23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Հայաստանում զանգվածային ցույցեր ի վիճակի է կազմակերպել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Դա ցավալի իրողություն է երկու պատճառով. ա. դա անում է զուտ քաղաքական ուժը, և պահանջներն իրենց վերջնական «նպատակադրմամբ» քաղաքական են՝ վերաբերում են իշխանությունը վերցնելու խնդրին, բ. դա կարողանում է անել միայն մեկ քաղաքական ուժ, մնացածը, որքան էլ ասեն, որ հեսա-հեսա մեծ զանգվածներ կհավաքեն, դա երեք տարի է՝ չեն անում: Իհարկե, Հանրապետականն էլ կարող է կազմակերպել բազմահազարանոց հավաք՝ ստիպելով պետական կառույցների, դպրոցների, բուհերի, հիվանդանոցների և այլ կոլեկտիվներին մասնակցել նման միջոցառումների (շուտով ընտրարշավի ժամանակ մենք դրա ականատեսը կլինենք): Բայց դա տվյալ դեպքում, ինչպես ասում են, «հաշիվ չի»:
Շատ ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք հզոր արհմիություններ կամ այլ հեղինակավոր քաղաքական ուժեր, որոնք առաջ կքաշեին ոչ քաղաքական կամ, այսպես ասենք՝ այլ քաղաքական պահանջներ:
Այնքան ժամանակ, մինչև Կոնգրեսը հանդես էր գալիս ոչ նեղ քաղաքական, այլ այնպիսի պահանջներով, որոնք կիսում էին ոչ միայն իրենց համակիրները (օրինակ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը), նրա գործերը հաջող էին ընթանում: Հենց որ ՀԱԿ-ը շեղվեց և մտավ արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ ըստ էության՝ նախագահի հրաժարականի և իշխանության փոխանցման «ավանդական» հունի մեջ, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է:
Պահանջի հիմնավորումը՝ ընտրությունները կեղծվել են, և այդ պատճառով աոաջացել է սուր քաղաքական ճգնաժամ, այնքան էլ համոզիչ չէ. եթե ճգնաժամի գլխավոր բաղադրիչը իշխանությունների ոչ լեգիտիմությունն է, այդ դեպքում մենք արդեն 16 տարի ապրում ենք այդ ճգնաժամի մեջ: Գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ ճգնաժամը «կրիտիկական զանգված» կամ «բավարար կոնդիցիա» երբեք չէր ապահովում»:
Թերթը գրում է, որ այն, ինչ անում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը` իր ներկայացուցիչներով և իրավապահ մարմինների, դատական համակարգի հնարավորություններն օգտագործելով` նախընտրական «մեծ նվեր» է Սերժ Սարգսյանին. «այդ նվերով» ընկերությունը կտրում է կանադական ներդրումների մեծ հոսքերը դեպի Հայաստան, քանի որ հանքարդյունաբերության ոլորտի լուրջ ներդրողներն արդեն հրաժարվում են Հայաստանում ներդրումներ անելուց:
Ըստ թերթի, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ օրենքը չի գործում: Կանադացի ներդրողների շրջանում առկա մտահոգությունները թերթին է փոխանցել «Մարջան-Կալդերա» ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանը, որը սպասում է պետական համակարգերում իրենց դեմ սկսված քաղաքացիական և քրեական անհասկանալի հետապնդումների ավարտին և դրանց արդյունքից ելնելով էլ պատրաստվում է անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ պայքարել հնարավոր անօրինությունների դեմ միջազգային ատյաններում: «Անօրինություններ», որոնց պատճառով, ըստ Վարդանյանի, կանադական ընկերությունը մեծ վնասներ է կրել ու կրում:
Թերթը հիշեցնում է, որ Կանադայի քաղաքացի Ազատ Վարդանյանը, որը մեծ ջանքեր է դրել Հայաստան-Կանադա գործարար կապեր ստեղծելու, դեպի մեր երկիր ներդրումներ ապահովելու և Հայաստանի վիճակը բարելավելու համար, այսօր եկել է մի եզրահանգման. երկրորդ աստիճանի օղակներում գտնվող ինչ-որ անձանց հովանավորությամբ մի խումբ մարդիկ` «Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը, նրա հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Պողոսյանը և նշյալ ընկերության շահերը դատարանում ներկայացնող Հրայր Ղուկասյանը, ամեն ինչ անում են, որ իրենց ձեռքից խլեն օրինական ճանապարհով ձեռք բերված հանքավայրը և հավանաբար վաճառեն այլ գնորդի, ինչին հասնելու համար օգտագործում են դատախազության, դատական օղակները, խոչընդոտներ, պայմաններ են ստեղծում, որպեսզի նորաստեղծ ընկերությունը խախտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
«Հրապարակը» հիշեցնում է, որ նախօրեին կրկին ոստիկանություն են տարվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները, որոնք փողոցներում իրազեկում էին առաջիկա հանրահավաքի մասին: Ըստ թերթի, նրանց «մշակելու» գործն իրականացրել են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ու տեղակալը` Արայիկ Պետրոսյանը: Կենտրոնի ոստիկանապետը և Երևանի փոխոստիկանապետը հայտարարել են, որ քաղաքի փողոցներում գոռալ-գոչել չի կարելի: Իսկ եթե երկրի նախագահի հասցերին «որևէ արտահայտություն», «վիրավորանք» թույլ տան` կպատժվեն, սպառնացել են ոստիկանները: Թերթը տեղեկացնում է, որ տղաներին հաջողվել է ձայնագրել խոսակցությունը ու տեղադրել «Յութուբում»:
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ երեկ ոստիկանությունն ուսումնասիրել է համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը, և Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժին ապօրինի կերպով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հասցեին։
Ոստիկանությունից երեկ թերթին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում՝ ոստիկանության բարձրադիր պաշտոնյաների խոսքերում և գործողություններում որևէ ապօրինություն չի հայտնաբերվել։
«Նախ` բերման ոչ ոք չի ենթարկվել։ Հրավիրվել են։ Սպառնալիքներ էլ չեն եղել։ Ընդհանուր կոնտեքստում եթե նայում ենք, սպառնալիք չկա»,–«ՀԺ»-ի թղթակցին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Խորհրդային հանրահայտ անեկդոտ. հայկական ռադիոյին հարցնում են. «Կարո՞ղ է սովորական սովետական ինժեները ավտոմեքենա գնել»։ Ռադիոն երկար լռում է, իսկ հետո պատասխանում. «Իսկ ձեզ մոտ նեգրերին են ծեծում»։ Դեմագոգիայի, «խոսքը կտուրը գցելու», ուղիղ հարցին ուղիղ պատասխան չտալու դասական, կասեի նույնիսկ՝ դասագրքային օրինակ։
Քաղաքական գործիչների, մեկնաբանների, լրագրողների մոտ ընդունված է այդ հնարքը, որը հաճախակի օգտագործվում է հրապարակային բանավեճում՝ որպես «տակից դուրս գալու» ձև։ Այդ դեմագոգիան, օրինակ, հաճախ կիրառվում է ներկա իշխանությունների հասցեին քննադատությունը «չեզոքացնելու» նպատակով։ Ենթադրենք, Հրանտ Բագրատյանը վերլուծում է ներկայիս տնտեսագիտական վիճակը. այդ դիտարկումներին զուտ տնտեսագիտական հակափաստարկներով պատասխանելը, ենթադրում եմ, այնքան էլ հեշտ չէ։
Շատ ավելի դյուրին է ասել՝ բա որ դու, երբ վարչապետ էիր, «վայրենի լիբերալիզմով» էիր զբաղվում, երկիրը քանդում-թալանում էիր, դու ի՞նչ իրավունք ունես որևէ բան ասելու։ Կամ՝ ասենք, երբ որևէ արտասահմանցի քաղաքագետ մեզ համար անհաճո տեսակետ է հայտնում, էլ ինչի՞ համար է պետք գլուխ ցավեցնել՝ նրա ասածների մեջ խորանալու համար։ Կարելի է արտաբերել՝ «հատուկ ծառայություններ» բառակապակցությունը, որը մոգական ուժ ունի. արտասանելով այն՝ դու քեզ ազատում ես ենթադրյալ «լրտեսի» մտքերին անդրադառնալու ծանր պարտականություններից»:
Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտադրված է եղել հունիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ նշանակել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանին և Շերիֆ մականունով այս գնդապետի նշանակումը շատ ծանր է տանում:
Թերթի տեղեկություններով, Ալիկ Սարգսյանն իր կողմից ֆինանսավորվող թերթերից մեկին պատվեր է տվել հնարավորինս «փչացնել» Կարեն Բաբայանին`հուսալով, որ վերևներում կկարդան Բաբայանի գործունեությունը մերկացնող հրապարակումները և որոշում կկայացնեն նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
Թերթի տեղեկություններով, շաբաթ օրը` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակի հարվածներ ստացած`Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առևտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը: Ըստ «Առավոտ»-ի, ոստիկանությունը օպերատիվ տեղեկութուններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում, վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերների հետ «հաց ուտելուց» են եղել: Նույն վայրում է եղել նաև Ավան 14-րդ փողոցի բնակիչ 27-ամյա Բորիս Ասատրյանը: Նրանց միջև տղայական խոսակցություն է տեղի ունեցել, որից հետո դուրս են եկել օբյեկտից և «ռազբորկան» շարունակել նույն փողոցում գտնվող «Քեռու» սննդի օբյեկտի դիմաց: Այդտեղ Բ. Ասատրյանը, որն, ըստ թերթի, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, դանակի երեք հարված է հասցրել Ն.Ղալեչյանին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները հունիսի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Բ.Ասատրյանին, որը Երևան-Մոսկվա չվերթի տոմս էր գնել և պատրաստվում էր մեկնել Հայաստանից: Թերթին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի ժամանակ ոսկերչի մոտ խոշոր գումար և ոսկյա զարդեր են եղել, սակայն Բ. Ասատրյանը դրանց ձեռք չի տվել: «Առավոտ»-ի հետ զրույցում Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչները պատմել են, որ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ վրդովմունքով է խոսել իր բարեկամի վարքի մասին:
Օրաթերթը գրում է, որ երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր խանութներում բարձրացել են առավել մեծ սպառում ունեցող ծխախոտների գները. խոսքը հիմնականում հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքի մասին է։
Գները բարձրացել են 10-20 դրամով: Օրինակ, «Ռեդ ընդ Ուայթ» տեսակի ծխախոտը 250 դրամից դարձել է 260 դրամ, «Բոնդը»` 300-ից դարձել է 320 դրամ, 550 դրամանոց «Մարլբորոն» երեկվանից վաճառվում է 570 դրամով: «Ֆիլիպ Մորիսի» արտադրանքը Հայաստանում իրացնող «Վիդիս Դիստրիբյուշըն» ընկերությունից թանկացումը բացատրեցին նրանով, որ հունվարին ակցիզային հարկի դրույքի փոփոխության հետևանքով ծխախոտների ներկրման արժեքը զգալիորեն բարձրացել էր, բայց ընկերությունը տեսականու մեծ մասի գինը թողել էր անփոփոխ` իր շահույթների նվազեցման հաշվին»։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ` «Վիդիս Դիստրիբյուշընում» կանխատեսել են, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կբարձրանան նաև այլ ընկերությունների կողմից ներկրվող ծխախոտների գները:
«Ժամանակ»-ը ներկայացնում է հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի անվան հետ կապվող ավազակային հարձակումներից տուժած որոշ անձանց պատմածները:
Մի դեպքում նա եղել է սև շորերով, կաթնագույն կոշիկներով, մազերը գլխին «լղոզած», «հետ տված», «դեմքը պրիշչիկոտ», խոսել է հանգիստ: Տարիքը` մոտ 30 տարեկան, հասակը` մոտավորապես 1.60` տանտիրուհուց մոտ 15-20 սմ ցածր: Մյուս դեպքում` «մազերը եղել են, կարծես թե, խուճուճավուն, կողքի տված, լայն ճակատով, դեմքը` «թմբլիկոտ, օվալաձև»: Կազմվածքը` լիքոտ, միջին հասակի: Այս տուժողը ոստիկանությունում ցուցադրված ֆոտոռոբոտ նկարներից և անձնագրային լուսանկարից մատնացույց է արել իրեն ծանոթ դեմքը, իսկ արդեն դեպքից հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեսնելով Արման Ենգիբարյանի դիակը, նրան նույնացրել է «ջրի մարդու» հետ:
«Այս բնակարաններ մուտք գործած կամ մուտք գործելու փորձ արած անձնավորությունը չի հարվածել, չի քաշքշել տան բնակիչներին, սակայն բոլորի մոտ հարց էր ծագում` եթե սպանվողը իսկապես ավազակային հարձակումների հետ կապ չուներ, և խնդիր չուներ, ապա ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչո՞ւ է փախել և ինչո՞ւ է զենք կիրառել իրեն հետապնդած ոստիկանների նկատմամբ… Այս հարցերի պատասխանները պետք է տա նախաքննությունը»,-նկատում է թերթը: Պարբերականի դիտարկմամբ` իր զրուցակիցների նկարագրածի մեջ տարբերություն կա հասակի առումով, և մի հանգամանք` վերջին պոտենցիալ տուժողն ասել է, որ հագին կապտավուն վերնաշապիկ էր, իսկ Արման Ենգիբարյանի հարազատի խոսքով` դեպքի օրը Արմանի հագին սպիտակավուն շալվար և «մայիչկա» է եղել:
«Մազերը սովորաբար եղել են և՛ կարճ, և՛ երկար: Դեպքի օրը` մի փոքր երկար: Սև վերնաշապիկ, կարծես թե, չի ունեցել և հիմնականում տրիկոտաժե հագուստներ է կրել` ազատ լինելու համար: Սպիտակ կոշիկներ Արմանը ունեցել է, միայն թե չգիտեր` դեպքի օրը սև՞, թե՞ սպիտակ կոշիկներն են հագին եղել: Հասակը եղել է մոտ 1,70 կամ մի փոքր ավելի»,-գրում է «Ժամանակ»-ը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Ըստ թերթի` ամենաշատն այդ կազմում չընդգրկվելու համար սրտնեղած են եղել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ա. Աբրահամյանը որպես փաստարկ բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել և լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել: Թերթի կարծիքով` շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այդուհետ դառնալու է միասնական կառավարության մաս, և հետագայում ստացվեց այնպես, որ թե չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե ընդգրկվածների ուրախությունը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.