23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 26-ից Հայաստանը կրկին հայտնվեց Կրեմլի և ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ արդեն ավելորդ ուշադրության պատճառը հայկական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորումն էր: 1986 թ. ծնված Միրոնովը, ով Զվարթնոց օդանավակայան էր ժամանել օգոստոսի 26-ին կնոջ հետ, 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու փորձ կատարելու և փողերի լվացման մեջ:
Բնականաբար, հարցի վերաբերյալ ռուսական և ամերիկյան տեսակետները հերթական անգամ կտրուկ տարբերվում են: Ռուսական կողմը միանշանակ հակված է հարցը քրեական դաշտից տեղափոխել քաղաքական: Ռուսական մամուլը միջադեպը ներկայացնում է որպես Վաշինգտոնի հատուկ ծրագիր՝ Երևանին և Մոսկվային միմյանց դեմ տրամադրելու համար, մինչդեռ պետդումայի մի շարք պատգամավորներ արդեն հանդես են եկել Հայաստանի հասցեին հայտարարություններով, որոնք կարելի է բնութագրել միայն որպես քաղաքական սպառնալիքներ:
Մասնավորապես, ըստ ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեվիչի տեսակետի՝ սա փորձ է սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, և Հայաստանը Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Փաստորեն, Կլինցեվիչը առաջարկում է հայկական դատարանին քրեական գործը դիտարկել քաղաքական հարթակում և հաշվի առնել Մոսկվայի հետագա արձագանքն ու հնարավոր զայրույթը:
Որոշ ռուս քաղաքական գործիչների արձագանքը ավելի հիասթափեցնող է: Այսպես, օրինակ, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինան օգոստոսի 27-ին Միրոնովի ձերբակալության վերաբերյալ հայտարարել էր որ որոշ երկրների ղեկավարությունները «փորձում են նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ «Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում` Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա ևս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն», – հայտարարել էր Սուտորմինան։ Նմանօրինակ հայտարարությունները ավելի շուտ շանտաժ են հիշեցնում: Սուտորմինան փաստորեն առաջարկում է չհանձնել Միրոնովին ԱՄՆ-ին, քանի որ Ռուսաստանը «օգնում է» Հայաստանին ԼՂ կարգավորման հիմնախնդրում: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին օգնող երկրի քաղաքական գործիչը, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնի, որ ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված Հայաստանը սեփական անվտանգության նկատառումներից ելնելով իրավունք չունի զենքի անօրինակ վաճառքի մեղադրանքով ինտերպոլի կողմից հետախուզվող որևէ անձի (անկախ նրա քաղաքացիությունից) հանդեպ ներողամիտ լինել:
Ավելին՝ մեղադրանքները Հայաստանի հասցեին առ այն, որ Երևանը փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ ԱՄՆ-ից անհիմն են, որովհետև Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ոչ թե օգոստոսի 26-ից՝ Հայաստան ժամանելու օրվանից, այլ՝ մայիսի 11-ից: Հայկական անվտանգության ծառայությունները պարզապես առաջնորդվել են միջազգային քրեական օրենքներով՝ ձերբակալելով միջազգային հետախուզման տակ գտնվող անձի, ում համապատասխան ապացույցների առկայության դեպքում, ըստ նույն միջազգային քրեական օրենքների, պարտավոր է հանձնել ԱՄՆ-ին: Փաստորեն, վերոհիշյալ ռուս պատգամավորները առաջարկում են հայկական կողմին մի կողմ դնել քրեական օրենսգիրքն ու առաջնորդվել ռուս-հայկական բարեկամական զգացմունքներով: Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումների միջոցով Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելուց փրկելու դեպքում՝ ռուսական կողմը ևս մեկ անգամ կասկածի տակ կդնի ՀՀ միջազգային հեղինակությունը՝ ցույց տալով Երևանի ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությունը: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը որոշի, այնուամենայնիվ, հանձնել Միրոնովին ամերիկյան արդարադատությանը, կարելի է ակնկալել Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների աննախադեպ ալիք: ՀՀ-ն հայտնվել է երկու կրակի արանքում, ու ցանկացած սցենար միջազգային սկանդալ է դառնալու Երևանի համար:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն ահազանգում է նրա առողջության վատթարացման մասին:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Նրա առողջական վիճակի հետ կապված որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել: Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննես Հարությունյանին այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով:
Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքեւ: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Այնուհետեւ նրան նոր սենյակ տեղափոխեցին, եւ այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել: Մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում եւ քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետեւ այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում, իբր իմ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Սա էլ ճնշման մի ձեւ է, քանի որ Հովհաննեսին խոշտանգում են»:
Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես նշեց, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը Հովհաննես Հարությունյանի պայմանների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. «Մատնանշելով, թե իբր իմ ներկայությամբ Հովհաննեսի անկողինը փոխվել է, ապատեղեկատվություն է: Ես հայտարարում եմ, որ երեք օր չի փոխվել նրա անկողինը, արյունից սեւացած էր այն: Հովհաննես Հարությունյանը նաեւ բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որպեսզի սանիտարը գա, ամբողջ գիշեր չեն տարել այն, այս ամեն ինչով փորձում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել: Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:
Հովհաննես Հարությունյանի քույր Թամարա Հովհաննիսյանը եւս նշեց, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ոստիկանության ՊՊՇ գնդում գտնվելու ժամանակ, լրագրողների հետ զրույցում որոշ հայտարարություններ է արել, որոնք դուր չեն եկել իշխանություններին:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը, նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Դատարանը հետազոտում է Դավիթ Թամրազյանի դատաքննական ցուցմունքները, քանի որ այս գործով մի քանի դատավոր, դատախազ, մի պաշտպան է փոխվել, ամբաստանյալը դատարանում մի քանի անգամ հասցրել է ցուցմունքներ տալ:
Դատարանը հետազոտեց Դավիթ Թամրազյանի կողմից 2014 թվականի փետրվարին ու հունիսին դատարանում տված ցուցմունքները:
Ամբաստանյալը մանրամասն անդրադարձել ու ժխտել է իր այն ցուցմունքը, որտեղ ընդունել է, թե ինքը սատանայապաշտական խմբի անդամ է եղել, սպանությունը կատարել է… որպես սատանայապաշտ: Ասել է՝ սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Ըստ ամբաստանյալի՝ սկզբում ընկերուհին՝ Միլենան է իրեն զրպարտել, իբր ինքը սատանայապաշտ է: Ոստիկաններն էլ, որ սպանության կարգին վարկած չունեին, կառչել են այդ վարկածից: «Մի հատ լավ, «ճոխ» ցուցմունք եմ գրել, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել սուտ ցուցմունք տալով…»:
Դավիթ Թամրազյանը նշել է, թե իրեն ոստիկանության բաժնում մերկացրել են մինչև ներքնազգեստ, որպեսզի տեսնեն մարմնի դաջվածքները: Միայն թե չեն գտել այն դաջվածքները, որ, հավանաբար, փնտրում էին՝ սատանայապաշտության հետ կապված:
Ամբաստանյալը նշել է, թե իրեղեն ապացույց ճանաչված դանակը «էն դանակը չէ… դա չաշխատող դանակ է, դրանով հնարավոր չէր նման բան անել… էդ դանակը սրել, նոր են ներկայացրել ճանաչման…»:
Դավիթ Թամրազյանը դատաքննական ցուցմունքներում պնդել է. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ի՞նչ եմ արել, որ ինչ-որ բանում ինձ մեղավոր ճանաչեմ»:
Ըստ Թամրազյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքն իր նախկին մտերմուհի մատուցողուհու սպանության մասին ոստիկանությունում իմանալով՝ «ափսոսանք» է ապրել. «Չէ՞ որ ճանաչում էի նրան»:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատական այս նիստին ներկայացավ՝ դժվարությամբ քայլելով: Չէր էլ կարողանում ուղիղ նստել: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե Թամրազյանը վիրահատվել է՝ «պոչուկի հետ կապված խնդիրներ է ունեցել»:
Ընդհանրապես, ամբաստանյալի տեսքի մեջ հիվանդագին բան կար, դեմքը նախկինի պես ժպտուն չէր, գունատ էր, այս դատաքննական երկու տարիների ընթացքում երիտասարդ ամբաստանյալը հասցրել է նկատելի փոփոխվել:
Մեր զրույցում փաստաբան Կ. Գրիգորյանը նշեց, թե քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորեր Դավիթի մեղքը՝ մատուցողուհու սպանության համար:
Մեղադրանքի կողմը, ըստ փաստաբանի, հիմնվում է հիմնականում հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական խոստովանական ցուցմունքի վրա: Սակայն միայն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը բավական չէ՝ նրան մեղավոր ճանաչելու համար, ապացույցների համակցություն է պետք, իսկ ապացույցներ, ըստ փաստաբանի, գործում չկան…
Կ. Գրիգորյանը նշեց, որ դեպքի պահին Դավիթ Թամրազյանի հագին եղած հագուստը տնից առգրավվել է, բայց քննիչը այդ հագուստը չի ուղարկել փորձաքննության, իսկ իր հարցին պատասխանել է, թե չի ուղարկել փորձաքննության, քանի որ շորերի վրա արյան հետքեր չկային: Փաստաբանը տարակուսում է՝ եթե ըստ մեղադրանքի՝ Դավիթը խոհարարի դանակով կտրել է տուժողի կոկորդը, ինչպե՞ս չի արյունոտել իր հագուստը, ձեռքերը: Նա տուժողի բնակարանում ոչ մի հետք չի թողել: Նրա հետ դեպքից հետո սրճարան գնացած ընկերուհին նրա վրա արյան հետքեր չի տեսել: Հեռախոսային վերծանումներով էլ չի հաստատվում Դավիթի մեղքը՝ նշեց փաստաբանը: Երբ Դավիթը գտնվել է տուժողի վարձակալած բնակարանի մոտ, տուժողը դեռ այդ վայրում չի եղել: Իսկ երբ տուժողը հասել է այդ վայր, Դավիթի հեռախոսը սպասարկել է այն ալեհավաքը, որը գտնվել է «Վոլնա» սրճարանի տարածքում…
Փաստաբանն ասաց. «Երեք տարի է՝ անմեղ մարդուն անազատության մեջ են պահում… Դավիթը կապ չունի այս սպանության հետ… Ես լուրջ ապացույցներ եմ ներկայացնելու…»:
Հաջորդ դատական նիստում դատարանը շարունակելու է հետազոտել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները:
Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եւ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղզրոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին։ «Ամսի 21-ին` երեկոյան, դուրս եկա տանից, գնում էի հորեղբորս տուն։ Տանից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բոքսով խփեց գլխիս։ Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել։ Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղզրոյանը։ Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում։ Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետևից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին», — պատմում է թոշակառուն։
Սկզբում նա չի բողոքել։ «Մեր գյուղացի է, մտածեցի` կգան, կընդունեն մեղքը, ներողություն կխնդրեն, կանցնի, կգնա», — ասում է Սվետլանա Վարդանյանը։ Բայց ներողություն խնդրող չեղավ։ Դրա փոխարեն Սվետլանա Վարդանյանին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է տվել․ «Հանկարծ տղիս գլխից մազ պակասի, կկորցնեմ, սաղ սրբերդ կուրանամ, ում ուզում եք, բողոքեք, անգամ՝ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»։ Վարդանյանները վստահեցնում են, որ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով։ «Աներձագը քննիչ է Շիրակի մարզի կայազորային քննչականում։ Ինքը հայտարարում է, որ ինքը շատ մոտ է Արթիկի միլիպետի հետ, և իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել»։
Նախկինում Սվետլանա Վարդանյանը փոստի աշխատող է եղել, թոշակ է բաժանել, իսկ թոշակի գնալուց հետո վերջերս մարզպետարանից առաջարկ է ստացել՝ տեղի դպրոցում հաշվապահ աշխատել։ Վարդանյանի ընտանիքում կարծում են, որ հենց այս առաջարկն է պատճառ դարձել, որ նրա դեմ բռնություն կատարեն։ «Նրանց թվում էր, թե մայրիկս աշխատելու է Միշա Ղզրոյանի մրցակցի՝ գյուղապետի մյուս թեկնածուի օգտին», — պատմում է Սվետլանայի դուստրը` Աննան։
Սարատակի գյուղապետի երկրորդ թեկնածուն անկուսակցական Գուրգեն Եղոյանն է։ «Եղոյանի խնամին մեզ հեռավոր բարեկամ է գալիս։ Երևի կարծել են, որ մաման նրա համար քարոզչություն է անելու, բայց մայրս նման բանով չի զբաղվել»։ Սվետլանա Վարդանյանը երկու անգամ բուժզննում է անցել։ Առաջինը՝ Գյումրիում, որտեղ դատաբժիշկը թեթև մարմնական վնասվածք է ախտորոշել։ Երկրորդը՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պրոֆեսոր Զոհրաբյանի մոտ, որը ախտորոշել է ուղեղի ցնցում։
Զրուցեցինք Սարատակի գյուղապետի հետ։ «Ես նման պատմությունից տեղեկություն չունեմ, դա անհեթեթություն է։ Այդ կինը հայտարարել է, որ իրեն ծեծել են, բայց ես նրա հայտարարությունը շատ քիչ եմ համարում։ Կարող եք, եկեք հարցրեք գյուղի բնակիչներից՝ ինքը ով է, ինչ վիճակի է, ինչ կարող է անել։ Իմ տղան Ղուկասյանի և Ամասիայի շրջանի գազի գրասենյակի գլխավոր ինժեներն է, լուրջ մարդ է, հոգեկան խանգարում չունի»։
-Հիմա ես ձեզ ասեմ հաջորդը՝ այդ կին կոչեցյալին խոսք են տվել, որ դու անկարգ բաներ կկազմակերպես, մենք քեզի դպրոցի հաշվապահ կուտանք։ Նրան հաշվապահ են հրավիրել, որ ինքը անկարգություն անի, էս կողմը խանգարի, գյուղի մթնոլորտը փչացնի, թե չէ, այդ կնգան սիրուն աչքերի համա՞ր պետք է հրավիրեին։
—Այսինքն, գյուղի մթնոլորտը փչացնե՞լը նկատի ունեք, ընտրություննե՞րը «փչացնելը»։
— Հարաբերությունները։ Մարդկանց մեջ ավելորդ բաներ շինել, հերոսանալու այն կողմի մոտ, թե տես, ես ինչ եմ ի վիճակի ձեզի համար անելու, որ ինձ ծեծել են։ Եկեք խոսեք մեր բնակիչների հետ, ձեզ կպատմեն, թե նա ով է։
—Դուք ոստիկանությունում բարեկամներ ունե՞ք։
-Իսկ դուք չունե՞ք։ — Նա ասում է, որ դուք սպառնացել եք, ասել եք, որ կպատժեք, եթե բողոքի։ -Եթե մարդը ի վիճակի է այդ կարգի զրպարտանք անի, աջ տարեք, ես այդ մարդուն ավելորդ եմ համարում տեսնեմ։
-Բայց դուք նրանց տուն չ՞եք գնացել ձեր որդու հետ, փորձել եք բարիշել, որ չբողոքի։
-Ինչ՞ի համար բարիշեմ։ Ես կռվե՞լ եմ, որ բարիշեմ։ Ինչ ուզում եք, գրեք, սաղ սուտ է։
— Ձեր կարծիքով, ինչ՞ու են այդ կնոջը ծեծել։ Ի վերջո, ձեր գյուղում է դեպքը եղել։
-Այդ կնոջը հարց տվեք։ Եթե մեկին կծեծեն, ուրեմն, ինքն իրենով մի բան արել է, չ՞է, որ մարդկանց ստիպում է, որ իրեն ծեծեն։ Բայց մեզի ոչ էրել է, ոչ էլ կռնա էնէ։ Ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ կռնա էլ բան էնէ։
Մենք սպասում էինք, որ 10 տարվա գյուղապետը, որը հոկեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների օրը կրկին է փորձելու ուժերը, գոնե ձևականորեն կտրտնջա կատարվածի առիթով, կասի՝ «ցավում եմ, որ հանցագործություն է կատարվել իմ համայնքում», կամ նման բան։ Բայց որ նա կխրախուսի հանցագործությունը, չէինք կարող պատկերացնել։ Ոստիկանությունը և իրավապահները, նաև ՀՀԿ-ն, որը պատրաստվում է առաջադրել այս մարդուն որպես գյուղապետի թեկնածու, մտածելու բան ունեն։ Ի դեպ, Սարատակի գյուղապետը մեծագույն հարգանք է սերմանում իր համայնքում ազատ խոսքի նկատմամբ։ Սվետլանա Վարդանյանին, որը հայտնել է գյուղապետին, որ մամուլին է դիմելու, նա ասել է․ «Այ կլյաուզնիկ, գրում են, գրեն։ Էդ թերթերը ոչ ոք չի կարդում, «պերերիվ» են փաթաթում մեջը, տանում։ Ինչքան ուզում ես, բողոքի»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:
Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին
Հայտարարություն
Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի դիմումի կապակցությամբ.
Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը:
Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ:
Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝
- ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով,
- Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում,
- սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում:
Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:
Օգոստոսի 27-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:
Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթյների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ողբերգական ավտովթարի մեղավոր, Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանը քննիչի որոշմամբ ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում՝ ունենալով խմածության բարձր աստիճան, իսկ տեսախցիկներն էլ արձանագրել էին, թե նա ինչպես էր «յաշիկը» վարել «պորճավարի»՝ մտնելով կարմիր լույսի տակով։
Քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, սակայն «մեծն» դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել էր քննիչի միջնորդությունը և Ս. Աղոյանը ազատ էր արձակվել դատարանից՝ այն դեպքում, երբ նա բնութագրվում է ոչ դրական։
Անցյալ տարի Ս. Աղոյանը դարձյալ խմած վիճակում խուլիգականան արարք էր կատարել Աբովյանում գործող գիշերային ակումբներց մեկում ու դատարանը նրան տուգանել էր 200 հազար ՀՀ դրամի չափով, ով մինչև այս պահը չի վճարել անգամ այդ տուգանքը։
Աբովյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա արած բազմաթիվ անօրինական գործողությունները միշտ իրավապահների մոտ կարողանում է ծածկադմփոց անել հայրը, ով ժամանակին եղել է տեղի ԵԿՄ կառույցի ղեկավարը։
Աբովյանցիները նշում էին նաև, որ չի բացառվում, որ դատավորը ինչ-ինչ շահերից ելնելով է նրա նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն դեպքում, երբ նույն դատարանը հավ ու ալյումինե կաթսա գողացողին պատժում է ազատազրկմամբ։
SHAMSHYAN.com-ը առաջիկայում մանրամասն ներկայացնելու է նշված դատական գործընթացը, որպեսզի հանրությունը իմանա ողջ եղելությունը, իսկ նման բնութագիր ունեցողները պետք է իրենց կատարած հաննցանքների համար օրենքի առաջ պատասխան տան, այլո ոչ թե օգտագործեն իրենց ծնողների դիրքը ու մնան անպատիժ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Երեկ ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի 11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ:
Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում եղել են վրաերթի հետքեր, հետքեր են եղել նաև BMW-ի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:
Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.