29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երկու օր առաջ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի ձերբակալության
շրջանակներում հիշատակվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի վարույթում գտնվող այդ գործով կան
նաև ուրիշ ձերբակալվածներ, նաև հիշեցրել էին, որ Դավիթ Ղազարյանը «սպայկա» է Ռոբերտ Քոչարյանի
որդու` Սեդրակ Քոչարյանի հետ, որն ընկերությունում փայ ունի: Ըստ օրաթերթի, արտահանման հետ
կապված կեղծիքների մեղադրանքով ձերբակալված Դավիթ Ղազարյանի հետ պատահածը տեղավորվում է վարչապետի ձախողումների տրամաբանության մեջ:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ որպես հայկական տնտեսությունը սրընթաց զարգացնելու ծրագրի բաղադրիչ` փետրվարի 3-ին կառավարությունը հաստատել էր «Սպայկա» ընկերության հայտը` ավելացրած արժեքի հարկի վճարման տարժամկետում տրամադրելու վերաբերյալ: Ոգևորված վարչապետը ասել էր, որ «Սպայկային» զիջած ԱԱՀ-ի գումարներն աջակցեցին ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ տնտեսական հանցագործության արագացմանը. օրենքը խախտելիս «Սպայկան» վստահ է եղել իր թիկունքի վրա»:
ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը` ասել է, թե դրա համար Սահմանադրությամբ սահմանված հիմքեր այսօր չկան և, ամենամեծ ցանկության դեպքում էլ, դեռ մի քանի ամիս չեն լինի: Բայցև ակնհայտ է համարել, որ խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական համերաշխության կամ մթնոլորտի բարելավման նպատակներն են, այլ պարզապես կամայականությունը, որով առաջնորդվելով`«որևէ մեկը երբեք չի կարողացել քաղաքական համերաշխության խնդիր լուծել»:
«Սա՛ է հենց այսօրվա իրողությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իշխանությունները մեկ ամիս կամ մեկ տարի առաջ չեն ընտրվել: Երեք տարի նույն իշխանություններն էին և անում էին ու այսօր էլ շատ հաճախ կամայական քայլեր են անում: Ուրեմն` ինչպե՞ս պետք է այդ կամայականությունը վերացվի արտահերթ ընտրություններով»,- «Առավոտ»-ին ասել է նախկին ԱԺ նախագահը:
Լոս Անջելեսում կոմունալ վճարումների հետ կապված խարդախություններ անելու և սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու համար ձերբակալված երկու հայերից մեկը ԱՄՆ-ում «Հ1» և «Պարադիզ» ընկերությունների ներկայացուցիչ Գագիկ Ասլանյանն է: Երեկ, ողջ օրվա ընթացքում, «Ժամանակ»-ին հաջողվել է մի քանի ուշագրավ տեղեկություններ պարզել Գագիկ Ասլանյանի գործունեության մասին: Պարզվում է, գրում է թերթը, որ Գագիկ Ասլանյանը կարողանում է ոչ միայն գազ և էլեկտրաէներգիա գողանալ, այլև մարդկանցից պարտքով գումար է վերցնում և չի վերադարձնում: Թերթի մի այլ աղբյուր հայտնել է, որ Գագիկ Ասլանյանը ընկերական հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի եղբոր`Սաշիկ Սարգսյանի հետ, ու որդուն`Նարեկին, գործ սկսելու համար տարածք են տրամադրել «Հ1»-ի Լոս Անջելեսի տարածքում: Խորհրդային տարիներին և 90-ական թվականներին նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարությունում: Ըստ թերթի, Գագիկ Ասլանյանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատեր Մարտին Ադոյանի և «Հ2» հեռուստաալիքի համասեփականատեր Սամվել Մայրապետյանի մտերիմ ընկերն է:
Հակառակ մեծ սպասելիքների` Ֆրանսիայի Սենատը, ձայների ճնշող մեծամասնությամբ, երեկ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը 2006 թվականի հոկտեմբերին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը, տեղեկացնում է թերթը:
Սենատի որոշումը, ըստ թերթի տեղեկությունների, մեծ զայրույթ է առաջացրել ֆրանսահայերի շրջանում: Դեռ քվեարկությունից առաջ Սենատի առջև ֆրանսահայերի հոծ բազմություն էր հավաքվել` պահանջելով վավերացնել Ազգային ժողովի ընդունած օրինագիծը:
Սև ամպեր են կախվել ԱԷԿ-ի գլխին
Թերթի տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:
Ըստ թերթի, այս հանձնաժողովի մասին նույնիսկ մակերեսային տեղեկատվություն ունեցողների համար այս լուրը, մեղմ ասած, տագնապահարույց է: Խնդիրն այն է, եթե այս հանձնաժողովը որոշի, որ որևէ ատոմակայան պետք է դադարեցնի իր գործունեությունը, ապա դա վերջին ատյանի որոշում է համարվում և իրականացվում է առանց վերապահումների: Հենց այս հանձնաժողովի որոշման արդյունքում արդեն փակվել են երկու ատոմակայաններ Լիտվայում (Իգնալինայի ԱԷԿ-ը) և Բուլղարիայում (Կոզլոդույի ԱԷԿ-ի երկու բլոկները):
ՀՀ էներգետիկայի նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ OSART հանձնաժողովի ստուգումները ՀԱԷԿ-ի համար կարող են ճակատագրական լինել, և խնդիրն այն չէ` ՀԱԷԿ-ում կա՞ն արդյոք տեխնիկական խնդիրներ: Եթե հանձնաժողովի աշխատանքային խումբը տեխնիկական խնդիրներ հայտնաբերի, ապա դա կլինի դատավճիռ ՀԱԷԿ-ի համար, և դրա շահագործումը միանշանակորեն կդադարեցվի: Բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ մեր ատոմակայանը տեխնիկական առումով, կարելի է ասել, անթերի է այնքան, որքան դա հնարավոր է: Սակայն էներգետիկայի նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ հանձնաժողովը ՀԱԷԿ-ի ապագայի մասին որոշում կայացնելիս կարող է առաջնորդվել ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական նկատառումներով: Թերթի աղբյուրները նշում են, որ կոնկրետ Բուլղարիայում և Լիտվայում ատոմակայանները փակվեցին ոչ թե տեխնիկական թերությունների պատճառով, այլ զուտ քաղաքական: Միայն այդ ատոմակայանները փակելու դեպքում Լիտվան և Բուլղարիան կարող էին դառնալ ԵՄ անդամ…
Մասիսի տարածաշրջանի Դարակերտ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար, տեղեկացնում է «Հրապարակ»-ը: Գյուղի բնակչությունն անհանգստացած է, նրանց ականջին հասել է, թե գյուղում ասֆալտի գործարան է կառուցվում, և համոզված են, որ դա կվնասի գյուղատնտեսությանը: Ոմանք էլ խոսում են, թե այդ տարածքում, որտեղ, ի դեպ, ավազի հանք է եղել, նախատեսում են մեծ «ակվարիումներ» հիմնել և օձեր բուծել (օձի թույնն արժեքավոր դեղահումք է): Բնակիչները խոսում են նաև, թե տարածքը գնել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը:
Երեկ, սակայն, Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը թերթին փոխանցել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, և որ տարածքը մի քանի ամիս առաջ գնել է Մհեր անունով «էրևանցի մի տղա» և մտադիր է «բլոկի», այսինքն՝ քարի գործարան կառուցել: «Ես չգիտեմ, չեմ կարող ասել` այդ գնողը կապ ունի՞ Ձեր ասած մարդու հետ, թե՞ ոչ»,- օրաթերթին ասել է գյուղապետը:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ստեղծված նախընտրական իրավիճակը գյուղի բնակիչներին Սարոյան եղբայրների մասին պատմող ֆիլմն է հիշեցնում` փոքր-ինչ այլ ենթատեքստով: Բանն այն է, որ գյուղապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են մտել Միսակյան եղբայրները», տեղեկացնում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ եղբայրներն իրենց թեկնածությունը դրել են 3-րդ թեկնածուի ձայները խլելու համար: Այնինչ, երբ անձամբ ծանոթացանք ստեղծված իրավիճակին` ճիշտ հակառակ պատկերը ստացանք: Երկու եղբայր միմյանց դեմ մրցակցում է դեռ 2004 թ.-ից, ընդ որում` այդ ընտրապայքարում 3-րդ թեկնածուի բացակայությամբ»:
Գործող գյուղապետ Նշան Միսակյանը թերթի թղթակցի հետ զրույցում, այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներից խոսելիս, առանձնացրել է գազաֆիկացման աշխատանքները, ինչի արդյունքում գազը մտել է գյուղ, և բնակչության 70 տոկոսն արդեն ցանկանում է տները գազաֆիկացնել: Իսկ վերընտրվելուց հետո, ինչպես նշել է Միսակյանը, ձեռնամուխ կլինի մանկապարտեզի խնդիրը լուծելուն, որը կապիտալ վերակառուցման կարիք ունի: Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում եղբոր ընտրվելու հնարավորությունները` նա պատասխանել է. «Ինքը լավ շանսեր ունի, անցյալ ընտրություններում իմ կես չափով ձեն տարավ: Միսակյան Ամասիկը ամեն անգամ էլ դնում է, բայց այս անգամ 3-րդն էլ ունենք: Պատասխանելով ձեր հարցին` նշեմ, որ երկուսին էլ մրցակից համարում եմ, բայց համոզված եմ, որ նախորդ ընտրությունների օրինակով 800 ձայն կհավաքեմ: Իսկ կուսակցությունից, ընտրությունների մասով, հանձնարարականներ չեմ ստացել»:
Ամասիկ Միսակյանն էլ թերթի թղթակցին ասել է, որ իր թեկնածության առաջադրման միակ նպատակն ազգաբնակչության շրջանում հավատի վերականգնումն է: «Ցանկանում եմ արդարության նկատմամբ հավատը վերականգնել, որ և՛ ղեկավարությանը նորմալ ձևով ընդունեն, և՛ վերադասին: Իսկ այսօրվա գյուղապետերի անարդարությունը տարածվում է նաև վերադասների վրա»,- ընդգծել է Ամասիկ Միսակյանը:
Երբ թղթակիցը փորձել է ճշտել, թե իր եղբայր գործող գյուղապե՞տն էլ արդար չի աշխատում, պատասխանել է. «Այո, նա էլ ազնիվ չի աշխատում: Եթե ազնիվ աշխատեր, ես բարոյական իրավունք չէի ունենա, որ իմ թեկնածությունը դնեի: Սակայն գյուղի և ժողովրդի առաջ ծանրացած, նեղ և ողբալի իրավիճակից ելնելով` ես իմ թեկնածությունն եմ առաջադրել»:
Երեկ, ըստ թերթի, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Սարգսյանի, ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի մասնակցությամբ: Ըստ ՎՊ լրատվական ծառայության, գրում է թերթը, քննարկվել են «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ում ՎՊ-ի կողմից 2010-ին կատարված ստուգումների արդյունքները: Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ «բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, մասնավորապես` գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց հիմնարար փաստաթղթերի, կեղծվել են պաշտոնական տեղեկագրերը և այլն»: Խախտումներ են հայտնաբերվել նաև գնացուցակներում`անհիմն բարձր գներով են հաշվարկվել շինանյութի իրական և միջինացված գները: Այս կապակցությամբ ՎՊ-ն դիմել է ՀՀ կառավարություն` վերանայելու «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի գործուներությունը: Կառավարության որոշմամբ, ՊՈԱԿ-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տեղափոխվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
«ՉԻ»-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջև։ Այս ընթացքում Արթուր Ջավադյանն այնքան է կարողացել ամրացնել թիկունքը, որ բացահայտ դուրս է եկել իր «պրոտեժեի» դեմ։ Կարծիք կա, որ Տիգրան Սարգսյան-Արթուր Ջավադյան հարաբերությունները ներկա փուլում շատ նման են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին։ Չի բացառվում, որ Ջավադյանն արժանացել է ինչպես Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանից առանձին, վստահությանը, այնպես էլ կարողացել է ձեռք բերել նոր «պրոտեժե» դրսում։ Այս վիճակն ինչ-որ հանգուցալուծման պետք է հանգեցնի, որովհետև այս անհաշտությունը միանշանակ կանդրադառնա երկրի տնտեսության և բանկային համակարգի վրա, կարծում է թերթը և ենթադրում, որ ամեն դեպքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Մարգարի էպոխան կավարտվի «գայիշնիկների» հետ
Թերթի աղբյուրների տեղեկություններով, մինչև տարեվերջ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) և Պահակապարեկային ծառայությունը (ՊՊԾ) կմիավորվեն և կվերանվանվեն Պարեկային ծառայություն։ Այս փոփոխության մասին արդեն հայտարարել են և՛ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, և՛ նրա տեղակալ Արթուր Օսիկյանը։ Հարևան Վրաստանի օրինակով՝ Հայաստանում էլ «գայիշնիկը» որպես դասակարգ կվերանա, իհարկե՝ մի մասը սահուն կերպով կվերածվի «պատրուլի»։ Իսկ նորությունն այն է, գրում է թերթը, որ հանրապետության թիվ 1 «գայիշնիկը»՝ գնդապետ Մարգար Օհանյանը, չի դառնա թիվ 1 «պատրուլ»։
Ի դեպ, թերթի տեղեկություններով, դրանում վճռական է եղել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կարծիքը: Այս պահին նա ունի Պարեկային ծառայության ղեկավարի մի քանի թեկնածու, որոնց շրջանակներում Մարգարը չկա:
Թերթի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, և շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն: Իշխանական սխեմային ընդդիմանալու միակ ձևը խոշոր միավորներ ստեղծելն է և հնարավորինս շատ ձայներ տանելը: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»: Թերթի տեղեկություններով, այս գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է:
Օրաթերթի աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից և Լևոն Տեր-Պետրոսյանից հիասթափված անձանց վրա, ովքեր առայժմ ոչ մի կուսակցության մեջ չեն, քաղաքականապես ակտիվ անձինք են և գործունեության դաշտ են փնտրում: Նաև նրանք, ովքեր դեռ չեն հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը, մասնավորապես, Արարար Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի և շատ այլ անձանց մասին է: Ի դեպ, պրն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձևավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի: Թերթի կարծիքով՝ եթե համագործակցության նման լայն ֆորմատ ձևավորվի, և զգացվի այս ուժի զորությունը, հնարավոր է, որ սրան միանան նաև կայացած կուսակցությունները:
Ըստ օրաթերթին հասած լուրերի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հակամարտությունն ուշագրավ դրսևորումներ է ստանում` կողմերը քարոզչական պատերազմ են սկսել, ինչն առայժմ արտահայտվում է մեկը մյուսի դեմ տվյալների արտահոսքեր կազմակերպելով: Ավելին, նկատում է թերթը, այդ արտահոսքերը կազմակերպվում են ոստիկանական մեթոդներով` իրական դեպքի հիման վրա կառուցված կեղծ տեղեկություններ մատուցելու ձևով: Սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավ է, որ կողմերը և հատկապես Ներսես Նազարյանի թևը փորձում են հնարավորինս մնալ աննկատ, որպեսզի չմեղադրվեն Սերժ Սարգսյանի ասածներն անտեսելու համար: Դեռևս մարտին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի նիստին, «ՀԺ»-ի տեղեկություններով, վերջում` ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ առանձնազրույցի ժամանակ Ներսես Նազարյանին նկատողություն է արել`ասելով, որ չփորձի ոստիկանապետի հետ ավելորդ ինտրիգների մեջ մտնել:
Ոստիկանության ղեկավար կազմը այս դրվագն ընկալել է որպես Նազարյանին հասցեագրված նկատողություն, բայց մյուս կողմից, եթե Նազարյանին հաջողվի Սերժ Սարգսյանին համոզել, որ Ալիկ Սարգսյանն է իր դեմ ինտրիգներ սարքում, ապա նշված զգուշացումը կարող է նաև իր դեմ օգտագործվել: Ոստիկանությունում այլևս կասկած չկա, որ Ալիկ Սարգսյանը և Ներսես Նազարյանը միասին երկար չեն աշխատելու` նրանից մեկնումեկն ի վերջո ստիպված է լինելու լքել ոստիկանական համակարգը: Ոստիկանությունում, սակայն, համոզված են, որ այս հակասությունը հանգուցալուծվելու է աշնանը: Իսկ մինչ այդ կողմերից յուրաքանչյուրը Սերժ Սարգսյանին պետք է ապացուցի իր հավատարմությունը և շեֆի աչքերում նսեմացնի դիմացինին, գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.