29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ երեկոյան լույս աշխարհ է եկել երգիչ-երգահան Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի առաջնեկը, տեղեկացում է «Հրապարակ»-ը: «Տղայի անունը Հայկոն դրել է Արման: Անահիտն ու Արմանը գտնվում են հիվանդանոցում, իսկ նորաթուխ հայրիկը, ըստ թերթի, դեռ ուշքի չի եկել:
Դեսպանատները բացվում են ըստ որևէ մեկի քմահաճույքի
Ըստ թերթի, ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանն ինչու դեսպանատուն ունի այսինչ երկրում և չունի այնինչում: Արտգործնախարարության թերթի աղբյուրներն ասել են, որ դեսպանատները բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց՝ առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի և կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում և այլն: Ասենք, թերթի տեղեկություններով, այժմ պատրաստվում են ՀՀ դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք և գրեթե ոչ մի միջպետական առնչություն: Բանն այն է, րում է, թերթը, որ մեծահարուստ մեկը կարող է երկրում շենքի հարց լուծել և շատ է ուզում դեսպան կարգվել: Ոմն Հրաչ Աղաջանյան, որը, ասում են, աշխատում է Ռուսաստանում և ինչ-որ ռուսական բուհի շրջանավարտ է, որոշել է դիվանագիտական աշխատանքի անցնել: Թերթի աղբյուրները ասել են, որ նրա ցանկությունն այնքան էլ անհիմն չէ. նրան անձամբ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում:
«Արդեն 20 տարուց ավելի մենք անկախացել ենք և կարծես թե ժողովրդավարական պետություն ենք կառուցում, սակայն դատաիրավական համակարգում քրեական գործերով խնդիրները չեն պակասում, հակառակը` գնալով խորանում են»,- երեկ, ըստ «Ժամանակ»-ի, ՄԻՊ գրասենյակի կազմակերպած «Արդար դատաքննության իրավունք» ֆորումի ընթացքում հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը`անդրադառնալով քրեական դատավարության ընթացքում արձանագրված խախտումներին:
Ըստ նրա, Վճռաբեկ դատարանն ընդունում է նախադեպային որոշումներ, և հենց ինքը չի կիրառում այդ որոշումները: Սահակյանը հիշեցրել է 2009 թ. Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դատաիրավական համակարգի վերաբերյալ, ԵԱՀԿ փորձագետների 2010 թ. զեկույցը` կապված մարտիմեկյան դեպքերի հետ, որտեղ արձանագրվել են գրեթե միանման խախտումներ: «Ես փաստաբանների պալատի նախագահն եմ, և ամեն օր ինձ են այցելում քաղաքացիներ, փաստաբաններ ու ներկայացնում բոլոր այն խախտումները, որոնք ամեն օր, ամեն ժամ իրենք տեսնում են դատարաններում, տեսնում են մարդու իրավունքների ոտնահարումներ, անարդար դատավճիռներ, օրենքի տառին խիստ հակասող դատական ակտեր»,- ըստ թերթի, ասել է Սահակյանը և հավելել, որ չի հասկանում, թե որն է այս ամենի պատճառը:
«Կաշառակերությունը»,- եղել է դահլիճի արձագանքը:
«Դա քիչ է, միայն կաշառակերությունը չէ, ես կասեի, որ այսօր կաշառակերությունը պակասել է, բայց կաշառակերության չափերն են ավելացել»,- պատասխանել է Սահակյանը:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինչ- որ մեկը կախարդական փայտիկով նրանց ասում է` մենք մեկին կպատժենք, հասարակությանը ցույց կտանք, թե պայքարում ենք անօրինականությունների դեմ, բայց դուք շարունակեք աշխատել նույն ոճով, ուշադրություն չդարձնեք մեր նախադեպային որոշումներին, տեսեք` մենք էլ ուշադրություն չենք դարձնում»,- ըստ թերթի՝ այսպիսի հետևություն է արել Ռուբեն Սահակյանը:
«ՀԺ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին որոշվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան թալանի գործի ճակատագիրը, ինչն էապես կարող է ազդել ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) կարիերայի վրա: Թերթը հիշեցնում է, որ այս գործով դատավճռի հրապարակումը նշանակված է մայիսի 24-ին, ամբաստանյալի աթոռին նստած է տասը հոգի, և նրանցից գործարար Արա Կարապետյանը դատաքննության ողջ ընթացքում պնդել է իր անմեղությունը:
Ըստ Կարապետյանի, ինքն Արմեն Ավետիսյանի տանից գողացված իրերով լցված պայուսակը, որը թողնվել է իր խանութում, ուղարկել է Ավետիսյաններին, սա է եղել իր առնչությունն այդ գործին: Այս ընթացքում մամուլում լուրեր եղան, որ իրականում գողոնի պայուսակը Ավետիսյաններին ուղարկվել է Լևոն Սարգսյանի տնից և, որ դա իրավապահներին հայտնի է, ու դրա մասին ժամանակին զեկուցվել է նաև Սերժ Սարգսյանին: Բայց, գրում է թերթը, 2009-ի հունվարին որոշվել է գործը «կառուցել»`առանց ԱԺ պատգամավորի անունը հիշատակելու:
Ոստիկանությունը հերքելու անհաջող փորձ է արել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ պարզաբանել են Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի`ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո նշված վարչության աշխատակիցների ազատման վերաբերյալ լուրերը, գրում է թերթը: Ըստ ոստիկանության, կադրերի (9 հոգի) արտահոսքի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ Աշոտ Կարապետյանի պաշտոնավարման պաhից «առ այսօր Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից սեփական նախաձեռնությամբ ազատվել է 2 ծառայող, 2 ծառայող տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանումներ, որոնցից մեկը` ղեկավար պաշտոնի, գլխավոր վարչությունում հաստիքների կրճատման կապակցությամբ 4 ծառայող վերցվել է «կադրերի ռեզերվ»: Այսինքն, խոսքը ոչ թե 9, այլ 8 հոգու մասին է, գրում է «ՀԺ»-ն:
Աժ նիստերից բացակայողների ցուցակը 237 անգամ բացակայությամբ գլխավորում է Ռուբեն Հայրապետյանը`ՀՀԿ, գրեթե նույնչափ բացակայել են Հարություն Փամբուկյանը`ՀՀԿ և Ալվարդ Պետրոսյանը` ՀՅԴ: Օրաթերթը, վկայակոչելով «Ա1+»-ը, գրում է, որ նիստերից բացակայել են նաև գործարար պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը`230, Լևոն Սարգսյանը` 223, Միքայել Վարդանյանը`216, Սամվել Ալեքսանյանը`205 անգամ: Թերթը հիշեցնում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 28-ին, «Ֆեյսբուքի» իր էջում, գրել էր. «Արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այս պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ»:
Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին իրարանացում էր: Լուր էր տարածվել, թե առևանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին:
Ըստ աշակերտների, առևանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սև«Վոլգա» և տարել»:
Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երևակայության արդյունք»:
Սիսիանցիենրը պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առևանգում եղել է նաևՍիսիանի թիվ 1 մանկապարտեզից և Բռնակոթից:
Երեկ ` մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Հայաստան ժամանած Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ.այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:
Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրամիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:
Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ ՀՔԾ-ին հանձնարարաված է Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննությունների համար անկաշկանդ մթնոլորտ ստեղծել և մարդկանց հնարավորություն տալ հանգիստ պայմաններում պատմել այն ամենն, ինչ տեղի է ունեցել երեք տարի առաջ` մարտի 1-ին: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը վերջերս անկեղծացել է, որ նախագահականից հանձնարարական է ստացել` որևէ ձևով չխոչնդոտել առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուն:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել:
Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն աշխատանքից ազատվել են ինը հոգի։ Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ։ Մեր տեղեկություններով, իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչև ժամը 23։00 անպայման լինեն աշխատանքի վայրում և տուն չգնան։ Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել՝ համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել։ Սովորաբար ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին։
Այս օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աշխատակազմի կրճատումներ են ընթանում: Կա դրա մասին ավագանու որոշում, և թաղապետարանները պետք է իրենց հաստիքացուցակները համապատասխանեցնեն այդ որոշման հետ: Որոշ թաղապետարաններում կրճատման գործընթացն անցնում է համեմատաբար հանգիստ, իսկ Կենտրոն վարչական շրջանում, ինչպես պարզվում է` լուրջ ցնցումներով: Բանն այն է, որ մնացած համայնքներում կրճատվողների թիվը փոքր է , իսկ Կենտրոնի թաղապետարանից վերջին շրջանում ազատվել է 42 աշխատակից, ընդ որում, մեր տեղեկություններով` նրանցից 17-ը տեխնիկական սպասարկողներ են…
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շարունակվում են ի հայտ գալ աղաղակող բացահայտումներ: Մեր տեղեկություններով` նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններց հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են « Էներգոչափ»,«Էկտրեկ» ընկերությունները: Խոսվում է նաև ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին: Նշենք, որ այս բացահայտումների ընթացքում տնօրենի տեղական Կարեն Դարբինյանը , ում անվան հետ են կապում այդ չարաշահումները, գտնվում է արձակուրդում: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն , ՀԷՑ-ում դեռևս աշնանից պետք է ստուգումներ սկսեր Վերահսկիչ պալատը, սակայն դրանք հետձգվել են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով.վերջինս, ասում են , մտերիմ է Կարեն Դարդինյանի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.