23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովը վերանորոգվեց, և նոր դահլիճում պատգամավորները կանգնեցին փաստի առաջ` հասկանալով, որ այլևս չեն կարողանա համակարգչային խաղերով կարճել նիստի ծանր ժամերը, քանի որ համակարգիչները հատուկ ծրագրով են, և մոնիտորի վրա պատկերվում են բացառապես տվյալ քառօրյայի օրենքների նախագծերը: Ըստ «ՉԻ»-ի, դրանից հետո կտրուկ ընկել է պատգամավորների հաճախելիությունը: Մարդիկ գերադասում են «նստել բժշկի թղթի» վրա, քան գալ ու գերի մնալ ԱԺ-ում:
Սակայն, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը հաղթահարել է ԱԺ դահլիճում համակարգչային թղթախաղով զբաղվելու արգելքը և պարզապես հետը կրիչ է բերել: Ընթացող քառօրյայում նրան ուշադիր հետևողները՝ անգամ լրագրողների օթյակից, կարող էին նկատել համակարգչին կրիչ միացրած և կլանված «փասիանս» խաղացող Արեգին:
Ընդհանրապես, ԼՂՀ նախկին նախագահի եղբայրն առանց դրա էլ աչքի է ընկնում նիստերի ընթացքում ցուցադրաբար խոսելու սովորությամբ: Ընդ որում, խոսում է բարձրաձայն ու ընդգծված արհամարհանքով, այսինքն` «թքած ունի», որ իրեն սաստում են, թե` խանգարում է:
«ՀԺ»-ի տեղեկություններով, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» և պաշտոնանկ արվեն։
Ըստ դատախազության աղբյուրների՝ որպես քավության նոխազի առաջին պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը։ Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը դատախազությունում և գործադիր իշխանությունում կապեր չունի, և նրա պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք «կռիվ» չի տա։
Մյուս կողմից, Կրթության պետական տեսչությունը մոտ 10 օր առաջ, անանուն ահազանգի հիման վրա, ուսումնասիրել է Կարապետյանի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի ղեկավարած Սիսիանի ավագ դպրոցի փաստաթղթերը։ Թերթի թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը հաստատել է կրթության տեսչության կողմից իրենց դպրոցում ուսումնասիրություններ անցկացնելու հանգամանքը՝ նշելով, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել։
Երեկ կրկին Ազգային Ժողովում հիշել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունը և դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, գրում է «Հրապարակ»-ը: Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին: Օրաթերթը լրացուցիչ տեղեկություններ է ստացել այս գործի բացահայտման նախապատմության մասին: Թերթի աղբյուրը պատմել է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ նա գինովցած վիճակում մի շարք` իր համար վտանգավոր հայտարարություններ է արել, որի ժամանակ պատմել է, թե ինչ «ավանդույթներ» են մշակվել իր ղեկավարած հիմնարկում: Նաև այլ պաշտոնատար անձանց անուններ է տվել, որոնք մասնակից են ու կողմ են այդ «ավանդույթների» պահպանմանը: Ըստ թերթի, այդ հարբած խոստովանությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա դրվել համապատասխան անձանց սեղաններին, ինչը և ճակատագրական է դարձել Խաչիկյանի համար: Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին:
«Դեմոկրատական» տղա է, հո զոռով չի
«Դատի տամ՝ ընձի հում-հում կուտեք։ Կասեք՝ դեմոկրատական մամուլին դատի ա տալիս»,- ԱԺ-ում «Հրապարակ» թերթի թղթակցին ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը։
Վարդան Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր, թե դատի է տալու թերթերից մեկին, որը գրել էր, թե գեներալներն իրեն ծեծի են ենթարկել կազինոյում։ Այվազյանը նաև ասել է, թե թերթը հերքել է տեղեկությունը, ու ինքը բավարարված է հերքումով։ Կարող է և հերքել են, բայց արդեն ի հայտ են գալիս ծեծի մանրամասները, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ «Առավոտ»-ի՝ Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթը տեղեկացրել է, որ Ղըրղըզստանի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Ղըրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովն ասել է, որ համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով այցելել է Հայաստան, հետո մեկնելու է Ղարաբաղ` համշենահայ 200 ընտանիքի բնակության համար հարմար վայր ընտրելու համար: «Մեր տեղն այստեղ է՝ Հայաստանում: Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել` Աջարիա, Միջին Ասիա: Այժմ վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է նա: Ենթադրաբար, համշենահայերը կտեղավորվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում:
Ծրագիրը կֆինանսավորվի այնքան ժամանակ՝ մինչև համշենահայերը ոտքի կկանգնեն: Նախագծով հետաքրքրված են նաև Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները, որոնք հնարավորության սահմաններում կօգնեն նրանց, գրում է թերթը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքներին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, տեղեկացնում է թերթը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ` այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկաններն իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- ըստ թերթի՝ հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, 6-ն էլ եղել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ. սկզբում գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ, թե իբր նրանք ծեծել են ոստիկաններին, մինչդեռ հետո պարզվել է, որ խուլիգանության հեղինակներն իրականում «գայիշնիկներն» են եղել: Այնպես որ, հեգնում է թերթը, 6 ոստիկանների շարքում առանձնապես խոշոր եղջերավորներ չկան, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե ոստիկանության համակարգում ովքեր և ինչ կերպ են «բռնություն գործադրում» քաղաքացիների նկատմամբ, և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Թերթը նաև նկատում է, որ Աղվան Հովսեփյանն այս անգամ էլ վիճակագրություն չի ներկայացրել դատախազների մասով, թե, օրինակ, նրանցից քանիսն է իր ստորագրությամբ հաստատել կեղծ մեղադրանքներն ու հետո այդ մեղադրանքները պաշտպանել դատարանում: Օրաթերթը ենթադրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատասխան «հայտարարությունը» չի ուշանա:
ԱԺ պատգամավոր Կարապետ Կարապետյանի շրջապատը հայտնվել է իրավապահների, քննչական մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում, գրում է «Ժամանակ»-ը: Մայիսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի օգնական Օնիկ Հովհաննիսյանին երկամսյա կալանքի տակ պահելու սանկցիա տվել: Թերթի տեղեկություններով, նա կասկածվում է մաքսանենգության մեջ: Ըստ թերթի, մոտ 20 օր առաջ, ինչ-որ գործի շրջանակներում, իրավապահները բերման են ենթարկել նաև Կ.Կարապետյանի եղբորը` Սիմոն Կարապետյանին, սակայն մեկ օր անց պատգամավոր եղբայրը «լուծել» է հարցերը և Սիմոնին թռցրել Եվրոպա: Թերթը հիշեցնում է, որ մինչև մեկնելը Սիմոն Կարապետյանը ոստիկանության պաշտոնյա աշխատակից էր:
Թերթը գրում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության տարածքային բաժինները գրանցված, բայց գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանցից փող կորզելու նոր ձև են մտածել։ Պատճառաբանելով, որ նշված իրավաբանական անձինք սոցապ տարածքային բաժիններին չեն ներկայացրել 2010 թ. անհատական հաշվետվությունները, սոցապը ծանուցագրեր է ուղարկել չգործող ընկերություններին, որ նրանք թույլ են տվել իրավախախտում և դրա համար տուգանվելու են նվազագույնը 20 հազար դրամ։
Թերթի տեղեկություններով, նման ծանուցագրեր են ստացել կամ ստանալու մի քանի հազար չգործող ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, այդ տուգանքների հաշվին սոցիալական հիմնադրամը կհամալրվի մոտ 10 մլն դրամով։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ նախկինում նման կարգ չի եղել, և սոցապ ծառայությունը ցանկության դեպքում չգործող ընկերությունների ցանկը կարող է ստանալ ՊԵԿ-ից։ Այլ կերպ ասած, նկատում է օրաթերթը, սա փող «վաստակելու» նոր ձև է ընդամենը և լրիվ տեղավորվում է իշխանության հռչակած «բարեփոխումների» տրամաբանության մեջ։
Մեր քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ «Հրապարակ»-ի, տարօրինակ նախասիրություններ ունեն: Օրինակ, թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը յոգայի սիրահար է և տարիներ շարունակ մասնագիտացված մարզադահլիճներում յոգայով է զբաղվում:
Վերջին տարիներին, ըստ թերթի, նրան ընկերակցում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Արգամիչը ամրապնդել է իր դիրքերը
Մոտ մեկ տարի առաջ, ըստ թերթի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործերը լրջորեն վատացել էին, ու նա հայտնվել էր Սերժ Սարգսյանի «սև ցուցակում»: Թերթի աղբյուրներն ասում էին, որ նրա նկատմամբ անվստահությունը հիմնականում բացատրվում էր նրա ու Գագիկ Ծառուկյանի խնամիանալով, և, որ այս բարեկամության մեջ բարձր իշխանությունն իր դեմ ուղղված դավադրություն էր տեսնում և կարծում էր, որ այս երկուսն իշխանության ներսում իշխանափոխության ծրագիր են մշակում: Մոտ 1 տարի պահանջվեց, որպեսզի իր ճարպկությամբ հայտնի Հովիկ Արգամիչը վերականգնի Սերժ Սարգսյանի վստահությունը: Իրավիճակը վերջնականապես սկսեց կարգավորվել այն պահից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց նոր կոալիցիոն հուշագիրը: Թերթի աղբյուրներն ասում են, որ հիմա Արգամիչը վերջնականապես ամրապնդել է իր դիրքերը և վայելում է ՀՀ նախագահի լիիրավ վստահությունը, և, որ մի առիթով Աբրահամյանը հայտարարել է, թե ամենամեծ վնասն ինքը Սերժ Սարգսյանին կտա այն ժամանակ, եթե թողնի-գնա իրենց տուն:
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է ASG ապահովագրական ընկերությունը մեկ այլ ապահովագրական ընկերության`«Ռասկոյին»: «Ռասկո» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 94,83 տոկոսը պատկանում է «Արդշինինվեստբանկին»: Միխային Բաղդասարովին պատկանող ընկերությունը հիմնականում զբաղվում էր ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրությամբ ` հայկական շուկայում լինելով միակը, որն, ի դեպ, հրաժարվեց զբաղվել ինքնաշարժերի պարտադիր ապահովագրությամբ, հիշեցնում է թերթը:
2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ Առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր` Տավուշի և Վայոց ձորի: Մինչ այդ` Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Տավուշի թեմի խնդիրների մասին է գրում «Առավոտ» օրաթերթը:
Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր: 16200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռևս 2006 թվականին բարերարները Մայր Աթոռին 1 միլիոն դոլար են նվիրել, համայնքում էլ ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` ներգրավելով այլ ֆինանսներ: Բայց Դիլիջանի քաղաքապետարանը եկեղեցու շինարարության հարցում դեռևս Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերել: Այսօր Դիլիջանի Թուֆենկյան թանգարանի մասնաշենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի կամ աղոթատեղի: Դիլիջանցիների վկայությամբ` այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, սենյակում նաև մոմեր են վառվում: Իսկ 5 տարի առաջ նվիրված 1 միլիոն դոլարը դեռ բանկում է, որ դժվար չէ հաշվել, թե կլորիկ այս գումարը որքան տոկոսներ է բերել: Դժվար է ասել` ուր են գնացել այդ գումարները:
1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ: Ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցուն կից հովվատանը, ուր նեղվածք էր, խնկի ու մոմերի ծուխը խեղդում էր հավատացյալներին: 2009 թվականին ավարտվել է եկեղեցու հիմնանորոգումը, սակայն դեռևս կիսատ և չլուծված են մնում եկեղեցու` որմնանկարներով զարդարման, շրջակայքի բարեկարգման խնդիրները: Եկեղեցու մատույցներում գործում էր 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգավոր էր: Այն քանդել են, դրա փոխարեն, որպես ժամանակավոր լուծում, բաց տրանսֆորմատոր տեղադրել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հայտնել է թերթին, որ եկեղեցու հարևանությամբ տարածք է հատկացվել` նոր ենթակայան կառուցելու համար: Սակայն դեռևս բաց է էլեկտրական ենթակայանի շինարարության ֆինանսավորման հարցը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.