23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանը անցած գիշեր նույնպես անհանգիստ էր: Հակառակորդը երեկոյան ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ: Գնդակոծությունների հետեւանքով գիշերը սպանվել է պայմանագրային զինծառայող, 1975թ-ին ծնված Հայկ Թեւոյանը: 20 բնակավայր տուժել է կան նաև վիրավորներ: Իրավիճակը սահմանին այժմ հանգիստ է, հայկական զինուժը պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին: Ադրբեջանական սոցցանցերից հայտնի դարձավ, որ Տավուշին սահմանակից ադրբեջանական գյուղերում սկսվել է զանգվածային փախուստ, որոշ տներում նույնիսկ ճերմակ դրոշներ են երևացել: Սահմանին տիրող իրավիճակը, վիրավորներների առողջությունն ու պատասխան գործողությունների արդյունքում՝ ադրբեջանի խուճապը՝ Աննա Բալյանի ռեպորտաժում:
https://www.youtube.com/watch?v=sseN6Cj5ZXo
Թուրքիայից դեպի հունական կղզիներ սիրիացի գաղթականներ տեղափոխող նավերի խորտակման հետեւանքով մահացած սիրիացի երեխայի լուսանկարը թե Թուրքիայում, թե աշխարհում մեծ արձագանք է գտել։
Մեծ արձագանք գտած լուսանկարի հեղինակ «Դողան» լրատվական գործակալության թղթակիցը նշել է, թե երբ տեսել է ափ նետված 3-ամյա Այլան Քուրդի դին, ցանկացել ուղղակի այդ լուսանկարով ցույց տալ իր ցավը։
Աշխարհի գրեթե բոլոր հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են այս լուսանկարին՝ շեշտելով, որ այդ երեխան մարմնավորում է ամբողջ սիրիացի ժողովրդի տառապանքն ու ցավը։
Բավականին հետաքրքիր են այդ լուսանկարի տակ մեկնաբանություններ արած թուրքական Sozcu պարբերականի ընթերցողները։
Somnıum. Սուլթան (Էրդողանը) լինելու համար հարևան երկիրն այրեց, հիմա էլ իր երկիրն է այրում։ Ու դեռ 40 տոկոսը նրան են վազում։
Turk182. Այս լուսանկարը ցույց է տալիս, թե մեր երկրի ղեկավարները մարդու կյանքին ինչ արժեք են տալիս։
Ramones35. Էրդողան, դու չէի՞ր, որ ասում էիր, թե Իսրայելի լողափերում երեխա են սպանում։ Հիմա կարողանո՞ւմ ես տեսնել, թե քո լողափերում ինչպես են երեխաները խեղդվում։ Այս մահացած երեխաների մեղքը քո վրա է մնում։
Dadaks. Ասում էին, թե Ասադին վերացնենք, որ դեմոկրատիա լինի։ Ահա եւ ձեզ դեմոկրատիա։ Թող այս երեխու գլխին եկածը գա Էրդողանի, ԱՄՆ-ի ու մյուս սադրիչների գլխին։
Sedat Deliormanli. Այս մեղքին հանցակից մեր երկրի ղեկավարները մարդկության դեմ հանցանք են գործել։
Anıtkabir. Ինչ ուզում ես փնտրիր, ամեն մեղքի տակից Էրդողանն է դուրս գալիս։ Ամեն տեղ նրա ձեռագիրն է։
http://news.am/
Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտական գործողություններ այս պահին ևս ընթանում են, բայց լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան. «Գիշերը հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքից՝ մեծ տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարներից, 60 և 80 տրամաչափի ականանետերից։ Ականանետների արկերը բավականին շատ են եղել»:
Նա նշեց, որ Տավուշում հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:
Խոսելով տարհանման շուրջ տարածվող լուրերի մասին՝ բանախոսը հավատացրեց.
«Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կոնկրետ Տավուշում այժմ ուսումնական բազա է տեղակայվել մի քանի հազար մահճակալով, ու «Շանթ-2015» զորավարժության շրջանակում տարհանման հնարավոր սցենար է փորձարկվում»:
Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը:
«Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը», — տեղեկացրեց ՊՆ մամլո խոսնակը:
Նա անդրադարձավ նաև հասարակության շրջանում ավելորդ խուճապ առաջացնող լուրերին, մասնավորապես նշելով, որ փորձը ցույց է տվել՝ այն բնակավայրերում, որտեղ հրադադարը պարբերաբար խախտվում է, ժողովուրդը խուճապի չի մատնվում, ու Երևանում շրջանառվող այդ լուրերն իրականում տասնապատկված են:
«Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում»:
Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
«Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զոհվել է 1975թ-ի ծնված Հայկ Կառլենի Դևոյանը: Նշենք նաև, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը կրակահերթի տակ էր պահել ամբողջ Տավուշի մարզը, ինչի արդյունքում վիրավորվել են 2 քաղաքացիներ:
ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում, Հայաստանի քրիստոնեա–դոմակրատական միություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Բժիշկները 4 անգամ փորձել են վերակենդանացնել Ռոստովում դաժան ծեծի պատճառով մահացած Ռաֆայել Խլղաթյանի սիրտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Վիկտորյան։
Կնոջ խոսքով՝ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 31-ի գիշերը՝ Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։ «Նրա ծնողները գյուղում են ապրում, իսկ մենք՝ Ռոստովում։ Կիրակի մենք հյուր էինք գնացել նրանց։ Սկզբում տանն էինք, իսկ երեկոյան գնացինք Կենտրոն։ Այդպես է կոչվում վայրը, որտեղ նշում են բոլոր տոները։ Երաժշտություն էր հնչում, խորոված էին անում, շատ մարդ կար հավաքված»,- պատմում է Վիկտորյան։
Հետո, կնոջ խոսքով, իրենք բոլորը միասին տուն էին վերադարձել։ Վիկտորյան սկեսրոջ հետ տեղավորել է երեխաներին՝ իրենց 7-ամսական դստերն ու Ռաֆայելի 9-ամսական քրոջը։
«Կեսգիշերին մոտ նա հոր հետ տանից դուրս եկավ։ Երկուսն էլ հարբած էին։ Նրանք նորից Կենտրոն գնացին։Ճանապարհին մեքենայի հայելին կպել էր կանգնած տղաներից մեկի շորին, սակայն նրանք առաջ էին շարժվել։ Հետ վերադառնալիս նրանց արդեն մեծ ամբոխ էր սպասում։ Նրանք երևի հասկացել էին, որ այդ մարդիկ իրենց են սպասում։ Ռաֆայելը արագություն էր հավաքել, սակայն, կորցնելով ղեկի կառավարումը, սկսել էր հարվածել կայանած մեքենաներին։ 4 մեքենայի էր խփել, իսկ 5-րդի վրա առջևի անիվը խցանվել էր»,- շարունակում է պատմել Վիկտորյան։
Երբ մեքենան կանգ էր առել, մարդիկ շշերով կոտրել էին ապակին և երիտասարդին ու հորը միջից դուրս բերել։ Հետո սկսել էին ծեծել։
Վիկտորյայի խոսքով՝ ամբոխի միջից մի քանի մարդ փորձել է օգնել Ռաֆայելին և հորը։ Նրանց թվում՝ գյուղի բնակիչ, քաղաքացիական հագուստով ոստիկան ոմն Գ.-ն։ Ռաֆայելին վերջին հարվածները հասցրել է Անդրեյ Զ.-ն, որի մեքենան նույնպես վնասվել էր։
«Մարդիկ ասում են, որ նա Ռաֆայելի գլուխը մի քանի անգամ խփել էր ճանապարհի եզրաքարին՝ գոռալով, թե ես դեռ վարկերս չեմ մարել»,- հավելեց Խլղաթյանի այրին։
Կատարվածի մասին Վիկտորյան իմացել է ժամը 1-ի սահմաններում։ Կնոջը հայտնել էին, որ ամուսինը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։
«Նրա սիրտը 4 անգամ փորձել էին վերակենդանացնել, սակայն այդպես էլ չէր հաջողվել»,- ասաց Վիկտորյան և նշեց, որ դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել։
Ռաֆայելի հայրը՝ Սերգեյ Խլղաթյանը, ներկայումս գանգուղեղի փակ վնասվածքով, ծնոտի կոտրվածքով և կողերի ջարդվածքով գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները ստուգում են նրա ներքին օրգանների վիճակը։
Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կարգադրությամբ ապամոնտաժվել են Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 3-րդ մասի տարածքի բուտիկների դիմացի տարածքում տեղադրված սեղանիկներն ու հավաքել մանեքենները: Ըստ YerevanNews.am-ի՝ իրավիճակը լարված էր: Քաղաքապետարանի աշխատակիցների և բուտիկների սեփականատերերի միջև բռնկվել էր վիճաբանություն: Աշխատակիցները պահանջել են սեփական կամքով հավաքել տարածքը, հակառակ դեպքում դա կանեն իրենք: Առևտրականները ենթարկվել են նրանց կամքին, սակայն հետո շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան: Նշենք, որ օրերս ապամոնտաժվել էին Մալաթիա-Սեբաստիայի տարածքում գտնվող բուտիկների դիմացի տարածքները: Առևտրականները դժգոհում են՝ նշելով, որ այս դեպքում իրենց բուտիկներից ոչ ոք չի օգտվի, մարդիկ ուղղակի անտարբեր կանցնեն և չեն մտնի ներս: Նրանցից յուրաքանչյուրը սեփական գործն ունենալու համար մեծ վարկեր է վերցրել բանկերից, իսկ մանեքենները հեռացնելուց հետո հարցականի տակ է դրվում նրանց ամբողջ գործունեությունը:
Նյութի աղբյուրը` YN.am
Երեկ ժամը 19-ից Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ արձակված կրակոցներից երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Tert.am–ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիրավորները Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից են, վիճակները կայուն է» -տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերի մոտ, երբ լուրեր էին տարածվել, որ Տավուշի մարզի ողջ երկայնքով ադրբեջանական դիրքերից կրակում են հայկական դիրքերի ու գյուղերի վրա, Tert.am –ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերքել էր, որ վիրավորներ կան` ասելով, որ տիրապետում է միայն քաղաքացիական բնակչության մասին տվյալներին:
Նա նշել էր, որ զրուցել է Չինարի, Այգեպար, Դովեղ, Մովսես գյուղերի գյուղապետերի հետ, և կեսգիշերին մոտ արդեն կրակոցներ չկային:
MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ Ռեփեր Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը Սպիտակ տան կողմից անպատասխան չի մնացել:
Մամուլի խոսնալ Ջոշ Էռնեսթը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Ալյասկայում, իրեն ուղղված հարցին ի պատասխան, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկության մասին, ասել է, որ «անհամբեր սպասում է՝ տեսնելու, թե ինչպիսի կարգախոս է ընտրելու Քանյեն, որով կնկարազարդի իր նախընտրական գլխարկը», հայտնել է AP-ն։
Երևում է, որ Քիմ Քարդաշյանը միակը չէ, ով սպասում է Քանյեի նախագահական արշավին, ով պատրաստ է ամեն կերպ աջակցել ամուսնուն՝ դառնալ ԱՄՆ նախագահ։
«Քիմը կարծում է, որ Քանյեն այն մարդն է, ով պետք է երկրին։ Քանյեն չէր կատակում, երբ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին և Քիմն էլ 100 տոկոս նրա հետ է»,-ասել է Hollywood Life-ի աղբյուրը։
Նյութի աղբյուր՝ life.panorama
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.