29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ թերթի տեղեկությունների, 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդուարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:
Շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, փաստորեն, ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և, «ՉԻ»-ին հասած տեղեկություներով, այդ ժամկետը ոչ երկարացվել է, ոչ էլ նոր հրամանագիր է տրվել նույն պաշտոնում վերանշանակվելու մասին: Ի դեպ, Էդուարդ Ղազարյանը թոշակային տարիքում է, հիշեցնում է թերթը:
Թերթի տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է փոխանցել այն տասը դատավորների անունները, որոնք առաջիկայում պետք է պաշտոնանկ արվեն: Այս գործընթացն ամբողջությամբ ոչ պաշտոնական բնույթի է և միտված է սպասարկել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի իշխանական քարոզչությանը:
Անորոշության հետևանքով դատավորների շրջանում մոտ քսան օր առաջ սկսված լարված մթնոլորտն ավելի է խորացել: Նրանցից ամեն մեկը փորձում է իր համար պարզել՝ արդյոք ցանկում իր անունը կա՞, թե՞ ոչ: Սակայն, գրում է թերթը, այդ հարցի պատասխանն ստանալը հեշտ չէ, քանի որ «հանձնման ենթակաների» մասին տվյալները դատական համակարգում տնօրինում է միայն Արման Մկրտումյանը: Ուստի, դատավորներին մնում է սպասել, թե երբ կգան իրենց հետևից:
Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Ըստ թերթի, օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից, Սերժ Սարգսյանը ներում էր շնորհելու նրան: Սակայն լուրն իրականություն չդարձավ: Երեկ hավաստի աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը:
Այնպես որ` մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան և իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին, գրում է «Հրապարակ»-ը:
Հատված թերթի խմբագրականից. «…Բայց ինչո՞ւ էին այդ պատերազմներն, այնուամենայնիվ, սկսվել։ Շատ պարզ. ժողովուրդներին կարողացել են խաբել։ Գերմանացիներին մոլորեցրել են, թե իբր նրանք ինչ-որ մի յուրահատուկ ազգ են, որն իրավունք ունի ոչնչացնելու այլ ազգերի և տիրանալու նրանց երկրներին։ 45 թվականից առ այսօր (սթափվելուց հետո), գերմանացիներն իրենք իրենց վրա զարմանում են, թե ինչպես կարելի էր կուրորեն հավատալ նման ցնդաբանությանը։ Ադրբեջանցիներին էլ են խաբել՝ համոզելով, որ Խորհրդային կայսրության փլուզումից հետո եկել է այն պահը, երբ թուրք եղբայրների համատեղ ջանքերով հնարավոր է հայերին քշել տարածաշրջանից։ Եկեք գոնե մենք մեզ չխաբենք և արձանագրենք, որ մեր այս երկու հարևան պետությունների նպատակները չեն սահմանափակվում Ղարաբաղով։ Այդ երկրներում ապրող հասարակությունների մեծ մասը դեռ ապրում է այդ անիրագործելի պատրանքներով։ (Դա մասնավորապես նույնն է, որ մեր պետական քաղաքականությունը լիներ «ծովից ծով Հայաստանը»)։ Բայց վստահ եմ, կգա սթափվելու պահը, և ադրբեջանցիները նույնպես կզարմանան, թե ինչպիսի սնամեջ գաղափարներով էին տարված։ Բանականությունը, երբեմն, ցավոք, ուշացումով, բայց միշտ տոնում է իր հաղթանակը»…
Օրաթերթի տեղեկություններով, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրջագույն պայքար սկսել երկրում քրեական միջավայրը բացառելու և հանցաշխարհի ներկայացուցիչներին խիստ հսկողության տակ առնելու ուղղությամբ։
Ըստ թերթի, Ալիկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո, ոստիկանության իր մերձավոր շրջապատին տեղեկացրել է Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին` նշելով, թե չի բացառվում, որ հաջորդ ցուցումը լինի ձերբակալել ազատության մեջ մնացած երեք խոշոր «օրենքով գողերին»` Սուրոյին, Զապին և Մանեթի տղա Սամվելիկին։
Ալիկ Սարգսյանը իր ենթականերին հանձնարարել է գաղտնի կերպով հանցաշխարհի հիշյալ ներկայացուցիչներին զգուշացնել, որ շուտով նրանց դեմ որոնողական աշխատանքներ են ձեռնարկվելու։ Անցյալ շաբաթավերջից, իսկապես, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում նշված «օրենքով գողերին» հայտնաբերելու ուղղությամբ, գրում է թերթը։
Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխում են
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հեղինակել և քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որով հստակեցվում են «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունները: Դրանից բացի, Դալլաքյանն առաջարկել է նվազեցնել սահմանված տուգանքները: Բայց թե կոնկրետ որքան է նախատեսվում նվազեցնել տուգանքները, թերթին չի հաջողվել ճշտել: «Ժամանակ»-ի տեղեկություններով, ԱԺ բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների առաջարկով դիմել է Փաստաբանների պալատը, և, փաստորեն, միայն Դալլաքյանն է արձագանքել այդ առաջարկին:
Չնայած Սևանա լճից ձուկ որսալու արգելքին, գրեթե անփոփոխ տեմպերով որսը շարունակվում է, տեղեկացնում է «Հրապարակ»-ը:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան և խեցգետնի որսով։ 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ։
Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը և «Սևան» ազգային պարկը, սակայն այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա։ Ավելին, որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ։
Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն՝ այս երկու մարմիններն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում։ Այս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գևորգյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել, գրում է թերթը:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «…Երբ մարդը բերանը բաց է անում իր հակառակորդի կամ պարզապես իր չհավանած անձնավորության հասցեին ինչ-որ տհաճ բան ասելու (բանավոր, թե գրավոր), նա պետք է մտածի, թե որքան ժամանակ է իր այդ ասածը արդիական լինելու։ Երեկ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ բաներ է ասել երկխոսության թեմայով։ Սակայն նման դատողություններից հետո Կոնգրեսի առավել արմատական
կողմնակիցները՝ որոշակի դառնությամբ, իսկ իշխանության ջատագովները՝ չարախնդությամբ, «կռիսական» հարց են տալիս. «Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները և հատկապես թաթարները»։
Եվ չես կարող ասել, որ այդ հարցը իմաստազուրկ է. ի՞նչ երկխոսություն ավազակների հետ՝ նրանց տեղը բանտում է, իսկ մոնղոլ-թաթարներինը՝ հավանաբար, ինչ-որ հեռավոր տափաստաններում։ Իհարկե, ասածս վերաբերում է ոչ միայն առաջին նախագահին, այլև բոլոր մարդկանց, ովքեր հրապարակային խոսք են ասում՝ նաև, բնականաբար, ինձ։ Մանավանդ՝ հաշվի առնելով մեր կովկասյան տաքարյուն խառնվածքը, եկեք
այնպես խոսենք, որ հետադարձ նստվածք չմնա՝ ոչ միայն դիմացինի, այլև հասարակության մեջ»:
1994 թվականին, երբ Աշոտ Մանուչարյանն էր թունդ հեղափոխական և «հիմա, հիմա» -ի կողմնակից, իսկ ես, ինչպես և հիմա, դրան դեմ էի, այդ գործիչն ինձ հայհոյեց Ազատության հրապարակի հարթակից։ Ես, բնականաբար, Աշոտին վաղուց ներեցի՝ պետք է ինչ-որ պաթոլոգիաներ ունենալ՝ 17 տարի քեն պահելու համար։ Բայց նստվածքը մնացել է:
Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ իշխանությունները մի փոքր ժամանակ են խնդրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգից, վերջինիս` ՀՀ-ի մասին հրապարակելիք զեկույցում տեղ գտած որոշ հարցադրումներին արձագանքելու համար: Հանձնակատարի զեկույցը պետք է հրապարակվեր մայիսի 2-ին: Արձագանքելով ՀՀ իշխանությունների խնդրանքին, Թոմաս Համարբերգի գրասենյակը մի շաբաթով հետաձգել է զեկույցի հրապարակումը:
Ոստիկանապետը մի շարք հրամաններ է ստորագրել
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանապետը ստորագրել է հերթական հրամանը, որով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ: Մինչ այդ նա տվյալ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Սարգսյանի մեկ այլ հրամանով,
գրում է թերթը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հենաքննչական բաժանմունքը վերակազմավորվել և դարձել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանը՝ ազատվելով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան` «Ժամանակի»-ի աղբյուրների հավաստմամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մոտ ապագայում բարձր պաշտոնի կանցնի պետդեպարտամենտում: Ըստ թերթի աղբյուրների, Յովանովիչը Հայաստանից կմեկնի հունիսի սկզբներին:
Միհրանը չդարձավ գեներալ
Երեկ ԴԱՀԿ ծառայողների օրն էր: Արդարադատության նախարարության հարկադիր կատարողներն իրենց օրը նշում էին Ազգային օպերայի դահլիճում, գրում է թերթը՝ հավելելով՝ բոլորը սպասում էին, որ Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ պետք է պատվի օրվա տոնախմբությունը: Ըստ թերթի հավաստի աղբյուրների` ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը նաև «Ֆլեշ» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է, սպասում էր, որ Սերժ Սարգսյանը հենց Ազգային օպերայում ընթացող տոնակատարության
ժամանակ իրեն կարժանացնի արդարադատության գեներալի կոչման, սակայն, նախագահական նստավայրի թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Սերժ Սարգսյանը մտափոխվել է` հաշվի առնելով անցյալ տարեվերջին Միհրան Պողասյանի անձի շուրջ մեծ աղմուկը:
Երեկ »Հրապարակ»-ի խմբագրություն է այցելել Կենտրոնի ոստիկանության հետաքննիչը,
որը, թերթի հաղորդման հիման վրա, նյութեր է նախապատրաստում «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) նկատմամբ։
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 21-ին տպագրված լուրի հետքերով Մարգարիտա
Խաչատրյանը մի խումբ մարդկանց հետ մտել էր խմբագրություն և մի քանի ժամ խանգարել
թերթի աշխատանքը։ Իրենց չափը կորցրած կանայք հարվածել էին աշխատակիցներին,
կոտրել բաժակները, պատռել թերթերն ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել։
Նույն օրը «Հրապարակ»-ը դիմել էր ոստիկանություն, որտեղ այս ընթացքում նյութեր էին
նախապատրաստվում։ Օրենքը նախատեսում է 1-օրյա հետաքննության փուլ, որից հետ
իրավապահ մարմինը պետք է որոշի`հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական
գործի հարուցումը: Երեկ, փաստորեն, Կենտրոնի հետաքննիչն ավարտել է իր աշխատանքը,
և գործի նյութերն ուղարկվելու են ոստիկանության քննչական ծառայություն: Թերթին
հասած տեղեկություններով, մոտ օրերս խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի, և Մ.
Խաչատրյանը կհրավիրվի հարցաքննության: Սա թերևս դաս կլինի բոլոր նրան համար, ովքեր
լրագրողների դեմ փորձում են ուժային մեթոդներ կիրառել և հայհոյանքների լեզվով խոսել,
հետևություն է անում «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.