03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Այսօր իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակեցին իրենց «Այրված, ծեծված ու խաբված» զեկույցը՝ Խորենացու եւ Սարի թաղ՝ այս տարվա հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերի մասին:
Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր դեպքերի ժամանակ տուժողներից մեկը՝ Արսեն Թադեւոսյանը:
Նա Aravot.am –ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանները ցուցարարների նկատմամբ բռնությունների ժամանակ կոտրել իր ծնոտն ու ինչպես են իրեն ծեծել ոստիկանական բաժնում. «Երբ ես եկա Խորենացի, արդեն որոշ խնդիրներ, «անկարգություններ» եղել էին: Քաղաքացիական հագուստով անհասկանալի մարդիկ, որոնք անկարգություններ էին սարքում՝ փորձում էինք այդ հարցերը լուծել: Մեզ ոստիկաններն ասացին, որ պետք է լքենք Խորենացու բանուկ հատվածը: Մենք կանգնեցինք այգու մոտ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին հարցրեցինք՝ այգու այս հատվածում որ կանգնենք՝ բռնություն չի՞ լինի, թույլատրելի՞ է, ասաց՝ 5 րոպե սպասեք՝ կտեսնեք: 3 րոպե անց հարձակվեցին, ձեռքերս ոլորեցին, տարան: Ոստիկաններից մեկն ասում էր՝ դեմքին չխփեք, երբ ոստիկանական պատն անցանք, արդեն սկսեցին ամբողջ ուժով հարվածել: Այդ ոստիկանը, որ ասել էր՝ դեմքին չխփեք, ինքն առաջինը խփեց ու կոտրեց ծնոտս: Ես փորձում էի պաշտպանվել, ասում էի՝ մի խփեք: Ծեծում էին բոլորին: Մեզ նստեցրին 4-րդ մեքենայի մեջ, տարան Շենգավիթի ոստիկանություն: Հենց դռնից մենք արդեն հասկացանք, որ նույնը այստեղ է սկսվելու՝ գոռոցներով, հայհոյանքներով, ծեծելով հասցրեցին առաջին հարկ՝ այսպես կոչված ընդունելության սրահ»:
Նա ասաց, որ ինքն անընդհատ խնդրել է բուժօգնություն տրամադրել. «Ոստիկաններից մեկը՝ փոխոստիկանապետ էր, անունը չեմ հիշում, դժվար չի՝ ճշտեմ, լկտի ձեւով ձեռ էր առնում, թե երեւի ընկել ես, ամեն ինչ լավ ա: Երբ ասացի, որ ձեր համար ենք անում, ասեց՝ լավ կլինի, որ բոլորդ էլ երկրից գնանք ու պրծնենք ձեզանից»: Արսեն Թադեւոսյանի գործը ներկայումս ՀՔԾ-ում է: Արսեն Թադեւոսյանն ասաց, որ միայն իր փաստաբանի միջամտությունից հետո են կարողացել դատաբժշկական փորձաքննության ենթարկել իրեն, այն էլ արձանագրել է, որ իր կարգավիճակը՝ որպես տուժող, ծանր չէ, քանի որ կոտրվածքը հետագա կյանքում բարդություններ չի ստեղծի. «Իմ ոսկորն ամբողջությամբ մի տեղից ջարդվել էր, մեկ այլ տեղից կոտրվել էլի: Չի կարող այդ կոտրվածքն ու ոսկորների տեղաշարժը հետագա կյանքում չխանգարել»:
Դեպքից անցել է 1.5 ամիս, Արսեն Թադեւոսյանը դեռ լուրջ ցավեր ու խնդիրներ ունի՝ կոտրվածքների հետ կապված. «Պետք է վիրահատության ենթարկվեմ, ատամներս իրար վրա չեն նստում, ֆունկցիա չեն կատարում»:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը, կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։
Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2016թ․հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս տուժել են մի շարք լրագրողներ ու օպերատորներ։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների արդյունքում, ենթարկվել են բռնության ոստիկանների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով որոշ անձանց կողմից։ Այս ամենը ուղեկցվել է լրագրողների և օպերատորների տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները վնասելով և նկարահանված կադրերի ոչնչացումով։
Վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հիմքերով։ Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։
Դեպքերի ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի շարք եզրահանգումներ լրագրողների իրավունքների խախտումների բնույթի, շարժառիթների և պատճառների մասին։
Լրագրողների թիրախավորումը
Հավաքված փաստերի ուսումնասիրությունը և դրանց վերլուծությունը թույլ են տալիս եզրահանգել, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և տեխնիկան ոչնչացնելը թիրախավորման, այլ ոչ թե ոստիկանների անփութության արդյունք են եղել։ Դրա մասին խոսում են բազմաթիվ փաստեր։ Մասնավորապես, թեև Սարի թաղում մինչև ցուցարարների նկատմամբ ուժի և հատուկ միջոցների կիրառումը ոստիկանները զգուշացրել են լրագրողներին մի կողմ քաշվել, ենթադրաբար նրանց մասնագիտական գործունեությանը չմիջամտելու նպատակով, այդուհանդերձ, ցուցարարների վրա հարձակվելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են կիրառել հատուկ այն օպերատորների նկատմամբ, ովքեր շարունակում էին տեսանկարահանել ցույցը ցրելու տեսարանը։ Ըստ www.1in.am կայքի օպերատոր Դավիթ Հարությունյանի, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ովքեր ակնհայտորեն կատարում էին ոստիկանության հրահանգները, տեսնելով, որ նա նկարահանում է ցույցը ցրելու տեսարանը, վազելով մոտեցել են, հարվածել մարմնի տարբեր մասերին և մահակներով կոտրել տեսախցիկը։ Նույնիսկ երբ օպերատորը դադարեցրել է նկարահանումը և փորձել փախչել, այդ անձինք հետապնդել են այնքան ժամանակ, մինչև նրան հասնելով հագուստի վրայից պոկել ու դեն են նետել ՄԱՄՈՒԼ տարբերանշանը և տեսախցիկի մարտկոցներով պայուսակը։ Ակնհայտ է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների նպատակն է եղել ցույցը ցրելու տեսարանի նկարահանմանը խոչընդոտելը, որը, փաստորեն, նրանց հաջողվել է։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ բռնությունը կիրառվել է ՄԱՄՈՒԼ տարբերանշանը հստակորեն կրող անձի նկատմամբ, ինչպես նաև, որ հարվածները ուղղված են եղել ոչ միայն նրա մարմնի մասերին, այլև տեսախցիկին՝ վերջինս վնասելու հստակորեն արտահայտված դիտավորությամբ։ Ըստ որոշ այլ վկայությունների, ոստիկանների գործողությունները ուղղված են եղել տեսանկարահանված նյութերի ոչնչացմանը, որը նույնպես բացահայտում է ոստիկանության աշխատակիցների իրական նպատակը։
Հաշվի առնելով, որ վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ի թիվս այլ հիմքերի, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում նախաքննական և դատական մարմինները հակված են մեկնաբանելու, որ 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը բացառապես դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, որի պարագայում առանցքային նշանակություն է ձեռք բերում փաստը, թե արդյոք լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելիս անձը տեղյակ է եղել վերջինիս լրագրող հանդիսանալու և դեպքի պահին նրա կողմից լրագրողական գործունեություն իրականացնելու հանգամանքների մասին, քրեական գործի քննությունը վարող մարմինները պետք է հաշվի առնեն վերը շարադրված փաստերը արարքը 164-րդ հոդվածի հիմքով հանցագործություն որակելու համար։
Այսպիսով, վերը նշված օրինակը, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված են եղել լրագրողների և օպերատորների մասնագիտական գործունեության դեմ, այսինքն վերջիններս թիրախավորվել են բացառապես լրագրող լինելու և լրագրողական գործունություն իրականացնելու հատկանիշներով։
Լրագրողներին պատժելու դիտավորությունը
Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված էին ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, այլ նաև լրագրողներին պատժելուն։ Ինչպես վերը նշված օրինակում, այնպես բազմաթիվ այլ դեպքերում, և՛ Սարի Թաղում, և՛ Խորենացի փողոցում, փաստերը ցույց են տալիս, որ նույնիսկ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուց և, թվում է, թե իրենց նպատակին հասնելուց հետո ոստիկանության աշխատակիցները շարունակել են բռնություններ կիրառել լրագրողների նկատմամբ՝ նրանց հարվածելով բռունցքներով, ոտքերով, փայտե մահակներով՝ հարվածները տեղալով գլխին, թևերին, ոտքերին, որովայնին այնպիսի պարագայում, երբ բռնության զոհերը դադարել են դիմադրություն ցույց տալ և միայն ձեռքերով փորձել են պաշտպանվել գլխին ուղղված հարվածներից։ Ընդ որում, բազմաթիվ դեպքերում մեկ լրագրողի նկատմամբ բռնությունը կիրառվել է միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից՝ վերջինիս վերցնելով օղակի մեջ, բռնելով թևերը և ոտքերը և, այդպիսով, զրկելով հարվածներից պաշտպանվելու որևէ հնարավորությունից։ Անպաշտպան, որևէ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ նման եղանակով բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը կարող է պայմանավորված լինել միայն մեկ հանգամանքով՝ զոհին սաստիկ ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելու, հասարակության և իր սեփական աչքերում նրան նվաստացնելու, արժանապատվությունը նսեմացնելու մտադրությամբ։ Արդյունքում խախտվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև ոտնձգություն է իրականացվում անձի կյանքի և առողջության նկատմամբ։
Բռնությունների շարժառիթը
Լրագրողների նկատմամբ նշված դեպքերի շարժառիթը երկրում տարիներ շարունակ պետական մարմինների կողմից լրագրողի աշխատանքի նկատմամբ ձևավորված անհանդուրժողականությունն է, լրագրողի հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը, թշնամանքը, ազատ խոսքի հանդեպ քաղաքական տոլեռանտության բացակայությունը, պետական մարմինների կողմից հանրային իշխանության գաղափարի նկատմամբ թերահավատությունը և անձի սահմանադրական իրավունքների նկատմամբ անթաքույց արհամարհանքը։ Նման ամենաթողության պատճառը պետք է փնտրել նաև տարիներ շարունակ պետական իրավասու մարմինների կողմից լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով արդյունավետ քննություն կամ ընդհանրապես քննություն իրականացված չլինելու փաստերի մեջ։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ միայն վերջին տասնամյակում լրագրողների նկատմամբ արձանագրվել են հարյուրից ավելի բռնությունների ու սպառնալիքների դեպքեր, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հանցակազմի հիմքով 2007 թվականից ի վեր քրեական գործեր քննող առաջին ատյանի դատարաններ մուտք են եղել ընդհամենը երկու քրեական գործ։ ։
Նման հակասական վիճակագրությունը, երբ մի կողմից առկա են բավարար չափով ամրագրված բռնության փաստեր լրագրողների նկատմամբ, իսկ մյուս կողմից բացակայում է դրանց համարժեք քրեաիրավական արձագանքը, խոսում է լրագրողի մասնագիտության նկատմամբ պետական մարմինների խտրական վերաբերմունքի մասին։ Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք է՝ առանց օբյեկտիվ հիմքերի ու առանց ողջամիտ բացատրության։ Մինչև այժմ որևէ ողջամիտ բացատրություն պետական իրավասու մարմինների կողմից չի տրվել, թե ինչու 2015թ. հուլիսի 23-ի դեպքերից ավելի քան մեկ տարի անց լրագրողների նկատմամբ բռնությունների թեկուզ մեկ դեպք մինչ այժմ չի բացահայտվել, մեղավորները չեն հայտնաբերվել ու պատժի չեն ենթարկվել։
Քննության առանձնահատկությունը
Լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով հարուցված քրեական գործերի քննությունը չպետք է իրականացվի որպես սովորական քրեական գործի քննություն, որի դեպքում բավարար կլինի միայն պարզելը բռնություն իրականացրած պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմի առկայությունը։ Բռնությամբ ուղեկցվող միջադեպեր հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն են ստանձնում. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում։ Այդ պարտավորությունը չկատարելը և քաղաքական նկատառումներով պայմանավորված բռությունը որևէ քաղաքական երանգ չունեցող գործերի հետ նույն հիմքով քննելը կնշանակի աչք փակել այն գործողությունների վրա, որոնցով խախտվում են հիմնարար իրավունքները և, այդպիսով, թույլ տալ խտրականության դրսևորում քրեական գործով քննություն կատարելիս (Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 40094/05, ՄԻԵԴ, 2/10/2012, § 212)։ Հետևաբար, քրեական գործով քննություն իրականացնելիս քննության առանձին առարկա պետք է հանդիսանա բռնությունների վերը նշված դրդապատճառները վեր հանելը, դրանցում խտրականության առկայությունը հիմնավորելը։ Անհրաժեշտ է պարզել ոչ միայն բռնություն իրականացրած ոստիկանների անձը, այլ նաև այն պաշտոնատար անձանց, ովքեր հրաման են տվել թիրախավորել ու պատժել լրագրողներին։
Հատկապես կարևոր է պարզել քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը, և թե ով է հրաման տվել ներգրավել նման մարդկանց ոստիկանական գործողություններում։ Ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս), hասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Անհրաժեշտ է պարզել նաև նույն օրենքի 29-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները) պահանջների խախտումով հատուկ միջոցների կիրառման հիմքերը լրագրողների նկատմամբ։ Նշված հոդվածը պահանջում է հատուկ միջոցները կիրառել որպես բացառիկ միջոց, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել հասարակական կարգ ու կանոնի ապահովումը, իսկ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս առաջնորդվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։ Անհրաժեշտ է պարզել այն պաշտոնատար անձի անունը, ով հրաման է տվել հատուկ միջոցներ կիրառել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների նկատմամբ և, հատկապես, նման հրամանի արձակման դրդապատճառները, մասնավորապես, թե արդյոք նման հրամանի արձակումը բխել է քաղաքական անհանդուրժողականությունից։
Քրեական գործով քննության ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության հնարավոր խտրական դրդապատճառների հայտնաբերման ուղղությամբ քննություն չկատարելը ինքնին կարող է վկայել ենթադրյալ քաղաքական դրդապատճառների և բռնությունների միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական
գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Վարդանյան- Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի-սրահից դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016թ. օգոստոսի 28-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի և 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ երիտասարդ մի աղջիկ, մուտք գործելով աշխատասենյակ, վերցնում է դրամապանակն ու հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը, հայտնում է Panorama.am-ը:
«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը նաև հայտնել է, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:
ԿԳ նախարարը նշել է նաև, որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:
Բանակից զորացրված այն ուսանողները, որոնց զինգրքույկում կա ապրիլյան պատերազմին մասնակցության գրառում և համապատախան կնիք, ստանում են ուսման վարձի զեղչ:
ԼՂՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված զինծառայող Հրանտ Գրիգորյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նրա մարմնի վրա կապտուկներ են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը:
«Երկու թեւերի վրա՝ արմունկներից վերեւ կապտուկներ են եղել: Չորս մատերով բռնել, շատ ուժեղ սեղմել են»,- ասաց նա՝ նշելով, որ հաստատվել է նաեւ, որ Հրանտի մահը վրա է հասել կրակոցից:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, դասակի հրամանատար Վ. Բալայանը կալանավորված է:
Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, ԼՂ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ, Գ.Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։
Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության:
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Գ.Խամփերյանը ձերբակալվել է։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Հայաստանից Թուրքիա են արտաքսվել երևանցի «օրենքով գողեր» 51-ամյա Ալեքսանդր Մակարյանը (Ալո) և 37-ամյա Նորայր Փիլոյանը (Կոնչո): Ինչպես հայտնում է PrimeCrime-ը, վերջին տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի իշխանությունները «թիկունք» են դարձնում ազգությամբ հայ «օրենքով գողերի»: Սա, ըստ էության, վրեժ է գողական էլիտայի ներկայացուցիչների հանդեպ, ովքեր հրաժարվել են լինել վարչակազմի «շնիկները»:
Ըստ նույն աղբյուրի, օրերս ՀՀ իշխանությունը «օրենքով գողերից» պահանջել է վերադարձնել բազմամյա հանգիստ վիճակի համար «պարտքը», այսինքն` մահվան վճիռ արձակել հուլիսի 17-ին ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռերի» տղաների նկատմամբ: Մասնավորապես, քննչական մեկուսարանի «նայողին», որտեղ գտնվում են «Սասնա ծռերի» տղաները, դիմել է «օրենքով գող» 46-ամյա Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկը), ապա ևս երկու գողեր Գյումրիից` 48-ամյա Անդրանիկ Սողոյանը (Զապ) և 43-ամյա Սուրեն Ավետիսյանը (Սուրո):
Սակայն երևանյան «գողական կոմիտեն», ի դեմս Ռաֆայել Խոյեցյանի (Աֆո), Սամվել Հարությունյանի (Սամո), ինչպես նաև նրանց ընկերներ Ալոն և Կոնչոն, պահանջել են իրենց գողական ընկերներից պարզաբանել, թե «գողականով» հատկապես ինչ մեղք են գործել «Սասնա ծռերի» տղաները, ովքեր պահանջում են ներկայիս կառավարության հրաժարականը և ինչու ոմանք, ովքեր «по жизни» քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, հանկարծ մտնում են քաղաքական դաշտ ու մյուսներին էլ հետները տանում:
Ըստ լուրերի, գողական աշխարհում ստեղծված պառակտումն ուղեկցվել է ծեծուջարդով, իսկ որոշ տվյալների համաձայն, Զապը, Սուրոն և Կոբա Ռուստավսկին դադարեցրել են երևանցի 36-ամյա «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանի (Ժիրո) լիազորությունները, քանի որ վերջինս նույնպես հրաժարվել է մտնել քաղաքական խաղերի մեջ:
Հայաստանում ապրող մյուս օրենքով գողերի` 41-ամյա Մերաբ Քալաշովի, ով Շաքրո Մոլոդոյի զարմիկն ու տեղապահն է Հայաստանում, և նրա կողմից վերջերս «վերաթագադրված» երևանցի Արմեն Մանուկլյանի (Սևո) քաղաքական դիրքորոշումը դեռևս պարզ չէ: Իսկ Ժիրոյի հետ կապված միջադեպը, ըստ կայքի տեղեկությունների, նոր զարգացում կունենա մոտ ապագայում:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Երևանի Օրբելի եղբայրների և Կիևյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մերի Պ.-ին, որը օգոստոսի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:
Ռուսաստանի Իվանավո քաղաքում ադրբեջանուհի է ձերբակալվել, որը կասկածվում է 2-ամյա Յանայի առեւանգման եւ սպանության մեջ:
Ճշտված տվյալների համաձայն, կինը 24 տարեկան է, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ivday.ru-ն: Ադրբեջանցի կինը չի ընդունում մեղքը. «Ես ոչինչ չեն արել, ոչ մի հանցագործություն»,-նրա խոսքն է ներկայացրել թարգմանչուհին:
Գուլհար Շարալիեւան պնդում է, որ եղել է տանը, եւ իրեն ձերբակալալ են, երբ 15 րոպեով դուրս է եկել խանութ:
Դիտարկմանը, թե տեսակցիկները ֆիքսել են աղջկա, որը շատ նման է իրեն եւ նույն հագուստով է, կինն արձագանքել է. «Միայն ես չէ, որ ունեմ նման հագուստ, կարող է մեկ ուրիշն էլ ունենալ»:
Լրագրողները հարցրել են, թե չի՞ ցանկանում ցավակցել երեխայի ծնողներին, Շարալիեւան պատասխանել է. «Վատ է, ես էլ երեխաներ ունեմ»:
Քննության վարկածով, Շարալիեւան առեւանգել եւ դաժանաբար սպանել է երկու տարեկան աղջնակին, որը, ինչպես ենթադրվում է, իր ամուսնու արտամուսնական կապից ծնված դուստրն էր:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.