոլորն էլ իրենց կյանքին վերջ են տվել կախվելու միջոցով: Հայաստանում գործող քրեակատարողական 12 հիմնարկներից «Արմավիրը» ամենանորն է:
«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց՝ իրենց տեղեկությունների համաձայն՝ Անզոր Կարապետյանը գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն այն խցում, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին մեկ այլ դատապարտյալ կախվել էր:
azatutyun.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.