23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկու հզոր երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիա նահանգի և Մեքսիկայի ափերի մոտ, հայտնում է Washington Post-ը:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկացմամբ, առաջին երկրաշարժը գրանցվել է GMT-ով 10:36-ին, ուժգնությունը՝ 6,4 մագնիտուդ, Կալիֆոռնիայի հարավ-արևուտքում՝ Ավալոն քաղաքի ափից 262 կմ հեռավորության վրա:
Վայրկյաններ անց երկրորդ երկրաշարժը՝ 6,1 մագնիտուդ հզորությամբ, տեղի է ունեցել նույն Ավալոնից արդեն 142 կմ հեռավորության վրա:
Վնասների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում :
Երկրաշարժի հետևանքով հնարավոր է ծովամրրիկ առաջանա:
Այսօր՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Հանուն ժողովրդական շարժման միության» անդամ Վալերի Բուայեն 3 տեքստ է ներկայացրել Ազգային ժողով, որոնք ուղղված են 2001թ–ին ընդունված օրենքը (որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը), պաշտպանության տակ առնելուն։
2012թ. դեկտեմբերի 13-ին պատգամավորը հաղորդագրություն է տարածել, որը հրապարակվել է «Nouvelles d’Arménie» ամսագրի կայքում.
Հայտարարության մեջ ասվում է.
«Օրենքով ճանաչված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից և Սահմանադրական խորհրդի գրաքննությունից հետո ես չհրաժարվեցի պայքարից:
Այդ իսկ պատճառով Ազգային ժողով եմ ներկայացրել երեք տեքստ՝ 2001թ. Ֆրանսիայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին օրենքը պաշտպանելու նպատակով: Դրանք են.
1.2011թ. հոկտեմբերի 18-ին ներկայացված օրինագիծն իր նախնական տեսքով, որը 45 հազար եվրոյի տուգանք և 1 տարվա ազատազրկում, կամ այդ երկու պատիժներից մեկն է նախատեսում բոլոր նրանց համար, ովքեր հրապարակավ կխրախուսեն, կվիճարկեն կամ կփորձեն արդարացնել ցեղասպանությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ռազմական հանցագործությունները:
2. Օրենքով ճանաչված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծն այն տեսքով, որով 2012թ. հունվարի 23-ին ընդունվել էր եւ 2012-ի փետրվարի 28-ին ենթարկվել Սահմանադրական խորհրդի գրաքննությանը:
3. Մարսելի փաստաբանների կոլեգիայի անդամ պարոն Ֆիլիպ Գրիգորյանի օգնությամբ, Սահմանադրական խորհրդի վերոհիշյալ որոշման վրա լույս սփռելու նպատակով, Սահմանադրական խորհրդի հրապարակային դիրքորոշման պատճառները հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու բանաձեւ եմ ներկայացրել:
Այդ բոլոր երեք տեքստերն, իմ կարծիքով, այդ գործի հաջող ելքի հույս են տալիս, որի նպատակը, ես ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, պետք է արձագանք գտնի յուրաքանչյուր ֆրանսիացու սրտում` որպես մարդու իրավունքների պաշտպանության կոչ: Այդ պատճառով էլ ես հանդիսավոր խնդրում եմ Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին՝ կարճ ժամկետում Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել այդ երեք տեքստերը, որոնք ցանկացած տեսակի քաղաքական տարաձայնությունների, կուսակցական պատկանելության և մեծամասնության կամ ընդդիմության ցանկացած դիրքորոշման սահմաններից դուրս են: 2001թ. օրինագիծը շրջադարձային էր Մարդու իրավունքների ճանապարհին։ Այս օրինագծերն ուղղված են համաձայնեցնել քրեական օրենքներն ու 2001թ. օրենքի պաշտպանությունը Ֆրանսիան չպետք է կանգ առնի կես ճանապարհին»:
Բաշար Ասադի կառավարությունը մոտ է պարտությանը. այս մասին երեկ Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Ագնես Ֆոգ Ռասմուսենը. գրում է Huffington post անգլիական պարբերականը:
Մինչ այդ նման կարծիք էր հայտնել նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նշենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն և դաշնակից այլ եվրոպական պետություններ միջազգայնորեն ճանաչել են ընդդիմադիրների միավորված ճակատը:
Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շարը վիրավորվել է ռազմական գերատեսչության շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով. այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրին:
Աղբյուրի տեղեկացմամբ, փլուզվել է նրա աշխատասենյակի առաստաղը, նախարարն ուսի վնասվածք է ստացել: Նա հոսպիտալացվել է, սակայն նրա առողջությանը վտանգ չի սպառնում, և նրան շուտով դուրս կգրեն:
Նշենք, որ չորեքշաբթի Դամասկոսում Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի մուտքի մոտ ուժեղ պայթյուն է եղել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել ավելի քան 20 մարդ:
Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 9-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի վրա ձվերով հարձակում են գործել. հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Հաջեթեփեյի համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում. ուսանողների մի խումբ սկսել է ձվերով հարվածել համերգին ներկա նախարարին: Վերջինիս թիկնապահները դուրս են հանել ձվեր նետող ուսանողներին, սակայն դահլիճի ելքի մոտ բախում է սկսվել թիկնապահների և ուսանողների միջեւ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է 12 ուսանողի։
Այս գիշեր Վրաստանի Գարդաբանիի փոխքաղաքապետ Մանուչար Ջոխաձեն կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել իր սեփական տանը. նրա մարմինը հայտնաբերել են տան անդամները, հայտնում է Грузия Online-ը։
Ջոխաձեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ էր։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեյի կարծիքով, չի բացառվում, որ ինքնասպանությունը կարող է պայմանավորված լինել Ջոխաձեի՝ դատախազություն հարցաքննության կանչով։
«Ցավոք, ոչ բոլորը կարող են դիմանալ իշխանության ճնշումներին, և մենք կարող ենք ունենալ իշխանությունների կողմից մեզ հայտարարված պատերազմի նման արդյունք»,- ասել է խորհրդարանականը։
Հայտնի չէ, թե Ջոխաձեին ինչի համար են կանչել հարցաքննության ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հաջորդ տարվա հունվարի վերջին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ են: Այդ պատճառով Հայաստանը ցուցաբերեց ապակառուցողական դիրքորոշում: Ե՛վ Դուբլինում հանդիպման ժամանակ, և տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները բարձրաձայնել են որոշ գաղափարներ: Փարիզում մենք կքննարկենք համանախագահների առաջարկները»,- ասել է Մամեդյարովը. փոխանցում է trend.az-ը:
Այսօր Մարոկկոյում կայացած հանդիպման ընթացքում «Սիրիայի բարեկամներ» խումբը Սիրիայի ազգային ընդդիմադիր և հեղափոխական կոալիցիան ճանաչել է որպես արաբական այդ երկրի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի ցանկացած կիրառման փորձ՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին կարժանանա։
Ինչպես նաև կոչ է արվում Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադին ՝ հեռանալ իշխանությունից
Մարոկկոյում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքին մասնակցում է ավելի քան 130 պատվիրակություն, այդ թվում՝ Սիրիայի նոր կոալիցիայից, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Լոս Անջելեսում այլ երկրների 37 քաղաքացիների է ձերբակալվել՝ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից երեք օր տևած հատուկ գործողության ընթացքում: Ձերբակալվածները նախկինում դատապարտված են եղել սեռական բնույթի հանցագործությունների համար:
Արտաքսման ենթակա 37 անձանցից 16-ին ձերբակալել են Լոս Անջելեսում, 4-ին` Օրինջ շրջանում, 11-ին` Վենտուրայում և 6-ին` Սան-Բեռնարդինո շրջանում: Ձերբակալվածներից 25-ը Մեքսիկայի քաղաքացիներ են, կան նաև Սալվադորի, Հոնդուրասի, Վիետնամի, Գվատեմալայի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ:
Եթե հնարավոր լիներ կլոնավորել ակնառու թուրք մեկնաբան Օրհան Քեմալ Չենգիզին և բազմացնել նրա ազնիվ սիրտն ու արդար խիղճը, ապա այդ ժամանակ թուրքական կառավարությունը հնարավորություն կունենար Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ հանդես գալ ավելի արդարամիտ և մարդկային ձևով:
Վերջերս Բեռլինի Եվրոպական ակադեմիայի հրավերով և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Չենգիզը մի խումբ թուրք լրագրողների և իրավապաշտպանների հետ այցելել էր Գերմանիա: Թուրք հյուրերը մասնակցել էին «Անցյալի ծանր ժառանգությունը» խորագիրը կրող համաժողովին, որի թեման էր, թե ինչպես են այսօրվա գերմանացիները առերեսվում նացիստների իրագործած ոճրագործություններին:
Թուրքիա վերադառնալուց հետո Չենգիզը երկու ցնցող հոդված է գրում «Today’s Zaman» թերթում՝ «Կարո՞ղ է Գերմանիան Թուրքիայի համար օրինակ ծառայել անցյալի վայրագությունների հետ առերեսման հարցում» և «Թուրքիա ու Գերմանիայի անցյալի վայրագությունները» խորագրերով:
Չենգիզը խոստովանում է, որ մինչ իր այցը, նա կարծում էր, թե «Գերմանացիները ստիպված անդրադարձել էին իրենց անցյալին՝ արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք երկիրը ծնկի էին բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»: Նա ուզում էր իմանալ, թե արդյոք Գերմանիան կարո՞ղ է օրինակ ծառայել այլ երկրների համար իրենց անցյալի հետ ինքնակամ առերեսվելու համար: Ի զարմանս թուրք սյունակագրի, նա հայտնաբերում է, որ չնայած գերմանացիներն իրենց անցյալին դիմակայել են ջախջախիչ պարտությունից հետո, սակայն նրանք որոշել են նոր երկիր ստեղծել՝ «հիմնված հիշողության, ոգեկոչման և անցյալին դիմակայելու անվերջ գործընթացի վրա»:
Արդարամիտ թուրք գրողը «խորապես տպավորվել և հուզվել է» Բեռլինի մանկապարտեզներից մեկում աղյուսե պատ տեսնելով: Ամեն տարի ուսուցիչներն իրենց սաներին խնդրում են նույնացնել իրենց հրեաների հետ, ովքեր ժամանակին ապրել են իրենց հարևանությամբ մինչև նացիստների կողմից սպանվելը: Հետո երեխաները աղյուսների վրա հրեական անուններ են գրում և մեկը մյուսի վրա տեղադրելով հուշապատ կառուցում: Նա գիտակցում է, որ «հիշողությունը Գերմանիայում դարձել է առօրյա կյանքի անբաժան մասնիկ»:
Չենգիզը հուսով է, որ մի օր թուրք «երեխաները նույն բանը կանեն: Ես երևակայեցի, թե Ստամբուլի երեխաները պատ են շարում՝ աղյուսների վրա գրելով 1915 թվականի ապրիլի 24-ին իրենց տներից տեղահանված և այլևս երբեք չվերադարձած հայ մտավորականների անունները»: Նա համոզված է, որ «Գերմանիայում անցյալի հետ առերեսվելու հստակ պետական քաղաքականություն գոյություն ունի: Թանգարանները, ցուցահանդեսները և դպրոցական ծրագրերը վկայում են, թե պետական ապարատն ինչպիսի ավանդ է ներդրել այս ուղղությամբ: Այդպես, աստիճանաբար, ես սկսեցի հասկանալ, որ Թուրքիան կարող է շատ բան շահել գերմանական փորձից՝ անցյալի հետ առճակատվելու դժվարին ճանապարհին»:
Չենգիզն իր երկրորդ հոդվածում 19-րդ և 20-րդ դարերը համարձակորեն բնութագրում է որպես «ցեղասպանությունների դարաշրջան», որն իր մեջ ներառում է նաև Հայոց ցեղասպանությունը: Նա բացատրում է, որ ի տարբերություն մյուս ազգերի իրագործած զանգվածային ոճրագործությունների, գերմանացիների և թուրքերի ոճիրներն «իրենց հարևանների դեմ էին, որոնց հետ նրանք կողք կողքի ապրել էին դարեր շարունակ: Ես կարծում եմ, որ սա է գերմանական և թուրքական օրինակների միակ և գլխավոր առանձնահատկությունը …. Երբ դու սպանում ես քո հարևաններին, դա մի սև փոս՝ ճեղք է առաջացնում քո ազգային ինքնության մեջ»:
Ձգտելով ընդօրինակել գերմանական փորձը, Չենգիզը հուսով է, որ նա Թուրքիայում կտեսնի հուշարձաններ՝ նվիրված «հայկական կոտորածներին, հրեաների ու հույների դեմ ուղղված ջարդերին, ինչպես նաև ալեվիների ու մյուսների դեմ ուղղված սպանդներին: Երբ Թուրքիան սկսի հիշել ու հիշատակել անցյալի վայրագությունները, ապա Ահաբեկչության տեղագրության թանգարանը, որը կառուցվել է նացիստների նախկին գլխավոր շտաբի տեղում, Բեռլինի Հրեական թանգարանը և մյուսները լավ օրինակ կարող են ծառայել դրանց հետևելու համար…. Թուրքիան շատ բան ունի սովորելու Գերմանիայից անցյալի վայրագությունների հետ հաշտվելու համար»:
Թեև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց է հասունացել, հաշտեցման իսկական գործընթացը կարող է սկսվել Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների անունները ջնջելով դպրոցների, փողոցների և հրապարակների վրայից Թուրքիայի ողջ տարածքում: Թուրքական կառավարությունը պետք է նաև քանդի Ստամբուլում Թալեաթի խայտառակ դամբարանը՝ այն փոխարինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանով: Թուրքիան պետք է նաև միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի հայ զոհերի ժառանգներին՝ հրեաներին Գերմանիայի վճարումների օրինակով: Եվ, ամենակարևորը՝ Թուրքիան պետք է հայերին վերադարձնի Արևմտյան Հայաստանի բռնազավթած տարածքները:
Առաջին համաշխարհային պատերազմում որպես Թուրքիայի մերձավոր դաշնակից, Գերմանիան ևս պարտավորություն ունի հայերի հանդեպ՝ իր դերակատարության ճանաչումը Հայոց ցեղասպանության գործում: Գերմանիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից և հատուցի նրան: Միայն այդ դեպքում գերմանացիները լիովին արժանի կլինեն Օրհան Չենգիզի գովեստներին՝ իրենց անցյալին ազնվորեն առերեսվելու համար:
ժամանակին Թուրքիայի ցեղասպան նախադեպն է օրինակ ծառայել նացիստական Գերմանիայի համար Հոլոքոստն իրագործելիս, այժմ էլ Գերմանիայի հերթն է օրինակ ծառայել Թուրքիայի համար՝ իր ցեղասպան անցյալի հետ հաշտվելու գործում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.