23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պարզվում է, տարիներ շարունակ հնարավոր չեղավ կամ էլ առաջնահերթ չհամարվեց ոչ համայնքային բյուջեից ոչ էլ ԶՊՄԿ-ի կողմից համյքին հատկացվող գումարներից որոշակի մաս հատկացնել եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքին, մինչդեռ այստեղ ոչ միայն անբարեկարգ է տարածքը, այլև շիրմաքարերն արդեն թեքվել են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
1. մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև
— 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
— 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
— 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ջունգլ մականվամբ Գևորգ Սարգսյանի ու կնոջ միջև փողոցում ծագած վիճաբանության ու ծեծի պատճառը ֆեյսբուքում կնոջ նկարները հավանելն է եղել:
Ըստ մեր տեղեկությունների՝ շաբաթ առավոտյան ֆեյսբուքում Ջունգլի կնոջ նկարները ինչ որ մեկի կողմից հավանելու թեմայի շուրջ նրանք վիճաբանել են, կինն էլ ամուսնուց հեռացել է ու աշխատանքի գնացել:
Սակայն ժամեր անց, երբ կինը աշխատանքից դուրս է եկել, նրան է մոտեցել ամուսինը և պահանջել է, որ միասին փողոցն անցնեն ու զրուցեն, կինն էլ հրաժարվել է՝ ասելով, որ կարող են տեղում կանգնած զրուցել: Այս ամենն ամուսնուն դուր չի եկել և նա կնոջն սկսել է քաշքշել և անցկացնել փողոցը և հենց այդ ժամանակ էլ Ջունգլը հարվածներ է հասցրել կնոջ մեջքին, գլխին, անգամ կծել է նրան:
Դեպքին ականատես է եղել հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով միջամտել է և կիրակի օրը տեսանյութ հրապարակել, որում պարզ երևում է կնոջ ստացած վնասվածքները:
Շուրջ 6 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ հայ քաղաքացին` Մարատ Ուելդանով-Գալուստյանը, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը: Նա, մասնավորապես, նշեց, որ եղբորը զանգելու հնարավորություն են տվել, եւ նա ասել է, որ փաստաբանը արդեն մոտ երկու ամիս է` չի այցելել իրեն, քանի որ սպասում է Ռուսաստանի դեսպանության քայլերին:
«Իսկ փաստաբանը մեր ամեն զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ նա այցելում է եղբորս: Նա ասում է, որ Մարատն այնտեղ իրեն լավ է զգում եւ չի կարոտում հարազատներին այնպես, ինչպես սկզբնական շրջանում: Իսկ ինչպես կարող է մարդը վարժվել բանտային պայմաններին, եթե երբեք նման իրավիճակում չի հայտնվել: Բոլորը ստում են: Մարատն ինձ ասել է, որ չգիտի՝ ինչ անել, նա առաջին անգամ է այդ իրավիճակում: Նա չգիտի Ադրբեջանի օրենքները եւ իր իրավունքները որպես ՌԴ քաղաքացի: Նրան բոլորը լքել են: Մարատն ինձ նաեւ տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատակիցներն իրենց միակ այցելության ժամանակ նրան չէին փոխանցել իմ նամակը: Մարատը նաեւ ասաց, որ կարիք չկա այլեւս ուղարկելու ինչ-որ իրեր, քանի որ նրան դուրս չեն տանում, այսինքն՝ ստացվում է, որ եղբայրս կես տարի է առանց մաքուր օդի է մնացել: Ես արդեն իրոք չգիտեմ՝ ինչ անել: Արդեն կես տարի է ադրբեջանական կողմը չի կարողանում ներկայացնել եղբորս մեղքը հաստատող ապացույցներ»,-ասաց նա:
Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:
Մանրամասները ՝ այստեղ
«Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո , շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:
Այս մասին Tert.am –ին հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչը փոխանցեց, որ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է, նա վիրահատվել է:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ : Նա «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խոնդոյանի (Միայնակ Գայլ ) եղբայրն է:
Փաստաբանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք հավանաբար այդ պայմաններից կսրվեն:
«12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, այդ պատժախցում անգամ նորմալ ջերմաստիճան չի եղել: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո միայն Արարատ Խանդոյանին տեղափոխել են»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանի վիճակը այս պահին բավարար է:
Երևանի Տերյան փողոցում երեկ «Ջունգլը» մականվամբ Գևորգ Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը: Վերջինս 52-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ էր մեղադրվել, սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել նրան՝ մերժելով խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու մասին դատախազի միջնորդությունը:
Ծեծին ականատես է եղել հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։
Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն է, ասա թող թողնի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն է, ինչ անենք:
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, եւ առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջեւ, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել «Վստրեչ» սրճարանի տարածքում։ Տուժածը 38 տարեկան է, ով չունի մշտական բնակության վայր եւ գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
Պարզվել է, որ տղամարդը մահացած է, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական նախնական հետազոտման համաձայն՝ տղամարդը մահացել է ցրտահարությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ՝ կնոջ մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու համար։
Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ա.Մաղաքյանն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որի նախաքննության կատարումը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ, հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ արնանման նյութի հետքեր, ձեռքի գծանախշի հետք, արնանման նյութի հետքերով խոհանոցային սուր դանակ, լվացած տղամարդու մեկ զույգ կոշիկ, արնանման նյութի հետքերով վարագույր, սեղանի ծածկոց և տղամարդու հագուստ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային փորձաքննություններ: Հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք:
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.