29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի տեղեկություններով, շաբաթ օրը` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակի հարվածներ ստացած`Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առևտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը: Ըստ «Առավոտ»-ի, ոստիկանությունը օպերատիվ տեղեկութուններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում, վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերների հետ «հաց ուտելուց» են եղել: Նույն վայրում է եղել նաև Ավան 14-րդ փողոցի բնակիչ 27-ամյա Բորիս Ասատրյանը: Նրանց միջև տղայական խոսակցություն է տեղի ունեցել, որից հետո դուրս են եկել օբյեկտից և «ռազբորկան» շարունակել նույն փողոցում գտնվող «Քեռու» սննդի օբյեկտի դիմաց: Այդտեղ Բ. Ասատրյանը, որն, ըստ թերթի, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, դանակի երեք հարված է հասցրել Ն.Ղալեչյանին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները հունիսի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Բ.Ասատրյանին, որը Երևան-Մոսկվա չվերթի տոմս էր գնել և պատրաստվում էր մեկնել Հայաստանից: Թերթին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի ժամանակ ոսկերչի մոտ խոշոր գումար և ոսկյա զարդեր են եղել, սակայն Բ. Ասատրյանը դրանց ձեռք չի տվել: «Առավոտ»-ի հետ զրույցում Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչները պատմել են, որ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ վրդովմունքով է խոսել իր բարեկամի վարքի մասին:
Օրաթերթը գրում է, որ երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր խանութներում բարձրացել են առավել մեծ սպառում ունեցող ծխախոտների գները. խոսքը հիմնականում հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքի մասին է։
Գները բարձրացել են 10-20 դրամով: Օրինակ, «Ռեդ ընդ Ուայթ» տեսակի ծխախոտը 250 դրամից դարձել է 260 դրամ, «Բոնդը»` 300-ից դարձել է 320 դրամ, 550 դրամանոց «Մարլբորոն» երեկվանից վաճառվում է 570 դրամով: «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը Հայաստանում իրացնող «Վիդիս Դիստրիբյուշըն» ընկերությունից թանկացումը բացատրեցին նրանով, որ հունվարին ակցիզային հարկի դրույքի փոփոխության հետևանքով ծխախոտների ներկրման արժեքը զգալիորեն բարձրացել էր, բայց ընկերությունը տեսականու մեծ մասի գինը թողել էր անփոփոխ` իր շահույթների նվազեցման հաշվին»։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ` «Վիդիս Դիստրիբյուշընում» կանխատեսել են, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կբարձրանան նաև այլ ընկերությունների կողմից ներկրվող ծխախոտների գները:
«Ժամանակ»-ը ներկայացնում է հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի անվան հետ կապվող ավազակային հարձակումներից տուժած որոշ անձանց պատմածները:
Մի դեպքում նա եղել է սև շորերով, կաթնագույն կոշիկներով, մազերը գլխին «լղոզած», «հետ տված», «դեմքը պրիշչիկոտ», խոսել է հանգիստ: Տարիքը` մոտ 30 տարեկան, հասակը` մոտավորապես 1.60` տանտիրուհուց մոտ 15-20 սմ ցածր: Մյուս դեպքում` «մազերը եղել են, կարծես թե, խուճուճավուն, կողքի տված, լայն ճակատով, դեմքը` «թմբլիկոտ, օվալաձև»: Կազմվածքը` լիքոտ, միջին հասակի: Այս տուժողը ոստիկանությունում ցուցադրված ֆոտոռոբոտ նկարներից և անձնագրային լուսանկարից մատնացույց է արել իրեն ծանոթ դեմքը, իսկ արդեն դեպքից հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեսնելով Արման Ենգիբարյանի դիակը, նրան նույնացրել է «ջրի մարդու» հետ:
«Այս բնակարաններ մուտք գործած կամ մուտք գործելու փորձ արած անձնավորությունը չի հարվածել, չի քաշքշել տան բնակիչներին, սակայն բոլորի մոտ հարց էր ծագում` եթե սպանվողը իսկապես ավազակային հարձակումների հետ կապ չուներ, և խնդիր չուներ, ապա ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչո՞ւ է փախել և ինչո՞ւ է զենք կիրառել իրեն հետապնդած ոստիկանների նկատմամբ… Այս հարցերի պատասխանները պետք է տա նախաքննությունը»,-նկատում է թերթը: Պարբերականի դիտարկմամբ` իր զրուցակիցների նկարագրածի մեջ տարբերություն կա հասակի առումով, և մի հանգամանք` վերջին պոտենցիալ տուժողն ասել է, որ հագին կապտավուն վերնաշապիկ էր, իսկ Արման Ենգիբարյանի հարազատի խոսքով` դեպքի օրը Արմանի հագին սպիտակավուն շալվար և «մայիչկա» է եղել:
«Մազերը սովորաբար եղել են և՛ կարճ, և՛ երկար: Դեպքի օրը` մի փոքր երկար: Սև վերնաշապիկ, կարծես թե, չի ունեցել և հիմնականում տրիկոտաժե հագուստներ է կրել` ազատ լինելու համար: Սպիտակ կոշիկներ Արմանը ունեցել է, միայն թե չգիտեր` դեպքի օրը սև՞, թե՞ սպիտակ կոշիկներն են հագին եղել: Հասակը եղել է մոտ 1,70 կամ մի փոքր ավելի»,-գրում է «Ժամանակ»-ը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Ըստ թերթի` ամենաշատն այդ կազմում չընդգրկվելու համար սրտնեղած են եղել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ա. Աբրահամյանը որպես փաստարկ բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել և լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել: Թերթի կարծիքով` շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այդուհետ դառնալու է միասնական կառավարության մաս, և հետագայում ստացվեց այնպես, որ թե չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե ընդգրկվածների ուրախությունը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը չի կարողանում գտնել մի փաստաբան, որը հանձն կառնի դատարանում պաշտպանել իր իրավունքները։ Ըստ թերթի, Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են տարբեր հեղինակավոր փաստաբանների՝ խոստանալով մեծ գումարներ, սակայն նրանք հրաժարվել են նույն պատճառաբանությամբ՝ անհնար է պաշտպանել մեկի իրավունքները, ով նպատակ է ունեցել այլասերելու մի ողջ քաղաքի մատաղ սերնդի ներկայացուցիչներին։ Թերթը ավելացնում է նաև, որ Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են նաև տարբեր PR կազմակերպությունների՝ խնդրելով զբաղվել մանկապիղծի «բարի համբավը» հնարավորինս արագ վերականգնելու հարցերով։ Այդ կազմակերպություններին ևս առաջարկվել են մեծ գումարներ, սակայն նրանց ղեկավարներն ու ներկայացուցիչները հրաժարվել են առաջարկից։
«Կազանի եռակողմ հանդիպումից առաջ բավական ակտիվ քննարկումներ են ընթանում հնարավոր փաստաթղթի ստորագրության հավանականության վերաբերյալ: Սակայն, անկախ այդ ամենի իրականանալիությունից, Կազանի հանդիպման այս թոհուբոհը ըստ էության լակմուսի թուղթ կարող է դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի, դրանում հնարավոր ապագա ուրվագծերի նախանշման տեսանկյունից, այդ հեռանկարների հանդեպ հանրային պահանջների ձեւավորման տեսանկյունից»,-գրում է «Ժամանակ»-ն իր վերլուծականում` շարունակելով. «Ի՞նչ է ստացվում: Ըստ էության ստացվում է մի վիճակ, որ Հայաստանում քաղաքական դաշտում գերակայության հասած եւ երկխոսության հաստատմամբ զբաղված երկու ուժերը՝ Հայ ազգային կոնգրես եւ իշխանություն, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առումով հանդես են գալիս միեւնույն տեսանկյունից, այսինքն հայտնում են կարգավորման փոխզիջումային տարբերակին գնալու պատրաստակամություն: Ավելին, նույնիսկ նշմարվում է նրանց միջեւ որոշակի մրցակցություն այդ առումով: Մինչդեռ դժվար է պատկերացնել պետության շահից բխող որեւէ մի փոխզիջումային տարբերակ, հատկապես այն պետական պոտենցիալի՝ այսինքն մսխված պետական պոտենցիալի պայմաններում, որ կա Հայաստանում ներկայումս:
Եթե երկիրը դեգրադացիոն խոր փուլում է, ուղղակի անթույլատրելի է գնալ որեւէ փոխզիջման, քանի որ դա կարող է քանդվող կծիկի դեր կատարել, որը կանգնեցնելու ռեսուրս պետությունը պարզապես չունի: Եվ ահա այդ պայմաններում բավական մտորելու տեղիք է տալիս, եթե չասենք, որ ուղղակի մտահոգիչ է քաղաքական դոմինանտության հասած երկու քաղաքական բեւեռների ըստ էության համերաշխ համաձայնությունը փոխզիջումային տարբերակներին: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը տվյալ պարագայում պետք է որ որդեգրեր իշխանությունից հակառակ դիրքորոշում եւ մերժեր Ղարաբաղի հարցում որեւէ համաձայնություն, քանի դեռ Հայաստանում լուծված չէ օրինակ սահմանադրականության եւ իշխանության լեգիտիմության հարցը»:
«ՀՀ առաջին նախագահի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, որն այսօր շատերը մեջբերում են աղավաղումներով, իսկ ավելի հաճախ`առանց մեջբերելու պարզապես դրան որակումներ են տալիս, կա մի այսպիսի ենթավերնագիր` «դավադրությունը բացառված է»:
Այսինքն` Հայաստանի նախագահը չի գնա որևէ կարգավորման առանց Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների կամքը հաշվի առնելու: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդիական է նաեւ այսօր: Հատկապես ուզում եմ շեշտել ԼՂՀ-ի գործոնը. ներկայիս կարգավիճակը ստեղծվել է Ղարաբաղի մասնակցությամբ եւ համաձայնությամբ` եթե այն փոխվի, ապա կփոխվի դարձյալ նրա ժողովրդի վճռորոշ մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել ոչ տեխնիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսանկյունից: Հայաստանի որեւէ նախագահ, որքան էլ նա լավը կամ վատը լինի, չի կարող չհասկանալ, որ «զոռով» հնարավոր չէ որեւէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին: Եթե դա այդպես էր 97 թվականին, երբ վերոհիշյալ հոդվածը գրվում էր, ապա դա երիցս այդպես է այսօր, երբ չափահաս են դարձել անկախ Ղարաբաղում ծնված երիտասարդները: Այնպես որ, «կստրոագրի-չի ստորագրի» հավերժական հարցը, մեծ, համազգային նշանակություն չունի»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը:
«ՀԺ»-ի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ՝ ուշ աշնանը:
«Սրանք են համարվում հասարակական ղժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին՝ անհեթեթ է»,- ասել է Աշոտյանը:
«Ըստ նրա՝ այսօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա: Երբ սկսեցինք թվարկել՝ ահռելի արտագաղթ, գյուղի խայտառակ վիճակ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ…, Աշոտյանն ասաց. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի եւ մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»: Կրիտիկական մակարդակը, նախարարի պատկերացմամբ, թերեւս վերջնականապես հայաթափված Հայաստանն է»,- գրում է թերթը:
«Չնայած Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի պես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցնեռրում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:
Երեկ գիշերը` Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան եւ ՀՔԾ աշխատակիցներ, ովքեր փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:
Իրավապահների եւ երիտասարդ ակվիտիստների վեճից հետո (որի տեսագրությունն, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: Սակայն, հաջորդ առավոտյան արդեն, երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են»,-գրում է «ՉԻ»-ն:
«Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տված Գոհար Քյալյանն այնքան վիրավորված էր, որ չհամաձայնեց մնալ բուհում որեւէ այլ կարգավիճակում` անգամ որպես ամբիոնի վարիչ: Մեզ հասած տեղեկություններով, նա սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը»,-գրում է թերթը եւ հիշեցնում, որ հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին:
«Հեռուստաընկերությունում ոմանք վախով են սպասում նրա գալուստին` տեղյակ են նրա համբավի մասին, ոմանք էլ հույս ունեն, որ նա, որպես կազմակերպիչ, շատ բան կարգի կբերի»,-տեղեկացնուէմ «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.