23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքներին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, տեղեկացնում է թերթը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ` այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկաններն իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- ըստ թերթի՝ հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, 6-ն էլ եղել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ. սկզբում գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ, թե իբր նրանք ծեծել են ոստիկաններին, մինչդեռ հետո պարզվել է, որ խուլիգանության հեղինակներն իրականում «գայիշնիկներն» են եղել: Այնպես որ, հեգնում է թերթը, 6 ոստիկանների շարքում առանձնապես խոշոր եղջերավորներ չկան, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե ոստիկանության համակարգում ովքեր և ինչ կերպ են «բռնություն գործադրում» քաղաքացիների նկատմամբ, և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Թերթը նաև նկատում է, որ Աղվան Հովսեփյանն այս անգամ էլ վիճակագրություն չի ներկայացրել դատախազների մասով, թե, օրինակ, նրանցից քանիսն է իր ստորագրությամբ հաստատել կեղծ մեղադրանքներն ու հետո այդ մեղադրանքները պաշտպանել դատարանում: Օրաթերթը ենթադրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատասխան «հայտարարությունը» չի ուշանա:
ԱԺ պատգամավոր Կարապետ Կարապետյանի շրջապատը հայտնվել է իրավապահների, քննչական մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում, գրում է «Ժամանակ»-ը: Մայիսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի օգնական Օնիկ Հովհաննիսյանին երկամսյա կալանքի տակ պահելու սանկցիա տվել: Թերթի տեղեկություններով, նա կասկածվում է մաքսանենգության մեջ: Ըստ թերթի, մոտ 20 օր առաջ, ինչ-որ գործի շրջանակներում, իրավապահները բերման են ենթարկել նաև Կ.Կարապետյանի եղբորը` Սիմոն Կարապետյանին, սակայն մեկ օր անց պատգամավոր եղբայրը «լուծել» է հարցերը և Սիմոնին թռցրել Եվրոպա: Թերթը հիշեցնում է, որ մինչև մեկնելը Սիմոն Կարապետյանը ոստիկանության պաշտոնյա աշխատակից էր:
Թերթը գրում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության տարածքային բաժինները գրանցված, բայց գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանցից փող կորզելու նոր ձև են մտածել։ Պատճառաբանելով, որ նշված իրավաբանական անձինք սոցապ տարածքային բաժիններին չեն ներկայացրել 2010 թ. անհատական հաշվետվությունները, սոցապը ծանուցագրեր է ուղարկել չգործող ընկերություններին, որ նրանք թույլ են տվել իրավախախտում և դրա համար տուգանվելու են նվազագույնը 20 հազար դրամ։
Թերթի տեղեկություններով, նման ծանուցագրեր են ստացել կամ ստանալու մի քանի հազար չգործող ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, այդ տուգանքների հաշվին սոցիալական հիմնադրամը կհամալրվի մոտ 10 մլն դրամով։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ նախկինում նման կարգ չի եղել, և սոցապ ծառայությունը ցանկության դեպքում չգործող ընկերությունների ցանկը կարող է ստանալ ՊԵԿ-ից։ Այլ կերպ ասած, նկատում է օրաթերթը, սա փող «վաստակելու» նոր ձև է ընդամենը և լրիվ տեղավորվում է իշխանության հռչակած «բարեփոխումների» տրամաբանության մեջ։
Մեր քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ «Հրապարակ»-ի, տարօրինակ նախասիրություններ ունեն: Օրինակ, թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը յոգայի սիրահար է և տարիներ շարունակ մասնագիտացված մարզադահլիճներում յոգայով է զբաղվում:
Վերջին տարիներին, ըստ թերթի, նրան ընկերակցում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Արգամիչը ամրապնդել է իր դիրքերը
Մոտ մեկ տարի առաջ, ըստ թերթի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործերը լրջորեն վատացել էին, ու նա հայտնվել էր Սերժ Սարգսյանի «սև ցուցակում»: Թերթի աղբյուրներն ասում էին, որ նրա նկատմամբ անվստահությունը հիմնականում բացատրվում էր նրա ու Գագիկ Ծառուկյանի խնամիանալով, և, որ այս բարեկամության մեջ բարձր իշխանությունն իր դեմ ուղղված դավադրություն էր տեսնում և կարծում էր, որ այս երկուսն իշխանության ներսում իշխանափոխության ծրագիր են մշակում: Մոտ 1 տարի պահանջվեց, որպեսզի իր ճարպկությամբ հայտնի Հովիկ Արգամիչը վերականգնի Սերժ Սարգսյանի վստահությունը: Իրավիճակը վերջնականապես սկսեց կարգավորվել այն պահից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց նոր կոալիցիոն հուշագիրը: Թերթի աղբյուրներն ասում են, որ հիմա Արգամիչը վերջնականապես ամրապնդել է իր դիրքերը և վայելում է ՀՀ նախագահի լիիրավ վստահությունը, և, որ մի առիթով Աբրահամյանը հայտարարել է, թե ամենամեծ վնասն ինքը Սերժ Սարգսյանին կտա այն ժամանակ, եթե թողնի-գնա իրենց տուն:
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է ASG ապահովագրական ընկերությունը մեկ այլ ապահովագրական ընկերության`«Ռասկոյին»: «Ռասկո» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 94,83 տոկոսը պատկանում է «Արդշինինվեստբանկին»: Միխային Բաղդասարովին պատկանող ընկերությունը հիմնականում զբաղվում էր ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրությամբ ` հայկական շուկայում լինելով միակը, որն, ի դեպ, հրաժարվեց զբաղվել ինքնաշարժերի պարտադիր ապահովագրությամբ, հիշեցնում է թերթը:
2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ Առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր` Տավուշի և Վայոց ձորի: Մինչ այդ` Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Տավուշի թեմի խնդիրների մասին է գրում «Առավոտ» օրաթերթը:
Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր: 16200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռևս 2006 թվականին բարերարները Մայր Աթոռին 1 միլիոն դոլար են նվիրել, համայնքում էլ ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` ներգրավելով այլ ֆինանսներ: Բայց Դիլիջանի քաղաքապետարանը եկեղեցու շինարարության հարցում դեռևս Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերել: Այսօր Դիլիջանի Թուֆենկյան թանգարանի մասնաշենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի կամ աղոթատեղի: Դիլիջանցիների վկայությամբ` այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, սենյակում նաև մոմեր են վառվում: Իսկ 5 տարի առաջ նվիրված 1 միլիոն դոլարը դեռ բանկում է, որ դժվար չէ հաշվել, թե կլորիկ այս գումարը որքան տոկոսներ է բերել: Դժվար է ասել` ուր են գնացել այդ գումարները:
1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ: Ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցուն կից հովվատանը, ուր նեղվածք էր, խնկի ու մոմերի ծուխը խեղդում էր հավատացյալներին: 2009 թվականին ավարտվել է եկեղեցու հիմնանորոգումը, սակայն դեռևս կիսատ և չլուծված են մնում եկեղեցու` որմնանկարներով զարդարման, շրջակայքի բարեկարգման խնդիրները: Եկեղեցու մատույցներում գործում էր 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգավոր էր: Այն քանդել են, դրա փոխարեն, որպես ժամանակավոր լուծում, բաց տրանսֆորմատոր տեղադրել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հայտնել է թերթին, որ եկեղեցու հարևանությամբ տարածք է հատկացվել` նոր ենթակայան կառուցելու համար: Սակայն դեռևս բաց է էլեկտրական ենթակայանի շինարարության ֆինանսավորման հարցը:
Ըստ թերթի տեղեկությունների, 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդուարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:
Շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, փաստորեն, ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և, «ՉԻ»-ին հասած տեղեկություներով, այդ ժամկետը ոչ երկարացվել է, ոչ էլ նոր հրամանագիր է տրվել նույն պաշտոնում վերանշանակվելու մասին: Ի դեպ, Էդուարդ Ղազարյանը թոշակային տարիքում է, հիշեցնում է թերթը:
Թերթի տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է փոխանցել այն տասը դատավորների անունները, որոնք առաջիկայում պետք է պաշտոնանկ արվեն: Այս գործընթացն ամբողջությամբ ոչ պաշտոնական բնույթի է և միտված է սպասարկել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի իշխանական քարոզչությանը:
Անորոշության հետևանքով դատավորների շրջանում մոտ քսան օր առաջ սկսված լարված մթնոլորտն ավելի է խորացել: Նրանցից ամեն մեկը փորձում է իր համար պարզել՝ արդյոք ցանկում իր անունը կա՞, թե՞ ոչ: Սակայն, գրում է թերթը, այդ հարցի պատասխանն ստանալը հեշտ չէ, քանի որ «հանձնման ենթակաների» մասին տվյալները դատական համակարգում տնօրինում է միայն Արման Մկրտումյանը: Ուստի, դատավորներին մնում է սպասել, թե երբ կգան իրենց հետևից:
Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Ըստ թերթի, օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից, Սերժ Սարգսյանը ներում էր շնորհելու նրան: Սակայն լուրն իրականություն չդարձավ: Երեկ hավաստի աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը:
Այնպես որ` մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան և իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին, գրում է «Հրապարակ»-ը:
Հատված թերթի խմբագրականից. «…Բայց ինչո՞ւ էին այդ պատերազմներն, այնուամենայնիվ, սկսվել։ Շատ պարզ. ժողովուրդներին կարողացել են խաբել։ Գերմանացիներին մոլորեցրել են, թե իբր նրանք ինչ-որ մի յուրահատուկ ազգ են, որն իրավունք ունի ոչնչացնելու այլ ազգերի և տիրանալու նրանց երկրներին։ 45 թվականից առ այսօր (սթափվելուց հետո), գերմանացիներն իրենք իրենց վրա զարմանում են, թե ինչպես կարելի էր կուրորեն հավատալ նման ցնդաբանությանը։ Ադրբեջանցիներին էլ են խաբել՝ համոզելով, որ Խորհրդային կայսրության փլուզումից հետո եկել է այն պահը, երբ թուրք եղբայրների համատեղ ջանքերով հնարավոր է հայերին քշել տարածաշրջանից։ Եկեք գոնե մենք մեզ չխաբենք և արձանագրենք, որ մեր այս երկու հարևան պետությունների նպատակները չեն սահմանափակվում Ղարաբաղով։ Այդ երկրներում ապրող հասարակությունների մեծ մասը դեռ ապրում է այդ անիրագործելի պատրանքներով։ (Դա մասնավորապես նույնն է, որ մեր պետական քաղաքականությունը լիներ «ծովից ծով Հայաստանը»)։ Բայց վստահ եմ, կգա սթափվելու պահը, և ադրբեջանցիները նույնպես կզարմանան, թե ինչպիսի սնամեջ գաղափարներով էին տարված։ Բանականությունը, երբեմն, ցավոք, ուշացումով, բայց միշտ տոնում է իր հաղթանակը»…
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.