Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 31-ի գիշերը՝ ժամը 23:30 սահմաններում, Գյումրու Անի թաղամասի 13 շենքի 116 բնակարան է ներկայացել զինվորական համազգեստով ՌԴ ռազմաբազայի զինծառայող ու պարտադրել բնակարանում ապրող բնակիչներին, որ վերջիններս բացեն տան դուռը: Ինչպես ավելի վաղ ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է տանտիրուհի Ռուզաննա Երանոսյանը, զինծառայողը հարբած է եղել ու անընդհատ գոռացել՝ բացեք դուռը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե նյութերի նախապատրաստման շրջանում Երանոսյանների բնակարան այցելած ՌԴ ռազմաբազայի զինծառայող Սուդնիկովը որոշակի բացատրություններ է տվել՝ մասնավորապես նշելով, որ բնակարանը շփոթել է հարեւանությամբ ապրող ռուսաստանցի ծառայակցի տան հետ. ոչ միայն ինքը, այլ նաեւ հարեւանությամբ բնակվող զինծառայողը նշում է, որ ինքը ճանապարհել է իր ընկերոջը՝ Սուդնիկովին, խմած են եղել միասին, ճանապարհել է, որպեսզի տաքսիով գնա, հետագայում տեղյակ չի, որ վերադարձել է, ոստիկանությունում է տեղեկացել այդ մասին»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը:
Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ կատարվածի մասին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը տեղյակ է, նյութերի նախապատրաստման ընթացքում, Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ, հանցագործության հատկանիշներ դեռեւս չեն հայտնաբերվել, նյութերի նախապատրաստումից հետո պատրաստվում են համապատասխան միջնորդագիր ներկայացնել ռազմաբազայի հրամանատարությանը.
«Հրամանատարությունը չէր կարող տեղյակ չլիներ, եւ մենք այդ ամենին արձագանքում ենք օրենքով սահմանված կարգով, ցանկացած երեւույթի՝ բազայի հետ կապված կլինի, թե մեր զինված ուժերի, որեւէ տարբերություն չկա: Կնախապատրաստենք նյութերը, եթե հանցագործության հատկանիշներ կհայտնաբերվեն, բնականաբար կհարուցվի քրեական գործ, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն այս պահի դրությամբ հանցագործության մասին վկայող որեւէ փաստական տվյալ չունենք»,- ասաց ՇՄ դատախազը:
Րաֆֆի Ասլանյանը նշեց նաեւ, որ դեպքի օրը Երանոսյանների բնակարան այցելած ռուսաստանցի զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել.
«Եթե կպարզենք, որ հանցագործություն չկա, այդ դեպքում կանդրադառնանք տվյալ անձի կարգապահական պատասխանատվության հարցին եւ համապատասխան միջնորդագրերով կդիմենք ռուսական ռազմական ստորաբաժանման ղեկավարությանը: Անձը հանդիսանում է հրետանավոր, տանկի մասնագետ, ամրակցված զենք չունի»,- եզրափակեց նա:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.