04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է Արցախի հերոսամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը։
Դատարանի դիմաց հավաքվել են Խանդոյանների մայրը, հարազատները, ընկերները, ովքեր անհամբեր սպասում են դատարանի որոշմանը։ Հավաքվածներն իրենց հետ բերել են «Կեցցե Սասնա ծռերը», «Ազատություն քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանին» և նմանատիպ գրություններով պաստառներ։
Նաև հավելենք, որ Արարատ Խանդոյանի ազատ արձակման պահանջով սկսվել է ստորագրահավաք։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան »:
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր էլ մարդաշատ էր: Դատարանի բակում էին հավաքվել մեկ տասնյակից ավելի մարդիկ: Նրանք այստեղ էին եկել Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորված Հայկ Հովհաննիսյանի կալանքի բողոքարկման դատական նիստին: Հայկ Հովհաննիսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Նրա մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդին մեղավոր չէ, նա ընդհանրապես ցույցերի, հանրահավաքների չի մասնակցել, և իր որդուն ապօրինի, անհիմն կերպով են այնտեղ պահում: Այստեղ էր նաև Ազատության հրապարակի հարթակից մշտապես ելույթ ունեցող, «Հայ մայրեր» կոմիտեի նախագահ Գայանե Գասպարյանը: Այստեղից որևէ պատասխան չստանալուց հետո նա իր թիմակիցների հետ ուղևորվեց ՀՀ Քննչական կոմիտե: Նրանց պահանջը մեկն է՝ թույլ տալ տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներից յուրաքանչյուրին, ներկա գտնվել դատավարություններին:
«Այստեղ նրանց ընդունեց քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Կարապետյանը, վերջինս ասաց, որ տղաների գործերով զբաղվում է ՀՔԾ-ն:
Կանանց ՀՔԾ-ում նույնպես ընդունեցին քաղաքացիների ընդունելության բաժնից, որտեղ տիկին Գայանեն դիմում գրեց՝ թույլ տալու իրենց մասնակցել բոլոր դատավարություններին և տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին միացվել են երկու այլ քրգործեր: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի պաշտպանները։
Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ, ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրեական գործին են միացվել նաև 2015 թ․ «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, ինչպես նաև ամիսներ առաջ Ժիրայր Աեֆիլայնի հետ կապված քրեական գործերը:
Հիշեցնենք՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» մեղադրանք առաջադրվեց «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանին և ժիրայր Սեֆիլյանին․ վերջիններս կալանավորվեցին, սակայն, որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին:
Ամիսներ առաջ էլ մեկ այլ քրգործ հարուցվեց, որի շրջանակում «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու» մեղադրանքով կալանավորվեց «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ այդմ, Վարուժան Ավետիսյանին արդեն առաջադրված երկու մեղադրանքներին (պատանդ վերցնելը, շենք-շինություններ գրավելը) ավելացել է երրորդ՝ 2015-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը։
Նույնը տեղի է ունեցել նաև Պավլիկ Մանուկյանի պարագայում՝ նա ևս այժմ մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, շենքեր և շինություններ զավթելու, ինչպես նաև 2015-ին զանգավածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
«Դատարանները չեն ղեկավարվում քրեական դատավարությամբ և Սահմանադրությամբ: Ես որևէ սպասելիք չունեմ մեր դատարաններից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Հովհաննես Հարությունյանի դատաքննությունը: Նշենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք էր ներկայացրել Հ. Հարությունյանի կալանքը վերացնելու մասով, որը, սակայն, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Փաստաբանը դատարանի որոշումը համարեց ապօրինի՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել: Դատավարության ընթացքում թե՛ դատավորը, թե՛ դատախազը հուզվել են՝ տեսնելով Հովհաննես Հարությունյանին, քանի որ նա հրազենային վիրավորում էր ստացել և իրեն լավ չի զգացել դատաքննության ժամանակ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամը հրազենային վիրավորում է ստացել հուլիսի 26-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Փաստաբանի խոսքով՝ նույնիսկ դրանից կարելի է ենթադրել, որ դատավորները չեն կարող օրենքով ղեկավարել և նրանք կաշկանդված են իրենց գործողություններում:
Արա Ղարագյոզյանը շեշտեց՝ Հովհաննեսն ունի առողջական լուրջ խնդիրներ, սուր ցավեր: Ցանկացել են դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել, սակայն մերժել են՝ ասելով, որ իրենց մոտ կան բավարար պայմաններ:
Արա Ղարագյոզյանն Արարատ Խանդոյանի փաստաբանն է: Դարձյալ դիմել է Վերաքննիչ դատարան, որ իր պաշտպանյալի կալանավորումը որպես խափանման միջոց վերացնեն, սակայն այս դատաքննությունից ևս որևէ սպասելիք չունի:
Արա Ղարագյոզյանը շեշտեց, որ սպասում է այս դատավարության ավարտին, որպեսզի դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Որևէ քայլ չեմ տեսնում՝ ուղղված մեր պետական մարմիններին, չեմ տեսնում արդյունավետություն: Բոլորը կատարում են նույն պատվերները»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Սեւրը մեզ համար համազգային պահանջատիրության իրավական հիմքն է, որը պայմանականորեն զուգորդվել է Միացյալ Հայաստանի սահմանները ճշտած Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ: Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի այժմեական հնչեղություն ունենալու մասին հայտարարել էր նախագահ Սարգսյանը ոչ միայն Վիլսոնի շիրիմին իր կատարած այցելությամբ, այլ ուղղակի նաեւ, իրավարար վճռի կայացման 90-ամյակի առիթով, հայտարարելով, որ պայմանագիրն ու վճիռը ներկայացնում են իրավական այժմեական նշանակություն: Այցելությունն ու հայտարարությունը ամրագրվել էին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրում տեղ գտած հետեւյալ բանաձեւումով. «Արժեւորելով…. 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում»:
Ուրեմն, եթե Վիլսոնի շիրիմին կատարված այցելությունը եւ ապա ուղղակի հայտարարությունը Սեւրով ճշտված միացյալ Հայաստանի սահմանների հայեցակարգային պետական նվիրականացում էր, ապա Հռչակագիրը արդեն Սեւրի համազգայնացումն էր: Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը հռչակում էին, որ Սեւրն ու իրավարար վճիռը արժեւորելի դեր ունեն Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման առաջադրանքների իրականցման մեջ: Սա նշանակում է պարզապես, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներում ներառվում է նաեւ տարածքային պահանջատիրությունը, որի հիմքը Սեւրի պայմանագրի հիման վրա Վիլսոնի ճշտած Հայաստանի սահմաններն են, որոնք նաեւ իրավարար վճռի նկատմամբ միջազգային օրենքի ճշտած կարգով անբեկանելի են: Բայց Սեւրը, որի համար պետական ամենաբարձր մակարդակով եւս ընդգծվում է, որ ունի այժմեական նշանակություն, չի վերաբերում միայն հայությանը:
Սեւրը աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզի վերագծում է, եւ Թուրքիայի մասնատումը, ավելի ճիշտ՝ արհեստական Թուրքիայի մասնատումը: Այս առումով ալ այժմեական հնչեղություն ունի Սեւրի տրամաբանության վերարծարծումը: Ու բնավ պատահական չէ, որ Էրդողանը այսօր ամենաթեժ հռետորաբանությամբ եւ լարված պայքարում է Թուրքիան մասնատել ցանկացող ուժերի դեմ եւ ուղղակի մատնացույց է անում Արեւմուտքին ու հատկապես Վաշինգտոնին: Երկու փաստի վերհիշեցում այստեղ օգտակար կարող է լինել. նախ, թուրքական մամուլի ժամանակին կատարած հրապարակումները, որոնց համաձայն այն ժամանակվա արտգործնախարար եւ այժմ նախագահի թեկնածու Քլինթոնի Անկարայում բանակցությունների ընթացքում իր երկրին հայությանը դեպի ծով ելք պարտական լինելու նշումը, եւ երկրորդ, առաջիկա քսան տարվա համար ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի պատրաստած առաջիկա քսան տարվա կանխատեսումների զեկուցումը, ուր հստակ նշում կար Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելուն, ակնարկը ուղղելով Քուրդիստանի ստեղծմանը։ Այստեղ ավելի աժմեականություն է ապահովում Սեւրը, որը նաեւ սահմանագծել էր ստեղծվելիք Քուրդիստանը: Այժմեական այն առումով, որ տարածքային հակամարտության տեղ չէր թողում Սեւրը ճշտելով թե՜ Հայաստանի եւ թե՜ Քուրդիստանի սահմանները: Եւ գիտենք, որ Քրդական գործոնը այսօր ինչ հրատապությամբ ազդում է տարածաշրջանի զինվորաքաղաքական գործընթացների վրա եւ որքան աջակցություն է ստանում Արեւմուտքի կողմից:
Աշխարհաքաղաքական գործընթացները ընթանում են Սեւրում իշխած զինվորաքաղաքական տրամաբանությամբ: Խնդիրը մեր պատրաստվածության հարցն է: Նախագահի հայտարարությունները պետականացրեցին Սեւրով բանաձեւված մեր պահանջները: Համահայկական հռչակագիրը համահայկականացրեց այդ առաջադրանքը: Աշխարհաքաղաքական ներկա գործընթացների հետ քայլ պահելու եւ պատրաստ լինելու համար պատեհ առիթին ճիշտ կողմնորոշվելու եւ առավելություն ձեռք բերելու համար մեզ պետք են կայուն հայրենիք, անսասան պետականություն եւ համայն հայության ներուժի նպատակաուղղված օգտագործում:
Սեւրյան տրամաբանությամբ գործընթացներին պատրաստ լինելու, քայլ պահելու եւ պատեհ առիթին առավել ձեռք բերելու համար իրավական պետությունը նախապայմանային անհրաժեշտություն է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը բաց նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իրեն ահաբեկման և քաղաքական հետապնդման փորձերը կանխելու համար:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
Բաց նամակ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
Ուրեմն մի բանսարկու` Հայկազ Մակարյան անունով, որը ցույցերին երկու անգամ եկավ, հետո ասուլիս տվեց ու Սասնա Ծռերի մոտ հայտնված բժիշկներին պատանդ համարեց, ինձ զանգել և հանդիպում էր առաջարկում: Ես մերժեցի` պատճառ բերելով իր նախորդ օրվա զզվելի ասուլիսը: Սա սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ` պանյատ, ստռելկա, ծեծելու եք ինձ և այլն: Հասկանալի էր, որ ձայնագրվում է ու ամեն ինչ արվելու է ինձ հունից հանելու համար: Անընդհատ շեշտում էր` իբր իրեն ծեծելու ենք ասուլիսի համար: Դե ես բնականաբար ծիծաղում էի, կրկնում որ ինքը իրավաբան է, իրեն իրավաբանի պես պահի:
Տասնյակ անգամ զանգելուց հետո էս խեղկատակը որոշեց sms-ներով ինձ հունից հանել: Առաջարկեց հանդիպել, հանդիպեցի: Հեռախոսը ձեռքին ձայնագրում ա ինձ ու խոսացնում.
-Ես ոստիկան ընկերոջս եմ ասել մեր երեկվա խոսակցության մասին, որ ինձ արհամարհել ես, նեղացրել ու վիրավորել, հիմա արի գնանք Աշտարակի բաժին իրար հետ հաշտություն կնքենք:
Ասում եմ Հայկազ ջան, դիմել ես, ուրեմն որպես զրպարտիչ ինքդ էլ կդատվես. Ոստիկան ընկերդ էլ կդատվի քո հետ հանցավոր համաձայնության գալու համար: Զգաց որ չի ստացվում դիմացս կանգնել ու ասում էր 《ես գործ տվող եմ դե խփի ինձ. Ես կրկնում էի որ կխոսենք օրենքի շրջանակներում:
Հաջորդ օրը զանգում է ոստիկան ընկերը ու ինձ համոզում` իբր թե գնամ հաշտվենք: Կրկնում եմ նույնը ես հաշտվելու ոչինչ չունեմ, ինքը զրպարտել է , դիմել է օրենքին, օրենքով էլ կդատվի: Սա ասում է որ դատախազը իրեն մի շաբաթ է տվել` գործը գլուխ բերելու համար ու նորից խնդրում, որ գնամ. Հորդորում եմ` հասցես ճշտել, ծանուցագիր ուղարկել, փաստաբանիս հետ կներկայանամ:
Այնուհետև զանգում է Հայկազը ու համոզում գնալ հաշտվել: Նույն պատասխանն եմ տալիս:
Հիմա զանգել է Աշտարակի հետաքննիչ ինչ որ կապիտան նորից նույնը: Հորդորում եմ դուք-ով խոսել, սա ձայն ա բարձրացնում, ու ստանում արժանին:
Ուրեմն կամ սա վերևից հրաման է` գլխիս սարքելու ու ինձ հունից հանելու, կամ Աշտարակի ոստիկանների անհատական նախաձեռնությունն է. Անհրաժեշտ եմ համարում Ձեզ դիմել` պարզելու համար իրականությունը ու առանց այդ էլ լարված իրավիճակը կանգնեցնել: Սա իմ դիտարկմամբ ահաբեկման ձև է ու քաղաքական հետապնդում:
Հուսամ նամակս անպատասխան չի մնա !!!
Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Դավիթ Սանասարյանն իր հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին հրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաև, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն: Դ.Սանասարյանի պահման պայմանների և առողջական վիճակի մոնիտորինգի հետ կապված՝ արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք այցեր և առանձնազրույցներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնազրույցի արդյունքներով նրան կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված մանրամասն տեղեկությունները:
Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ հիմնական խնդիրն առնչվում է ընտանիքի հետ կապին: Պարզվել է նաև, որ Մ.Մազմանյանն ունի 7 զավակ, որոնցից 6-ն անչափահաս են: Մ.Մազմանյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են թե՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե՛ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այդ հարցերը պարզելու և լուծելու ուղղությամբ վաղ առավոտից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ շարունակում է հացադուլը: Պարզվել է, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու նրա հնարավորությունը: Ա.Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Ա.Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Ա.Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց դրանց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք:
Գագիկ Իրիցյանին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են դեռ օգոստոսի 5-ին: Ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել էր, որ մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, իրեն բուժող բժշկի խորհրդով, օգտագործել է փայտե ինքնաշեն հատուկ սարք, որի կարիքը ունի նաև ներկայում: Այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցի ընթացքում նշված սարքն արդեն տրամադրվել է Գ. Իրիցյանին: Այս առումով, մշտադիտարկումը կրելու է շարունակական բնույթ:
Նշված անձինք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի կամ բուժօգնության առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուսումնասիրվել են նաև Արայիկ և Արարատ Խանդոյանների բժշկական փաստաթղթերը: Վաղ առավոտից մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն նաև Արայիկ Խանդոյանին ակնոց տրամադրելու հետ կապված հարցը պարզելու և լուծելու ուղղությամբ: Նախորդող օրերին Խանդոյան եղբայրների հետ նույնպես տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում առանձնազրույցների ընթացքում բարձրացված այն հարցերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են ազատությունից զրկված անձանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:
Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարվող չհայտարարված այցելություններն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:
ՄԻՊ
«Պավել և Արամ Մանուկյաններին, ինչպես նաև Արմեն Լամբարյանին, ով նույնպես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, տեսակցել եմ կիրակի օրը: Իմ պաշտպանյալների առողջական վիճակը ծանր է, շարունակում է մնալ կայուն ծանր, Արմեն Լամբարյանի վիճակն ավելի ծանր է: Այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում տեղեկացեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ Պավել Մանուկյանը և Արմեն Լամբարյանը արցախյան պատերազմի մասնակից են և երկրորդ խմբի հաշմանդամ են:
«Ուրբաթ օրը «Էրեբունի» Բ/Կ բժիշկների կողմից կարեր են դրվել Պավել և Արամ Մանուկյանների ոտքերի վնասված տեղերում, կրկին վիրահատության անհրաժեշտություն կա: Խնդիրն այն է, որ վիրաբուժական միջամտությունները կատարվում են «Դատապարտալների հիվանդանոց»- ում, այնինչ պետք է իմ պաշտպանյալները տեղափոխվեին քաղաքային հիվանդանոց, այդ պահանջը մինչ օրս չի բավարարվում»,- մտահոգություն հայտնեց Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»- ում են «Սասնա ծռեր»- ի 6 անդամներ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.