23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...2012թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում համատեղ հայտարարություն է ստորագրվել «Համառուսական Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի ադրբեջանցիների ազգա-մշակութային դաշնային ինքնավարության միջև: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու Ռուսաստանի ադրբեջանցիների ազգա-մշակութային դաշնության նախագահ Սոյուն Սադիքովը: Հայտնում է ИА REGNUM-ը։
Փաստաթղթի մեջ մասնավորապես ասված է, որ կողմերն այսուհետ.
-Ձգտելու են ակտիվ մասնակցություն ցուցաբերել ազգամիջյան խաղաղության ամրապնդման գործի մեջ
-Հավատարիմ են մնալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ միջոցներին
-Բացառելու են առկա հակամարտության տարրերի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնության տարածք, ինչպես նաև իրենց ելույթների և ԶԼՄ-ների հրապարակումների ժամանակ բացառելու են «թշնամանքի լեզու» արտահայտությունն իրենց բառապաշարից:
Ձեռքբերած պայմանավորվածության կետերի պահպանումը կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով:
Մեծ Բրիտանիայում առատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղել են քաղաքներ ու գյուղեր: Խոշոր գետերը վարարել են, հեղեղված են շենքերի առաջին հարկերը։ Հաղորդվում են որոշ սողանքների մասին:
НТВ-ի տեղեկացմամբ, ավելի քան 3 հազար բնակելի տներ զրկվել են էլեկտրականությունից։
Ջրհեղեղի արդյունքում արդեն մեկ մարդ է զոհվել:
Ամենից շատ վնասներ հեղեղը հասցրել է Լոնդոնի արվարձաններում, Հարավային Ուելսի և Շոտլանդիայի որոշ շրջաններում։
Նոր զոհերից խուսափելու համար Բրիտանիայի իշխանությունները փակել են ճանապարհները և դադարեցրել երկաթուղու աշխատանքը։
Այս գիշեր Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի ծովից Ուկրաինայի ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմին, իսկ ափին գտել են կնոջ անձնական իրերը:
Դեպքի վայրում ՆԳՆ Եվպատորիայի գլխավոր վարչության աշխատակիցներն օպերատիվ քննչական գործողություններ են կատարում: Մահվան հանգամանքները ճշտվում են:
Ըստ Armenia Today-ի տվյալների, մահացածը Նաթելա Գալստյանն է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի մայրը:
Ուկրաինայի ԱԻՆ-ի Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել մահացածի անձի վերաբերյալ՝ վկայակոչելով օրենքը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև պետք է ուղիղ բանակցությունների վերսկսել. հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Անհրաժեշտ է ակտիվացնել և ինտենսիվացնել ջանքերը, որպեսզի արաբա-իսրայելական հակամարտությունը վերջապես ինչ-որ լուծում ստանա: Պետք է սկսել Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների վերսկսումից »,-նշել է Լավրովը:
Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 519 դատապարտյալի համաներում է շնորհել Սուրբ Գեորգիի տոնի (Գիորգոբա) կապակցությամբ. հայտնում է Newsgeorgia-ն:
Ըստ Համաներման հարցերով պետական հանձնաժողովի տվյալների՝ 519 դատապարտյալներից 50-ի ազատազրկման ժամկետը կրկնակի կրճատվել է, իսկ մյուսներին ներում է շնորհվել: Անչափահաս դատապարտյալներ համաներման արժանացած քաղաքացիների ցուցակում չեն հայտնվել:
Վրաստանի պատրիարքն ու Գլխավոր դատախազը նույնպես համաներման են արժանացել:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում ընթացող Ասիայի քաղաքական կուսակցությունների կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց ինքնության մասին հայտարարելու հավասար իրավունքներ ունեն. անհրաժեշտ է հարգել միմյանց, հարգել միմյանց ինքնությունը և մշակույթը ։
«Ես հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել խաղաղության, վերականգնել հարաբերությունները, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը կհասկանա, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, բոլոր փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ ադրբեջանցիները՝ անկախ Արցախ, իսկ հայերը՝ Թուրքիա։
«Ես ընդունում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների իրավունքը և Բաքվից ու Սումգայիթից տեղահանված 400 հազար հայ փախստականների իրավունքը»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքին՝ «Ժառանգության» առաջնորդը կարծիքով, Ադրբեջանը լավ կաներ, եթե առաջինը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ըստ նրա, ճիշտ չէ օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «օկուպացիան»։
«Ես կարծում եմ՝ բոլոր պետությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է հարգվի: Բոլորն էլ նոր պետություններ են, Ադրբեջանը նոր պետություն է, և ես կարծում եմ՝ հետխորհրդային տարածքներում դեռևս հարցական է, թե որն է տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականություն ասվածը»,- նկատել է նա:
Գազայի հատվածից պաղեստինյան զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 12 հրթիռ է բաց թողնվել: Դեպքը պատահել է Իսրայելիև Պաղեստինի միջև հաստատված զինադադարից հետո. այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով իսրայելական ոստիկանության ներկայացուցչին։
Նա տեղեկացրել է, որ հրթիռների մեծ մասը պայթել է Իսրայելի հարավի ամայի շրջաններում։
Ավելի վաղ Իսրայելի զինվորականները հաղորդել էին պաղեստինյան կողմից բաց թողնված 5 հրթիռի մասին։
Թէպէտ դանդաղ, բայց նշմարելի կերպով իր հունաւորումն է գտնում Իրանի նախագահական ընտրութիւնների նախնական ընթացքը: Դեռ ամիսներից ի վեր տիրական էր այն միտքը, որ 11-րդ նախագահն նախ՝ լինելու է նոր դէմք (այն առումով, որ նախապէս չի զբաղեցրել նախագահի հանգամանք), ապա՝ հաստատօրէն ներկայացնելու է այն քաղաքական հոսանքին, որն ամենեւին էլ չի հովանաւորել անցած երկու շրջանի նախագահի՝ Ահմադինեժադի քաղաքական կուրսը: Այս հիմնաւորմամբ ու նոյն տիրող մտայնութեան համաձայն՝ 11-րդ շրջանի ԻԻՀ-ի նախագահի պաշտօնը պէտք է ստանձնի նոյն պահպանողական-սկզբունքային ճամբարի համեմատաբար աւելի ընդունելի ու չափաւոր դիրքերով մի դէմք, որն յատկապէս պէտք է հոգեւոր առաջնորդի հետ լիարժէք համընթաց ու նրա ընդհանրական սկզբունքներին համահունչ լինի: Ու այսպիսով՝ գրեթէ բոլորովին ի չիք դարձաւ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար սկանդալային Ռահիմ Մաշայիի նոյնիսկ հաւանական թեկնածութեան վարկածը, որին այնքան հաւատացած էր ինքը՝ Ահմադինեժադը՝ որպէս իրեն ու իր քաղաքական կուրսը շարունակող վստահելի յետնորդ: Սակայն, ո՛չ ներկայիս խորհրդարանը (որտեղ խիստ փոքրամասնութիւն են կազմում նախագահամէտները), ո՛չ էլ դատական ատեանը (որը, ի դէպ, ղեկավարւում է օրէնսդիր ատեանի նախագահի եղբօր միջոցով) եւ ո՛չ էլ առաւել եւս՝ իշխանութեան գերագոյն ղեկավար ու հոգեւոր առաջնորդ Խամենէին, նախկինի նման չեն հովանաւորում Ահմադինեժադի ու իր համախոհ շրջանակների քաղաքա-տնտեսական ուղղութիւնն ու գործունէութիւնը:
Ինչեւէ, վերոնշեալ ներհակ խմորումները մօտ օրերին փոխադրւելու են Օրէնսդիրի ամբիոն, որտեղից էլ նախագահը իրեն շուրջ հնգժամեայ յատկացւած շրջանակներում պէտք է պաշտպանւի՝ հարցապնդող եւ «իմփիջմենտի» հրաւիրած պատգամաւորների կողմից: Սպասենք ու տեսենենք, թէ Ահմադինեժադը իր ասութեամբ՝ ինչ «չասւած խօսքեր» է հրապարակելու խորհրդարանի երեւի «կիսադռնփակ» նիստի ժամանակ, որն պէտք է կայանայ մինչեւ գալիք 15 օրերը:
«Ներպահպանողական տարաձայնութիւնները» այս վերջին ամիսներին միւս կողմից՝ տեղիք են տւել մրցակից՝ բարեկարգչական ճամբարի ի մի գալուն: Աւելին՝ լուսանցքայնացած քաղաքական սոյն հոսանքի ներկայացուցիչներն ու դէմքերը արդէն ամենօրեայ-բարձրաձայնում-հրապարակայնացնում են մինչեւ վերջերս «արգելւած» կողմնորոշումներ, որոնց համաձայն՝ անուղղակի յայտ է ներկայացւում 2013 թւականի գարնանը կայացող նախագահական ընտրութիւններին: Բարեկարգչական հոսանքի մի շարք դէմքեր արդէն խօսում են այն մասին թէ՝ «Եթէ Մ. Խաթամին թեկնածու դառնայ, մեծ հաւանականութեամբ կը յաղթի, քանզի հէնց այսօր իսկ նա 15 միլիոն պատրաստի քւէով է օժտւած…»: Բարեկարգչականները, սակայն, լոկ զգացմունքայնօրէն չեն առաջնորդւում. նրանք քաջ գիտակցելով մի շարք խոչընդոտներ՝ նաեւ հաւանական են համարում իրենց հովանաւորութիւնը՝ պահպանողական, բայց չափաւոր հակումներով թեկնածուի օգտին, անշուշտ այն դէպքում, երբ այդ խոչընդոտներն աշխատեն իրենց դէմ, այլապէս իրենք էլ հակւած են սեփական թեկնածուով հանդէս գալուն, որի նախապայմանը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Սահմանադրական օրէնքի Պահապան խորհրդի թոյլտւութիւնը՝ տւեալ թեկնածուի «արժանաւորութեան» հաստատման վերաբերեալ:
Այսպէս թէ այնպէս՝ 2013 թ. գարնան ընտրութիւնների վերաբերեալ դիրքորոշումները կարծես թէ գնալով աւելի տրամաբանական հունաւորմամբ են ընթանալու: Այսինքն՝ քաղաքական ու ճամբարային բոլոր հոսանքները փորձելով գիտակցել երկրի ու համակարգի առջեւ յայտնւած ներքին թէ՛ արտաքին ներուժ եւ ներգործուն մարտահրաւէրները, տեղ-տեղ բարձրաձայնում են «Ազգային համախոհութեան կառավարութեան ձեւաւորման» մասին, որում պէտք է ընդգրկւեն ատակ, մասնագէտ ու բանիմաց ուժեր, որոնք էլ երկիրը դուրս կը բերեն այսպէս ասած՝ փակուղային իրավիճակից: Այսպիսով՝ ինչ-որ տեղ 2-րդական նշանակութիւն է ստանում 11-րդ նախագահի ով կամ որ ճամբարից լինելու հարցը: Սպասենք ու տեսնենք, թէ ի վերջոյ պետայրերը, քաղաքական հոսանքներն ու ժողովրդական խաւերը դէպի որ ուղղութիւն կը տանեն 34-ամեայ Իսլ. համակարգը:
* * *
Արտաքին քաղաքական ասպարէզում, սակայն, Իրանի համապատասխան գերատեսչութիւնը ԱԳ նախարար Սալեհիի ղեկավարութեամբ գերակտիւութիւն ցուցաբերեց՝ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան նոր դրսեւորումների վերաբերեալ: Նախ, որպէս «Ոչ-յանձնառու» (Չմիաւորւած) երկրների շարժման նախագահ, Իրանը անդամ երկրներին կոչ ուղղեց՝ դատապարտելու պաղեստինեան Գազայի նկատմամբ սիոնիստական բանակի կողմից հրթիռակոծումներն ու մարդկային զոհեր պատճառելը. ապա՝ նոյնինքն Իրանի պատրաստակամութիւնն յայտնեց՝ մարդասիրական օգնութիւններով օժտելու Գազային: Ի պատասխան սոյն քայլերի՝ Իսրայէլը կրկին անգամ Իրանին ամբաստանեց, որ Գազայից պաղեստինցիների արձակած հրթիռները («Ֆաջր») Իրանի կողմից պաղեստինցի դիմադրողականներին նւիրւած հրթիռներն են, որոնք հասողութիւն ունեն մինչեւ Իսրայէլի մայրաքաղաք Թել Աւիւ: Իրանը, սակայն, դա քարոզչական ինքնարդարացում որակեց, որը միտւած է նսեմացնել պաղեստինեան մարտիկների զինւորական ունակութիւնները:
Իրանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավար Սալեհին անցնող շաբաթւայ ընթացքում գերակտիւութիւն ցուցաբերեց նաեւ Սիրիական ճգնաժամի հարցով, երբ Թեհրանում հիւրընկալեց սիրիական իշխանական եւ ընդդիմադիր թեւերի ներկայացուցիչներին՝ միջնորդական կառուցողական նպատակադրութեամբ: Իրանը մէկօրեայ նիստի ընթացքում հասաւ նրան, որ կողմերը համաձայնեցին ի հաշիւ ապագայի՝ ձեւաւորել ազգային համախոհական կառավարութիւն՝ հեռու մնալով արտաքին պարտադրեալ ու դաւադիր միջամտութիւններից: Յատկանշական է, որ «Սիրիայի Ազգային երկխօսութիւն» անունը կրող նիստին իր ուղերձն էր յղել Ռուսաստանի ԱԳ նախարար Լաւրովը: Թեհրանում ՌԴ դեսպան հայազգի Լեւոն Ջագարեանի միջոցով ընթերցւած ուղերձում մասնաւորապէս ասւած էր. «Ռուսաստանը սիրիական տագնապի կարգաւորման խնդրում միեւնոյն դիրքորոշումներն ունի, ինչ Իրանը: Մենք եւս անհրաժեշտ ենք համարում քաղաքական երկխօսութեամբ Սիրիայի ճգնաժամը լուծելու, մի հարց, որի զինւորական տարբերակին է ձգտում Արեւմուտքը, որն էլ անցեալ շաբաթ ձեռնարկեց Դոհայում կրկին համախմբել սիրիական ընդդիմադիրներին, որոնց մէջ խոշոր տոկոսով ընդգրկւած են «Ալ Ղայիդա»-ի ծայրայեղական խմբաւորումներ…»:
Վերջին օրերին նաեւ հետաքրքիր առաջադրանքներով են հանդէս գալիս ԱՄՆ-ի նախկին եւ հեղինակաւոր դիւանագէտները: Այսպէս՝ նախկին ԱԳ նախարար Քիսինջերը եւ վերջին տարիներում Իրաքի ու Աֆղանստանի իրադարձութիւններում դերակատար դիւանագէտ Ռայան Կրուգերը խիստ կարեւորել են ԱՄՆ-Իրան դէմ առ դէմ բանակցութիւնները՝ թէ՛ Իրանի միջուկային թղթածրարի, եւ թէ՛ առհասարակ Միջին Արեւելքում ընթացող իրադարձութիւնների մասին: Ըստ երկու դիւանագէտների՝ ԱՄՆ-ն պէտք է գիտակցի Իրանի ազդեցիկ դերը, յատկապէս՝ Սիրիական տագնապի խնդրում, եւ որոնի համագործակցութեան այնպիսի եզրեր, որոնք յօգուտ ԱՄՆ-ի շրջանային շահերի են աշխատելու:
Իրանի արձագանգը միանշանակ էր. «ԱՄՆ-Իրան ուղղակի երկխօսութեան-բանակցութեան թոյլտւութիւնը վերապահւած է լոկ հոգեւոր եւ գերագոյն առաջնորդ այաթօլլահ Խամենէիին:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է կնքվել: Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը հրաման է ստացել դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները. հայտնում է Риа Новости-ն:
Զինադադարի հայտարարությունն արել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամիրը՝ ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ միասին, որը ժամանել էր տարածաշրջան խաղաղապահ առաքելությամբ և բանակցել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ:
«Ջանքերը հանգեցրին զինադադարի մասին պայմանավորվածության, որը հանգեցրեց վերջին շրջանում ընթացող արնահեղության դադարեցմանը»,-ասել է Եգիպտոսի արտգործնախարարը:
Ամերիկա-եգիպտական միջնորդությամբ կայացած հաշտությունը հիմնված է «լռություն լռության դիմաց» սկզբունքի վրա:
Նշենք, որ Պաղեստինի ավելի քան 1.5 հազար օբյեկտ դարձել են իսրայելական կողմի թիրախ, որին ի պատասխան՝ պաղեստինյան կողմն արձակել է 1.5 հազար հրթիռ, որոնք առաջին անգամ հասել են մինչև Թել Ավիվ և Երուսաղեմ: Զոհվել են ավելի քան 162 պաղեստինցի և 5 իսրայելցի:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում:
Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը և հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները պատին ամրացված մեծ էկրանի վրա: Սակայն սարսափով նկատեց, որ էկրանի վրա սառած մասնակի մի պատկեր է երևում: Հյուպատոսի օգնականներն ու Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը նետվեցին բեմ և սկսեցին սեղմել նոութբուքի վրայի բոլոր հնարավոր կոճակները, քանի որ հյուրերն անհամբեր սպասում էին: Սակայն նրանց փորձերը մնացին ապարդյուն. պարոն Աղաևը ոչ միայն չկարողացավ ցուցադրել իր հայրենի երկիրը, այլև չկարողացավ անգամ ներկայացնել իր ելույթը, քանի որ տեքստը արգելափակվել էր նրա «անհնազանդ» նոութբուքում:
Հուսահատված ադրբեջանցի դիվանագետն սկսեց խոսել հանպատրաստից՝ դուրս քաշելով գրպանից թղթի մի կտոր, որի վրա մի քանի նշումներ էր խզբզել: Այսպիսին էր երեկոյի անհաջող սկիզբը, որը նախատեսված էր Ադրբեջանի տպավորիչ առաջընթացը ցուցադրելու և լսարանին բարձր տեխնոլոգիաների սարքերով շլացնելու համար:
Գլխավոր հյուպատոսը ողջ դասախոսության ընթացքում շատ հուզված էր երևում: Հավանաբար, նրա համար անսովոր էր ելույթ ունենալ նման վեհաժողովում կամ նյարդայնացել էր, որովհետև «դահլիճում ներկա էին հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ», այդ թվում՝ ես և մի խումբ հայեր:
Պարոն Աղաևը մանրամասն խոսեց Հայաստանի կողմից իր երկրի տարածքի մի հատվածի «բռնագրավման» մասին՝ նկատի ունենալով Արցախի ազատագրումը: Այս հակամարտությունն անվանելով «Ադրբեջանի գերագույն խնդիր», նա ցավով նշեց, որ «մեկ միլիոն ադրբեջանցիներ այսօր դարձել են փախստականներ»: Այնուամենայնիվ, նա չկարողացավ բացատրել, թե միլիարդավոր նավթադոլարների եկամուտ ունեցող կառավարությունը ինչու է թույլ տվել, որ իր այդքան մեծ թվով քաղաքացիներն ավելի քան 20 տարի ապրեն ծայրահեղ չքավորության մեջ:
Գլխավոր հյուպատոսն ընդօրինակելով թուրքական վարչակարգին, լուրջ սխալ թույլ տվեց՝ Հայոց ցեղասպանությունը անվանելով որպես «այսպես կոչված ցեղասպանություն»: Արժե՞ արդյոք ադրբեջանցի պաշտոնյաներին ժխտել Հայոց ցեղասպանությունը և վիրավորել հայերին, երբ նրանք արդեն անելանելի վիճակում են արցախյան հարցում: Ինչո՞ւ են Ադրբեջանի ղեկավարներն ուզում բարդացնել իրենց գործը՝ կապվելով Թուրքիայի ժխտողականության հետ և ավելի թշնամացնելով հայերին՝ քիչ հավանական դարձնելով նրանց հետ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորությունը:
Պարոն Աղաևն իր ելույթում բոլորովին անտեսելով Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը, Ադրբեջանը կեղծորեն ներկայացրեց որպես «կրոնական և ազգային հանդուրժողականության» երկիր: Նա շարունակեց պատմությունը նենգափոխել՝ մոռանալով հայերի ջարդերը Բաքվում և Սումգայիթում, և պնդեց, որ հայերը լիարժեք ազատություն են ունեցել Խորհրդային Ադրբեջանում: Նա նաև մահմեդական Ադրբեջանը ներկայացրեց որպես «քրիստոնեություն ընդունած հնագույն պետություներից մեկը, 313 մ.թ.»:
Լսարանում մի քանիսի կողմից նախապես պայմանավորված որոշ հարցերից հետո, թե ինչ «հանդուրժողական» է Ադրբեջանը «լեռնային հրեաների» հանդեպ և ինչ լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը զգուշորեն խուսափեց թույլ տալու ինձ հարցում անել: Բարեբախտաբար, երկու այլ հայերի՝ Հայ երիտասարդական միության նախագահ Արութին Հարությունյանին և Հայ իրավաբանական միության նախագահ Կարո Ղազարյանին հարցեր տալու հնարավորություն ընձեռնվեց: Երկուսն էլ բարձրացրին ադրբեջանցի կացնահարող զինվոր Ռամիլ Սաֆարովի հարցը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանել էր քնած հայ սպային: Հունգարիայի կառավարության կողմից Սաֆարովին բանտից վաղաժամկետ ազատելուց և Ադրբեջանին արտահանձնելուց հետո, նախագահ Ալիևը ներում շնորհեց և փառաբանեց կացնահարող մարդասպանին: Ադրբեջանցի գլխավոր հյուպատոսը ապուշորեն հակադրվելով իր նախագահին հայտարարեց, որ Ադրբեջանր «չի արդարացնում» Սաֆարովի ոճրագործությունը:
Միջազգային հարաբերությունների խորհրդում պարոն Աղաևի հայտնվելը մի քանի մտահոգիչ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ է Խորհուրդը նման անսովոր քայլի գնացել՝ հրավիրելով ցածր պաշտոնով մի գլխավոր հյուպատոսի, որպեսզի ներկայացնի «հակոտնյա տեսակետ» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` միևնույն վայրում սեպտեմբերի 24-ի ելույթին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչո՞վ է խթանել Միջազգային հարաբերությունների խորհրդին` կրտսեր դիվանագետի ելույթն ապահովելու համար, որը հավանաբար գցելու է հեղինակավոր կազմակերպության վարկը:
Օրեր անց, երբ Ադրբեջանի հյուպատոսության կայքէջում տեղադրվեց պարոն Աղաևի ելույթը` նոութբուքի հետ կապված խափանումները խնամքով հանվել էին խստորեն խմբագրված տեսանյութից: 48 րոպե տևողությամբ ճառը և հարց ու պատասխանի ժամանակահատվածը կրճատվել էին մինչև 15 րոպե:
Գլխավոր հյուպատոսի՝ նոութբուքի հետ կապված միջադեպը բնորոշ է Ադրբեջանի շատ ավելի մեծ խնդիրներին: Երկրի ղեկավարները միլիարդավոր դոլարներ են ծախսել մեծ քանակությամբ առաջավոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն, եթե նրանք չգիտեն որ կոճակը սեղմել, ապա նորագույն զենքերը կլինեն նույնքան անօգուտ, ինչքան պարոն Աղաևի նոութբուքը:
Նախագահ Ալիևը սփյուռքահայերին Ադրբեջանի «գլխավոր թշնամի» որակելու փոխարեն, ավելի շատ պետք է մտահոգվի իր դիվանագետներով, որոնք չեն կարողանում անգամ նոութբուք օգտագործել: Անճարակ պաշտոնյաներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, քան հայկական «թշնամին»:
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.