23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին իրարանացում էր: Լուր էր տարածվել, թե առևանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին:
Ըստ աշակերտների, առևանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սև«Վոլգա» և տարել»:
Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երևակայության արդյունք»:
Սիսիանցիենրը պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առևանգում եղել է նաևՍիսիանի թիվ 1 մանկապարտեզից և Բռնակոթից:
Երեկ ` մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Հայաստան ժամանած Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ.այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:
Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրամիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:
Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ ՀՔԾ-ին հանձնարարաված է Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննությունների համար անկաշկանդ մթնոլորտ ստեղծել և մարդկանց հնարավորություն տալ հանգիստ պայմաններում պատմել այն ամենն, ինչ տեղի է ունեցել երեք տարի առաջ` մարտի 1-ին: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը վերջերս անկեղծացել է, որ նախագահականից հանձնարարական է ստացել` որևէ ձևով չխոչնդոտել առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուն:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:
Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն աշխատանքից ազատվել են ինը հոգի։ Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ։ Մեր տեղեկություններով, իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչև ժամը 23։00 անպայման լինեն աշխատանքի վայրում և տուն չգնան։ Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել՝ համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել։ Սովորաբար ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին։
Այս օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աշխատակազմի կրճատումներ են ընթանում: Կա դրա մասին ավագանու որոշում, և թաղապետարանները պետք է իրենց հաստիքացուցակները համապատասխանեցնեն այդ որոշման հետ: Որոշ թաղապետարաններում կրճատման գործընթացն անցնում է համեմատաբար հանգիստ, իսկ Կենտրոն վարչական շրջանում, ինչպես պարզվում է` լուրջ ցնցումներով: Բանն այն է, որ մնացած համայնքներում կրճատվողների թիվը փոքր է , իսկ Կենտրոնի թաղապետարանից վերջին շրջանում ազատվել է 42 աշխատակից, ընդ որում, մեր տեղեկություններով` նրանցից 17-ը տեխնիկական սպասարկողներ են…
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շարունակվում են ի հայտ գալ աղաղակող բացահայտումներ: Մեր տեղեկություններով` նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններց հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են « Էներգոչափ»,«Էկտրեկ» ընկերությունները: Խոսվում է նաև ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին: Նշենք, որ այս բացահայտումների ընթացքում տնօրենի տեղական Կարեն Դարբինյանը , ում անվան հետ են կապում այդ չարաշահումները, գտնվում է արձակուրդում: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն , ՀԷՑ-ում դեռևս աշնանից պետք է ստուգումներ սկսեր Վերահսկիչ պալատը, սակայն դրանք հետձգվել են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով.վերջինս, ասում են , մտերիմ է Կարեն Դարդինյանի հետ:
«Ժամանակի»-ի տեղեկություններով, ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Անուբախ Համբարյանն իր մոտ է կանչել ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության պետ Կառլեն Մարգարյանին և ասել, որ վերջինս իրեն դուր չի գալիս: Մեր աղբյուրը հայտնում է, որ վարչության պետը նրան ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանով փոխարինելու մտադրություն ունի: Ի դեպ, վերջինիս նկատմամբ բազմափիվ ծառայողական քննություններ են նշանակված եղել, նույնիսկ պաշտոն են իջեցրել, և պաշտոնի առաջխաղացումը ձգձգվել է Վանաձորի մաքրման կայանի հետ կապված քրգործի պատճառով: Արտյուշա Հարությունյանին այժմ փորձում են միամգամից առաջ տանել: Չնայած անչափահասների տեսուչի աշխատանքից միանգամից քրեական հետախուզության ոլորտ մտնելը մի քիչ անհասկանալի է, բայց մյուս կողմից` հասկանալի է, որ սկզբից Սպիտակի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանի հավատարիմ ենթակային են տանում Վանաձորի ոստիկանության բաժին, որ հետո Շահվերդյանին բերեն Վանաձորի ոստիկանության բաժնի պետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ նրա պաշտոնավարման ժամանակ նա և նրա հետ կապված մարդիկ իրենց նյութապես ավելի լավ են զգում:
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրինը երեկ ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրան շնորհել Արգենտինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Բուենոս Այրեսի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։ Գարեգին Բ-ն մասնկացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղական մասնաճյուղի 100-ամյակին նվիրված ընթրիքին։ Նա նշել է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է Մայր Աթոռի բյուջեի 80 տոկոսը։ Բուենոս Այրեսում վեհափառը բազմաթիվ պարգևներ է հանձնել համայնքային կառույցների ղեկավարներին և մտավորականներին։
Իսկ մեզ թվում էր, թե Գարեգին Բ-ն մտքում գոնե մտորում է՝ ինչպես պաշտպանել իր հոգևորականներին «Եհովայի վկաների» հարձակումներից, որոնցից մեկը՝ Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանան, կիրակի օրը բռնության է ենթարկվել աղանդավոր երիտասարդների կողմից։ Երեկ փորձեցինք իմանալ, թե ինչպես է միջադեպին վերաբերվում կաթողիկոսը։ Պարզվեց, որ նա չի արձագանքել, որովհետև հանրապետությունում չէ։
Ի դեպ՝ Գարեգին Բ-ն Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ, նա համայն հայոց կաթողիկոսն է, և այս առումով զավեշտալի է հնչում միջադեպին չարձագանքելու այդ պատճառաբանությունը։ Իսկ իրականությունն այն է, որ կաթողիկոսի համար առաջնայինը աշխարհիկ «կայֆերն» են, այլ ոչ թէ հայոց եկեղեցու սպասավորը, որը համարձակվել է պաշտպանել իր հոտի ներկայացուցիչներին` հրապարակային արգելելով հոգեվորսներին խախտել ՀՀ օրենսդրության և աղանդավորական բուկլետներ ու նյութեր տարածել հենց եկեղեցում`կիրակնօրյա պատարագին ընդառաջ:
Ըստ ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների, ոստիկանության վերնախավում խիստ դժգոհություններ են առաջացել Սերժ Սարգսյանից: Բարձրաստիճան ոստիկանները դժգոհում են, որ իրենք այս ընթացքում ընդդիմության հանդեպ, ինչպես իրենք են արտահայտվում, վատամարդ եղան:« Հեսա մի երկու ամիս ամեն ինչ փոխվելու է , բա հիմա մենք ո՞նց ենք անելու, ի՞նչ ենք անելու»,- ինչպես փոխանցում են մեր աղբյուրները , տրտնջում են բարձրաստիճան ոստիկաններից շատերը: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ՀՀ ոստիկանության վերնախավը պահանջում է , որ այսուհետ իրենց իջեցված յուրաքանչյուր հրահանգ տրվի բացառապես գրավոր կարգով: Ինչ վերաբերվում է շարքային ոստիկաններին, տարբեր առիթներով տեղեկացել ենք , որ նրանց շրջանում օր օրի ավելանում են իշխանության կողմնակիցների թիվը: Ոստիկանության այս ներկայացուցիչները իրենք են մեզ հետ մասնավոր զրույցների ժամանակ պարբերաբար ասում.«Կոնգրեսը մի բան անի, շուտ պրծնենք»: Փաստ է, որ համակարգի բազմաթիվ աշխատակիցներ այսօր խիսը դժգոհ են իրենց կարգավիճակից, քիչ չեն նաև նրանք,ովքեր այս ընթացքում գերադասել են լքել ոստիկանական համակարգը:
«Ժամանակ»-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով ՀՀ նախկին Պաշտպանության նախարար, այժմ`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը որոշել է լքել Հայաստանը: Այս մասին նա անկեղծացել է մտերիմների շրջապատում:
Ժամանակի տեղեկություններով`Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիայի հանրապետություն, որտեղ վերջինս տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները, մեր աղբյուրների տեղեկություններով, Միքայել Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.