29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Պարզվում է` Տիգրան Սարգսյանի կառավարությունում ամենից շատ սրտնեղում են դաշնակցականների քննադատություններից:
Մեր տեղեկություններով` ՀՅԴ կոշտ քննադատություններին որոշել են ադեկվատ պատասխան տալ: Եւ այժմ քննարկում են կառավարության նախկին դաշնակցական անդամների ղեկավարած տարիներին կատարված չարաշահումները հրապարակայնացնելու հարցը: Այնպես որ` չի բացառվում, որ առաջիկայում Տիգրան Սարգսյանը որոշի քննադատներից պաշտպանվել համապատասխան կոմպրոմատներ հրապարակելով»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը:
ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունից հետո հրապարակավ առաջարկ էր հնչել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, որին ժամանակին անվանարկել էր` իշխանության հետ համագործակցության համար:
Երեկ «Առավոտ»-ի հարցին, թե ինքն ակնկալո՞ւմ է նման ներողություն` Արթուր Բաղդասարյանն այսպես է արձագանքել. «Ինչ վերաբերում է ներողություն խնդրել-չխնդրելուն` ինձ թվում է, շատ մարդիկ իրենց արածների համար պետք է ներողություն խնդրեն, եւ ոչ միայն կոնկրետ իմ դեպքում, այլեւ բազմաթիվ այլ դեպքերում` մարդկանց հանիրավի վիրավորելու համար»:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ քաղաքապետարանին ենթակա բոլոր դպրոցների արտաբյուջետային հաշիվները «Առեքսիմբանկում» են։
Սա ուշագրավ է նրանով, որ այդ բանկը պատկանում է ռուսական «Գազպրոմին»։ Այն «Գազպրոմին», որին պատկանում է նաև «Հայռուսգազարդը»։ Իսկ Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրենն էր և հիմա էլ համարվում է «Հայռուսգազարդի» ստվերային ղեկավարը։ Այլ կերպ ասած, քաղաքապետարանի ենթակայության դպրոցերի արտաբյուջետային հաշիվները այնքան էլ պատահականորեն չեն հայտնվել «Առեքսիմբանկում», և Երևանի գործող քաղաքապետը այդ հարցում շահագրգռվածություն ունի։
Երեկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի նախաձեռնած օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակաբաշխություն էր, գրում է «Ժամանակ»-ը: Ներկայացված թեկնածուներից հանրային համացանցային քվեարկության արդյունքում ընտրվել էին այն երեքը, որոնց էլ շնորհվեց երրորդ, երկրորդ և առաջին կարգի օտարալեզ մրցանակը: Դրանք էին, համապատասխանաբար, «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրենքին երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկած ԱԺ 69 պատգամավորները, նախագծի «հոգևոր հայր» համարվող Տիգրան Սարգսյանը և օրենքը ստորագրած Սերժ Սարգսյանը: Մնացած յոթ մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր. Գեղամյան Արտաշես, Երիցյան Սերգո, «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ Աֆեյան Նուբար, Գրիգորյան Վարդան, Մկրտչյան Էնդրյու, Պողոսյան Հրանտ, Սարգսյան Արմեն, Սարգսյան Տիգրան, Վարդանյան Ռուբեն, Եսաջանյան Բելլա` Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, Հարությունյան Խոսրով` նախկին վարչապետ, Ղուկասյան Վարդան` Գյումրի քաղաքի քաղաքապետ, Վարդանյան Ռոբերտ` «Քվանտ» վարժարանի տնօրեն:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մայիսի 18-ին, ժամը 9.00-ին, անակնկալ այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 3-ին բժիշկները սխալմամբ 8 տարեկան Գևորգ Մովսիսյանի փոխարեն փորձել էին վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին: Վկայակոչելով news.am-ի հավաստի աղբյուրները՝ «Առավոտ»-ը գրում է, որ հիվանդանոցում բոլորն անակնկալի են եկել: Նախարարը հատկապես դժգոհ է եղել բ/կ-ի ընդունարանի անմխիթար վիճակից, շրջել է նաև բոլոր հարկերով ու բաժիններով: Քուշկյանը հանձնարարել է վերանորոգել ընդունարանը, կարգի բերել հիվանդանոցը և խոստացել է 2 շաբաթից այցելել ու ստուգել: Անակնկալ այցելության ժամանակ առողջապահության նախարարը զրուցել է նաև ծնողների հետ:
Ի դեպ, թերթը գրում է, որ մայիսի 3-ին տեղի ունեցած այդ աննախադեպ դեպքից հետո առողջապահության նախարարի խորհրդական Վահան Պողոսյանը ամեն օր այցելում է բժշկական կենտրոն` ստուգումներ և վերահսկողություն անցկացնում:
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Քուշկյանը հանձնարարել է արձանագրել բոլոր խախտումները և ձեռնամուխ լինել դրանց լուծմանը:
Նախարարի այցից հետո բժշկական կենտրոն են այցելել նաև տարբեր մասնագետներ, որոնք ուսումնասիրել են հիվանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը:
ԽՍՀՄ օրոք իր քաղաքական հայացքների համար 15 տարի բանտերում անցկացրած պոետ Մերուժանը, որ նաև հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մերձավորներից էր, «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, թե Մարգարյանն իր մահով չի մահացել:
Ըստ բանաստեղծի, Անդրանիկ Մարգարյանն իր հետ զրույցներում բազմիցս ասել է, որ իրեն սպանելու են: «Ինչ ճանապարհով, ինչպես տեղի ունեցավ նրա վախճանը, չեմ կարող ասել, բայց գիտեմ մի բան, որ ինքը սպասում էր այդ օրվան»,- թերթին ասել է Մերուժանը:
«Միակ տղամարդու» բախտի անիվը շու՞ռ է եկել
Թերթի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ «Մեդիամաքս» գործակալությանը Ռոբերտ Քոչարյանի տված հայտնի հարցազրույցից հետո դադարեցվել են Քոչարյանին և նրա որդուն պատկանող բիզնեսների գովազդային ծրագրերը: Ըստ նույն աղբյուրների, դադարեցվել են նաև Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ընդլայնման ծրագրերը: «ՀԺ»-ի աղբյուրները նշում են, որ ծրագրերի դադարեցման հրահանգը համապատասխան անձանց տվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Սույն տեղեկությունների կապակցությամբ երեկ թերթը փորձել է ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունները: Վերջինս, սակայն, թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Մամուլում գրվել էր, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներ Զապն ու Օշականցի Գևորիկը փորձել են խլել ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը։ Վերջինս Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես շշի արտադրության գործարան։ Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից՝ իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, դրանց թվում ՝ շշարտադրության գործարանը, ու դրա համար ժամանակ էին սահմանել։ Որոշ ժամանակ անց Օշականցի Գևորիկը կալանավորվեց թմրանյութեր պահելու համար։ Կալանավորված է նաև նրա եղբայրը, իսկ ԶԱՊ-ը փախուստի մեջ է։ Թերթի տեղեկություններով՝ ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, որից հետո որոշվել է, որ նրան շանտաժի ենթարկող գողականները պետք է նստեն։ Ուշագրավ է, նկատում է թերթը, որ քրեականները պատասխանատվության են ենթարկվում ոչ թե շանտաժի, այլ թմրանյութերի համար։
Արդեն 5-րդ օրն է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորները զրկված են ջրից։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը։ Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետև «կանեստրով» և շշով ջրի սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել։ Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը՝ ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն, գրում է թերթը։
«Առավոտ»ի խմբագիրը գրում է. «…Երբ խոսվում է ԶԼՄ-ներում էթիկայի կանոնների մասին, պետք է հաշվի առնվի մի կարևոր հանգամանք. դա ոչ այնքան բուն ԶԼՄ-ների, որքան հասարակության խնդիրն է։ Մարդիկ, մեծ մասամբ արդարացիորեն, զայրացած են, չարացած են պետական բոլոր կառույցների հանդեպ, այն ամենի հանդեպ, ինչն իրենց համար մարմնավորում է «իշխանություն» հասկացությունը, և ցանկացած վիրավորական բառ, որը նրանք լսում կամ կարդում են այդ «հավաքական կերպարի» մասին, նրանց սրտի վրա յուղ է լցնում։ Իհարկե, որոշակի խիզախություն է պետք վիրավորանքը տպագրելու համար՝ հաշվի առնելով հնարավոր դատական քաշքշուկը և այլ անախորժությունները։ Բայց, կարծում եմ, արիություն է պետք՝ վիրավորական որակումները չտպագրելու համար։ Այդ դեպքում հասարակության որոշ մասը կարող է նաև քեզ չհասկանալ։ Բայց ես մտածում եմ այսպես. եթե մենք զբաղվենք ոչ թե փաստերի լուսաբանմամբ և քննարկմամբ, այլ պարզապես պիտակավորմամբ, ապա փաստերը (հաճախ աղաղակող և խայտառակ) կնահանջեն երկրորդ պլան։
Հետաքրքիր է, որ այդքան բծախնդիր լինելով լրագրողական էթիկայի հարցում՝ «Առավոտը» նույնպես դատվում է վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով։ Կարծում եմ՝ դա էլ է էտապ, որը պետք է անցնել»։
Թերթի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ արտգործնախարարությունը խախտել է կառավարության որոշումը և երկու ավտոմեքենա գնել՝ վճարելով սահմանված առավելագույն գնից շատ։
«ՉԻ»-ն գրում է. «Լավ, դե հիմա կառավարության որոշումը խախտել է՝ խախտել է, «խի տե՞նց փողեր են ուտում»՝ կասի ՀՀ շարքային քաղաքացին։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ կառավարության արձագանքը։ Կառավարությունը պարզապես «առաջարկել է այսուհետ պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»։ Մի խոսքով, ասել են. «Էլ տենց բան չանեք»: Եվ վերջ։ Այնպիսի տպավորություն է, կարծես խոսքը ոչ թե պետական փողերը վատնելու, այլ, ասենք, արգելված վայրում ծխելու կամ փողոցը սխալ տեղով անցնելու մասին է։ Հետաքրքիր է՝ եթե որևէ շարքային քաղաքացի պետությունից մի քանի միլիոն դրամ հարկ թաքցնի, նրան նո՞ւյնպես խորհուրդ կտան «էլ տենց բան չանել»։ Իսկ պետբյուջեի միջոցները, հիշեցնենք, հենց այդ հարկերից են գոյանում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.