29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին։ Այս տարի քննարկվում է մեկ հարց՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որևէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից։ Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել։ Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ։ Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք է ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու։
Կալանքից ազատել են մեղադրյալ Հարութիկին
Հոգեբան-փորձագետ Էլդա Գրինի եզրակացությունը հիմք ընդունելով՝ դատախազ Հարություն Հարությունյանը հունիսի 14-ի որոշմամբ միջնորդել է փոխել մեղադրյալներից Հարութիկ Կիրակոսյանի խափանման միջոց կալանքը։ «Ժամանակ»-ը հիշեցնում է, որ նա 4 անձանց հետ մեղադրվում է Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում խոշտանգված, ապա «ինքնասպանված» (ըստ հարազատների՝ սպանված) լեյտենանտ Արտակ Նազարյանի դեպքով։ Մահացած սպայի հարազատներն ուշացումով և պատահաբար են իմացել այդ մասին, ինչից ակնհայտ է դառնում նախաքննական մարմնի վերաբերմունքը տուժող կողմի նկատմամբ, գրում է թերթը։ Էլդա Գրինը իրականացրած հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունից եզրակացրել էր, որ Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև ուղղակի պատճառահետևանքային կապ չկա։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտորը` Դերենիկ Դումանյանը, սկսել է բուհ վերադարձնել նախորդ ռեկտոր Գոհար Քյալյանի օրոք հեռացած կադրերին: Առայժմ դեռ բանակցություններ են ընթանում, հրամանները կլինեն օգոստոսի վերջին:
Դերենիկ Դումանյանը թերթին հայտնել է, որ Գոհար Քյալյանի հեռանալուց հետո փորձել է կապվել նրա հետ` պարզելու, թե ինչու է որոշել ազատվել համալսարանի ամբիոնի վարիչի պաշտոնից, սակայն իրեն չի հաջողվել խոսել նախկին ռեկտորի հետ: «Ես շատ կուզենայի, որ նա մնար և աշխատեր, որովհետև ինքը` որպես ամբիոնի վարիչ, միշտ շատ լավ է աշխատել, և կուզենայի, որ ինքը ղեկավարեր այդ ամբիոնը, որը համալսարանի կարևորագույն ամբիոններից մեկն է»: Խոսքը ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի մասին է:
Թերթը մեջբերում է նաև համալսարանում շրջող վարկածը, համաձայն որի` Քյալյանը բուհից հեռացել է, քանի որ անպարկեշտ խոսքեր է ասել Դումանյանի հասցեին, և վերջինս առաջարկել է խաղաղ բաժանվել:
Տիգրան Կարապետիչը «թափ-թազա» ավտո է առել
Թերթը գրում է, որ երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ժողովրդական կուսակցության նախաձեռնած «Ազգային ճակատ» շարժման համաժողովին ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացել է 01 OS 211 համարանիշներով, վառ կարմիր արտասահմանյան «DODGE» մակնիշի սպորտային մեքենայով, որի դիմապակուն չի եղել ոչ ԱՊՊԱ, ոչ էլ` տեխզննման կտրոն։ Երբ թերթի թղթակիցը Կարապետյանից հետաքրքրվել է, թե երբ է ձեռք բերել այդ մեքենան և ինչ միջոցներով, Կարապետյանը ժպտացել է և «ոտքը գազին սեղմած», ինչպես անում են այդպիսի սպորտային մեքենաներ վարող երիտասարդները, հեռացել է։
«ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր են ԵԽԽՎ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանին նշանակել ՀՀ փոխարտգործնախարար` գործող փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի փոխարեն: Վերջինս պետք է նշանակվի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Թերթը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հետ կանչեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանին և արդեն շուրջ մեկ տարի է, ՀՀ-ն այդ երկրում դեսպան չունի: Այժմ սակայն, ըստ թերթի, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը որևէ կերպ չեն կարողանում ԵԽԽՎ-ում Զոհրաբ Մնացականյանին փոխարինող գտնել: Բանն այն է որ այդ պաշտոնում նրանց խիստ վստահելի, ինչպես ասում են` «սվոյ» և միաժամանակ բանիմաց մարդ է պետք: Իսկ այդպիսին նրանք չունեն, գրում է թերթը, և դա է պատճառը, որ Կարինե Ղազինյանի նշանակումը ձգձգվում է:
Թերթը գրում է, որ նախկինում ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ապա ՕԵԿ-ից դուրս եկած և Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության շարքերը համալրած Արտակ Սարգսյանը, որը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր է, նոր բիզնես նախագծեր է ձեռնարկել:
«ՉԻ»-ի տեղեկություններով` ՍԱՍ-ի Արտակը «ՍԱՍ» սուպերմարկետ է բացել Բուլղարիայում և առաջիկայում մտադրություն ունի համանուն ցանց բացել Սոչիում: Բիզնես հաջողություններից շատ ավելի` ՍԱՍ-ի Արտակին հետաքրքրում է իր ընդհատված քաղաքական կարիերան: Նա սրտի խոր կսկիծով իր մերձավոր շրջապատում մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարելու, որ այս անգամ պետք է անպայման մանդատի տեր դառնա. «Ինչքան պետք լինի` կտամ»,- ըստ թերթի` ասել է Արտակ Սարգսյանը:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Հայաստանում զանգվածային ցույցեր ի վիճակի է կազմակերպել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Դա ցավալի իրողություն է երկու պատճառով. ա. դա անում է զուտ քաղաքական ուժը, և պահանջներն իրենց վերջնական «նպատակադրմամբ» քաղաքական են՝ վերաբերում են իշխանությունը վերցնելու խնդրին, բ. դա կարողանում է անել միայն մեկ քաղաքական ուժ, մնացածը, որքան էլ ասեն, որ հեսա-հեսա մեծ զանգվածներ կհավաքեն, դա երեք տարի է՝ չեն անում: Իհարկե, Հանրապետականն էլ կարող է կազմակերպել բազմահազարանոց հավաք՝ ստիպելով պետական կառույցների, դպրոցների, բուհերի, հիվանդանոցների և այլ կոլեկտիվներին մասնակցել նման միջոցառումների (շուտով ընտրարշավի ժամանակ մենք դրա ականատեսը կլինենք): Բայց դա տվյալ դեպքում, ինչպես ասում են, «հաշիվ չի»:
Շատ ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք հզոր արհմիություններ կամ այլ հեղինակավոր քաղաքական ուժեր, որոնք առաջ կքաշեին ոչ քաղաքական կամ, այսպես ասենք՝ այլ քաղաքական պահանջներ:
Այնքան ժամանակ, մինչև Կոնգրեսը հանդես էր գալիս ոչ նեղ քաղաքական, այլ այնպիսի պահանջներով, որոնք կիսում էին ոչ միայն իրենց համակիրները (օրինակ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը), նրա գործերը հաջող էին ընթանում: Հենց որ ՀԱԿ-ը շեղվեց և մտավ արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ ըստ էության՝ նախագահի հրաժարականի և իշխանության փոխանցման «ավանդական» հունի մեջ, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է:
Պահանջի հիմնավորումը՝ ընտրությունները կեղծվել են, և այդ պատճառով աոաջացել է սուր քաղաքական ճգնաժամ, այնքան էլ համոզիչ չէ. եթե ճգնաժամի գլխավոր բաղադրիչը իշխանությունների ոչ լեգիտիմությունն է, այդ դեպքում մենք արդեն 16 տարի ապրում ենք այդ ճգնաժամի մեջ: Գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ ճգնաժամը «կրիտիկական զանգված» կամ «բավարար կոնդիցիա» երբեք չէր ապահովում»:
Թերթը գրում է, որ այն, ինչ անում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը` իր ներկայացուցիչներով և իրավապահ մարմինների, դատական համակարգի հնարավորություններն օգտագործելով` նախընտրական «մեծ նվեր» է Սերժ Սարգսյանին. «այդ նվերով» ընկերությունը կտրում է կանադական ներդրումների մեծ հոսքերը դեպի Հայաստան, քանի որ հանքարդյունաբերության ոլորտի լուրջ ներդրողներն արդեն հրաժարվում են Հայաստանում ներդրումներ անելուց:
Ըստ թերթի, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ օրենքը չի գործում: Կանադացի ներդրողների շրջանում առկա մտահոգությունները թերթին է փոխանցել «Մարջան-Կալդերա» ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանը, որը սպասում է պետական համակարգերում իրենց դեմ սկսված քաղաքացիական և քրեական անհասկանալի հետապնդումների ավարտին և դրանց արդյունքից ելնելով էլ պատրաստվում է անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ պայքարել հնարավոր անօրինությունների դեմ միջազգային ատյաններում: «Անօրինություններ», որոնց պատճառով, ըստ Վարդանյանի, կանադական ընկերությունը մեծ վնասներ է կրել ու կրում:
Թերթը հիշեցնում է, որ Կանադայի քաղաքացի Ազատ Վարդանյանը, որը մեծ ջանքեր է դրել Հայաստան-Կանադա գործարար կապեր ստեղծելու, դեպի մեր երկիր ներդրումներ ապահովելու և Հայաստանի վիճակը բարելավելու համար, այսօր եկել է մի եզրահանգման. երկրորդ աստիճանի օղակներում գտնվող ինչ-որ անձանց հովանավորությամբ մի խումբ մարդիկ` «Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը, նրա հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Պողոսյանը և նշյալ ընկերության շահերը դատարանում ներկայացնող Հրայր Ղուկասյանը, ամեն ինչ անում են, որ իրենց ձեռքից խլեն օրինական ճանապարհով ձեռք բերված հանքավայրը և հավանաբար վաճառեն այլ գնորդի, ինչին հասնելու համար օգտագործում են դատախազության, դատական օղակները, խոչընդոտներ, պայմաններ են ստեղծում, որպեսզի նորաստեղծ ընկերությունը խախտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
«Հրապարակը» հիշեցնում է, որ նախօրեին կրկին ոստիկանություն են տարվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները, որոնք փողոցներում իրազեկում էին առաջիկա հանրահավաքի մասին: Ըստ թերթի, նրանց «մշակելու» գործն իրականացրել են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ու տեղակալը` Արայիկ Պետրոսյանը: Կենտրոնի ոստիկանապետը և Երևանի փոխոստիկանապետը հայտարարել են, որ քաղաքի փողոցներում գոռալ-գոչել չի կարելի: Իսկ եթե երկրի նախագահի հասցերին «որևէ արտահայտություն», «վիրավորանք» թույլ տան` կպատժվեն, սպառնացել են ոստիկանները: Թերթը տեղեկացնում է, որ տղաներին հաջողվել է ձայնագրել խոսակցությունը ու տեղադրել «Յութուբում»:
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ երեկ ոստիկանությունն ուսումնասիրել է համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը, և Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժին ապօրինի կերպով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հասցեին։
Ոստիկանությունից երեկ թերթին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում՝ ոստիկանության բարձրադիր պաշտոնյաների խոսքերում և գործողություններում որևէ ապօրինություն չի հայտնաբերվել։
«Նախ` բերման ոչ ոք չի ենթարկվել։ Հրավիրվել են։ Սպառնալիքներ էլ չեն եղել։ Ընդհանուր կոնտեքստում եթե նայում ենք, սպառնալիք չկա»,–«ՀԺ»-ի թղթակցին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Խորհրդային հանրահայտ անեկդոտ. հայկական ռադիոյին հարցնում են. «Կարո՞ղ է սովորական սովետական ինժեները ավտոմեքենա գնել»։ Ռադիոն երկար լռում է, իսկ հետո պատասխանում. «Իսկ ձեզ մոտ նեգրերին են ծեծում»։ Դեմագոգիայի, «խոսքը կտուրը գցելու», ուղիղ հարցին ուղիղ պատասխան չտալու դասական, կասեի նույնիսկ՝ դասագրքային օրինակ։
Քաղաքական գործիչների, մեկնաբանների, լրագրողների մոտ ընդունված է այդ հնարքը, որը հաճախակի օգտագործվում է հրապարակային բանավեճում՝ որպես «տակից դուրս գալու» ձև։ Այդ դեմագոգիան, օրինակ, հաճախ կիրառվում է ներկա իշխանությունների հասցեին քննադատությունը «չեզոքացնելու» նպատակով։ Ենթադրենք, Հրանտ Բագրատյանը վերլուծում է ներկայիս տնտեսագիտական վիճակը. այդ դիտարկումներին զուտ տնտեսագիտական հակափաստարկներով պատասխանելը, ենթադրում եմ, այնքան էլ հեշտ չէ։
Շատ ավելի դյուրին է ասել՝ բա որ դու, երբ վարչապետ էիր, «վայրենի լիբերալիզմով» էիր զբաղվում, երկիրը քանդում-թալանում էիր, դու ի՞նչ իրավունք ունես որևէ բան ասելու։ Կամ՝ ասենք, երբ որևէ արտասահմանցի քաղաքագետ մեզ համար անհաճո տեսակետ է հայտնում, էլ ինչի՞ համար է պետք գլուխ ցավեցնել՝ նրա ասածների մեջ խորանալու համար։ Կարելի է արտաբերել՝ «հատուկ ծառայություններ» բառակապակցությունը, որը մոգական ուժ ունի. արտասանելով այն՝ դու քեզ ազատում ես ենթադրյալ «լրտեսի» մտքերին անդրադառնալու ծանր պարտականություններից»:
Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտադրված է եղել հունիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ նշանակել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանին և Շերիֆ մականունով այս գնդապետի նշանակումը շատ ծանր է տանում:
Թերթի տեղեկություններով, Ալիկ Սարգսյանն իր կողմից ֆինանսավորվող թերթերից մեկին պատվեր է տվել հնարավորինս «փչացնել» Կարեն Բաբայանին`հուսալով, որ վերևներում կկարդան Բաբայանի գործունեությունը մերկացնող հրապարակումները և որոշում կկայացնեն նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.