03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից (2 դրվագ),
Հ.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը),
Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 365-րդ հոդվածի 1-ին մասով:
Լեյտենանտ Լ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով ((Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (3 դրվագ), և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը),
Գ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու փորձը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից), 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցությունը՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն), 365-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Շարքային Գ. Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։
Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական:
Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։
Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց: Նա հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել:
Բժշկական կենտրոնից դուրս գալու ժամանակ լրագրողները Մանուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում. «Գերազանց, մարտական լիցքավորված»,- պատասխանեց Մանուկյանը:
Պավլիկ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իրենց պահանջներն իշխանությունները կատարելու են՝ ցանկանան, թե ոչ:
Հարցին էլ, թե արդյոք ափսոսանքի կամ զղջման զգացում չունե՞ն, Մանուկյանը կտրուկ արձագանքեց. «Մյուս անգամ էդ բառերը չկրկնեք՝ դրանք մեզ համար չեն»,- եզրափակեց Մանուկյանը:
Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի տեսանյութում
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագիծն ու առաջարկները։ Այս նախագիծը վերաբերում է գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնմանը։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:
Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ տեղյակ է, թե գործուղումների համար ավիատոմսերի գնման գործընթացում ինչ չարաշահումներ են եղել, իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ, եւ եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին՝ ավելի արդյունավետ կաշխատեին. «Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի բացառենք պրիմիտիվ գողությունը։Լավ կլիներ, եթե այդ մարդիկ մեկ այլ տեղ իրենց խելքն օգտագործեին»։
Կարեն Կարապետյանը նաեւ խոսելով քաղծառայողների վարձատրության եւ կոռուպցիայի մասին՝ ասաց. «Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին: Առաջարկությունս հետեւյալն է՝ ճիշտ կլինի, եթե մեր գործընկերները տան առաջարկներ, թե մոտիվացիայի ինչ գնահատական ունեն իրենց ոլորտի վերաբերյալ՝ այն հնարավորությունների շրջանակներում, որ ունենք»:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էՀայկական պետականության վերականգնման հռչակագրի դրույթները: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր մարդկությունը թեւակոխում է պատմական մի շրջափուլ, որը բնորոշվում է աշխարհաքաղաքական նոր կարգի ձեւավորմամբ: Այդ ընթացքում հայ ժողովուրդը չպետք է կորցնի իրեն պատկանող Հայրենի բնօրրանով հանդերձ կարեւոր միավոր ճանաչվելու պատեհությունը եւ հնարավորություն ստեղծի ինքնուրույն վարելու իր ազգային շահը հետապնդող քաղաքականություն` խուսափելով անիմաստ նոր զոհողություններից, հանդես բերելով ինքնիշխան պետության կարգավիճակից բխող հաստատակամություն ու նպատակամետություն: Ժամանակին համընթաց քայլելու եւ համամոլորակային երթից ետ չմնալու բանալին մեզանում կազմավորված բռնակալական, քրեաօլիգարխիկ բուրգի օր առաջ տապալումն է եւ արտաքին կայսերապաշտական, ամբողջատիրական համակարգի հետ ուղղահայաց, վասալային քաղաքական կապի լուծարումն ու ժողովրդական հանրապետության հիմնումը:
Այժմ, երբ համայն հայությունն իր ամբողջական հայրենիքի պատկառելի հատվածին` Հայոց կորուսյալ բնօրրանին վերատիրանալու համար հասել է պայքարի բավական նպաստավոր մի հանգրվանի, սովորականից ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում մեր ազգային համընդհանուր ուժերի լարման եւ միատեղման հրամայականը, որպեսզի կենսակոչվի այնպիսի պետականության հիմնադրումը, որտեղ մարդու կյանքի, ազատության եւ երջանկության բնական ու անօտարելի իրավունքները լինեն կատարելապես երաշխավորված:
Ելնելով այն իրողությունից, որ կառավարման գործող համակարգը` նախագահ, կառավարություն եւ խորհրդարան, կործանարար է վերը թվարկված նպատակների հաջող մարմնավորման համար, ժողովուրդը պետք է անվերապահորեն օգտվի իր իրավունքից` լուծարի անարդյունավետ աշխատող այդ կառույցները եւ կազմավորի նոր կառավարություն` հիմնված քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը լավագույնս ապահովող սկզբունքների վրա:
Հայկական շուրջ քսանհինգամյա նորագույն պետականության պատմությունը լի է անարդարությունների, բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների եւ հակոտնյա այլ երեւույթների բազմաթիվ վկայություններով, որոնք վերահաստատում են Հայաստանում անսահմանափակ բռնակալության կայացման տխուր փաստը:
Մասնավորապես` անվիճելի են փաստերը, որ շուրջ քսանհինգ տարի.
• չեն ընդունվել օրենքներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են ժողովրդի ազգային շահը սպասարկելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար,
• ընդունվել են հատուկ օրենքներ ու օրենսդրական ակտեր, որոնք բխում են բռնակալի եւ նրան սպասարկող խամաճիկների նեղ անձնական շահերից,
• հասարակությունն ապրել է ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում, չեն պաշտպանվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, չեն գործել իշխանության տարանջատման ու հակակշռման կառուցակարգերը,
• խոչընդոտվել է հատկապես խոսքի ազատությունը (փակվել են լրատվամիջոցներ, բռնության են ենթարկվել լրագրողներ),
• թույլ չի տրվել անկախ արդարադատության համակարգի գործունեությունը,
• խորհրդարանը, կառավարությունը, դատարանները եւ ուժային կառույցները հիմնականում գործել են ի շահ մեկ մարդու` բռնակալի, եւ նրա մերձավոր շրջապատի,
• բազմիցս յուրացվել է ժողովրդի իշխանությունը եւ ճնշվել ժողովրդի օրինական ցասումը (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 2003, 2008, 2013, 2015 թվականներին),
• հետապնդվել են քաղաքական ընդդիմադիր գործիչները (սպանություններ, ծեծուջարդ, բանտարկություններ, քաղաքականությամբ զբաղվելու արգելք) եւ քաղաքական ընդդիմադիր կազմակերպությունները (կուսակցության գործունեության ապօրինի դադարեցում, կուսակցական գրասենյակների անօրինական փակում, հարձակումներ կուսակցության գրասենյակների վրա եւ այլն):
Բռնակալը եւ բռնակալական կառուցակարգը.
զանգվածաբար զրկել են մարդկանց` օրենքի ուժով պաշտպանել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,
ապօրինաբար ազատազրկել են հազարավոր մարդկանց,
վախի եւ կարիքի մեջ են պահել հասարակությանը,
ապօրինի կերպով օտարել են հանրային եւ մասնավոր սեփականությունը,
իրականացրել են հակաօրինական հարկահավաք,
հարստահարել կամ սնանկացրել են օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործարարներին,
յուրացրել են սոցիալական, առողջապահության, կրթության եւ պաշտպանության համար նախատեսված հանրային գումարները,
ոչնչացրել են մշակութային ժառանգությունը եւ հայրենի բնությունը,
ռազմավարական նշանակության ազգային սեփականությունը նվիրաբերել են օտարին,
հրաժարվել են գիտելիքահենք, նոր տեխնոլոգիաների վրա խարսխված տնտեսությունից եւ ռազմարդյունաբերությունից,
Հայաստանից ապօրինաբար արտահանել են տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարներ,
կուտակել են շուրջ 6 միլիարդ դոլար պետական պարտք,
ազգային Զինված ուժերն օգտագործել են ճնշելու բռնակալության դեմ ժողովրդի արդարացի ընդվզումը,
ստեղծել են աշխարհում բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ ոստիկանություններից մեկը,
դիտավորյալ չեն բնակեցրել ազատագրված հայրենիքը,
չեն պաշտպանել Հայրենիքի արցախյան սահմանը եւ հրաժարվել են հայրենի տարածքի բռնազավթումը վերացնելու պարտականությունից,
չեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահը` հանդես բերելով տարածքներ զիջելու պատրաստակամություն,
Հայրենիքը բռնակցել են ծավալապաշտական, ազգային շահին հակասող միությունների,
խոչընդոտել են ներգաղթին եւ խթանել Հայաստանի հայաթափումը,
չեն զինել Ազգային բանակը համապատասխան ժամանակակից զենքով,
ազգային անվտանգության կարեւոր նշանակության գործառույթը` հայրենիքի սահմանի պաշտպանությունը, փոխանցել են օտարին,
առանց ժողովրդի ազգային շահը հաշվի առնելու, օտարին են տրամադրել հայրենի տարածքը (ռազմակայանի համար), ինչպեսեւ` երկինքը (միասնական հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար),
հրաժարվել են հայաբնակ վայրերում վտանգի մեջ հայտնված ազգակիցներին պաշտպանելու պարտականությունից,
հրաժարվել են Հայրենի բնօրրանի հիմնական մասի բռնազավթման եւ ազատագրման ճանաչման իրավունքից ու սուրբ պարտականությունից,
ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են հայկական պետականության ինքնիշխանությունը,
Հայոց ազգային շահը սպասարկելու եւ ժողովրդի բարեկեցության համար չեն կառուցել ողջամիտ, հավասարակշռված, բովանդակալից հարաբերություններ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:
– Քանի որ ժողովրդի համբերությունը տեւապես չարաշահվում է բռնակալության կողմից.
– Քանի որ բռնաճնշումների դեմ պայքարը սպառում է բոլոր հնարավոր միջոցները.
– Քանի որ շուրջ երկու տասնամյակ ընթացող ահռելի չափերի չարաշահումների եւ բռնությունների շղթան նենգ մտադրությունների նոր դրսեւորումներ է խոստանում, այն է` ստիպել ժողովրդին համակերպվելու անսահման բռնակալության հետ եւ հրաժարվելու հայրենիքից, ինչը ժողովրդին պարտավորեցնում է այլեւս չհանդուրժել կառավարության անգործունակությունը եւ անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծել ապագայի համար.
– Քանի որ իսպառ բացակայում են ազատության, սեփականության, անվտանգության ու ճնշումների դեմ դիմադրության մեր բնական և անօտարելի իրավունքների ապահովման գործիքակազմերը,
մենք` հայ ժողովրդի համասփյուռ ներկայացուցիչներս,
նպատակ ունենալով կյանքի կոչելու ազգային-ազատագրական և ժողովրդական իղձերը,
հանձնառու ենք շարունակելու ազատատենչ նախնիների և ապստամբ նվիրյալների պայքարը
ընդդեմ գաղութատիրության և բռնակալության, հանուն հայ ժողովրդին պատկանող Հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնման և ժողովրդավար սահմանադրականության ձևավորման:
Այդ նպատակով`
– լուծարում ենք մեր քաղաքական կապը Հայաստանում գործող բռնակալական համակարգի հետ.
– գիտակցում ենք, որ նախքան նոր օրինական հայկական իշխանության ձևավորումը, անհրաժեշտ է աշխարհի հայահոծ վայրերում ստեղծել քաղաքական կառավարման կառույցներ, որոնք կոչված կլինեն սպասարկել սույն Հռչակագրի դրույթները.
– հռչակում ենք` Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում, մինչ այդ հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված կլինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա: Քաղաքական կառավարման համակարգը պետք է զերծ պահվի քաղաքական մենաշնորհից.
– ընդունում ենք, որ Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է ամիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով: Հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներն իրավունք ունեն կրելու Հայկական պետականության քաղաքացիությունը և բանեցնելու քաղաքականություն: Բոլոր հայերը գտնվում են Հայոց պետականության պաշտպանության և աջակցության ներքո, իրավունք ունեն ազատագրված հայրենի բնօրրանում ստանալ անհատույց հողակտոր` տուն կառուցելու նպատակով.
– հաստատում ենք, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական հենակետերն ու շինությունները չեն կարող տեղաբաշխվել Հայոց պետականության տարածքում առանց երկրի ռազմաքաղաքական հայեցակարգի անտեսմամբ և համապատասխան նյութական փոխհատուցման.
– սույն Հռչակագիրը հիմք է ծառայում աշխարհի հայաբնակ վայրերում քաղաքական կառավարման կառույցների հիմնադրման, Հայոց պետականության Սահմանադրության, սահմանադիր օրենքների և հայ ժողովրդի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման համար.
– ընդունում ենք սույն Հռչակագրի դրույթները և հավատարմություն հայտնում, որ մեր կամքով, ներուժով, արժանապատվությամբ այն իրականություն ենք դարձնելու:
Առա´ջ, դեպի հաղթանակ:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքից հետո ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված է, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
«Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել»,- այս կարևոր հանագամանքի վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«26-ամյա երիտասարդը, ով առողջական խնդիր չունի, սոցիալապես ամեն ինչով ապահովված է, փայլուն ապագա ունի, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են… և հանակարծ ինքնասպանության քայլի է գնում: Ի՞նչ տրամաբանություն կա այստեղ: Սովորաբար ինքնասպանության դեպքում հաղորդագրություն են թողնում դրդապատճառի վերաբերյալ, իսկ նա ընկերների հետ օրեր առաջ քննարկել է առաջիկա նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընկերների անելիքների մասին,-«Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարությունը հապճեպ էր տրված:
«Քաղաքում պաստառներ են տեղադրվել, որը մեծ զայրույթ է առաջացրել Վարդևան Գրիգորյանի կողմնակիցների մոտ և վիճաբանություն է տեղի ունեցել»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, բնականաբար հերքելու են և փորձելու են ապակողմնորոշել:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616–րդ հոդվաթի համաձայն` « Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):
Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
2. Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ`
1) պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով.
2) վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով.
3) վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով. 4) վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով. 5) վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով:
Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր:
3. Վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:
4. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, վարձակալն իրավունք ունի պահանջել նվազեցնելու վարձավճարի չափը, եթե, հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում, վարձակալության պայմանագրով նախատեսված օգտագործման պայմանները կամ գույքի վիճակը վատթարացել են:
5. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով»:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ “Samsung” ապրանքանիշի բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
“Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից”,-ասված է հաղորդագրությունում:
Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակ Գրիգորյանի վրա: Նա հրազենայինվնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին, գտել են իրենց բնակարանի նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով:
Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Խաչատրյանի խոսքով գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք է եղել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել մահացած:
Մանրամասները ճշտվում են:
Լրացված՝ 14:08
Քիչ առաջ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
Ըստ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանը հրազենային վնասվածքներ է ստացել գլխից եւ արդեն հիվանդանոց են տեղափոխել նրան մահացած:
Մանրամասները ճշտվում են:
Պետական նպաստների տեսակներից են՝
- ծերության նպաստ
- հաշմանդամության նպաստ
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային բաժին):
Դիմողը տարածքային բաժնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:
Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային բաժինը՝ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.