29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժամանակի»-ի տեղեկություններով, ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Անուբախ Համբարյանն իր մոտ է կանչել ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության պետ Կառլեն Մարգարյանին և ասել, որ վերջինս իրեն դուր չի գալիս: Մեր աղբյուրը հայտնում է, որ վարչության պետը նրան ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանով փոխարինելու մտադրություն ունի: Ի դեպ, վերջինիս նկատմամբ բազմափիվ ծառայողական քննություններ են նշանակված եղել, նույնիսկ պաշտոն են իջեցրել, և պաշտոնի առաջխաղացումը ձգձգվել է Վանաձորի մաքրման կայանի հետ կապված քրգործի պատճառով: Արտյուշա Հարությունյանին այժմ փորձում են միամգամից առաջ տանել: Չնայած անչափահասների տեսուչի աշխատանքից միանգամից քրեական հետախուզության ոլորտ մտնելը մի քիչ անհասկանալի է, բայց մյուս կողմից` հասկանալի է, որ սկզբից Սպիտակի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանի հավատարիմ ենթակային են տանում Վանաձորի ոստիկանության բաժին, որ հետո Շահվերդյանին բերեն Վանաձորի ոստիկանության բաժնի պետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ նրա պաշտոնավարման ժամանակ նա և նրա հետ կապված մարդիկ իրենց նյութապես ավելի լավ են զգում:
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրինը երեկ ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրան շնորհել Արգենտինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Բուենոս Այրեսի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։ Գարեգին Բ-ն մասնկացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղական մասնաճյուղի 100-ամյակին նվիրված ընթրիքին։ Նա նշել է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է Մայր Աթոռի բյուջեի 80 տոկոսը։ Բուենոս Այրեսում վեհափառը բազմաթիվ պարգևներ է հանձնել համայնքային կառույցների ղեկավարներին և մտավորականներին։
Իսկ մեզ թվում էր, թե Գարեգին Բ-ն մտքում գոնե մտորում է՝ ինչպես պաշտպանել իր հոգևորականներին «Եհովայի վկաների» հարձակումներից, որոնցից մեկը՝ Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանան, կիրակի օրը բռնության է ենթարկվել աղանդավոր երիտասարդների կողմից։ Երեկ փորձեցինք իմանալ, թե ինչպես է միջադեպին վերաբերվում կաթողիկոսը։ Պարզվեց, որ նա չի արձագանքել, որովհետև հանրապետությունում չէ։
Ի դեպ՝ Գարեգին Բ-ն Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ, նա համայն հայոց կաթողիկոսն է, և այս առումով զավեշտալի է հնչում միջադեպին չարձագանքելու այդ պատճառաբանությունը։ Իսկ իրականությունն այն է, որ կաթողիկոսի համար առաջնայինը աշխարհիկ «կայֆերն» են, այլ ոչ թէ հայոց եկեղեցու սպասավորը, որը համարձակվել է պաշտպանել իր հոտի ներկայացուցիչներին` հրապարակային արգելելով հոգեվորսներին խախտել ՀՀ օրենսդրության և աղանդավորական բուկլետներ ու նյութեր տարածել հենց եկեղեցում`կիրակնօրյա պատարագին ընդառաջ:
Ըստ ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների, ոստիկանության վերնախավում խիստ դժգոհություններ են առաջացել Սերժ Սարգսյանից: Բարձրաստիճան ոստիկանները դժգոհում են, որ իրենք այս ընթացքում ընդդիմության հանդեպ, ինչպես իրենք են արտահայտվում, վատամարդ եղան:« Հեսա մի երկու ամիս ամեն ինչ փոխվելու է , բա հիմա մենք ո՞նց ենք անելու, ի՞նչ ենք անելու»,- ինչպես փոխանցում են մեր աղբյուրները , տրտնջում են բարձրաստիճան ոստիկաններից շատերը: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ՀՀ ոստիկանության վերնախավը պահանջում է , որ այսուհետ իրենց իջեցված յուրաքանչյուր հրահանգ տրվի բացառապես գրավոր կարգով: Ինչ վերաբերվում է շարքային ոստիկաններին, տարբեր առիթներով տեղեկացել ենք , որ նրանց շրջանում օր օրի ավելանում են իշխանության կողմնակիցների թիվը: Ոստիկանության այս ներկայացուցիչները իրենք են մեզ հետ մասնավոր զրույցների ժամանակ պարբերաբար ասում.«Կոնգրեսը մի բան անի, շուտ պրծնենք»: Փաստ է, որ համակարգի բազմաթիվ աշխատակիցներ այսօր խիսը դժգոհ են իրենց կարգավիճակից, քիչ չեն նաև նրանք,ովքեր այս ընթացքում գերադասել են լքել ոստիկանական համակարգը:
«Ժամանակ»-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով ՀՀ նախկին Պաշտպանության նախարար, այժմ`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը որոշել է լքել Հայաստանը: Այս մասին նա անկեղծացել է մտերիմների շրջապատում:
Ժամանակի տեղեկություններով`Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիայի հանրապետություն, որտեղ վերջինս տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները, մեր աղբյուրների տեղեկություններով, Միքայել Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Էվին» բանտում կախաղան են հանվել ամուսիներ` ազգությամբ հայ Վարուժան Պետրոսյանը և հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին, և հայտնի չէ, թե որ մեղադրանքով են նրանց պատժել: Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ պետքարտուղարությունն այս առթիվ իր բողոքի ձայնն է բարձրացրել: Մարդու իրավունքների վիճակն Իրանում կտրուկ վատթարացել է: Երեկ ՀՀ ԱԳՆ-ից թերթը փորձել է պարզել, թե հետաքրքրվե՞լ են, թե ով է այդ հայը և ինչու է սպանվել Իրանի բանտում:
Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն հետաքրքրվում է սփյուռքահայերով, միայն երբ դրամահավաք է կամ «Արի տուն» ծրագիր: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Որոշ տեղեկություններով` Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսն է դիմել Իրանի իշխանություներին, որոնք հայտարարել են, թե նման բան չի եղել: Այժմ փորձում են պարզել, թե որտեղ են այդ մարդիկ, եթե նրանք մահվան չեն դատապարտվել:
Համաներման մասին տեղեկություններին զուգահեռ, քաղաքական շրջանակներում խոսվում է նաև, որ քաղբանտարկյալները հնարավոր է ազատ արձակվեն ներման միջոցով։ Արդեն շուրջ մեկ ամիս է, շրջանառվում են խոսակցություններ, թե կաթողիկոսը, Հանրային խորհուրդը և որոշակի դիրք գրավող զանազան այլ անձինք պետք է դիմեն Սերժ Սարգսյանին՝ խնդրելով նրան ներում շնորհել բոլոր քաղբանտարկյալներին։ Մայիսի 28-ին մնացել է 14 օր. տեսնենք, թե որ տարբերակը կնախընտրի Սերժ Սարգսյանը։
Շուշիի ազատագրման 19-ամյակի հանդիսությունների առթիվ Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության կազմում է եղել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարհի Փոստանջյանը։ Սովորության համաձայն՝ նա ընտանիքից մեկին հետը վերցրել է. եթե Ստրասբուրգ գնալիս նա նորածնին էր տանում, այս անգամ գերադասել է 16-ամյա դստեր ընկերակցությունը։ Վատ չի արել՝ աղջնակը հայրենասիրության դասեր կառներ Շուշիում։
Սակայն Զառան տեղյակ է եղել, որ պաշտոնական ճաշի են հրավիրվել միայն պատգամավորները։ Եվ ուրեմն, երևի, դիտմամբ է արել՝ ընդդիմադիր պայքարի շրջանակներում, որպեսզի գոնե մի պատգամավոր այդ օրը չօգտվի «իշխանական կերակրատաշտից»։ Ներկաներից մեկի փոխանցմամբ՝ երբ Սերժ Սարգսյանը Շուշիի հաղթանակի առթիվ բաժակաճառ է ասելիս եղել, այդ պահին Զառային զանգել է ղափանցի ընկերուհին։ Սերժ Սարգսյանն իր խոսքն ընդհատել է, և բոլորը լսել են Զառայի և նրա ընկերուհու կանացի զրույցը։ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն է փորձել ընդհատել Զառային, սակայն նա շարունակել է անվրդով խոսել հեռախոսով։
Տարօրինակ չի լինի, եթե աղջկան պաշտոնական միջոցառմանը բերելու պատճառով նրան նախատելը դիտարկվի անչափահասների իրավունքները ոտնահարելու, իսկ Մովսեսի դիտողությունը՝ «ազատ խոսքը» լռեցնելու փորձ, և Զառայի պայքարը գրանցվի «Ժառանգության» բարոյական հաղթանակների մատյանում։ Պատգամավորների շրջանում կատակում էին, թե այսուհետ իրենք ԱԺ-ի հետ կապված բոլոր միջոցառումներին՝ տոնական հանդիսություններին ու նիստերին, ինչպես նաև արտասահմանյան գործուղումներին, ներկայանալու են ընտանյոք հանդերձ։ Այսինքն՝ գործելու են «Մենք բոլորս Զառա ենք» սկզբունքով։
«Ես հակված չեմ հալած յուղի տեղ ընդունել այդ կազմակերպության (Amnesty International) տված բոլոր գնահատականները։ Օրինակ, նույն զեկույցի «խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ։ «Խղճի բանտարկյալ» (prisoner of conscience) եզրը 60-ականներին ներմուծված է հենց «Amnesty International»-ի կողմից և վերաբերում է այն մարդուն, որը ազատազրկված է իր քաղաքական, կրոնական կամ գիտական հայացքներն արտահայտելու համար։ Հետաքրքիր է իմանալ՝ ամենաժողովրդավարական երկրներում (եթե չկա պրոֆեսիոնալ բանակ) ինչպես է գնահատվում զորակոչից խուսափելը։ Վստահ եմ, որ այնտեղ նույնպես դա հանցագործություն է, որի համար մարդկանց ազատազրկում են։ Եթե կազմակերպությունը նկատի ունի, որ այդ «73 տղամարդիկ» աղանդավորներ են, չեն ուզում ծառայել՝ իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, և նրանց չի առաջարկվել այլընտրանքային զինծառայություն, ապա հենց այդպես էլ պետք է գրվեր։ Թե չէ՝ հստակություն չկա, թե կոնկրետ ո՛ր պատճառով են նրանք համարվում «խղճի բանտարկյալ»»:
«Այնպիսի տպավորություն է, թե բոլորը ցանկացել են, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց չի բացահայտվել: Իրականում ես հիմա էլ համակարծիք չեմ, որ մարտի 1-ը բացահայտելու նպատակասլաց գործընթաց կարող է ընթանալ: Մարտի 1-ի բացահայտումը շատ շատերի գլուխը կցավեցնի: Դա նշանակում է, որ շատերը ոչ միայն իշխանությունից, այլև Հայաստանից պետք է հեռանան: Մարտի 1-ը սովորական դեպք չէր, որ մեկի վրա բարդեն, կոծկեն և անցնեն առաջ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նախկին Փաստահավաք խմբի անդամ, «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը` շարունակելով. «Ես համոզված էի, որ Փաստահավաք խումբը պետք է հնարավորություն ունենա երեք նախագահներին էլ լսելու: Հիմա այնպիսի տպավորություն է, որ մեկի վրա են գցում` ո՞վ կազմակերպեց այդ պլանը, ո՞վ իրականացրեց, և ինչո՞ւ նման ողբերգական ավարտ ունեցավ»: Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նախկին նախագահ Քոչարյանի վերջին հայտարարություններից այն տպավորությունն է ստացել, որ նա փորձում է արդարացնել և՛ իր, և՛ Սերժ Սարգսյանի իշխանությունը` ողջ մեղադրանքն ուղղելով Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմը, գրում է թերթը:
«Ժամանակ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի նախագահականում այս օրերին կրկին քննարկվում է Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Խնդրի հասունացման համար հիմք է ծառայել Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 20-ին ՀՀ իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներին տրված հանձնարարականից հետո Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության բարձրաստիճան որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելու հնարավորությունը: Ըստ թերթի, նախագահի նստավայրում կարծում են, որ վերջերս ՀՀ ոստիկանության շուրջ 50 քննիչների ընդվզումը ՀՀ փոխոստիկանապետ Հովիկ Թամամյանի գործով իրենց գործընկերոջ` հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի կալանավորման առնչությամբ և ոստիկանապետի` իրավիճակին չտիրապետելու հանգամանքը կասկածներ են հարուցում, որ Մարտի 1-ի գործով բարձրաստիճան որևէ ոստիկանի կալանավորումը կարող է համակարգում այնպիսի լարում առաջացնել, որի տիրապետումն ընդհանրապես վեր կլինի Ալիկ Սարգսյանի ուժերից: Ուստի այս պահին, նախագահականի թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի խորհրդատուների կարծիքով՝ Մարտի 1-ի գործով կալանավորումները պետք է սկսել առանց Ալիկ Սարգսյանի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.