23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։
Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։
Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երեւում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։
Այս մոտեցման ջատագովները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունների նոր պայմանների անհրաժեշտությունը հիմնավորում են քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ներառված լինելու հանգամանքով: Մինչդեռ ներկայացված առաջարկներն ուղղված են բուն ավագանու աշխատանքները ոչ թափանցիկ դարձնելուն:
Լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների չափանիշներին եւ հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթների։
Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում եւ ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել եւ ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երեւանի քաղաքապետարանից պահանջում ենք.
- կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը,
- անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները՝ բացառելով որեւէ խտրականության եւ անհիմն սահմանափակումների դրսեւորումները եւ հարգելով խոսքի ու տեղեկատվության ազատությունները, լրագրողի անկաշկանդ գործելու, ինչպես նաեւ հանրության՝ իշխանությունների
- նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ — ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԱՄԲՐԵԼԼԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆՑ» ՀԿ
«ԱԶԱՏ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ
«Ա1+»ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ
FACTOR.amԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ILUR.amԱՌՑԱՆՑՕՐԱԹԵՐԹ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
«ՎԵԼԵՍ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ
«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ
ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ—ԵՐԵՎԱՆ
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՊՐՈՄԵԴԻԱ-ԳԵՆԴԵՐ» ՀԿ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ, ԲԼՈՒՄԲԵՐԳԻ հայաստանյան թղթակից
ԱՆՆԱ ՊԱՊԻԿՅԱՆ, լրագրող («Հրապարակ» օրաթերթ)
ՏԱԹԵՎ ԱՅՎԱԶՅԱՆ, լրագրող (armday.am)
ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ֆոտոլրագրող
ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, անկախ լրագրող
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:
Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միշա Մ.-ն ձերբակալված է:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի կենտրոնում քաղաքացուհուն կողոպտած անձի ինքնությունը:
2018 թվականի փետրվարի 15-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, մի երիտասարդ Երեւան քաղաքի Գ.Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է «Նոկիա» ապրանքանիշի բջջային հեռախոս, նույնականացման քարտ եւ կանխիկ գումար՝ իրեն պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում փողոցով քայլող կանանց եւ նրանցից մեկի ձեռքից վերցնում ինչ-որ իր եւ վազելով հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կողոպուտի պահւ ֆիքսել են տեսախցիկները.
«Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը երբեք կոչ չեն արել, թե հասարակական կազմակերպությունները կամ հանրությունն ինչ նախաձեռնություններ ցուցաբերի։ Դրանք տարբեր կազմակերպությունների նախաձեռնություններ են, որոնց առնչությամբ մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։
(տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Բացահայտվել է ստվերում գործող փայտամշակման արտադրամաս
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ: Պարզվել է նաև, որ կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ ընդհանուր արժեքով փայտյա դռներ:
Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերով՝ հարկային իրավախախտման փաստով քաղաքացու նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կասեցվել է ապօրինի գործունեությունը:
Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:
Պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է կինը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։
2018 թվականի մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը՝ մարտի 1-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, հեծանվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ և փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին։ Նույն օրը կատարվել է անձի ճանաչում, որի ժամանակ 1990թ. ծնված աղջիկը ճանաչել և մատնացույց է արել երիտասարդին՝ հայտարարելով, որ վերջինս է իր նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Աղջիկը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն։
Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Տուժողի մարմնի քննմամբ հայտնաբերվել են կապտուկներ և քերծվածքներ՝ թևերի ու ոտքերի շրջաններում, իսկ կասկածյալի մարմնի քննմամբ հայտնաբերվել է աջ դաստակի քերծվածք:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վալեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ սթափության աստիճանը գերազանցելով սահմանված չափը։
Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Պետրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Toyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
Մարտի 2-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։
Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ:
Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ը մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.