23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 3-ին, իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացանով համագյուղացիներ՝ 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին սպանելու մեջ:
Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 3-ին, կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել էին «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված էին: Դեպքի վայրում՝ փռի մոտ աշխատում էին ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան:
shamshyan.com/hy/article/2016/02/04/76240/
Փետրվարի 3-ին՝ ժամը 23.45-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ, նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի ազգականն է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան:
shamshyan.com
2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:
Անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը:
Յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստը:
Տեղեկացնում ենք նաև, որ, հետայսու խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով Ծառայության տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:
2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր են կնքել հետևյալ բանկերը.
- Հայբիզնեսբանկ,
- Պրոմեթեյ բանկ
- ՀայԷկոնոմբանկ
Միաժամանակ, համապատասխան քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՌԴ Լենինգրադի մարզի Շլիսելբուրգ քաղաքումզինված միջադեպը տեղի է ունեցել 60 հազար ռուբլի գումարի պատճառով. այդ մասին 47news կայքին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Հստակեցվել է, որ վիճաբանել են ավտոտեխսպասարկման կետի տերն ու Արթուր անունով մեկը, որն այդ բիզնեսում 60 հազար ռուբլի է ներդրել։
Նախնական տվյալներով՝ նա մի խումբ երիտասարդներ է ուղարկել խնդիրը լուծելու համար, և ինքը որոշել է ներկա չլինել խոսակցությանը։ Զինված բանակցողների խմբին դիմավորել են ավտոսպասարկման կետի աշխատակիցները, որոնք չեն վախեցել հյուրերից ու աշխատանքային գործիքներով ու բահերով են զինվել։
Այցելուների նյարդերը տեղի են տվել, և հրաձգություն է սկսվել։
«Նշվում է, որ կրակել են միայն մեկ կողմի ներկայացուցիչները։ Խառնաշփոթի ընթացքում նրանք սպանել ու վիրավորել են նաև իրենց ընկերներին»,-պատմել է աղբյուրը։
Հրաձգության բոլոր մասնակիցները բացահայտվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր միջադեպի հետևանքով վիրավորված 5 մարդու մասին։ Նրանցից երկուսը մահացել էին։ Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, մյուսը՝ 1971 թվականին ծնված Արմեն Խուրշուդյանը։ Հայտնի է, որ երկուսն էլ բիզնեսի հետ կապ ունեն և կոնֆլիկտի տարբեր կողմերում են եղել։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Իրավաբան.net
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 23:30 սահմաններում, Գյումրու Անի թաղամասի 13 շենքի 116 բնակարան է ներկայացել զինվորական համազգեստով ՌԴ ռազմաբազայի զինծառայող ու պարտադրել բնակարանում ապրող բնակիչներին, որ վերջիններս բացեն տան դուռը: Ինչպես ավելի վաղ ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է տանտիրուհի Ռուզաննա Երանոսյանը, զինծառայողը հարբած է եղել ու անընդհատ գոռացել՝ բացեք դուռը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե նյութերի նախապատրաստման շրջանում Երանոսյանների բնակարան այցելած ՌԴ ռազմաբազայի զինծառայող Սուդնիկովը որոշակի բացատրություններ է տվել՝ մասնավորապես նշելով, որ բնակարանը շփոթել է հարեւանությամբ ապրող ռուսաստանցի ծառայակցի տան հետ. ոչ միայն ինքը, այլ նաեւ հարեւանությամբ բնակվող զինծառայողը նշում է, որ ինքը ճանապարհել է իր ընկերոջը՝ Սուդնիկովին, խմած են եղել միասին, ճանապարհել է, որպեսզի տաքսիով գնա, հետագայում տեղյակ չի, որ վերադարձել է, ոստիկանությունում է տեղեկացել այդ մասին»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը:
Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ կատարվածի մասին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը տեղյակ է, նյութերի նախապատրաստման ընթացքում, Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ, հանցագործության հատկանիշներ դեռեւս չեն հայտնաբերվել, նյութերի նախապատրաստումից հետո պատրաստվում են համապատասխան միջնորդագիր ներկայացնել ռազմաբազայի հրամանատարությանը.
«Հրամանատարությունը չէր կարող տեղյակ չլիներ, եւ մենք այդ ամենին արձագանքում ենք օրենքով սահմանված կարգով, ցանկացած երեւույթի՝ բազայի հետ կապված կլինի, թե մեր զինված ուժերի, որեւէ տարբերություն չկա: Կնախապատրաստենք նյութերը, եթե հանցագործության հատկանիշներ կհայտնաբերվեն, բնականաբար կհարուցվի քրեական գործ, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն այս պահի դրությամբ հանցագործության մասին վկայող որեւէ փաստական տվյալ չունենք»,- ասաց ՇՄ դատախազը:
Րաֆֆի Ասլանյանը նշեց նաեւ, որ դեպքի օրը Երանոսյանների բնակարան այցելած ռուսաստանցի զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել.
«Եթե կպարզենք, որ հանցագործություն չկա, այդ դեպքում կանդրադառնանք տվյալ անձի կարգապահական պատասխանատվության հարցին եւ համապատասխան միջնորդագրերով կդիմենք ռուսական ռազմական ստորաբաժանման ղեկավարությանը: Անձը հանդիսանում է հրետանավոր, տանկի մասնագետ, ամրակցված զենք չունի»,- եզրափակեց նա:
Եղիշե Պետրոսի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Գենոյի Մարդանյանի և 3 անչափահաս երեխաների` Պետրոս Եղիշեի Մարդանյանի, Ալֆրեդ Եղիշեի Գևորգյանի և Գայանե Եղիշեի Գևորգյանի հետ իր կողմից օգտագործվող «Երազ» մակնիշի 64ՍՍ640 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամասի «Համատե» մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ ավտոմեքենայի ընթացքը չի դանդաղեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք: Ավելի ուշ՝ 2014թ. դեկտեմբերի 12-ին վերադարձրել էին հայրենիք:
SHAMSHYAN.com-ը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Եղիշե Պետրոսի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Եղիշե Պետրոսի Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի սկիզբը հաշվել Եղիշե Պետրոսի Գևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ռուզաննա Գենոյի Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռուզաննա Գենոյի Մարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան` 1 /մեկ/ տարի ժամկետով` չփոխելով մշտական բնակության վայրը, ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Փորձաշրջանի սկիզբը հաշվել հաշվառման վերցնելու պահից: Ռուզաննա Գենոյի Մարդանյանի վարքի նկատմամբ հետագա հսկողությունը դնել ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա:
Ապացույց ճանաչված ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված 10.01.2010թ. ժամը 23:30-ին ստացված հեռախոսագիրը թողնել քրեական գործին կցված և պահել գործի հետ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում: Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
shamshyan.com
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:
Մասնավորապես, կարևոր նոր փոփոխություններից է աշխատանքային պայմանագրի բովանդակության. փորձաշրջանի պայմանների, ամենամյա արձակուրդի տեսակի և դրա տևողությանը վերաբերող դրույթները, որոնք պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում:
Ստորև ներկայացնում ենք, թե որ դրույթները պետք է նշվեն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և աշխատանքային պայմանագրում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).
5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.
7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.
8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.
9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).
10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.
12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.
13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
2. Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:
Իրավաբան.net
Եթե պարտքով փող եք տվել մեկ ուրիշ անձի, կամ իրավաբանորեն ասված կնքել փոխառության պայմանագիր, ապա.
1.այդ գործերը մի փորձեք տեղափոխել քրեաիրավական հարթություն` դիմելով ոստիկանություն կամ դատախազություն, քանի որ ստեղծված իրավիճակը բացառապես կրում է քաղաքացիարիավական բնույթ (ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում Լիա Ավետիսյանի վերաբերյալ),
2.այդ գործերով քաղաքացիական վարույթի շրջանակներում դուք կարող եք միայն հայցադիմում ներկայացնել դատարան` գումարի բռնագանձման պահանջով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.