23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի հոդված 32-րդը սահմանում է Ծերության և հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը.
1.Ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):
2.Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, դիմում է տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է անձամբ:
4.Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
5.Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
6.Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:
7.Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարին լրանալը կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:
8.Սույն հոդվածով սահմանված նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):
Օրենքն ամբողջությամբ՝ այստեղ:
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում` փետրվարի 11-ին, Լոռու մարզում տեղի ունեցած կողոպոտի փաստով:
Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցից, որ դպորցի զուգարանում մի կին փորձել է աշակերտուհի, 9-ամյա Մանե Ոսկանյանի ականջներից հափշտակել ականջողերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դպրոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունիք աշխատակիցները, ովքեր պարզել են, որ դպրոցի 2-րդ հարկի զուգարանում մի անծանոթ կին 2 ձեռքերով քաշելով և ցավեցնելով` բացարձակ հափշտակել է նույն դպրոցի 3/գ դասարանի աշակերտ Մ. Ոսկանյանի ականջողերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ժամեր անց Տարոնի բաժնի ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են Բաղրամյան փողոցի 74 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 62-ամյա Գյուլնարա Դերձյանին, ում մոտ էլ հայտնաբերվել է երեխայից հափշտակած ոսկյա ականջողերը, որը գնահատվել է 100 հազար դրամ:
shamshyan.com
Հայաստանում այսօր առանցքային քաղաքական խնդիրը պատասխանատվության հարցն է: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ազատության հրապարակում հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
«Սա դարձել է ավանդական: «Մարտի մեկն» առ այսօր չի ստացել իր պատշաճ իրավական գնահատականը, և բոլորս գիտենք, որ քաղաքացիների դեմ ուժ գործադրած մարդիկ, սպանություններ կատարած մարդիկ առ այսօր անպատիժ են մնացել: Անպատիժ են մնացել նաև նրանք, ովքեր ղեկավարել են այդ մարդկանց, կոծկել են համապատասխան քննչական գործողություներ՝ այդ մարդկանց բացահայտման ուղղությամբ»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ քաղաքագետի՝ անպատասխանատվության այս երևույթը թույլ տվեց ՀՀԿ-ին աղավաղել 2012թ.-ի, 2013թ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները:
«Արդյունքը չի արտահայտում ժողովրդի քվեն: Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրությունը ոչ միայն չի հավաքել անհրաժեշտ թվով քվե, այլև նույնիսկ կեսից ավելին չի եղել ընդհանուր մասնակիցների թվից: Այսինքն՝ ռեժիմն այդ նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին ունեցել է մեծ պարտություն»,- նշեց Ղուկասյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ երբ «Մարտի մեկի» բացահայտման առնչությամբ Աղվան Վարդանյանն ու Գևորգ Կոստանյանը բանավիճում էին, Կոստանյանը ասել էր, թե քրեական գործերի հետաքննման սկզբունքներից մեկը բազմակողմանիությունն է:
«Այսօր մենք տեսնում ենք, որ Կոստանյանն այդ սկզբունքին չի հետևում: Այն բոլոր քրեական գործերը, որոնք կան, ցույց են տալիս, որ չի հետաքննվում՝ ով է ղեկավարել ընտրախախտողներին: Եղել են համակարգված գործողություններ»,- նկատեց Անդրիաս Ղուկասյանը՝ ասելով, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրակեղծարարության վերաբերյալ էլ իշխանությունները հորդորում են մոռանալ այդ մասին:
Նա ասաց, որ «իրենք պահանջում են Հայաստանում քաղբանտարկյալներին ազատել»:
«Կարծես քաղաքական ուժերի մեջ ունենք նախնական կոնսենսուս, որ միավորվենք այս հարցի շուրջ, սա կարող է միավորել մեզ բոլորիս, որովհետև բոլորը հասկանում են, որ ընդդիմադիր գործիչներին լռեցնելու համար ռեժիմն ազատորեն օգտագործում է այս գործիքը»,- նշեց նա՝ ասելով, որ իրենք պահանջում են կրճատել նաև ոստիկանների թիվը:
«Որոշ կառույցներ միգուցե առհասարակ պետք է վերացնել, բայց ժողովրդավարությանը նպաստելու համար պետք է կրճատել ոստիկանների թիվը»,- հավելեց Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երկրում պետք է հայտարարել նաև համաներում, որովհետև դատապարտյալները պարբերաբար հացադուլ են հայտարարում, որովհետև այս ոլորտում չեն պահպանվում մարդու իրավունքների էլեմենտար պահանջները:
Նա հույս հայտնեց, որ այս պահանջների շուրջ կմիավորվի ընդդիմությունը:
https://www.youtube.com/watch?v=vkc0cYJQ0QU
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
- հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
- այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
- քաղաքացին` կառավարության որոշմամբ.
- մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.
- գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:
Երևան քաղաքի բնակիչ Արմեն Եփրեմյանը էլեկտրաէներգիայի հաշվիչների աշխատանքի վերաբերյալ փոքրիկ մոնիտորինգ է իրականացրել իր թաղամասում:
«Հաշվիչում նշված ժամն ու իրական ժամը չեն համապատասխանում միմյանց: Ամենաքիչ տարբերությունը եղել է 15 րոպե, գրանցվել է 2, 3 ժամի տարբերություն: Բոլորն աշխատում են ի վնաս բնակչի, հօգուտ ՀԷՑ-ի: Մենք այստեղ միտում ենք տեսնում, որ դա եղել է ոչ պատահական կերպով, այլ նպատակային հետ են տալիս ժամերը»,-Panorama.am-ի հետ զրույցում իր անցկացրած մոնիտորինգի արդյունքները ներկայացրեց Ա. Եփրեմյանը:
Նա հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի համար սահմանված են գիշերային ու ցերակային սակագներ: Ժամային կարգավորումների խախտված լինելու հետևանքով բնակիչ բաժանորդները տուժում են:
Ա. Եփրեմյանի մոտ կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ էլեկտրաէնեգիայի համար սկսեց ավելի շատ վճարել.
«Ընդհանրապես վճարում էի ամսական 7 հազար դրամ, թանկացումից հետո ստաբիլ վճարել եմ 13-14 հազար դրամ, արդեն մի քանի ամիս վճարում եմ 22-23 հազար դրամ: Ես սկսեցի ուսումնասիրել, արդյո՞ք կան հաղոնցումներ, որտե՞ղ կարող են լինել կորուստներ: Հաղորդալարերով եկա մինչև հաշվիչ: Օրինակ, մեր տան հաշվիչի ժամային տարբերությունը մեր փողոցում ամենաքիչն էր՝ 1 ժամ 20 րոպե: Դա նշանակում է, եթե մարդը աշխատանքից տուն է գալիս, նախատեսում է հարդուկ, լվացք անի ուշ ժամի՝ մտածելով ավելի էժան է լինելու, բայց փաստացի թանկ գնով է վճարելու»:
ՀԷՑ պաշտոնական կայքում նշվում է, որ սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառման սարքի առկայության դեպքում և գործում է`
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ը՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
Արմեն Եփրեմյանի մոնիտորինգի արդյունքում երեք հարևանների հետ դիմում է ներկայացրել ՀԷՑ ընկերությանը: Պատասխան ստանալու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի լրացել: Այս ընթացքում ընկերությունից որևէ արձագանք չի ստացել:
Արմեն Եփրեմյանը մտադիր է մոնիտորինգը շարունակել տարբեր վարչական շրջաններում՝ հասկանալու խնդիրը համատարած բնույթ ունի, թե ոչ:
ՀԷՑ ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը ժամային կարգավորումների խախտված լինելու վերաբերյալ Երևան քաղաքի բնակիչներից նոյեմբերին ստացել է 5, դեկտեմբերին՝ 19, հունվարին՝ 2 բողոք:
«Ի դեպ նշեմ, որ դրանց մեծ մասի շեղման արդյունքում ոչ թե բաժանորդը, այլ ՀԷՑ-ն է վնաս կրել»,-նշեց Սարջանյանը:
Ընկերության մամուլի քարտուղարը պնդում է, որ ժամային կարգավորումները խախտված լինելու հարցում ընկերությունը միտումնավոր որևէ բան չի անում:
«Շեղումը հաշվիչում եղած մարտկոցների աշխատանքի հետևանք է: Երբ հոսանքն անջատվում է, այդ ընթացքում լիցքավորում չի իրականացվում, դրանք սկսում են չաշխատել: Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:
Սարջանյանի խոսքով, քանի որ ընկերությունում տեղյակ են խնդրի մասին, բոլոր մասնաճյուղերին հանձնարարվել է, որ տեսուչներն անընդհատ հետևեն ժամերին:
«Անկախ նրանից, մարդը դիմում է, թե ոչ, մեր աշխատակիցները հետևում են»,-ավելացրեց նա:
Արմեն Եփրեմյանը հակադարձում է, որ եթե նույնիսկ ընկերության մեղքով չի եղել սխալմունքը, ապա պատասխանատուն ՀԷՑ-ն է:
«Ես մեր տեսուչին ասացի խնդրի մասին: Նա ասաց, որևէ բան անել չի կարող: Ասաց՝ դու գնա դիմում գրի, տար լաբորատորիա, դա նշանակում է՝ փող ծախսի, ժամանակ ծախսի: Եթե հաշվիչն իմը չէ, այն գտնվում է փողոցում, համարվում է ՀԷՑ-ի սեփականությունը»,-ասաց նա:
Քաղաքացին կոչ է անում բոլորին ստուգել հաշվիչներն ու ընկերությունից պահանջել անհապաղ ուղղել ժամանային կարգավորումները, ինչպես նաև իրականացնել հետհաշվարկ հաշվիչի տեղակայման օրից մինչ այսօր, գնահատել վնասի չափը դրամային արտահայտությամբ և փոխհատուցել:
Դիմումում նշված պահանջները չբավարարելու դեպքում քաղաքացին մտադիր է դիմել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Աղբյուրը .panorama.am/
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2016թ. փետրվարի 11-ի հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշումը:
Որոշման ընդունմամբ` 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանվել է:
Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետին, ըստ որի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն.
Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևյալ անհատական տվյալները.
1) հանրային ծառայությունների համարանիշը.
2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.
3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
4) քաղաքացիությունը.
5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
6) սեռը.
7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).
9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.
10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան:
Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
Տեղեկացնենք, որ բնակչության պետական ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:
Աղբյուրը՝iravaban.net
2001 թվականին Մոսկվայում սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 1982 թ. ծնված Հովհաննես Հարությունի Հովհաննեսյանը:
Նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010 56-48-21, 010 56-12-32, 055 00-22-09 հեռախոսահամարներով:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Տեղեկություն տրամադրողին խոստացվում է դրամական պարգև:
Պայծառատես Անի Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը խոսել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
«Անշուշտ, հասկանալով հանդերձ, որ «6-րդ զգայարանը» ընդամենը հեռուստաշոու է, սակայն այդ ծարգիրը մեզ մոտ լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այդ իմաստով ունենք բազում բողքոներ մեր հավատավոր ժողովրդի կողմից, նրանք դիմումներ են մեզ ուղարկել, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմի այդ հեռուստաըներությանը՝ կասեցնելու այդ հաղորդումը, որը պատճառ է դառնում բազում գայթակղությունների եւ իր տեսակի մեջ ճիշտ չէ: Իհարկե, մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի հեռուստաընկերությունը վերանայի եւ հաղորդաշարը, որը շահավետ չէ մեր ժողովրդի հոգեւոր-բարոյական կյանքի համար, ուղղակի դուրս բերվի հեռուստածրագրից: Անշուշտ, ես չեմ հետեւում այդ հաղորդմանը, սակայն, ծանոթանալով ոմն պայծառատես Անի Գրիգորյանի հարցազրույցին, կասեմ, որ անձը չի կարող նման մերկապարանոց հայտարարություններ անել՝ ասելով, որ այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կարտարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ եւ այլն, եւ այլն: Նմանօրինակ հայտարարություններն ուղղակի պատճառ կարող են դառնալ մարդու դատապարտության, որովհետեւ որեւէ նման ապացույցներև չկան, մենք լիարժեք գիտենք՝ ինչ է կատարվում ճեմարաններում եւ անձը բարոյական իրավունք չունի նման հայտարարություններով ստվերել մի ամբողջ հաստատության հեղինակություն, առավել եւս, որ նա անգամ մեկ քար չի դրել այդ հաստատության կառուցման եւ կայացման համար»,-ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Շարունակելով խոսքը՝ քահանան հավելեց. «Ինչ վերաբերվում է նրա ասած մյուս հարցերին, ես որեւէ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ ակնհայտ է, որ անձը առանց գիտակցելու՝ ինչ է խոսում, ուղղակի բարբաջանքներ է դուրս տալիս եւ որեւէ լուրջ բան նրա ասածի մեջ չկա»:
Անդրադառնալով պայծառատեսի այն մտքին, թե առաջիկայում օրենք է ընդունվելու, համաձայն որի՝ եկեղեցին կնքելու է համասեռամոլներին, Տեր Վահրամն ասաց. «Տեղեկություն չունենք, թե ինչ օրենք` այն էլ առաջիկայում ընդունվելիք, նկատի ունի նա, սակայն նշեմ, որ Եկեղեցին և եկեղեցականները, երբ չափահաս անձը իր հավատից մղված գալիս է մկրտվելու, չեն զբաղվում այդ անձի սեռական կողմնորոշումների քննությամբ: Ամեն անձ ազատ է՝ գալու դեպի Աստված եւ մկրտվելու: Քննվում է, թե արդյոք այդ անձը գիտակցում է իր քայլի կարևորությունը, որքանով պատրաստ է դրան, բայց ոչ թե ինչ սեռական կողմնորոշում ունի։ Այլ հարց է, եթե անձը բացահայտ հայտարարում է իր կողմնորոշման մասին. այն ժամանակ հոգևորականը նրան ապաշխարության շրջան է նշանակում, ապա մկրտում: Սակայն պետք է հավելել, որ շատ մարդկանց համար հենց մկրտությունն է այն հանգրվանը, որով Աստծուն դառնալով վերափոխվում է ողջ կյանքը:
Աղբյուրը՝life.panorama.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.