23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը օրերս, հավաքվելով պետի աշխատասենյակում, հայտարարել էր, թե այլևս չեն կարող աշխատել այս «գաղջ» մթնոլորտում:
Եվ բժիշկները, և բուժքույրերը, և սանիտարները հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի իրենց արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող այն գործողությունները, որ հիմնարկի ներսում կատարում են «Սասնա ծռեր» խմբի վիրավոր տղաներին հսկող իրավապահները:
Բանն այն է, որ այն սենյակներում, որտեղ գտնվում են «Սասնա ծռերի» տղաները, չափից դուրս վերահսկողություն են իրականացնում իրավապահները: Ամեն սենյակում «Սասնա ծռերի» մի տղա կա: Նրան վերահսկում են մի քանի հոգի: Երկուսը միջանցքում, երկուսը` ներսում: Ամեն անգամ, երբ բժիշկը կամ բուժքույրը փորձում են սենյակ մտնել, նրանց ստուգում են հատուկ սարքերով, դատարկում են բոլոր գրպանները: Նույնը կատարում են սենյակից դուրս գալիս: Սա ուղղակի նյարդայնացնում է բժիշկներին ու բուժքույրերին:
-Բուժքույրը մտնում է ցավազրկելու, իսկ նրան ամեն անգամ ոտքից-գլուխ ստուգում են: Սա նվաստացուցիչ է, ի՞նչ է, ռո՞ւմբ են տանելու ներս, ներսից նռնա՞կ են դուրս բերելու: Բացի Սեդրակից, բոլոր վիրավորները անկարող են ինքնուրույն շարժվել, նրանց ի՞նչն են վերահսկում: Իսկ եթե տեսնեք, թե Սեդրակին քանի հոգով են զուգարան տանում, ուղղակի զավեշտ է: Եթե չեն վստահում բժիշկներին ու բուժքույրերին, ապա թող տղաներին բուժող ուրիշ բժիշկներ բերեն: Իրավապահների քայլերը մեզ ուղղակի հունից հանել են, ինչո՞ւ են նվաստացնում մեզ,- ասում է բժիշկներից մեկը:
Ինչևէ, բողոքը տեղ է հասել: Հիվանդասենյակներ հաճախող բժիշկներին ու բուժքույրերին այլևս «մանրամասն» չեն ստուգում:
Իսկ իրավապահներին էլ «հունից հանում» է բուժաշխատողների ջերմ վերաբերմունքն ու համակրանքը «Սասնա ծռերի» նկատմամբ:
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ից ազդրի ու սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։
«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատական միջամտության միջոցով Հովհաննեսի ոտքից հեռացվել են միայն գնդակի բեկորները, իսկ կոտրվածքների հարցով վիրահատական միջամտություն չի եղել։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը։
««Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո Հովհաննեսին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ մի հակասանիտարահիգենիկ հիվանդասենյակ, որտեղ խավարասերները բառացիորեն վխտում էին, նման վերաբերմունք ես երբևէ չեմ տեսել, սենյակից դուրս գալիս բժիշկները բառացիորեն ինձ խնդրեցին ձեռքերս ախտահանել։ Սենյակում այնպիսի վիճակ էր, որ ես իմ ձեռքով Հովհաննեսի վերքի վրայից տառական եմ հեռացրել, ինքն էլ անօգնական վիճակում է և չի կարող ինքնուրույն հեռացնել վերքի վրայից։
Անկեղծորեն, ես դա սենյակ չեմ համարում, դա բառացիորեն քարանձավ է։
Ներսում նույնիսկ նորմալ բժիշկ չկար, գրեթե բոլորը պրակտիկանտներ են։ Մի քանի օր առաջ՝ գիշերը ժամը մեկի շրջանում Հովհաննեսը ցավեր է ունեցել ու բժիշկ է կանչել, սակայն բժիշկները մոտեցել են ավելի քան մեկուկես ժամ անց։ Հովհաննեսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելուց հետո ընդամենը մեկ անգամ են մորֆի ներարկել ու ասել են, որ եթե էլի մորֆի ուզի, կհաշվառեն որպես թմրամոլ։ Հիմա նա չի պահանջում, որպեսզի չգրանցեն, բայց աննկարագրելի ցավեր է ունենում ու չի դիմանում այլևս։
Հովհաննեսի ոտքի կոտրվածքը շտկելու հարցով դեռ չեն վիրահատել և ոտքից արդեն մի քանի շաբաթ ծանրոց է կախված, որպեսզի ոսկրերը սխալ չկպնեն։ Օրեր առաջ այդ ծանրոցի ծայրին ամրացված երկաթը, որ Հովհաննեսի ոտքի տակից մտցված է, ոսկրի մեջ ծռվել էր։ Բժիշկներն առանց ցավազրկման, հարթաշուրթով ուղղել են այն, որի ընթացքում Հովհաննեսը ցավից կծել էր մատը։
Բազում բողոքներից հետո Հովհաննեսին տեղափոխել են իբր նոր հիվանդասենյակ, որը հնից ոչնչով չի տարբերվում, ճիշտ է պատերը սպիտակ են, բայց խավարասերների ներկայությունը բացառել չի հաջողվել: Մահճակալը նորից նույն որակի է, վիրակապերը փոխում են մի քանի օրը մեկ։
Սա խոշտանգում է, և վերջ»:
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, “Նոր Հայաստանի” անդամ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները:
Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բողոքարկել էին երկու որոշում՝ ձերբակալության և կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները. “Դատարանը երկու բողոքներն էլ մերժեց և փաստորեն Անդրիաս Ղուկասյանն առնվազն մեկ ամիս պետք է մնա անազատության մեջ”,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
Լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ այնքան դրական վերաբերմունքով հայտնի ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանը Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը «ճշգրտագույն» որոշում է համարում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Դեռեւս 2015 թ. պաշտոնից ազատված ոստիկանության փոխգնդապետը «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետ կապված մի շարք ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել, որոնցից մի քանի հատված ներկայացնում ենք ստորեւ..
«1. Ո՞վ է կազմել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում գործելու ուժերի եւ միջոցների տեղաբաշխման (տեղակայման) տեղադիրը, կամ այն առհասարակ կա,՞ թե՝ ոչ:
2. Ո՞վ եւ ինչպե՞ս է հրահանգավորել ՊՊԾ գնդի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններին: Ի՞նչ ցուցումներ են նրանք ստացած եղել մինչ այդ չարաբաստիկ օրը: Նրանք առհասարակ ծանո՞թ են ՀՀ ոստիկանության մասին օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջներին (զենքի կրման կանոններն են):
3. Նույն գիշերը ՊՊԾ գնդի ներսում ծառայություն իրականացնող խումբն ունեցել է մի քանի ինքնաձիգավոր, որոնք փաստացի «без бой» հանձնվել են (բացի Վանոյանից): Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ դուք չեք էլ փորձել մարտի բռնվել, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, թե՞ դուք այս պետության մակաբույծներն եք` վարձատրվեք, բայց չաշխատեք հա՞, երեւի դուք իմացել եք, թե դուք այդ գնդի ծիրանի այգու պահակներն եք էլի, որ ցոգոլ գողացող երեխեքին աղ ու բիբար կրակելով` վախեցնեք: Ձեզ այդտեղ ծերունային պահակության էին, էլի՜, նշանակել, որ տուն պահեք: Բավական չէ՞ մատների արանքով վերաբերվել ամեն ինչին: Բա, հարգելի «պահակներ», այն էլ ինքնաձիգավոր (товарищи автоматчики) սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, ու շատ ու շատ արդարացի կլինի, եթե այդ ոստիկաններից մի քանիսը ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հենց այդ պատասխանատվությունն էլ կարգ ու կանոն կբերի իր հետ: Բոլորը կսկսեն գիտակցել, որ ոստիկանությունում ծառայելը խաղ ու պար չէ, եղբա՛յր, այստեղ եւ՛ ուղեղ է պետք, եւ՛ քաջություն: Տապոռավարի աշխատելու, քավոր-սանիկ խաղացնելու ժամանակները վաղուց անցել են:
4. Ես չեմ հասկանում նաեւ հետեւյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հերթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 8-ին Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
Այսօր` օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում. հայտնում Shamshyan.com-ը:
Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Չարենցի 9 շենքի 14-րդ հարկում` վերելակի մոտ, տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, իսկ սպանվածը նույն շենքի թիվ 53 բնակարանի բնակիչ` 40-ամյա Ալեքսանդր Դերգելովն է, ով մահացել է թիկունքից սուր-կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանվածը տուն է վերադարձել, որից հետո մեքենան կայանել է ավտոտնակում և, երբ մոտեցել է շենքին, նրան թիկունքից դանակով հարվածել են: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին:
Past.am-ն իրավապաշտպան Վարդան Հարությունյանից փորձեց ճշտել՝ կարելի՞ է հանցագործությունը լիարժեք բացահայտված համարել, մնացե՞լ են մութ կետեր այս դատավարությունից հետո: Պարոն Հարությունյանի խոսքով ՝ հստակ չի կարելի ասել, թե հանցագործությունը բացահայտվել է ամբողջովին: Ամեն դեպքերում, ըստ մեր զրուցակցի, դատավճիռը կայացած փաստ է: «Եթե տուժողները բավարարված չեն, ապա կարող են բողոքարկել»,- հավելեց նա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ հայտնի չդարձավ, թե որտեղ է կրելու Պերմյակովն իր պատիժը, Վարդան Հարությունյայնն ասաց. «Ցմահ ազատազրկումն ավելի կարևոր էր հնչեցնել, քան թե պատիժը կրելու վայրը: Իհարկե, մնում է մի կարևոր կասկած, որ Ռուսասստանում կրելու դեպքում կարող է ազատ արձակվել կամ նման այլ բան: Կարծում եմ, այնուամենայնիվ, նա պետք կարողանա տեսակցել իր հարազատներին և օգտվել նման իրավունքներից: Բնական է, որ Ռուսաստանում ավելի մեծ կլինեն այդ ամենի հնարավորությունները: Բայց այս խնդիրը պետք է լուծվի Հայաստան-Ռուսաստան փոխհամաձայնությամբ»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ շատ ավելի սկզբունքային խնդիր էր նախաքննության իրականացումը հայաստանյան իրավապահների կողմից: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ հենց սկզբից Պերմյակովը պետք է տրամադրվեր հայկական կողմին՝ գտնվելով ոչ թե ռուսական զորամասում, այլ հայկական կալանավայրում: «Դատավճռից հետո, իմ կարծիքով, այնքան էլ էական չէ, թե որտեղ կկրի պատիժը»,- խոսքը եզրափակեց Վարդան Հարությունյանը:
«Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, արդեն չի կարողանում ոտքի մատները շարժել: Այսօր՝ oգոստոսի 23-ին, ժամը 16:00-ին հավաքվելու ենք ՄԻՊ գրասենյակի մոտ՝ բարձրաձայնելու վիրավորված «Սասնա ծռերի» անդամներին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդրի մասին։ Երթով շարժվելու ենք դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև՝ դատապարտյալների հիվանդանոց»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Հ. Հարությունյանի ցավերը երեկ երեկոյան այնքան են սրվել, որ դռան վրա իրեր է նետել, որպեսզի գան իրեն բժշկական օգնություն ցուցաբերեն՝ ցավազրկեն, քանի որ ոչ մեկը նրան օգնություն չի ցուցաբերել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում շեշտեց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ այս ամենը խոշտանգում է, և իրենք՝ պաշտպանները, միտում են տեսնում, որ մարդուն ցանկանում են ցավերի մեջ պահել միայն նրա համար, որ նա «Սասնա ծռերի» անդամ է, և այդ ձևով նրան պատժում են:
«Երեկվանից մենք տեղեկացել ենք, որ «Էրեբունի» ԲԿ բուժակներն այլևս հսկողություն չեն իրականացնելու: Երեկ Քրեակատարողական վարչության մամլո խոսնակը՝ Գոռ Ղլեջյանը, ասաց, որ նրանց կարիքը չկա և դատապարտյալների հիվանդանոցն ամեն ինչով ապահովված է:
Ես հայտարարում եմ, որ դատապարտյալների հիվանդանոցը չի կարող ապահովել այն պայմանները, որտեղ հրազենային վնասվածք ստացող անձը պատշաճ բժշկական օգնություն ստանա: Մենք ենք մտնում Հովհաննեսի մոտ և տեսնում ենք, թե օրեցօր նա ինչ վիճակի է հասնում: Նրա վիճակն օրեցօր վատանում է, իսկ բժիշկներն ասում են, որ դեռ ժամանակը չէ, իսկ թե երբ է ժամանակը կամ ինչի ժամանակը՝ նրանք հիմնավոր ձևով չեն մեկնաբանում»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբանը նաև ասաց, որ առաջին իսկ օրերից իրենք բողոքներ են ներկայացնում Հ.Հարությունյանին տեղափոխելու քաղաքային հիվանդանոց, սակայն ստանում են պատասխան, որ դատապարտյալների հիվանդանոցը պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերում և կարիք չկա:
«Եթե Հովհաննես Հարությունյանի վիճակը վիրահատությունից հետո լավ չլինի, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Քրեակատարողական վարչությունը, Արդարադատության նախարարությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը, մենք սա պարզապես հայտարարում ենք: Եթե իրենց ուշացման պատճառով վիրահատությունից հետո Հովհաննեսի վիճակը նորից վատ եղավ, ամբողջ պատասխանատվությունն իրենք են կրելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցի ժամանակ շեշտեց Արա Ղարագյոզյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը րոպեներ առաջ հրապարակեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ դատավճիռը։
Դատարանը մեղավոր ճանաչեց Պերմյակովին և որոշում կայացրեց նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Նշենք, որ մեղադրող դատախազը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել, Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքը և հայտնել, որ զղջում է: Ի դեպ, դատավորը վճիռը դժվարությամբ էր ընթերցում:
Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար:
Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։
Վազ 21-ի Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր:
Վթարից հետո լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ ՎԱԶ 21 099-ում գտնվող տղաներից մեկի ծնունդն է եղել, եւ բոլորը հարբած են եղել:
Armtimes.com-ի զրուցակիցներից մեկը պնդեց, որ Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:
Վթարի հետեւանքով տեղում մահացած Էմիլ Խուդինյանի մայրը՝ Սուսաննա Բեկչյանն Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, որ տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, եւ նրանք հարբած են նստել ղեկին.
«Տղաս քեռու հետ մինչեւ ուշ ժամ աշխատել է, խոտ հնձելու սարք է պատրաստել, հետո արդեն չգիտեմ, երեւի ընկերները զանգել են, գնացել են, 6.30-ի կողմերն էր, գործից տուն էի գնում, տեսա տղայիս, մեքենայով գնում էին, ձեռքը հանեց, հաջող արեց ու գնաց… Ինքը ընդհանրապես չէր խմում, իր խմիչքը կոկա-կոլան էր, անգամ գարեջուր չէր խմում, առողջական խնդիրներ ուներ, բանակից ազատվել է 3 տարով: Իրենք ընկերներից մեկին տեղափոխելուց են եղել քաղաք (Խմբ. նկատի ունի Վանաձորը), չեմ էլ ճանաչում էդ ընկերոջը, կարծեմ անունը Դավիթ է: Էրեխեքից ոչ մեկը չի խմել, դեպքն էլ ուղիղ ճանապարհին է եղել»,-պատմեց մայրը:
Հետաքրքրվեցինք՝ գիտի՞ ում մեքենան է եղել Տոյոտա-ն, որին էլ բախվել էլ տղաները, տիկին Սուսաննան պատասխանեց.
«Իմ մոտ ոչ մի բան չեն խոսում, շատ ծանր եմ տանում, ինձնից թաքուն են խոսում էդ ամենը»:
Էմիլի մորեղբայրն էլ Շտապօգնության աշխատանքից դժգոհեց՝ ասելով, որ Վանաձորից Մարգահովիտ 10-15 րոպեի ճանապարհ է, սակայն Շտապօգնությունը 40 րոպե անց է տեղ հասել:
Վթարի մյուս զոհի՝ Արեն Մարանդյանի մորաքույրը՝ Հասմիկ Սարուխանյանը, որը Մարգահովիտի դպրոցի փոխտնօրենն է, վրդովված պատմեց դեպքի մանրամասները՝ հստակ անուններ հնչեցնելով.
«Ընտանիքի միակ զավակին կորցրել ենք, իսկ Էրիկ Շարմազանովը վայելելու ա կյանքը, որովհետեւ զրահապատ մեքենայով ա շրջում, մեր էրեխեն ընդամենը ճակատագրի բերումով հայտնվեց էդ մեքենայում. ո՛չ մութ էր, ո՛չ ոլորան կար, հարթ, ուղիղ ճանապարհ ա, ուղղակի հրթիռի արագությամբ եկել ա»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ լուրեր կան, ըստ որոնց տղաները հարբած են եղել, տիկին Հասմիկ պատասխանեց, որ որեւէ մեկը հարբած չի եղել.
«Արենս մոր մոտից ընդամենը 20 րոպե առաջ ա գնացած եղել»:
«Միակ էրեխուն կորցրել ենք, Շարմազանովը պետք ա ապրելու իրավունք չունենա»,-ասաց նա:
Մեր ճշտող հարցին՝ համոզվա՞ծ եք, որ Էրիկ Շարմազանովի մեքենան է եղել, կամ ինքն է ղեկին եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ողջ գյուղն էլ գիտի այդ մասին.
«Մեզ ասեցին Շարմազանովի մեքենան է եղել, մեկ ասեցին՝ ինքն է ղեկին եղել, մեկ էլ՝ կին ա եղել, երեւի սիրուհին ա եղել, ինչ իմանաս՝ խմիչքի, թմրադեղերի ազդեցության տակ են եղել… Մարդկային կյանքի առուծախ ա, մարդուն ապրելու իրավունքից զրկում են: Նույնիսկ առաջին օրերին լուր էին պտտվում, որ ուզում են մեր հոգսը նյութապես հոգան, ոչ մեկին թույլ չենք տվել տուն մտնել»,-պատմեց մեր զրուցակիցը:
Մամուլում հրապարակումներ կային, որ վերոնշյալ Տոյոտան հաշվառված է Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ 71-ամյա Սենիկ Ավագյանի անվամբ: Լեռնավանի գյուղապետարանից հրաժարվեցին կոնտակտներ տրամադրել Սենիկ Ավագյանի վերաբերյալ:
Էրիկ Շարմազանովի հետ այդպես էլ չկարողացանք կապ հաստատել. նրա հեռախոսահամարն անջատված է, սակայն պատրաստ ենք լսել նաեւ իր տեսակետը:
Վազ 21-ի մյուս ուղեւոր Արմեն Գեւորգյանը, ով օրեր առաջ է հիվանդանոցից տուն տեղափոխվել, հրաժարվեց խոսել վթարի մասին:
Վթարի դեպքի առթիվ Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով:
Աղբյուրը՝ armtimes.com
Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նուրբ թեմա է, սակայն չեմ կարող չանդրադառնալ, քանի որ այն անհարկի ու թյուրիմացաբար լայն շրջանակներ է ընդգրկում, ներառելով նաև իմ մտերիմներին: Ընդ որում, կարծում եմ, հենց պատկան կառույցները պետք է անդրադառնային: Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:
Նախ, նույն այդ երեխան, միաժամանակ օրենքի ուժով (արյան սկզբունքով) ձեռք է բերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից և ծնողների համաձայնությունից, ինչը, իմ խորին համոզմամբ, խիստ խելամիտ իրավական լուծում է: Այսպիսով, երեխան ձեռք է բերում երկքաղաքացու կարգավիճակ, իսկ հայրենական օրենսդրությամբ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Ավարտեմ միտքս. այլ պետության քաղաքացիություն ընդունելը հայրենական օրենսդրությամբ հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար:
Վերջաապես, ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև բացակայում է որևէ համաձայնագիր, որով նախապատվությունը կտրվեր այլ իրավական լուծումների: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ուշադիր կարդացեք հետևյալ հոդվածները. Սահմանադրության 47-րդ հոդված. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Նույն օրենքի 13.1. հոդված. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1. հոդված. «Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ»: Ինչևէ, անվերապահորեն առողջություն եմ մաղթում մայրերին ու փոքրիկներին, միաժամանակ, ակնկալում եմ ավելի խելամիտ որոշումներ ու ձերբազատում՝ անհարկի ծախսերից: Իմ կարծիքով, հայրենական բժշկությունն այս ոլորտում չի զիջում, իսկ ձախողումներ լինում են ամենուրեք …»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.