23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
Էլեկտրաէներգիայի հաշվիչների համար գիշերային և ցերեկային ժամերի կարգավորման խախտում կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը:
«Իմանալով, որ երեկոյան 11-ից հետո հաշվիչն անցնում է գիշերային ժամանակի և սակագինը տասը դրամով պակաս է լինում, շատ էլեկտրասարքավորումներից օգտվում ենք գիշերային ժամերի, բայց փաստորեն ինձ մոտ գիշերային սակագինը աշխատում է գիշերը 12:23-ից հետո: Այսինքն լինում է գերածախս, վճարում եմ ավել գումար»,-ասաց Եփրեմյանը՝ նշելով, որ խախտումը հայտնաբերելուց հետո դիմում է ներկայացրել «ՀԷՑ»-ին՝ վերահաշվարկ կատարելու և վնասի փոխհատուցման համար:Հանդիպմանը ներկա «ՀԷՑ» Կենտրոն համայնքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանը չժխտեց, որ նման խնդիր կա հաշվիչների ժամային գոտիների հետ կապված. «ԷՄՕԿ-ը, որը կարգավորում է բաժանորդ մատակարար հարաբերությունները, չի նախատեսում վերահաշվարկ ժամային խախտումների դեպքում: ԷՄՕԿ-ն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և մենք այդ հարցով պետք է դիմենք, հասկանալու համար, թե ինչպես է կարգավորվում հարաբերությունները»,-նշեց «ՀԷՑ» ներկայացուցիչը:
Սակայն Ղազինյանը չհամաձայնվեց Եփրեմյանի հետ. «Ամեն դեպքում «ՀԷՑ»-ը բոլոր դիմումներին ընթացք տալու ժամանակ փորձում է իր կողմից անել հնարավորը, որպեսզի բաժանորդը չտուժի»:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ խնդրի հետ կապված իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել և դիմել են ոչ միայն «ՀԷՑ»-ին, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու էներգետիկայի նախարարությանը:
«ՀԷՑ-ն ունի նոր ղեկավարություն և նրանց համար առաջնայինը պետք է լինի այս խնդիրը կարգավորելը: Հաշվիչի հետ կապված կան բազմաթիվ պրոբլեմներ, սա մեկն է այդ պրոբլեմներից, մարդիկ կասկածում են իրենց հաշվիչի ցուցմունքների վրա: Այս դարում նույնիսկ անհարմար է խոսել այդ տեխնիկական հարցերից»,-ասաց Ա. Պողոսյանը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգողը նաև տեղեկացրեց, որ անձամբ ոչ պրոֆեսիոնալ մոնիթորինգ է արել Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և գրեթե բոլորում էլ խախտումների նույն պատկերն է. «Հազարից մեկ կարելի է տեսնել հաշվիչների, որտեղ ժամային արտահայտությունը համապատասխանում է իրական ժամին, մոտավորապես 70-80 տոկոս հաշվիչներն աշխատում են ի վնաս ժողովրդի: Միջին հաշվարկով եղել է 1 ժամ 40 րոպե տարբերություն»:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման համար ձեռնարկվող քայլերին «ՀԷՑ» աշխատակից Դավիթ Ղազինյանն ասաց. «Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ն աշխատում է միանշանակ բաժանորդի օգտին: Յուրաքանչյուր ահազանգի շատ արագ արձագանքում են մեր աշխատակիցները: Ես չեմ կարող ասել, որ այս խնդիրը համատարած բնույթ է կրում»:
Նրա խոսքերով՝ իրենց թեժ գծի ստացած բոլոր դիմում բողոքներին արձագանքվում է շատ արագ. «Ներկայացնել, որ «ՀԷՑ»-ն ավել ծախսեր է գրում, նման խնդիր չկա: Միայն փետրվարին 220 դիմում բողոք ենք ստացել: Վերջին երեք ամսվա ընթացքում 49 աշխատակից ազատվել է աշխատանքից, 39-ը՝ կարգապահական տույժեր են կրել»:
Ղազինյանը վերջում կոչ արեց ազգաբնակչությանը հետևել իրենց ծախսերին և ճիշտ իմանալ տանը եղած էլեկտրական սարքավորումների հզորությունը:
Panorama.am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ 2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Ասատրյանը:
Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
«Փաստինֆո»
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Ստորև ներկայացնում ենք չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
1.1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ (Սեզոնային աշխատանքային պայմանագիր` ժամկետը` ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում)) կամ 101-րդ (Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` ժամկետը` մինչև երկու ամիս): հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Այսօր՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից:
Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել են նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Կախյանին, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող HUMMER մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենն ու Նվերը երկար ժամանակ միասին գործարքներ են արել ՌԴ-ում, հետո վերադարձել են և իրար մեջ ունեցել են պարտք ու պահանջ, իսկ այսօր Արմենը HUMMER-ով, իսկ Նվերը՝ Ford Transit մակնիշի ավտավտոմեքենայով հանդիպել են Վահագնի գյուղի սկզբնամասում, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Կախյանը այն ընտանիքի անդամն է, որի ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ սպանել էին, այդ թվում՝ կանանց և մանկահասակ երեխաներին:
Փաստի առթիվ վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Կախյանին հայտնաբերելու ուղղությամբ:
shamshyan.com
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական գրասենյակում առանձնակի դաժանությամբ 28-ամյա Արթուր Նազարյանին սպանելու մեջ, որից հետո ստահակը դիմել էր փախուստի՝ հատելով հայ-վրացական սահմանը: Կ. Շահինյանըը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում՝ ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Վարդան Հովսեփյանի գլխավորությամբ և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո 4-5 ամսվա ընթացքում կասկածյալ մարդասպանը տեղափոխվելու է Հայաստան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ:
Դատարանը բավարարել էր ավագ քննիչ Ա. Խաչատրյանի միջնորդությունը և եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվեր, նա կտեղափոխվեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել էին, որ սպանությունը կատարել էր Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել էր հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել էին ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել էր Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց խմբերով եղել էին մի քանի հասցեներում և ձեռք էին բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում:
Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր:
iravaban.net-ի փոխանցմամբ՝ 35-ամյա Ա.Պ-ն մեղադրվում է իրենից 22 տարի փոքր անչափահաս աղջնակի հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Պ-ն 2012 թվականի սեպտեմբերի 3-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջնակի հետ: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ: Գործով ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է գրավը:
Նշենք նաև, որ մեղադրանքը առաջադրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեռական հարաբերությունը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, որի դեպքում արարքը կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մանրամասները՝ iravaban.net կայքում
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30–րդ հոդվածում սահմանված է. «Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:
Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում»։
Այսինքն, երբ գործատուն Ձեզ ժամանակին կամ ամբողջությամբ չի վճարվում Ձեր աշխատավարձը, ապա անկախ այն հանգամանքից, թե որքան ժամկետ է անցել այդ պահից իրավունք ունեք դիմել դատարան` Ձեր խախտված իրավունքները վերականագնելու նպատակով։
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ:
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։
Երկրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ հետախուզական վաշտի հրամանատար, կոչումով կապիտանը 11.12.2015 թվականից նշանակվել է զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի թիկունքում՝ որպես ավագ, որի ընթացքում խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները։
Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսևորել է անգործություն, չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը պատճառել է ծանր հետևանքներ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ ստիպել է, որ նա կատարի սեքսուալ բնույթի գործողություններ:
Նույն արարքը նույն զինվորի նկատմամբ կապիտան Բ.-ն կրկնել է 2014 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ինչպես նաև օգոստոս ամսվա ընթացքում:
2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում կապիտան Բ.-ն հանգստի սենյակ է տարել շարքային Դ.-ին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ, կասեցրել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:
2014 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 18-ը կապիտան Բ.-ն ստիպել է շարքային Մ.-ին՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Այս զինվորի դիմադրությանը ի պատասխան՝ կապիտանը տվել է հայհոյանքներ:
Բազմադրվագ գործով մեղադրվող կապիտան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Տուժողները նրա նկատմամբ բողոք կամ այլ պահանջ չեն ներկայացրել, չեն առարկել դատաքննության արագացված կարգի դեմ:
Դատարանն ապացուցված է գնահատել, որ կապիտան Բ.-ն տուժողների՝ իրենից կախվածությունն օգտագործելով, նրանց հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, զորամասում զինծառայողին վիրավորանք է հասցրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն…
Կապիտան Բ.-ն ժամանակին պարգևատրվել էր պատվոգրերով, հոբելյանական մեդալներով…
Բ.-ի կողմից կատարված առավել ծանր հանցագործությունների համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է:
Ըստ ծառայողական բնութագրի՝ Բ.-ն ծառայության սկզբնական շրջանում իրեն դրսևորել է դրական կողմերով, սակայն հետո աստիճանաբար սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, հրամանատարության կողմից տրված հրամանները կատարել է ոչ պատշաճ, ուշացումներով, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժերի՝ նկատողության և նախազգուշացումների:
Ընդհանուր իրավասության դատարանը կապիտան Բ.-ին մեղավոր էր ճանաչել մեղսագրված բոլոր դրվագներով և վերջին հաշվով դատապարտել էր 5 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2015 թվականի հունվարի 31-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և մեղադրանքը պաշտպանող դատախազը:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը խնդրել էր իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:
Իր բողոքում դատախազը պահանջել էր բոլոր դրվագներով, ինչպես նաև վերջին հաշվով խստացնել Բ.-ի նկատմամբ սահմանված վերջնական պատիժը: Դատախազը հիմնավորեց, որ ընդհանուր իրավասության դատարանը Բ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ՝ հաշվի չառնելով Բ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության խիստ բարձր աստիճանը, այն, որ նա իր գործողություններով հեղինակազրկել է պետական իշխանության մարմիններին, ոտնձգել է զինվորների պատվի, արժանապատվության, սեռական անձեռնմխելիության ու ազատությունների, մասնավորապես՝ սեռական ազատության նկատմամբ, ոտնահարել է նրանց իրավունքները:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը, իսկ դատախազի բողոքը գնահատեց հիմնավորված ու բավարարեց այն:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվեց և փոփոխվեց՝ խստացման առումով:
Բ.-ն վերջին հաշվով դատապարտվեց 8 տարի ազատազրկման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.