«Ժամանակ»-ը ներկայացնում է հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի անվան հետ կապվող ավազակային հարձակումներից տուժած որոշ անձանց պատմածները:
Մի դեպքում նա եղել է սև շորերով, կաթնագույն կոշիկներով, մազերը գլխին «լղոզած», «հետ տված», «դեմքը պրիշչիկոտ», խոսել է հանգիստ: Տարիքը` մոտ 30 տարեկան, հասակը` մոտավորապես 1.60` տանտիրուհուց մոտ 15-20 սմ ցածր: Մյուս դեպքում` «մազերը եղել են, կարծես թե, խուճուճավուն, կողքի տված, լայն ճակատով, դեմքը` «թմբլիկոտ, օվալաձև»: Կազմվածքը` լիքոտ, միջին հասակի: Այս տուժողը ոստիկանությունում ցուցադրված ֆոտոռոբոտ նկարներից և անձնագրային լուսանկարից մատնացույց է արել իրեն ծանոթ դեմքը, իսկ արդեն դեպքից հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեսնելով Արման Ենգիբարյանի դիակը, նրան նույնացրել է «ջրի մարդու» հետ:
«Այս բնակարաններ մուտք գործած կամ մուտք գործելու փորձ արած անձնավորությունը չի հարվածել, չի քաշքշել տան բնակիչներին, սակայն բոլորի մոտ հարց էր ծագում` եթե սպանվողը իսկապես ավազակային հարձակումների հետ կապ չուներ, և խնդիր չուներ, ապա ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչո՞ւ է փախել և ինչո՞ւ է զենք կիրառել իրեն հետապնդած ոստիկանների նկատմամբ… Այս հարցերի պատասխանները պետք է տա նախաքննությունը»,-նկատում է թերթը: Պարբերականի դիտարկմամբ` իր զրուցակիցների նկարագրածի մեջ տարբերություն կա հասակի առումով, և մի հանգամանք` վերջին պոտենցիալ տուժողն ասել է, որ հագին կապտավուն վերնաշապիկ էր, իսկ Արման Ենգիբարյանի հարազատի խոսքով` դեպքի օրը Արմանի հագին սպիտակավուն շալվար և «մայիչկա» է եղել:
«Մազերը սովորաբար եղել են և՛ կարճ, և՛ երկար: Դեպքի օրը` մի փոքր երկար: Սև վերնաշապիկ, կարծես թե, չի ունեցել և հիմնականում տրիկոտաժե հագուստներ է կրել` ազատ լինելու համար: Սպիտակ կոշիկներ Արմանը ունեցել է, միայն թե չգիտեր` դեպքի օրը սև՞, թե՞ սպիտակ կոշիկներն են հագին եղել: Հասակը եղել է մոտ 1,70 կամ մի փոքր ավելի»,-գրում է «Ժամանակ»-ը:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.