23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 CԼ 685 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Բեկո» առևտրի կենտրոնի դիմաց դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, տապալել երկաթե ցանկապատը և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բադալյանն ու տեսուչ Անդրանիկ Քամալյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը կասկածվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում գողության փորձ կատարելու մեջ, որի ժամանակ խանութի տերը նկատել է, որ փորձում են գողություն կատարել խանութից և ահազանգել է ոստիկանության ու ոստիկանների օպերատիվ ժամանման հետևանքով կատարողը կամ կատարողները նկատել են ոստիկանների մոտենալը և դիմել են փախուստի։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկանությունը, Վաղարշապատի ոստիկանությունը պարզում են ավտոմեքենայի տիրոջ ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև դեմքը փակելու գլխարկներ։ Պարզվում է նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց օգնության դիմած անձինք կան, թե՞ ոչ։
«Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում: Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրգործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Պաշտոնապես չի հաղորդվում՝ կա՞ կասկածյալ կամ հետախուզվող անձ, նշվում է միայն, որ իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ կա կասկածյալ: Թերթի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Լուկաշին փողոցի 24-ամյա բնակիչ Աշոտը: Սույն երիտասարդը բնակվել է սպանվածի հարևանությամբ: Ու պարզվում է, որ կատարվածը խոր արմատներ ունի: Լուկաշին փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կասկածյալի և սպանվածի միջև տարիներ առաջ տարաձայնություններ են եղել, որոնք կապված էին Ս. Արշակյանի որդիների հետ: Ասել է, թե տաքարյուն երիտասարդները տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունեցել, որը ողբերգությամբ է ավարտվել: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ գնդակն իրականում «ուղղված է եղել» սպանված տղամարդու որդիներին, որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հայտնի են իրենց կռվարար համբավով: Ըստ երևույթին, հայրը տուժել է որդիների պատճառով: Այս վարկածը դեռևս պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն համառ լուրերն այն մասին, որ դժբախտության պատճառը եղել է չպարզված հին կռիվը, հիմնական վարկածներից մեկն է:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ կասկածյալը ապահովված ընտանիքի զավակ է: Շրջապատում հայտնի է իր հղփացած պահվածքով: Տեղեկություններ կան, որ երիտասարդը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Արցախի նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանի աղմկոտ հայտարարություններն առայժմ ստուգվում են, քրեական գործ դեռ չի հարուցվել նրա հայտարարությունների հիման վրա, առայժմ մատնանշված փաստերը քննվում են:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հարցերով պատասխանատու Սոնա Տռուզյանը: Վերջինս ասաց նաև, որ բացառված չէ՝ մինչև օրվա վերջ այս գործով նորություններ լինեն:
Վահան Բադասյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Մի քանի ժամ շարունակ Արցախի նախկին պատգամավորին հարցաքննել են իր իսկ հրապարակած ֆեյսբուքյան հայտարարությունում ընդգծված փաստերի առնչությամբ:
Վահան Բադասյանը Ֆեյսբուքում հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախկինում լինելով Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ` փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ պետին։ Կամ, եթե ես զրպարտում եմ գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք»:
Բադասյանը գտնում է, որ մեկ կգ ցորենը 80-90 դրամով բանակին մատակարարելու փոխարեն վաճառել են 125-127 դրամ՝ պատճառելով բանակին 100-200 մլն դրամի վնաս: Նախկին պատգամավորի խոսքերով՝ իր շահագրգռվածությունը մեկն է. բանակի ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միմիայն բանակի համար, չպետք է յուրացվեն և թալանվեն:
Ընդդիմադիր գործիչը գտնում է, որ պետք է քրեական գործ հարուցվի և ԳՇ պետին՝ Մ. Հակոբյանին, պետք է ենթարկեն քրեական պատասխանատվության և բանակին վերադարձնեն գողացված գումարը:
Tert.am-ը գրում է.
Նորք Մարաշ հանցախմբի գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Երևան -Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Շիրխանյանի վիճակն այնքան վատ է, որ նա 3 ամիս չի լողացել:
Ի պատասխան՝ արդարադատության նախարարությունը երեկ հայտարարեց, որ նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն, և բժշկական կոնսիլիումի արդյունքներով՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման, այսինքն՝ հիվանդանոց տեղափոխվելու կարիք չունի:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին այսօր Tert.am-ը հարց ուղղեց, թե արդյոք ակնհայտ մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ դատապարտյալը 3 ամիս չի կարողանում լողանալ:
«Շիրխանյանի դեպքում մենք հստակ պարզաբանում ենք տվել: Կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»,-հայտարարեց փոխնախարարը:
Մեր հստակեցմանը, թե լողանալու մասով նախարարությունը որևէ պարզաբանում չի տվել, ԱՆ փոխնախարարը պատասխանեց. «Մենք հստակ այդ մասով պարզաբանում տվել ենք, որ բոլոր խնդիրները լուծվել են, և էդ մասով, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»:
Արդարադատության փոխնախարարը չպատասխանեց հարցին՝ Շիրխանյանն, ի վերջո, լոգանք ընդունել է, թե ոչ: Փոխարենը՝ Քրմոյանը հայտարարեց. «Մենք որևէ խնդիր չունենք քրեակատարողական հիմնարկում հիգիենայի պայմաններն ապահովելու, թե՛ «Երևան- Կենտրոնում», թե՛ մնացածում»:
Դիտարկմանը, թե մարդն ի վիճակի չէ գնալ բաղնիք և իրեն խնամակալ չի տրամադրվել, Քրմոյանը պատասխանեց. «Մենք ունենք բոլոր հնարավոր տարբերակները, նաև ունենք բուժակների ինստիտուտը: Ուզում եմ ասել՝ էդ մի քիչ շահարկումների խնդիր չդարձնենք: Եթե մենք խոսում ենք տարրական հիգիենայի պայմանների մասին, մենք նման խնդիր չունենք ՔԿՀ-ում: Եվ տաք ջրով ենք ապահովված, ավելին ասեմ՝ բոլոր ՔԿՀ-ներում արևային ջրատաքացուցիչներ ենք դրել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Այսօր Երևանի Նոր Նորք համայնքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ պատրաստվում է պայթեցնել 9 հարկանիշենքը: ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ իրականում եղել է: «Ահազանգը ստուգվել է և այն կեղծ է եղել: Ահազանգողը հայտնաբերվել է»,մեզ հետ զրույցում ասաց ՀՀոստիկանության լրատվության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից՝ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։
Մենք՝ բանտում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ:
Մեր հավատի և ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ և ազատություն:
Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաև գործող վարչախումբը և արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սասնա Ծռեր Ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու համաժողովրդական ընդվզումը և կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը:
Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով և հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին և պատրաստվել ոտքի կանգնելուն:
Մեր արտերկրաբնակ հայրենակիցներին հորդորում ենք դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ և դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն և կյանքի կոչելուն:
Դիմում ենք նաև ազատության մեջ գտնվող պայքարի առաջամարտիկներին, ովքեր պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել մարդկային երջանկության ու ազգային իղձերի իրականացման ապահովմանը միտված Նոր Հանրապետության հիմնադրման գաղափարի շուրջ: Բանտից դուրս գտնվող և բոլորիս համար ընդունելի առանցքային անհատը մեր ավագ ընկեր Ալեք Ենիգոմշյանն է, ուստի համախմբումը օրինաչափորեն պետք է տեղի ունենա նրա համակարգմամբ:
Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին, ազատագրվելու ենք սպիտակ ցեղասպանության վերածված ռուսական գաղութատիրությունից և ստեղծելու ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմող պետականություն:
1.Ժիրայր Սեֆիլյան
2.Գարեգին Չուգասզյան
3.Մխիթար Ավետիսյան
4.Պավել Մանուկյան
5.Վարուժան Ավետիսյան
6.Արայիկ Խանդոյան
7.Արմեն Լամբարյան
8.Կարո Եղնուկյան
9.Հայկ Կյուրեղյան
10.Սերգեյ Կյուրեղյան
11.Արեգ Կյուրեղյան
12.Աշոտ Պետրոսյան
13. Լիպարիտ Պետրոսյան
14. Հովհաննես Հարությունյան
15. Գևորգ Իրիցյան
16. Արամ Մանուկյան
17. Արթուր Մելքոնյան
18. Գառնիկ Հովակիմյան
19. Արթուր Սողոմոնյան
20. Թաթուլ Թամրազյան
21. Գագիկ Եղիազարյան
22. Արամ Հակոբյան
23. Մարտիրոս Հակոբյան
24. Տիգրան Մանուկյան
25. Վարդան Գերավետյան
26. Վոլոդյա Ավետիսյան
27.Գևորգ Սաֆարյան
28.Թորոս Թորոսյան
29.Սեդրակ Նազարյան
30.Էդվարդ Գրիգորյան
31.Արայիկ Հակոբյան
32.Արթուր Սարգսյան
33.Տիգրան Սարգսյան
34.Արմեն Բիլյան
35.Հովհաննես Վարդանյան
36.Սմբատ Բարսեղյան
37.Նարեկ Սարգսյան
Հայտարարություն-կոչը հրապարակման օրվա դրությամբ հնարավոր չի եղել ստորագրման նպատակով հասցնել բոլոր քաղբանտարկյալներին, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը:
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե բերեցին Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տալիս, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ է դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։
Դեպքի վայրն ամբողջովին վերցվել է ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը։ Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված հետքերն են ֆիքսում։
Կասկածյալ Մ. Ալեքսանյանը քննչական փորձարարության ժամանակ հայտնեց նաև, որ դանակը ինքը հետո նետել է գետը և պատրաստակամություն հայտնեց ցույց տալ նաև այդ վայրը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ-քննչական խմբեր՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Խմբերում ներգրավված ոստիկաններն ու քննիչները մի քանի հասցեներում են եղել, քանի որ ականատես ոչ մի անձ չի եղել և միայն ճիշտ ու պրոֆեսիոնալ օպերատիվ-քննչական աշխատանքների շնորհիվ է եղել հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտելը։
Ավագ քննիչ Պ. Գրիգորյանի որոշմամբ կասկածյալ Մ. Ալեքսանյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 72 ժամ անց քննիչը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Ալեքսանյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել էր սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Նոյեմբերի 13-ին Շենգավիթում աղմկահարույց սպանության դեպքով քրեական աշխարհը լուրջ ներգրավածություն ունի:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»–ն, ակնհայտ է, որ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:
Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:
Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:
Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:
Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:
Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:
Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:
Մեր հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:
***
Շենգավիթի սպանության գործով քննիչը պահանջել է կալանավորել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով առավել հայտնի է որպես Քյավառցի Ալիկ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից։
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։
Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է, որ ՀՀ ԱԱԾ-ն կոնկրետ անցնի մեր Հայրենիքի անվտանգության ապահովման պարտականության կատարման կոնկրետ քայլերին… Այդ պարտականությունների մեջ է մտնում նաև Հայրենիքի դավաճանների վնասազերծումը… Վերջին շրջանում նրանց ակտիվությունը բավական բացահայտ է և մտահոգիչ…
Շատերը կարծում են, որ դրանց ուշադրություն դարձնել պետք չէ՝ դրանով գովազդում ենք… Սակայն ես այլ կարծիք ունեմ… Այդ ստահակներին ուշադրություն չդարձնելը բերում է նրան, որ դավաճանների թիվն ավելանում է, քանի որ նրանք չեն պատժվում… ԲԻՃ (անհայտ ծնողներից ծնված) Վահան Մարտիրոսօղլուի Բաքու փախուստից հետո Շվեդիայում բավական ակտիվացավ ևս մեկ տականք՝ Վահե Ավետզադեն, որից հետո Բաքվում հայտնվեց նաև հանրաճանաչ պոռնիկ Սյուզիկ Ջաղինլին…
Այս եռյակը Բաքվի կողմից միջազգային հանրությանը ներկայացվում է որպես այլախոհ հայերի մի խումբ,որոնք ԴԵՄ են պաշտոնական Երևանի Արցախյան քաղաքականությանը… Այսպիսով՝ Բաքուն փորձում է միջնորդներին համոզել, որ հայերը և իրենց ադրբեջանցի անվանող թուրքերը կարող են իրար հետ ապրել նույն պետության կազմում… Պաշտոնական Բաքուն սրանց օգտագործում է նաև այլ հակահայկական ծրագրերում…
ՀՀ-ն գերադասեց «չարձագանքել» առաջին դավաճանի արարքին,որի հետևանքով գլուխ բարձրացրեցին ևս երկուսը… Իսկ հիմա ակտիվացել է Կանադայում բնակվող հերթական ազգադավը՝ Արայիկ Բալիոզյան անունով ինչ-որ ևս մի ստոր արարած…
Այս ամենն արդեն չի կարելի անտեսել… «30 արծաթով» սեփական Հայրենիքը վաճառողների «բանակը» արագընթաց աճելու է… Այստեղ իր «խոսքը» պետք է ասի ՀՀ ԱԱԾ-ն… Ժամանակն է, որ այս ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ հայտնվեն այնտեղ, որտեղ իրենց տեղն է՝ինչ-որ աղբամանում կամ փոսում…
Դավաճանների ոչնչացումը ՊԱՐՏԱԴԻՐ է և այն կիրառվում է իրեն հարգող գրեթե բոլոր երկրներում… Նույն ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Իսրայելը և շատ այլ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ երկրներ առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, առանց ավելորդ ջղաձգումների և բարձրաձայնելու ոչնչացնում են դավաճաններին…
Բացահայտված է, որ Վահան Մարտիրոսօղլուն և Սյուզիկ Ջաղինլին Բաքու են հասել ազերի «իրավապաշտպան» Նովելա Ջաֆարօղլուի շնորհիվ, որը շատ սերտ կապեր ունի իր նման վրացի «իրավապաշտպանների» հետ….
Ո՞ւմ է սպասում ՀՀ ԱԱԾ-ն…
Հ.Գ. Հասկանում եմ, որ ՀՀ-ում իրական ընդդիմադիր լինելը շատ դժվար է… ՀՀ-ն լքած ընդդիմադիրը կարող է ապրել իր ցանկացած երկրում և այնտեղից քննադատել ՀՀ իշխանություններին, ինչպես շատերը և անում են… Սակայն համագործակցել հայ ժողովրդի թշնամու՝ազերի թուրքի հետ և դրանով բացատրել Հայաստանի իշխանությունների դեմ քարոզարշավն՝ անընդունելի է…
Դա դավաճանություն է, որը պետք է շատ խիստ պատժվի…»:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել է սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.