03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանպարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում: Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ.Մկրտչյանի սպանության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար: Նախաքննության հետագա ընթացքի և նոր արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունն այսօրվանից հայտարարում է «Ժողովրդական հետաքննության մեկնարկ. ՀԿ-ներ և քաղաքական ուժեր, որոնք «գունավոր» հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» թեմայով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին (ՄՀԶՀԿ նախագահ) Արման Ղուկասյան եւ (ՄՀԶՀԿ փոխնախագահ) Ծովինար Կոստանյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձություններին եւ դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքին՝ Արման Ղուկասյանը նկատեց, որ իրենց կարծիքով այնտեղ եղել են այնպիսի համակարգողներ, որոնք փորձել են պայքարել այլ ուղղությամբ.
«Փորձելու ենք բոլոր փաստերը հավաքել եւ դիտարկենք: Այն ՀԿ-ները, որոնք ֆինասավորվում են արտաքին ուժերի կողմից, վստահորեն կարող եմ նշել՝ գիտենք, թե Ուկրաինայում, Եգիպտոսում, Թունիսում ինչպես են կիրառվել այդ տեխնոլոգիաները, այդ ամենը տեսել ենք այստեղ թե՛ փողոցային պայքարի ժամանակ, թե՛ սոցցանցերում»,- ասաց Արման Ղուկասյանը:
«Մեզ համար անհասկանալի է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը, ինչո՞ւ է նա սպառնում մեր ոստիկանությանը, բնականաբար, ոստիկանների կողմից եղել են չարաշահումներ, բայց դա մեր երկրի ներքին գործն է, ոչ ոք իրավունք չունի խառնվել, երբ իրենց երկրի ներսում են անում, դա կարելի է՞»,- նկատեց նա:
Ծովինար Կոստանյանը շեշտեց, որ դեռեւս մեկ տարի առաջ իրենց կազմակերպությունը կատարել էր հետազոտություն, որի ժամանակ ուսումնասիրվել են Վրաստանի ու Ուկրաինաի գունավոր հեղափոխությունները ու պարզել, որ նույն միջազգային կառույցներն են ֆինանսավորել ՀՀ-ում գործող մի շարք ՀԿ-ների.
«Այն ժամանակ 10 ՀԿ էինք առանձնացրել, որոնց գործողությունները ազգային սպառնալիք է, այն ժամանակ Արթուր Սաքունցը հաստատեց արդյուքները՝ ասելով, հարկ եղած դեպքում կիրականցի գունավոր հեղափոխություն»,- նշեց Ծովինար Կոստանյանը:
Մեր դիտարկմանը, որ մի ՀԿ էլ իրենք են, ինչպե՞ս համոզված լինենք, որ իրենց էլ չեն ֆինանսավորում դրսի ուժերը, Արման Ղուկասյանը նկատեց, որ երբեւէ չեն դիմել որեւէ դրամաշնորհի համար, պարզապես, իրենց հետաքննությունն են իրականացնում, այն էլ՝ օգտվում են միայն հրապարակային տվյալներից: Չեն համագործակցում ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ-ի հետ:
Բանախոսները կոչով դիմեցին հանրությանն ու լրատվամիջոցներին՝ օգնել իրենց, որպեսզի հետաքննությունն ավելի փաստարկված լինի:
«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Պավլիկ Մանուկյանը իր ռազմական գիտելիքների համապատասխան հայտարարում է, որ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանում։ Նա ասում է, որ ինքը նմանատիպ զենք չի տեսել պատերազմի դաշտում, այն 7,2 մմ-ից ավել է և մարմնի մեջ պայթել է գնդացիրը և բացվել է մեծ վերք։
Պավլիկ Մանուկյանն ասում է, որ այն անթույլատրելի է խաղաղ պայմաններում օգտագործել։ Հիմա մենք մեր միջնորդությունն ենք ներկայացնելու այդ հարցի վերաբերյալ, քանի որ Պավլիկ Մանուկյանի վերքերն այնքան մեծ են, որ 40-ի չափ կար են դրել նրա մարմնին։ Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմի՝ իր նկատմամբ վերաբերմունքին, ապա Պավել Մանուկյանը ոչ միայն չի դժգոհում, այլև՝ Միքայել Մանուկյանի ղեկավարած խմբին հայտնում է իր շնորհակալությունը, որովհետև նրանք կատարել են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունը և տարբերակում չեն դրել, թե ով է վիրավորը:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։
Հոսպիտալից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում. նրանք բոլորը հետազոտվում են։ Դեպքի վայր են ժամանել նաև Ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Нива մակնիշի ավտոմեքենան է եղել պատճառը, որը Sadko-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ։
Հելսինկյան կոմիտեն, անդրադառնալով հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» խմբի գործողություններին, պահանջում է ոստիկաններ Մ. Վանոյանի եւ Յ. Տեպանոսյանի մահվան դեպքերի առնչությամբ կատարվող քննություններում ներգրավել միջազգային փորձագետներ, իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն։ Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ արդյունք կարող է տալ միջազգային փորձագետների ներգրավվածությունը այդ գործում։ Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ հասարակությունը վստահ չէ, որ քննությունը կլինի օբյեկտիվ մասնավորապես սպանությունների հետ առնչվող գործերով։ «Դա կարող է բավական ծանր հետեւանքներ ունենալ։ Նախապես ես պատկերացնում եմ, թե ինչպես է լինելու ոստիկանների սպանության հետ կապված քննությունը, ինչ ծանր պատիժներ են ստանալու մարդիկ, եւ մենք չենք հավատալու, որ քննությունը եղել է արդար, օբյեկտիվ։
Այդ տեսանկյունից կա փորձ, Լեւոն Գուլյանի գործով ԵԱՀԿ-ն հրավիրել էր փորձագետներ (հիշեցնենք, որ 2007թ. մայիսի 12-ին Լեւոն Գուլյանը վախճանվել էր ոստիկանության շենքում։ Նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում։ Լեւոն Գուլյանը դարձել էր 2007թ. մայիսի 9-ին տեղի ունեցած սպանության ականատես- Թ.Հ.)։ Այդ փորձագիտությունը բավականին մեծ բան տվեց, չնայած Հայաստանում այն չունեցավ հետեւանքներ, բայց բալիստիկ փորձագետներ էին։ Դա շատ կարեւոր է, որպեսզի իմանանք, թե ինչ հանգամանքներում են եղել սպանությունները։ Մնացած դեպքերում այն ուղղակի բարդվելու է, կոտրվելու է «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի պատասխան նամակը ոստիկանության կողմից բարձրացրած հարցերին:
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն բարձր է գնահատում ոստիկանության հետաքրքրությունը՝ կառուցել երկխոսություն հասարակական սեկտորի և ոստիկանների միջև: Ձեր պատասխանը մեր կողմից դիտվում է որպես նպատակ շարունակել կոնստրուկտիվ երկխոսություն ոստիկանության և հասարակական սեկտորի միջև՝ մեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտանության բնագավառում, և տեսնում է հետքարքրություն երկկողմանի վստահություն և համնագործակցություն ստեղծելու հարցում:
Հավատցե’ք, մենք ցավում ենք երկու ոստիկանների մահը և պնդում ենք, որ յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է, և որպես մեծագույն արժեք այն պետք է պաշտպանվի: Նույն կերպ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և արժանապատվությունը պետք է պաշտպանվի, և իրավունքներն էլ պետք է հարգվեն: Այս առումով մեր կառուցողական երկխոսությունը չափազանց կարևոր է:
Ձեր նամակում դուք կասկածի տակ եք դնում բռնության այն դեպքերը, որոնք իրականացվել են կանանց և աղջիկների նկատմամբ: Մեր բաց նամակում մենք ներկայացրել էինք նյութեր և հիմա ներկայացնում ենք հավելյալ նյութեր՝ դեպքերի օրինակները բերելով: Որպես մի կազմակերպությունը, որը սերտորեն աշխատում է կանանց իրավունքների խախտման ոլորտում, մենք հատկապես զգայուն և զգոն ենք նման դեպքերի հետ կապված: Այն տարեց կնոջ նկարը, ով բռնի կերպով բերման ենթարկվեց կին ոստիկանի կողմից, տարածվեց շատ լրատվամիջոցներով:
Մեկ այլ հարց էր Սարի թաղի բնակիչներին վախեցնելը: Կան բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր youtube-ում, որոնք շատ լավ ցույց են տալիս, թե ինչ է կատարվել: Մենք կցում են մի քանիսը այս նամակին:
Նորից ենք ուզում նշել, որ մենք մեր բաց նամակը հղել ենք կանանց՝ Ձեր ընտանիքի անդամներին, քանի որ մեր կազմակերպությունը զբաղվում է կանանց հարցերով՝ նպատակ ունենալով հրավիրել ոստիակնների մայրերին քույրերին և կականց համագործակցելու, որպեսզի համատեղ կառուցենք ավելի բարեկեցիկ և պաշտպանված Հայաստան: Բայց հավասարապես գնահատում ենք Ձեր պատասխանը և ակնկալում ենք՝ արդյունավետ համագործակցություն կլինի հանուն մեր երկրի:
Ահա լրացուցիչ լինքերը, որոնք կարող են ծառայել որպես պատասխան Ձեր բարձրացրած կասկածներին:
Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը:
http://www.1in.am/1974878.html
Անի Նավասարդյան՝ բռնություններ, ձերբակալություն
http://www.aravot.am/2016/07/23/719065/
https://www.youtube.com/watch?v=ZKk10-QlMxA
Անուշ Տերտերյանը այրվածքներ է ստացել ոստիկանական գործողությունների արդյունքում:
Մարիաննա Մկրտչյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց
Ծեր կնոջը բերման ենթարկելը
https://www.youtube.com/watch?v=qrtNQb1aISE
https://www.youtube.com/watch?v=2VhGYMTLdwI
Ինչու՞ էին ոստիկանները բերման ենթարկում կանանց
http://168.am/2016/07/27/667574.html
Խորենացի փողոցից բերման է ենթարկվել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը
https://www.youtube.com/watch?v=lh868Y23Xi0
Թամարա Մանուկյան՝ այրվածքներ ոստիկանական գործողություններից
http://www.panorama.am/am/news/2016/08/09/%D5%8A%D5%8A%D4%BE-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80/1624993
Սարի Թաղ՝ ահաբեկված կանայք և երեխաներ՝ տուժած երեխներ
https://www.youtube.com/watch?v=96PcdvV7_KY
Եղնուկյանի դուստրը նշեց, որ իրեն ևս այդ օրը բերման են ենթարկել
http://www.1in.am/1979728.html
Սարի թաղի կանայք, երեխաներ
http://www.7or.am/am/news/view/110773/
Բախումների պատճառով 17-ամյա պատանին կորցրել է իր աչքը:
Ոստիկանությունը օգտագործեց հատուկ միջոցներ Սարի թաղում
https://www.youtube.com/watch?v=SRwUMK-fTPI
https://web.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1224891334222908/?type=2&theater
Մոսկվայում առանց խնամքի մնացած նորածինը նախօրեին տեղափոխվել է Հայաստան:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի մի քաղաքացի դիմել էր ՌԴ պատկան մարմիններին եւ հրաժարվել իր երեխայի հետագա խնամքից:
Օգոստոսի 12-ին նորածինը տեղափոխվել է Հայաստան:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Երեկ՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի 50 շենքի բակում Mercedes մակնիշի 17 DR 700 համարանիշի ավտոմեքնայի վրա քաղաքացի կա և նրան հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վիրավոր քաղաքացուն՝ 36-ամյա Կարեն Միքայելյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Միքայելյանը 9-րդ հարկից վայր է ընկել, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, ինքնասպանություն, թե սպանության փորձ։ Տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արամ Մանասյանի գլխավորությամբ։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:
Ինչպես դատական նիստերի դահլիճից հայտնում է “Արմենպրես”-ի թղթակիցը, դատախազը, ներկայացնելով մեղադրանքը, համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը, պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:
Դատապաշտպանը Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար` պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը մերժեց Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Փաստաբանը նշեց, որ հետագայում կներկայացնեն խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխարինելու միջնորդությունը։ Ղարագյոզյանը նշեց նաև, որ պատրաստվում են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Այնուհետև գործը կուղարկվի Եվրոպական դատարան:
Խանդոյանի եղբայրների մայրը՝ Ռիմա մայրիկը լսելով վճռի մասին, ասաց. «Թող Աստված անի իրանց դատը: Եթե իրանք իրանց հերսոներին մեջտեղից հանում են, որ իրանց թալանածները պարտակեն, մի օր իրանց դատը Աստված կանի: Աստծու դատն ու դատաստանը հասնի իրանց»:
Նշենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.