23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ «Հրապարակ»-ի, տարիներ առաջ ԱԺ պատգամավորի մանդատից զրկված «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը ամեն գնով ցանկանում է կրկին ԱԺ պատգամավոր դառնալ և ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ամեն ինչ արել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես` Սերժ Սարգսյանին սիրաշահելու համար, բայց ՀՀԿ դռները, թեկուզ խոստումների մարկարդակով, նրա առջև չեն բացվել: Բայց քանի որ առջևում ընտրություններ են, և ՀՀԿ-ի վրա ծանրացած ՕԵԿ-ի համար ծախս անողներ չկան, ՀՀԿ-ն Հակոբ Հակոբյանին առաջարկել է անդամագրվել ՕԵԿ-ին: Ըստ թերթի աղբյուրների, սրանից նա չի հրաժարվել և առաջիկայում կամ ընտրություններին ընդառաջ անդամագրվելու է ՕԵԿ-ին:
«ՀԺ»-ի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ՝ ուշ աշնանը:
«Սրանք են համարվում հասարակական դժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին՝ անհեթեթ է»,- ասել է Աշոտյանը:
Ըստ նրա՝ այսօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա: Երբ թերթի թղթակիցն սկսել է թվարկել՝ ահռելի արտագաղթ, գյուղի խայտառակ վիճակ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ…, Աշոտյանն ասել է. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի և մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»: Կրիտիկական մակարդակը, նախարարի պատկերացմամբ, թերևս, վերջնականապես հայաթափված Հայաստանն է, գրում է թերթը:
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում` ծեծվել է Վարդան Սախկալյանը և ստացել մարմնական վնասվածքներ, գրում է «Հրապարակ»-ը: Թերթի տեղեկություններով` 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ: Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:
Ոստիկանությունում հաստատել են, որ նման դեպք կատարվել է, ու սկսվել է նախաքննություն: Այլ տեղեկություններ թերթին չեն տրամադրել:
Հիշեցնելով, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է, «Հրապարակ»-ը խոստանում է դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել առաջիկայում:
«Առավոտ»-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքների բյուջեից։ Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է. նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, և ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012 թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում։ Ի դեպ, ըստ թերթի, այստեղ վերստին ընտրվելու ակնկալիքներ ունի իրենց հակառակորդ Խաչիկ Մանուկյանը։ Մարզպետի մյուս եղբայրը՝ Խորենը, ադամանդի բիզնեսով է զբաղված Յակուտիայում և հաստատ կարող է հարկ եղած դեպքում վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը։ Ըստ թերթի աղբյուրի, մարզպետի եղբոր վարձը մեկ անգամ 300 000 դրամի չափով վճարել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, մեկ անգամ էլ` մոտ 400 000 դրամ վճարել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը։
Երբ թերթը երկու գյուղապետերին զանգահարել է, պարզելու` արդյոք գյուղապետարանի միջոցներից երբևէ հովանավորե՞լ են ուսանողների, վճարել նրանց ուսման վարձերը, երկուսն էլ դրական պատասխան են տվել:
«ՉԻ»-ն տեղեկացնում է, որ չնայած Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի պես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցներում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:
Երեկ գիշերը, ըստ թերթի, Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան և ՀՔԾ աշխատակիցներ, որոնք փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:
Իրավապահների և երիտասարդ ակտիվիստների վեճից հետո (որի տեսագրությունն, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: «ՉԻ»-ն գրում է, որ հաջորդ առավոտյան երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են, գրում է «ՉԻ»-ն:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, «ՀայփոստիայփոստիԴ» Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցները զլանում են մարդկանց հասցեագրված նամակները տեղ հասցնել: Նույնիսկ պատվիրված նամակները տեղ չեն հասնում, իսկ ծանուցագրերը հենց փոստում ստորագրում են, թե` իբր հասցեատերը ստացել է: Թերթը գրում է, որ կազմակերպություններից մեկը դատի է տվել Վարդենիսի բնակիչներից մեկին, բնականաբար` մինչ այդ պահպանելով պատշաճ կարգը. պարտքի ենթակա վճարման վերջնագիր էր ուղարկել պարտատիրոջը, ապա նոր դիմել դատարան: Ըստ թերթի զրուցակցի` նրանք ոչ մի նամակ չէին ստացել, նույնիսկ դատարանի ծանուցագիրը չէին ստացել, հետագայում նաև վճիռը, որոնք ուղարկվել էին փոստով, և որ իրենք դատարանում պարտվել են` իմացել են միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ ներկայացուցիչները եկել են տուն` գումարը բռնագանձելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը «ավանգարդիստ» է
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ջանք ու եռանդ չի խնայում սեփական գովազդի համար: Այժմ նրա գովազդը հայտնվել է «Facebook»-ում: Ըստ այդմ, թերթը պարզել է, որ Հովիկ Աբրահամյանը սիրում է ձիասպորտ ու սեղանի թենիս, նախընտրում է լսել ավանգարդ ֆոլք և հայկական ժողովրդական երաժշտություն: Թերթը նկատում է` Հովիկ Աբրահամյանի մյուս «նախասիրությունների»` ընտրություն կեղծելու, բիզնեսներ ունենալու կամ պետական լծակների հաշվին հարստանալու մասին ոչ մի խոսք չկա:
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` ԼՂՀ ճանաչումը թույլ կտա տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել: Առաջարկվում է «բանակցային գործընթացի հիմքում դնել հանրաքվեներում արտահայտված` Արցախի ժողովրդի ազատ կամքը»: Հայտարարության մեջ, ըստ թերթի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և բոլոր նրանց, ովքեր միջնորդի դեր են կատարում գործընթացում, կոչ է արվում զերծ մնալ խաղաղությունը և ուժերի առկա հավասարակշռությունը սասանող քայլերից: Մասնավորապես, հայտարարության հեղինակները հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն «անընդունելի» են անվանել` նշելով, որ դա ուղղակի միջամտություն կլինի ինքնիշխան և անկախ պետության ներքին գործերին:
«ՀՀ առաջին նախագահի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, որն այսօր շատերը մեջբերում են աղավաղումներով, իսկ ավելի հաճախ`առանց մեջբերելու պարզապես դրան որակումներ են տալիս, կա մի այսպիսի ենթավերնագիր. «Դավադրությունը բացառված է»:
Այսինքն` Հայաստանի նախագահը չի գնա որևէ կարգավորման առանց Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքացիների կամքը հաշվի առնելու: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդիական է նաև այսօր: Հատկապես ուզում եմ շեշտել ԼՂՀ-ի գործոնը. ներկայիս կարգավիճակը ստեղծվել է Ղարաբաղի մասնակցությամբ և համաձայնությամբ` եթե կարգավիճակը փոխվի, ապա կփոխվի դարձյալ նրա ժողովրդի վճռորոշ մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել ոչ տեխնիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսանկյունից: Հայաստանի որևէ նախագահ, որքան էլ նա լավը կամ վատը լինի, չի կարող չհասկանալ, որ «զոռով» հնարավոր չէ որևէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին: Եթե դա այդպես էր 97 թվականին, երբ վերոհիշյալ հոդվածը գրվում էր, ապա դա երիցս այդպես է այսօր, երբ չափահաս են դարձել անկախ Ղարաբաղում ծնված երիտասարդները: Այնպես որ, «կստորագրի-չի ստորագրի» հավերժական հարցը, մեծ, համազգային նշանակություն չունի»,- գրում է «Առավոտ» օրաթերթի խմբագիրը:
«ՉԻ»-ն գրում է, որ նախօրեին Ստեփանակերտ ժամանած Կովկասյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարը ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է. «Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այնտեղ ներկա չեմ լինի»։
Ըստ թերթի, Պետրոսյանը հավելել է նաև, թե չնայած Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում բանակցություններին, իրենք «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ «ՉԻ»-ն հեգնում է` այսինքն, Ղարաբաղը «կուրսի» է, թե իր ճակատագրի հետ կապված ինչ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն ամենատարօրինակ պատասխանը ԼՂՀ ԱԳ նախարարը տվել է այն հարցին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Այդ հարցին ի պատասխան, ըստ թերթի, Գեորգի Պետրոսյանը հայտարարել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով չէ։ «Միջնորդների կարծիքով եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,- ասել է ԱԳ նախարարը։
Թերևս, Պետրոսյանը տեղյակ չէ, գրում է «ՉԻ»-ն, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ում օրոք էլ հենց Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցային գործընթացից, անձնական զրույցներում սիրում է պատմել այն մասին, թե ինչպես Քի Ուեսթ մեկնելուց առաջ Քոչարյանը իրեն բերել է մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս ճանաչվեր….
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի հետ կապված գործադիր-փորձագիտական խումբ է ստեղծել, և բանակցային գործընթացի նրբությունները քննարկում է միայն այդ շրջանակի հետ:
Թերթի տեղեկություններով, խմբի մեջ են մտնում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խմբի աշխատանքներին որոշակի պարբերականությամբ մասնակցում է նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը համակարգում է տվյալ հարցի հետ կապված PR աշխատանքները: Ըստ թերթի` հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցիչ այդ խմբի մեջ ներգրավված չէ: ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ընթացող բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի իշխանությունների բացակայությունը Սերժ Սարգսյանի վարչակազմը բացատրում է միջազգային բարդություններով:
«Հետաքրքիր է` ի՞նչ բարդություն կա փորձագիտական քննարկումներին ԼՂՀ նախագահին և ԱԳ նախարարին ներգրավելու մեջ: Մյուս կողմից էլ ԼՂՀ գործող իշխանություններն էլ կարծես առանձնապես դժգոհ չեն, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը զանգվածային լրատվության միջոցներն են»,- գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.