23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը 1news.az-ին հաղորդել է, որ ադրբեջանական դիվանագետների և պաշտոնական անձանց տեղաշարժերի մասին տեղեկատվություն չի տրվի: Այդ մասին:
«Հաշվի առնելով Հայաստանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները, մեր պաշտոնական անձանց և քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սադրիչ գործողության պատասխանատվությունը կընկնի այդ երկրի ղեկավարության վրա», — նշել է նա: Տեղեկատվության գաղտնիացման համար առիթ են հանդիսացել հատկապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը` ասված երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և հանրապետությունում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցության ընթացքում:
Ադրբեջանում շարունակում են մեծարել հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մայորի կոչում շնորհելուց հետո Սաֆարովին է նվիրել նոր բնակարան, ինչպես նաև 8 տարվա ընթացքում կուտակված նրա աշխատավարձը: Այս մասին հայտնում է Salam News-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանին խորապես մտահոգել է Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներում շնորհելու փաստը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիթորը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Սաֆարովը խոստովանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի` 2004թ. Բուդապեշտում կատարած սպանությունը, և այդ դաժան արարքի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել:
Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում Ադրբեջանի իշխանություններին` Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ քայլը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ջանքերին: Միացյալ Նահանգները նաև պարզաբանում է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման կապակցությամբ»:
Ադրբեջանում շարունակում են հերոսացնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: 1news.az-ը վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը սեպտեմբերի 1-ին շնորհավորել է նրան վերադարձի կապակցությամբ և ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում շնորհել:
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկացնում է 1news.az-ը:
Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 22-րդ մասի 109-րդ հոդվածով` երկրի նախագահն այսօր ստորագրել է 2006թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտում ցմահ ազատազրկված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին (1977թ. ծնված) ներման արժանացնելու մասին որոշումը:
Սաֆարովի էքստրադիցիայի հարցերով զբաղվում էր ադրբեջանցի գործարար և Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել հունգարական կողմի հետ համագործակցությունն ադրբեջանցի սպային հայրենիք վերադարձնելու հարցում:
Հացի փռերից մեկում հրդեհ է բռնկվել, և ամուսինը` Բեկզոտ Նեմատովը, հղի կնոջը պաշտպանելու նպատակով, նրան հրել է պատուհանից, այնուհետև ինքն է թռել: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նոր Մոսկվա շրջանում:
Life News-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է գիշեր, և ամուսինների փրկության միակ տարբերակը եղել է պատուհանից դուրս ցատկելը: Գետնին ընկնելուց հետո հղի կինը փորձել է վեր կենալ, սակայն ապարդյուն:
29-ամյա Հուսնաբատ Նեմատովային և ամուսնուն բազմաթիվ այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցում պարզվել է, որ նա կոնքազդրի բավական ծանր կոտրվածք է ստացել, իսկ մարմնի 35 %-ն այրվել է: Բժիշկների խոսքով, պտղին վտանգ չի սպառնում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ:
Դամասկոսի Հայոց առաջնորդարանից տեղեկացնում են, որ մի քանի ժամ առաջ դուրս են բերվել օրեր առաջ սպանված Մաթոսյանների դիակները: Հայերի մարմինները հաջողվել է դուրս բերել Կարմիր Մահիկի ջանքերով:
Հիշեցնենք, օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել, որ 49-ամյա Պետրոս, 46-ամյա Գևորգ և 22-ամյա Լևոն Մաթոսյանները սպանվել են Դամասկոսի Ջոբար թաղամասում, սակայն չեն կարողանում դուրս բերել նրանց դիակները:
Իսկ երեկ հերքվել էր այն տեղեկությունը, որ Դամասկոսի մերձակայքում «Իսլամի բրիգադ» («Լուվա ալ Իսլամ») խմբավորման գործողությունների զոհ են դարձել 6 հայ:
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան, «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հաղորդավար Իգոր Կվաշան:
РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի մամուլի ծառայությանը, տեղեկացրել է, որ «Սովրեմեննիկ» թատրոնի համահիմնադիր Իգոր Կվաշան մահացել է այսօր` ժամը 17.00-ին:
Իգոր Կվաշան ծնվել է 1933թ. փետրվարի 4-ին, Մոսկվայում: 1957թ. Գալինա Վոլչեկի և Օլեգ Եֆրեմովի հետ նա հիմնադրել է «Սովրեմեննիկ» թատրոնը:
Կվաշան խաղացել է հիսունից ավելի ներկայացումներում, նույնքան ֆիլմերում, այդ թվում` «Հանրապետության հարստությունը», «Նույն այդ Մյունհաուզենը», «Մարդը Կապուցինների փողոցից», «Երեքի սրտերը»:
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում 4 զինծառայողներ են ձերբակվել: Նրանք նպատակ են ունեցել գրավել Ֆորտե Սթյուարտ քաղաքի զինամթերքի պահեստները, պայթեցնել ներքին անվտանգության վարչության շենքն ու Վաշինգտոն նահանգի հիդրոկառույցները: Այս ամենից հետո, նրանք ծրագրել էին մահափորձ իրականացնել Օբամայի դեմ, ինչն էլ կդառնար պետական հեղաշրջման պատճառ:
Դավադիրները չեն թաքցրել իրենց ատելությունը գործող նախագահի նկատմամբ: Նրանց ղեկավար Այզեկ Ագիգին հայտարարել է «Տարօրինակ անունով, սևամորթ նախագահը տեղ չունի Սպիտակ տանը»: Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հանցագործները սպանել են 2 վկաների, ովքեր պատահաբար իմացել են նրանց դավադրության մասին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները «Հավերժ կենդանի, միշտ պատրաստ» (Forever Enduring Always Ready, F.E.A.R.) հակակառավարական արմատական խմբավորման անդամներ են: Խմբավորումը կազմված է նախկին և ներկա զինվորականներից:
Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության` բոլոր դավադիրներին մահապատիժ է սպառնում: Մահապատժի չի ենթարկվի միայն խմբավորման անդամներից մեկը` Մայքլ Բերնեթը. Վերջինս համաձայնել է համագործակցել իրավապահ մարմինների հետ և ցուցմունք է տվել ընկերների դեմ:
Հայաստանցի 21-ամյա Նարինե Մկրտչյանին սեռական շանտաժի զոհ դարձրած, աղջկան ինքնասպանության դրդած թուրք եղբայրներ Օրհան Օքումուշին և Բարըշ Օքումուշին թուրքական դատարանը ազատ է արձակել` 6-ամսյա կալանքից հետո ։
Թուրքական Haberturk-ի տեղեկացմամբ՝ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների փաստաբանը պահանջել է ազատ արձակել եղբայրներին։ Դատարանը բավարարել է փաստաբանի պահանջը և 2 եղբայրներին ստորագրությամբ ազատ արձակել։
Դատական նիստից հետո Նարինեի մայրը բողոքել է, հայտարարել, որ անարդար է, երբ մեղավորներին հանգիստ բաց են թողնում։ «Աղջիկս նրանց պատճառով է ինքնասպան եղել։ Աղջկաս նկարահանել են և շանտաժ արել։ Դատը դեռ չի ավարտվել։ Ես վարչապետին դիմում եմ գրելու և պատմեմ տեղի ունեցածը»,-ասել է Նունե Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Թուրքիա ներգաղթած Նարինե Մկրտչյանը եղբոր և խորթ հոր հետ անօրինական բնակվել է Ստամուլի Քումքափը թաղամասում: Նա սիրահարվել է թուրք հարևան Օրհան Օքումուշին, ով խոստացել է ամուսնանալ հետը և մերկ լուսանկարել է նրան:
Օրհանի եղբայրը` 25-ամյա Բարըշ Օքումուշը նույնպես սպառնացել է Նարինեին` ասելով, որ «եթե իր հետ էլ չլինի, լուսանկարները ցույց կտա աղջկա եղբորը»:
Սակայն քանի որ Նարինեի ընտանիքն անօրինական է բնակվել Թուրքիայում, ոստիկանության դիմել հնարավոր չի եղել: Աղջիկը փետրվարի 28-ին թույն է խմել և ինքնասպան եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.