07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Վերջին օրերին Սիրիայի տարածքի անջատված համացանցային հաղորդամիջոցը եւ առհասարակ հաղորդակցության համակարգի ջլատումը մտածել տվեցին, որ գետնի վրա բեկումնային տեղարժեր են արձանագրվում: Յուրաքանչյուր կողմ դիմացինին ամբաստանեց Սիրիան արտաքին աշխարհից անջատելու հանցանքով: Հայտնապես, մարտերը կենտրոնացած էին դեպի Դամասկոսի միջազգային օդանավայական տանող մայրուղու վրա: Շաբաթավերջին թե՛ համացանցի եւ թե՛ հեռախոսային կապերի վերականգնումը որոշ առումով պարզ դարձրեցին տիրող համապատկերը:
Որեւէ կողմ, թվում է, թե հիմնական տեղաշարժ չէր ապահովել: Մի կերպ, տիրող գոյավիճակը մնում էր նույնը: Օդանավակայանի կարճատեւ փակումն ու թռիչքների վերաիրականցումը հուշում են, որ շարունակում են կառավարական ուժերի վերահսկողության տակ մնալ օդանավակայան տանող մայրուղին եւ օդանավակայանը, ընդհանրապես: Պարզ է անշուշտ, թե ռազմավարական ի՛նչ նշանակություն ունի թիրախի վերածված օդանավակայանը, որի պահպանումը կամ գրավումը իրադրային նշանակություն է ունենալու երեւութապես ներսիրիական թվացող այս պատերազմում:
Այս արդեն քանիերորդ անգամն է, որ ճակատագրականությամբ են բնութագրվում դեպքերը. Հաղորդակցությունն անջատվում է, մինչ այդ տեղեկատվական պատերազմը թեժանում է եւ յուրաքանչյուր կողմ իր ապահովության առավելությունների մասին հաղորդագրություններ է տարածում կողմնորոշելու, ավելի ճիշտ` ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը:
Ռազմական ընդհարումներին առընթեր տեղեկատվական-հոգեբանական պատերազմն իր ազդեցությունը կարող է ունենալ, անկասկած: Դիպաշարին հետեւողի մոտ կզարգանա այն տրամաբանությունը, որի համաձայն, գետնի վրա զինվորական առումով կողմերը մղում են հավասարապես մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ հետեւողական պայքարը, որը յուրաքանչյուր կողմին չի տալիս նկատելի առավելություն եւ ընդհանրապես, պահպանում է գոյավիճակը:
Այս իրողությունը, իր կարգին մտածելու տեղիք է տալիս, որ արտաքին ուղղակի միջամտության բացակայության` հիմնական տեղաշարժերը, առաջընթացները եւ դրանց դիմաց նահանջներն ու հանձնվելները չեն իրականանում: Այստեղ խոսքը չի վերաբերում զինուժ, նույնիսկ մարդուժ եւ ֆինանսավորում տրամադրելու հսկայական ծավալներին: Հարցը ուղղակի ռազմական միջամտության մասին է, որն այս պահի դրությամբ չի ստացել միջազգային կանաչ լույս: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, փաստորեն մինչեւ հիմա բանաձեւերի սահմաններում կեցվածքներ է հրապարակում եւ վետոների առկայության չի կարող հանգել զինվորական հարձակման իշխանափոխություն իրականացնելու որոշման: ՆԱՏՕ-ն, իր հերթին, թուրքական տարածքների վրա հրթիռներ տեղակայելու համաձայնություններ է հրապարակում, ճշտելով, որ իր կառույցը որոշում չի ընդունել «փրկության» գործողություններ իրականացնելու:
Նույնը կպատահի/ վերաբերում է դիմացի կողմին: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը Իրաքի ճամփով շարունակում է զինել իր դաշնակից Սիրիան, Անկարան ամբաստանում է Մոսկվային զինվորական գերարհեստագիտությամբ Միջին Արեւելքի իր ռազմավարական գործընկերոջը զորակցելու հանցանքով: Մինչ, ոչ սիրիացի այլազգիների ինքնություններ են հայտնաբերվում ընդհարումների ընթացքում սպանված զինյալների շարքերում:
Ինքնապաշտպանության կամ սեփական քաղաքացիներ տարհանելու պատճառաբանությամբ մի կողմից Անկարան Սիրիայի հետ իր սահմանների տարածքում գերարդիական հրթիռներ է տեղադրում, մյուս կողմից Մոսկվան սիրիական ծովը պաշտպանում է իր ռազմանավերով: Եւ արտաքին միջամտությունը շարունակվում է իբրեւ անհրաժեշտություն հանկերգվել:
Որեւէ պահի կարող է դեպի Սիրիա եւ նաեւ այնտեղից դեպի արտաքին աշխարհ հաղորդակցությունը վերստին անջատվել: Լրատվադաշտը հերթական անգամ կողողվի վերջին հանգրվանի բնութագրումներով, ընդհարումների ճակատագրականության մասին վերլուծումներով: Լույսը կբացվի, դիրքերը կմնան նույնը` ընդհանուր առմամբ: Մի գոյավիճակ , հայտնված` թուրքական հրթիռների եւ ռուսական ռազմանավերի միջեւ աքցանված Սիրիայի տարածքում: Փոխվողը` զոհերի թիվն է. նաեւ` քանդման տարողությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Իսրայելի զինված ուժերը մտադիր են օգտագործել Ադրբեջանում գտնվող ռազմաբազայի անօդաչու սարքերը` իրանական հրթիռները ոչնչացնելու նպատակով. հայտնում է The Sunday Times-ը:
Պարբերականի փոխանցմամբ, ռազմական հրամանատարության կարծիքով, Իրանի հետ կոնֆլիկտի դեպքում անօդաչու սարքերը կարող են ոչնչացնել իրանական հրթիռները դեռևս նախքան Իսրայելի ուղղությամբ դրանց արձակման փորձ կատարելը:
«Մենք կփորձենք վերացնել դրանք այն ժամանակ, երբ հրթիռները կգտնվեն առաջին աստիճանում, երբ դրանց շարժիչներն արդեն բոցավառվելիս կլինեն։ Եթե պատերազմ, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա իրանական բոլոր հրթիռները կվերացվեն մեր ռազմաօդային ուժերի կողմից»,- Sunday Times-ի հետ զրույցում ասել է Իսրայելի զինված ուժերի լավատեղյակ աղբյուրը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով The Sunday Times-ի տեղեկություններին, դրանք անհիմն ու անհեթեթ է համարել և հայտարարել, որ չի պատրաստվում երկրի տարածքը տրամադրել որևէ պետության՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու նպատակով.
«Բաքուն երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարևանների դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը։
Լիբանանի Ժունիե քրիստոնեական շրջանում հանցագործին հետապնդելու գործողությունների ժամանակ հայ զինվորական է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Ազդակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ավելացնելով, որ զոհվածը Լիբանանի բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար հայազգի Սամսոն Անդրանիկյանն է: Հանցագործը կրակ է բացել հետապնդող ջոկատի ուղղությամբ: Գանտահարյանը նաև տեղեկացրել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:
Անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, Գանտահարյանը նշել է, որ Լիբանանի հյուսիսում մասնավորապես Տրիպոլիի Աթ Թաբաննա և Ջաբալ Մահսան թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է, եթե նույնիսկ մերթ ընդ մերթ բախումներ են տեղի ունենում, ապա դրանք չեն տարածվում մայրաքաղաքում և այլ շրջաններում:
Գանտահարյանի խոսքով՝ Լիբանանում քաղաքական լարվածությունը շարունակվում է, ընդդիմությունը բոյկոտում է’ պահանջելով կառավարության հրաժարականը: Սակայն, բարեբախտաբար, բախումներ չկան: Ընդդիմությունը նաև հրաժարվել է մասնակցել կառավարության կողմից առաջարկվող երկխոսությանը, և այն հետաձգվել է:
Գլխավոր խմբագիրը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի տարածքում 21 լիբանանցի զինյալներ են զոհվել, որոնք հանդես էին գալիս հօգուտ հակակառավարական ուժերի: Նրանք, հատելով Սիրիայի սահմանը, հայտնվել են կրակահերթի տակ: Այժմ Լիբանանի ներքին գործերի նախարարությունը փորձում է սիրիական կողմի հետ բացահայտել կատարվածի դրդապատճառները:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Պրահա:
Այսօր Չեխիայի իշխանությունների հետ բանակցություններում հիմնական թեման, ինչպես սպասվում է, չեխական ատոմակայանի կառուցումն է: Այս կայանի ծրագրի գլխավոր կապալառու դառնալու համար մրցակցում են ռուսական եւ ամերիկյան ընկերություններ:
Քլինթոնը կայցելի նաեւ Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի նիստին, ինչից հետո կուղեւորվի Իռլանդիա եւ Հյուսիսային Իռլանդիա:
Ինչպես հաղորդում է Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի լքի Պաղեստինին. «Պաղեստինցիները խիզախ, քաջ ազգ են, այդ պատճառով էլ եթե անգամ բոլորը երես թեքեն Պաղեստինից, ապա մենք չենք լքի նրանց: Թուրքիան ստիպված է հետաքրքրվել Սիրիայի ու Գազայի իրադարձություններով:
Քանի դեռ ամբողջովին չի լուծվել Պաղեստինի խնդիրը, ո՛չ այս տարածաշրջանում, ո՛չ էլ մյուս տարածաշրջանների երկրներում` ներառյալ Թուրքիան, չի լինի հանգստություն, խաղաղություն և անվտանգություն: Քանի դեռ Պաղեստինում արյուն է թափվում, քանի դեռ այնտեղ չի դադարում հրաձգությունը, տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող խոսել իր անվտանգության մասին:
Թուրքիան իր հանգստության, խաղաղության ու անվտանգության համար հանդես է գալիս պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Թուրքիան կողմնակից է միայն խաղաղությանը, համերաշխությանը, բարեկամությանը և գործընկերությանը»:
Ինչպես աղորդում է BBC-ն, Ռուսաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նոր օրենք, որը պարտադրում է աշխատանքի համար ՌԴ ներգաղթածներին ռուսերեն լեզվի քննություն հանձնել:
Ռուսերենի իմացության հաստատումն անհրաժեշտ է ինչպես աշխատանք ստանալու, այնպես էլ այդ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու թույլտվություն ստանալու պահին: Այն պետությունների քաղաքացիները, որոնցում ռուսերենը պետական լեզու է համարվում, քննություն չեն հանձնելու:
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ տարեկան Ռուսաստան է ներգաղթում 13 մլն գասթարբայթեր, որոնց մեծամասնությունը չի տիրապետում ռուսերենին: Դրանք հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը այսօր Բրազավիլի՝ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը վայրէջք կատարելիս փոթորկի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մոտակա տանը և այրվել: Ինքնաթիռի անձնակազմը և առնվազն 30 բնակիչ զոհվել են: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ըստ Agence France-Presse-ի՝ ինքնաթիռը չվերթ էր կատարել Բրազավիլի Պուենտ-Նուար նավահանգստից:
Facebook սոցցանցում տարածվել են լուրեր, ըստ որոնց՝ վթարի ենթարկված ինքնաթիռում հայեր են եղել։
ԱԳՆ մամլոծառայությունից հայտնել են, որ դեռ տեղեկություն չկա, թե ինքնաթիռում հայեր եղել են, թե՝ ոչ։
Սիրիայի մայրաքաղաքը շրջափակված է ընդդիմադիրների 40 հազարանոց զորքով, այս մասին տեղեկացնում է է ИТАР-ТАСС-ը։
Կենտրոնի փոխանցմամբ զինյալ ընդդիմության խոշոր խմբեր են կենտրոնացել են Դամասկոսի շրջանում։ Սիրիական կառավարական զորքերը պատրաստվում են ճակատամարտի: Կառավարությունը դրա հետ մեկտեղ ստեղծում է ազգային կամավորականների խմբեր՝ Ջարամանա արվարձանում, որտեղ արդեն տեղակայված են Բաշար ալ Ասադի հավատարիմ ՝ դրուգները, ալաուիներն ու քրիստոնյաներն են։
Ըստ որոշ տեղեկությունների մարտեր են տեղի ունեցել օդանավակայանից ոչ հեռու գտնվող երեք գյուղերում:
Հանրապետության ողջ տարածքում չի գործում քաղաքային և բջջային հեռախոսակապը, անջատված է ինտերնետը։ Իրավիճակը գնալով բարդանում է, քանի որ փակ է ինֆորմացիոն դաշտը: Մարդիկ չեն կարողանում հաղորդակցվել երկրի ներսում , որն աննախադեպ լարվածություն է առաջացրել:
Փաստացի սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում արդեն անցնում է 460 հազարը: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2013թ.-ի սկզբին սիրիացի փախստականների թիվը կհասնի 700.000-ի։
Այս տվյալները ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել, որի հետ կապված ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունը, հայտարարել է թե՝ փախստականների նման հոսքը կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը։
Հուլիսի 26-ին հայկական կողմն անցած և գերի ընկած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը չի ցանկանում հայրենիք վերադառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին Ադրբեջանի Զինված ուժերում 4 ամիս ծառայած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը գտնվում է հայկական կողմում: Նա երրորդ երկրի հանձնվելու ցանկություն է հայտնել, քանի որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք», — տեղեկացրել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ այս հարցով արդեն իսկ Կարմիր խաչի հետ բանակցություններ են տարվում:
Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար: Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաեւ Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաեւ Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձեւի նախագծերի նկատմամբ:
Այցը իբրեւ խթանող գործոն կարեւոր էր նաեւ Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա եւ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ: Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչեւ հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնությունների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարեւոր այս երաշխիքից:
Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան եւ հայաստանյան հասարակությունների միջեւ կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ եւ ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաեւ տնտեսությունը գրավիչ դարձնելու եւ այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:
Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երեւանի ամերիկյան եւ ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:
Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն է փորձում իրականացնել մայրիների երկրում:
Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան եւ հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:
Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. եւ իբրեւ այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ եւ նիստեր նախատեսված չէին: Թեեւ համայնքի հոգեւոր եւ կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության եւ հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երեւան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչեւ ստորագրությունների հետ կանչումը Երեւանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երեւույթը նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարեւորության մասն է կազմում:
Նախագահի բեյրության այցի կարեւորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.