29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրաթերթի խմբագիրը գրում է. «…Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը ներում շնորհեց թե 91-ի և թե 93-ի «պուտչերի» կազմակերպիչներին։ Եվ խնդիրն այն չէ, որ նա անչափ բարի մարդ էր կամ շատ էր սիրում Յազովին ու Խասբուլատովին, որոնք, ի դեպ, ի տարբերություն Սասունի և Նիկոլի, իսկապես ցանկանում էին զավթել իշխանությունը։ Ո´չ, Ելցինը ելնում էր զուտ պրագմատիկ հաշվարկից՝ հասկանալով, որ իրեն դժվար կլինի ղեկավարել «եվրոպական» և «ժողովրդավարական»հավակնություններ ունեցող մի երկիր, որտեղ վրեժխնդիր են լինում այլախոհներից, և այդ հանգամանքն «իր երեսով են տալու» թե՛ ներսում, թե՛ դրսում։
Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը նույնպես չի սահմանափակվում զուտ անհիմն
դատապարտվածների ազատ արձակումով։ Խոսքն, ըստ էության, քաղաքական մշակույթի փոփոխության մասին է։ Մինչ այսօր դրա գլխավոր կարգախոսն էր. «Ով ինձ բան ասի, կտամ-կսպանեմ»: Երկրորդ նախագահի մեջբերված խոսքերը տեղավորվում են այդ կարգախոսի մեջ: Հիմա էլ կան օլիգարխներ, պատգամավորներ, որոնք հանդես են գալիս այս արխայիկ, տղայական մոտեցումներով: Այս ամսվա ընթացում, կարծես թե, հնարավորություն կստեղծվի անցնելու ավելի բանական և իմաստավորված տեքստերի»:
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր
վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել և
համակերպվել դատվելու մտքին՝ խոստանալով դատարանում լինել «հնազանդ»։
Ի սկզբանե Թամամյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունք
տալ՝ խոստանալով դատարանում խոսել։ Ավելին, ըստ թերթի, նա ոստիկանության
ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքն իր հետևից էլի
մարդկանց է տանելու։ Մարտի 1-ի քրեական գործը նոր թափով քննելու վերաբերյալ
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Թամամյանին տեղեկացրել են, որ եթե նա
իր ճակատագրին չհամակերպվի, ապա իրեն նոր մեղադրանք կարող է առաջադրվել։ Նրան
հասկացրել են, որ բոլոր հիմքերը կան, որ իրեն մեղադրանք առաջադրվի Մարտի 1-ի
առավոտյան դեպքերի առիթ դարձած կեղծ օպերատիվ տվյալներ սարքելու համար:
Թերթին հասած տեղեկություններով՝ կառավարությունում մի նախագիծ է հայտնվել, որով Երևանի քաղաքապետարանն առաջարկում է քանդել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանները և այդ տարածքում հյուրանոց կառուցել։ Թերևս
իր այդ քայլով Երևանի քաղաքապետարանն ուզում է «ազատվել» քաղաքի նախկին տեսքը հիշեցնող շինություններից։ Ի դեպ, ժամանակին այդ շատրվաններն ընդգրկված են եղել
Երևանի հուշարձանների ցանկում, սակայն ժամանակ առաջ հանվել են ցանկից։ Ավելին` խոսում են, որ այդ տարածքում հյուրանոց է ուզում կառուցել մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երևանի քաղաքապետարանից այս առթիվ չհաջողվեց ստանալ ոչ հերքում, ոչ հաստատում: Վերջին շրջանում քաղաքապետարանից մեկնաբանություններ ստանալը խիստ բարդացել է, գրում է թերթը: Չոր աշխատավարձի հույսին են Թերթի տեղեկություններով, ՀՀ տեսչության նորանշանակ պետ Արամ Կարապետյանը նամակով դիմել է կառավարության բարեգործական հիմնադրամին` խնդրելով նյութական օգնություն տրամադրել տեսչության 55 աշխատակիցների, որոնք կարիքի մեջ են: «Այո, դիմել եմ: Մեզ մերժել են»,- թերթի թղթակցին ասել է Արամ Կարապետյանը: Թղթակցի դիտարկմանը, թե, փաստորեն, նախարարության քաղծառայողներն էլ օգնության կարիք ունեն, տեսչության պետը հակադարձել է. «Իսկ քաղծառայողներն ընդամենը չոր աշխատավարձ են ստանում»: Տեսչության աշխատակիցների միջին աշխատավարձը մոտ 80- 90 հազար է, տեղեկացնում է թերթը:
Ապրիլի կեսին թերթը տեղեկացրել էր, որ ոստիկանության 50-60 քննիչներ սպառնում են
դիմում գրել և ազատվել աշխատանքից:
Սա կապված էր այն փաստի հետ, որ ապրիլի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության
ծառայության աշխատակիցները «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ են տեղափոխել մի անձի,
հիշեցնում է «Ժամանակը»:
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր նշված դատարանին որպես խափանման
միջոց երկամսյա կալանք կիրառել ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ,
ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ: Վերջինս որպես կասկածյալ
անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ,
գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` քննիչները, ըստ ամենայնի ցանկալի արդյունքը
չստանալով, այժմ մտադիր են Ոստիկանապետի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը
կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում:
Գյուղատնտեսության նախարարության կազմում ստեղծված Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականում կառավարության կազմում ինքնուրույն կառուցվածք է՝ լայն լիազորություններով և իրավասություններով, գրում է թերթը և հիշեցնում, որ ապրիլի 8-ին պետի հաստիքը բաժին հասավ Գրիգոր Գրիգորյանին, և ծառայության աշխատակիցների շրջանում արդեն կարծիք կար, որ գյուղատնտեսության նախարարությունը ոչ միայն վերջնականապես կզրկվի իր կարևոր օղակներից
մեկից, այլև «հոնքը շինելու փոխարեն աչքը կհանեն», քանի որ նոր պետը հենց առաջին օրից իրեն պահել է միայն ինքն իր պետի պես՝ չի շփվել աշխատակազմի հետ, նույնիսկ ձևի համար չի ծանոթացել իր աշխատակիցների հետ։
…«Սկզբից ասվեց, որ մասնագետները մնալու են, որ մասնագետների խաթրին կպնող չի լինի,- «ՉԻ»-ի թղթակցին պատմել են ծառայության աշխատակիցները։- Երբ ապրիլի 1-ից տեսչության կազմը ազատվեց, մենք մտածում էինք, որ որպես իրավահաջորդ՝ կշարունակենք աշխատել ծառայությունում, որովհետև քաղծառայողներ ենք։ Այդպես մտածելով՝ մենք մինչև ապրիլի 30-ը ամեն օր գնացել ենք աշխատանքը։ Ու մեզ չեն ասել՝ ինչի եք գալիս, մի եկեք։ Հիմա էլ կանգնել, մոտ 70 հոգու ասում են՝ «գնում եք ռեզերվ»։
Ինչը նշանակում է՝ 6 ամիս կարճատև ռեզերվ, հետո մեխանիկորեն կդառնանք գործազուրկ»։
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր է բաժանել եւ տնօրեններին հրահանգել դրանք վաճառել՝ մեկ տոմսը 1500 դրամ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Դասարաններ են եղել, որ ստիպված մի քանի տոմս են վերցրել եւ տվել գումարը
Կատարվածի մասին Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը տեղեկացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին։ Վերջինս էլ դիմել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան եւ ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը։ Մեր տեղեկություններով, դադարեցնել է միայն վերը նշված դպրոցում, իսկ մյուս դպրոցներում դրանք ակտիվորեն վաճառվել են»:
«Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով` Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով:
Տավուշի մազպետարանը նրա ընտանիքին` 20 հազար, իսկ Հաղարծինի գյուղապետարանը` 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել: 2009 թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ` սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով` նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»,-գրում է «Առավոտ»-ը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարելէ, թե եթե նույնիսկ ադրբեջանցիները պնդեն, որ Նախիջեւանը «Նոյի թվից» իրենց պապական տարածքն է եղել, «անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:
«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. «Դիվանագիտական նրբագեղության այս գլուխգործոցը, պետք է ենթադրել, կոչված է ապացուցելու աշխարհին, որ Նախիջեւանը մեր պատմական հայրենիքն է, եւ ադրբեջանցիները դրա հետ կապ չունեն: Դա, ի դեպ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է տոլմայի հիշատակումը նպաստում միջազգային հանրության գիտակցության մեջ այդ մտքի արմատավորմանը: Պրն Նալբանդյանն ընդամենը ցանկացել է ասել, որ Նախիջեւանի` հայկական տարածք լինելը շատ ավելի անվիճելի է, քան տոլմայի` հայկական կերակրատեսակ լինելը, եւ արդյունքում ստացվել է, որ պատմական հայրենիքը համեմատում է ուտելիքի հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով, հայկական հեռուստաընկերություննեիկց մեկին շտապ անհրաժեշտ է. «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի վարող: Հուսով ենք`պրն Նալբանդյանը բաց չի թողնի այդ հնարավորությունը: Հայ հեռուստադիտողները կշահեն, իսկ հայկական դիվանագիտությունը չի տուժի»:
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում հայտնաբերված գանձերին, որոնք Ադրբեջանն իրենն է համարում եւ պահանջում է դրանք իրեն վերադարձնել: «Դեռեւս հունվարին Քաշաթաղի շրջանում պատահաբար դամբարան է հայտնաբերվել, իսկ դրանում` ոսկյա, արծաթյան եւ բրոնզե իրեր` հիմնականում զարդեր :Գտածոն տեղափոխվել է Երեւան` ուսումնասիրությունների:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցումով դիմել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտ` պարզելու, թե մոտավորապես ի՞նչ արժեք են ներկայացնում հայտնաբերված հնագիտական առարկաները: Նախարարությունը խստացել է, որ երբ ադրբեջանցի գիտնականները տրամադրեն որոշակի տեղեկություններ, իրենք կդիմեն համապատասխան միջազգային կառույցներ` պահանջելով պատմական գանձերը վերադարձնել տիրոջը` Ադրբեջանին:
Ըստ թերթի տեղեկությունների, Քաշաթաղում հայտնաբերված դամբարանում երկու կմախք է եղել, գտնվել են գահի մետաղական զարդեր, ոսկեպատ վզնոց ու ապարանջաններ, մետաղադրամներ եւ, ըստ ամենայնի, թանկարժեք քարեր: Իսկ դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում:
Քաշաթաղի դամբարանում գտնված առարկաների մանրամասն ուսումնասիրությամբ զբաղվող հնագետ Ժորես Խաչատրյանը երեկ կտրականապես հրաժարվել է թերթին տեղեկություն հաղորդել գտածոների վերաբերյալ: Նա հայտարարել է, թե գտածոների վերաբերյալ նյութ կհրապարակի, այն ժամանակ էլ կիմանանք, քանզի լրատվամիջոցներին չի վստահում: Գտածոներն այժմ պահվում են Հայաստանի պատմության թագարանում: Այստեղից «ՀԺ»-ին հաջողվել է պարզել, որ առաջիկայում դրանք ցուցադրվելու են: «Եւ ասպիսով, փաստորեն, լուծում են գտել այն խնդիրները, երբ, ըստ լուրերի, տարաձայնություններ էին ծագել ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ, թե որտեղ պետք է պահվեն հայտնաբերված գանձերը` Հայաստանի պատմության թանգարանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի գավառագիտական թանգարանում»,-նկատում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.