23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը: Հազար խորանարդ մետր գազը, ըստ «ՀԺ»-ի, Ռուսաստանն այժմ Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: Այս տեղեկատվության վերաբերյալ թերթը «Հայռուսգազարդից» պաշտոնական հաստատում չի ստացել:
Թերթը գրում է, որ մաքսային ծառայությունը գազի ներկրման հետ կապված ձևակերպումները առնվազն հուլիս ամսվա համար իրականացնելու է նոր գնով: Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, ապա, թերթի տեղեկություններով, չի փոխվելու: «Հայռուսգազարդն» ընդամենը փոքրացնելու է իր կողմից ստացվող գազի գնի և սպառողներին վաճառվող գազի գնի տարբերությունը:
Հունվարին «Առավոտ» օրաթերթը տեղեկացրել էր, որ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այս տարի կիրականացվի հունիսի 19 — հոկտեմբերի 9 հատվածում` 10 փուլով: Ըստ թերթի, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ և տղաներ, որոնց կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր` սնունդ և այլն, հյուրընկալ ընտանիքը:
Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Բարով եք եկել հայրենիք» մաղթանքով ընդունել է «Արի տուն» այս տարվա երրորդ` երեխաների թվով ամենամեծ փուլի մասնակիցներին: Թերթի տեղեկություններով` այս փուլում «տուն» է եկել 93 երեխա 16 երկրից` Շվեդիա, Կիպրոս, Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան, Թուրքիա, Բելգիա և այլն, շուտով նրանց կմիանա արգենտինահայերի մոտ 30 հոգանոց մի խումբ: Թերթի կարծիքով` ուշագրավ է, որ այս 30 հայերի հետ Հայաստան են գալու 14 արգենտինացիներ, որոնք, սակայն, իրենք են հոգալու իրենց ծախսերը, բայց մասնակցելու են «Արի տուն»-ի երեխաների համար կազմակերպվող ծրագրերին ու միջոցառումներին..
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների՝ «Նաիրիտ» գործարանի «նոր» գործադիր ղեկավարությունը (Հովհաննես Հախինյանի տնօրինությամբ) կնքել է 8000 տոննա մետաղի ջարդոնի արտահանման պայմանագիր: Թերթը գրում է, որ սա երկրորդ խմբաքանակն է, երբ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվում են գործարանի արտադրական հիմնական միջոցները, նաև հիշեցնում է, որ վերջերս «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կազմում որոշ փոփոխություններ տեղի ունեցան. գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարական տվեց պաշտոնից և դարձավ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալ Հովհաննես Հախինյանը դարձավ տնօրեն։
Հայաստանյան պաշտոնյաների բնակարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով`անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը և մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Ըստ թերթի աղբյուրների` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»: «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետ, իսկ դրանից առաջ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, և կրկին գողերը չեն հայտնաբերվել:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Հայաստանն այլևս երբեք չի կարող ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի և կառավարման մասով Արդարացի կառավարման ցուցիչները: Թերթը գրում է, որ այդպիսի եզրակացության կարելի է հանգել ի պատասխան «ՀԺ«-ի թղթակցի հարցման՝ ՀՀ-ում ԱՍՆ դեսպանությունից ստացված պատասխանից, որում մասնավորապես ասվում է. «ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ։ ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է` հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին: ՀՄԿ-ի խորհրդի 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել՝ հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի և կառավարման մասով»:
Օրաթերթը գրում է, որ ԱՄՆ դեսպանատան աղբյուրները հաստատել են վերը բերված եզրակացության ճշմարտացիությունը. «ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄԿ-ին կարող է դիմել մինչև նոյեմբեր, այսինքն՝ վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ»:
Օրաթերթի տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից:
Այս պահին դեռևս նրա փոխարեն որևէ մեկին չեն նշանակել, սակայն, ըստ «ՉԻ»-ի, Արաբկիրում խոսակցություններ են պտտվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է իր տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտոյանը: Ի դեպ, տեսակետ կա, գրում է թերթը, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապվում է Հովհաննես Թամամյանի հետ, իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետևանք կունենա ՀՀԿ-ի նախընտրական` առանց դրա էլ ցածր վարկանիշի վրա
«Ժամանակ» օրաթերթը վերլուծություն է տպագրել ՀԱԿ-իշխանություն երկխոսության հեռանկարների մասին: Ըստ այդմ. «Եթե իշխանությանը հաջողվեց ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրություն` այդ ընթացքում չգնալով համակարգային արմատական որեւէ փոփոխության, ապա դա զգալի հարված է լինելու ընդդիմության վարկանիշին: Այլ խնդիր է իհարկե, որ ժամանակը մինչեւ հերթական ընտրություն ձգվի, սակայն բանակցության ընթացքում ընդդիմությանը հաջողվի իշխանությանը մղել համակարգային իսկապես լուրջ փոփոխությունների, որոնք թե՛ երկրում ընթացիկ իրավիճակը կփոխեն քաղաքացիների համար շոշափելի առումով, թե՛ նաեւ իրենց մեջ կպարունակեն որոշակի երաշխիքներ ընտրական գործընթացում ընտրակեղծարարությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն չեզոքացնելու առումով: Եթե ժամանակը այդպես ձգվի մինչեւ հերթական ընտրություն, ապա ընդդիմության վարկանիշը դրանից ոչ միայն էապես չի տուժի, այլ գուցե կարող է նաեւ ինչ-որ չափով բարելավվել:
Բայց նաեւ անկասկած է, որ ինչքան ժամանակը մոտենա հերթական ընտրության, ընդդիմության համար այդքան դժվար է լինելու իշխանությանը համակարգային փոփոխությունների մղել: Այստեղ, իհարկե, կարող են գործընթացին «միջամտել» ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական լրջագույն եւ բարդացող խնդիրները, որոնք իհարկե «կխաղան» ընդդիմության օգտին: Սակայն այստեղ, իհարկե, կա մի բավական լուրջ վտանգ, որի մասին թե՛ իշխանությունը պետք է մտածի, թե՛ ընդդիմությունը: Եթե իրավիճակը է՛լ ավելի վատացավ, քան ներկայումս, ապա այդ դեպքում արդեն քաղաքացիները կարող են, մեղմ ասած, երես թեքել թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից»:
Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Բեգլարյանը այստեղ-այնտեղ հայտարարում է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Հաշվի առնելով, թե ինչ աղմուկով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից, երեկ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն Գագիկ Բեգլարյանին ընդգրկե՞լ է իր այն ցուցակում, որի գոյության մասին արդեն մամուլում հրապարակումներ են եղել. «Եթե Բեգլարյանը նման ցանկություն հայտնի, դա կքննարկվի կուսակցության խորհրդում։ Թե համամասնականի, թե մեծամասնականի դեպքում որոշում պետք է կայացնի կուսակցությունը, ու այդտեղ չեմ կարծում, թե խնդիր կա, մանավանդ, որ Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ»,- պատասխանեց Սահակյանը՝ հավելելով, որ քանի դեռ բավական ժամանակ կա մինչ ընտրություններ, ուստի որևէ ցուցակ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվում։
«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ինտենսիվորեն Երեւանի, ինչպես նաեւ տարբեր մարզերի համապատասխան կառույցներում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես խոսքը վերաբերում է գույքահարկին ու հողի հարկին:
«Մեր տեղեկություններով` բոլոր տեղերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, եւ այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների: Եւ հիմա բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնրանքով ներել ու կրճատել այդ գումարները: Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն եւ պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանա վճարել: Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում` հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո»:
Օրաթերթի խմբագիրն անդրադառնում է օրերս ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զրուցում է Վրաց կաթողիկոս Իլիա Բ-ի հետ։
Այս տեսագրության մեջ Գարեգին Բ-ն ցույց տվեց իր դաստիարակությունը, մտածելակերպը, էությունը։ Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ նա ոչնչով չի տարբերվում մեր օլիգարխներից, որոնց համար հարաբերություններ պարզելու ձևը «բազարն» է ու «ռազբորկան»՝ համապատասխան բառապաշարով և փաստարկների մակարդակով։ Կաթողիկոսը նաև նման է սերիալային մաֆիոզների, որոնց «պայծառ կերպարը» օրուգիշեր կերտում են մեր հեռուստաալիքները, որպեզի երիտասարդ սերունդն ունենա իդեալ, որին պետք է ձգտել։ Հետևաբար, այն փաստը, որ մենք ունենք այդպիսի ամենայն հայոց կաթողիկոս, պատահականություն չէ՝ դա հայելին է մեր մտավոր և հոգևոր դեգրադացիայի։
Ինձ համար արտառոց էր, մասնավորապես, այն, որ Հայաստանի հոգևոր առաջնորդը փորձում էր Իլիա Երկրորդի հետ խոսել «դու»-ով, ինչին վերջինս մեղմորեն դիմադրում էր։ Ես, իհարկե, չգիտեմ, թե էթիկետի ինչպիսի նորմեր են գործում հայ եկեղեցական «բիզնես-էլիտայում»։ Բայց մեր՝ սովորական հայերի մոտ ընդունված է, որ տարիքով զգալիորեն մեծ մարդու հետ պետք է խոսել «դուք»-ով և անընդհատ չհարվածել նրա ծնկին։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.