23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ դեկտեմբերի 5-ին կանխվել է փախուստի փորձ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
Սարատովում Ռոսսելխոզնադզորի մարզային վարչության մասնագետները հայտնաբերել են անօրինական ճանապարհով ներկրված թուրքական բանջարեղենի հերթական խմբաքանակը, որոնք մակնշվել են Հայաստանում։ Այս մասին հայտնում է FreeNews-Volga պորտալը, գրում է armeniasputnik.am-ը։
Առգրավված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 6083 կգ։
«Այդ արտադրանքը զննելիս հայտնաբերվել է 3753 կգ թարմ վարունգ և 2330 կգ թարմ լոլիկ, որոնց վրա եղել է Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ։ Բանջարեղենի արկղերի տակ տախտակներ են եղել, որոնց վրա նշված է եղել, որ բանջարեղենը ներկրվել է Թուրքիայից»,- նշված է հաղորդագրությունում։
Անօրինական լոլիկներն ու վարունգները ներկրած անձինք Ռոսսելխոզնադզորի տեսուչներին չեն կարողացել մթերքների անվտանգությունը հաստատող փաստաթղթեր տրամադրել։ Բանջարեղենի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է։ Թուրքական ապրանքներն ընդգրկված են արգելված ապրանքների ցուցակում, որը հրապարակվել էր 2015թ-ին, երբ Թուրքիան ռուսական ինքնաթիռ էր կործանել։ 2016թ-ի օգոստոսին, երբ Էրդողանը ներողություն խնդրեց, որոշվեց վերականգնել նախկին կապերը, սակայն ապրանքների համար սահմանված էմբարգոն դեռ չի հանվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած թունավորումների փաստով։
Նոյեմբերի 8-ին, ժամը 12։00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչներ, 15-ամյա Թամարա Մալխասյանը, 15-ամյա Տաթևիկ Մկրտչյանը, 16-ամյա Գայանե Մարգարյանը, 15-ամյա Հասմիկ Մանուկյանը և 16-ամյա Սոֆյա Դավթյանը նշված քոլեջում դասապրոցեսի ընթացքում զգացել են, որ թույլ են զգում իրենց և վատանում է ինքնազգացողությունը։
Վերջիններս «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազ՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվում է օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկել երեխաների կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատախազության կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
«ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխին, կարծես, սեւ ամպեր են կուտակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 2-ին հայտնել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Նա Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է: Նախկին ոստիկանապետը եւս իր ժամանակին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել:
Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկը, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում թույլատրել է կազմակերպել քաղաքացիներ Ալլայի, Լուիզայի եւ Դիաննայի տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Ի դեպ, անկառավարելի վիճակ է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել եւ սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել:
Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Կիզակետում եղել է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել: «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Վերին Լարսի անցակետում արգելափակված ՀՀ քաղաքացիները հայտնվել են արտակարգ իրավիճակում: Hayeli.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացի Ա. Մ-ն հայտնեց, որ իրենք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, արդեն 4-րդ օրն է՝ մարդատար ավտոբուսներով նույն տեղում կանգնած են, քնում և արթնանում են ավտոբուսների մեջ: Տարածքում չկան փրկարարներ, շտապօգնության բրիգադներ, թեև արգելափակման մեջ են մնում հարյուրավոր քաղաքացիներ, կանայք և երեխաներ, իսկ խուճապը գնալով մեծանում է:
Հարցին, թե արդյոք իրենք ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն, ինչպես այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ-ն, քաղաքացին պատասխանեց. «Ոչ ոք մեզ որևէ տեսակի օգնություն չի ցուցաբերում, սննդի հարցը լուծում են քաղաքացիներն իրենց անձնական միջոցներով, սնունդ են գնում անցակետի տարածքում գտնվող խանութից, բնականաբար շատ թանկ գներով, մեր քաղաքացիներին այս անցակետերում պարզապես թալանում են, իսկ առաջին անհրաժեշտության պարագաների և տրամադրվող բուժօգնության մասին խոսելն ուղղակի աբսուրդ է»:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նորիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։
Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց մեջ են նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն են կատարում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում է նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան, թե ոչ։ Տեղում աշխատում է նաև ոստիկանության փորձաքրեագետը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը հայտնեց, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոցներում, արդյոք, կա՞ն կանչով դիմած քաղաքացիներ։
Մարիամ Լալայանը 2016թ.-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:
Ինչպես հայտնում է iravaban.net-ը ըստ ՍԴ-ի որոշման 2003թ.-ին դիմողի նկատմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որը նա ստացել է մինչև 2004թ.-ի մարտ ամիսը, որից հետո դիմում է ներկայացրել, որպեսզի կենսաթոշակը փոխանցվի ՀՀ կենտրոնական բանկում առկա իր բանկային հաշվին:
Համոզված լինելով, որ իր կենսաթոշակը կատարվում է, տարիների ընթացքում չի փորձել ստուգել, սակայն 2013թ.-ին հայտնի է դարձել, որ 2012թ. հունիսի 1-ից կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարեցվել է՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:
Տիկին Լալայանը հայց է ներկայացրել դատարան, որը մերժվել է, անցել է վերադաս ատյանով՝ կրկին անարդյունք:
Ի վերջո, քննելով գործը ՍԴ-ն գտել է, որ իրավակարգավորումը, երբ նկատի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը՝ առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին:
Ըստ դատարանի՝ նման կարգավորման պարագայում անձը զրկվում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև իր սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից:
Մանրամասները՝ iravaban.net-ում
Քիչ առաջ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց խարդախության դեպքի մասին, երբ զինծառայությունից ազատելու պատրվակով քաղաքացին ծնողներից խոշոր չափի գումարներ է կորզել: Մասնավորապես, Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված տեղեկություններով՝ Երևանի բնակիչ Լ. Մ. Հ.-ը Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ այս տարվա փետրվարին Ն. Է. Ե.-ի միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո՝ եւս 250.000 հազար դրամ գումար է տվել ոմն Ե. Մ.-ին՝ որդուն՝ Տ. Լ. Հ.-ին 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելու նպատակով: «Սակայն Տ. Լ. Հ.-ն 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ.-ին գումար չի վերադարձրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանում նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.