29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է. «Պարզվում է` ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի համակարգիչներում արգելափակել YouTube-ը, Facebook-ը եւ այլն, որպեսզի պատգամավորներն աշխատանքային ժամերին (նիստերի ժամանակ) զբաղվեն աշխատանքով ու չմտնեն ժամանցային կայքեր:
Եթե խորհրդարանի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ պատգամավորները նիստերի ժամանակ «չշեղվեն» եւ զբաղվեն իրենց գործով, պիտի ոչ թե սոցիալական կայքերն արգելափակեր, այլ ԱԺ բուֆետը, որովհետեւ պատգամավորների մեծ մասը առավելապես հենց այդ «տիրույթում է» ժամանակ անցկացնում: Չնայած` եթե նման որոշում ընդունվեր, այնքան էլ արդարացի չէր լինի, որովհետեւ պատգամավորների զգալի մասի օրենսդրական գործունեության հիմնական նպատակն ուտելն է, այսինքն` նրանք ԱԺ բուֆետում իրենց հիմնական գործով են զբաղվում: Մանավանդ որ սնվելու գործընթացն ինֆորմացիոն ռիսկեր չի պարունակում եւ չի խաթարում Հայաստանի ներքաղաքական կայունությունը: Այնպես որ` ԱԺ ղեկավարությունը միանգամայն ճիշտ է վարվել: Մեր պապերը որ YouTube չէին մտնում, ի՞նչ էր լինում:
«Ժամանակը» երեկ այցելեց Armenia Marriott, որտեղ, ըստ տարածված հաղորդագրության, պետք է անցկացվեր աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը։ Շրջեցինք հյուրանոցի հանդիսությունների բոլոր սրահներում, սակայն համաժողովի չհանդիպեցինք։ Հյուրանոցի հանդիսություններով զբաղվող աշխատակիցները հաստատեցին այն տեղեկությունը, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել համաժողովի անցկացման համար, սակայն համաժողովի օրը հետաձգվել է մինչև երկուշաբթի՝ հուլիսի 4-ը։
Հայ ազգային կոնգրեսում ներքին տարաձայնություններ կան, և Տեր–Պետրոսյանի ընտրած մարտավարությունը շատերի սրտով չէ։ Այստեղ մի գերխնդիր ունեն՝ ամեն գնով հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման՝ թեկուզ դրանք կազմակերպվեն հերթականից 10 օր շուտ։ Այդ առումով պատրաստ են ինչ–ինչ զիջումների գնալ, միայն թե Սերժ Սարգսյանին համոզեն գնալ դրան։
ՀՀ վարչապետի օգնական Արմեն Սինանյանը այս տարվա մայիսի 20–ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, իսկ վերջում էլ մեկնել է ԱՄՆ։ Մեր տեղեկություններով, Սինանյանը մտադիր է մշտապես մնալ ԱՄՆ–ում։ Ինչո՞վ է առանձնանում Արմեն Սինանյանը գաղթի ճամփան բռնած մեր հազարավոր քաղաքացիներից։ Սինանյանը սովորական քաղաքացի չէ։ Նա 2003 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ էր՝ նշանակված Ռոբերտ Քոչարյանի կողմից և, բնականաբար, իր ստորագրությունով հաստատել է այդ տարի խայտառակ խախտումներով տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այնուհետև նա «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր, նաև՝ տխրահռչակ «Բազեի» համահիմնադիրներից… Ու այսպիսի «քաղաքացիների» պատճառով Հայաստանը դարձել է մի այնպիսի երկիր, որտեղից հենց իրենք են արտագաղթում։ Բայց այս փաստին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Արտագաղթը, ինչպես հրապարակավ խոստովանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հեղափոխությունից խուսափելու միակ ձևն է։ Երևի ՀՀ վարչապետին չեն գոհացնում արտագաղթի ներկայիս տեմպերը և հեղափոխության տեսլականը նրան ստիպում է գովազդային նպատակներով արտագաղթեցնել նաև իր օգնականներին։
Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, թե «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերադարձրել են Սուքիասյան ընտանիքին:
Այս կապակցությամբ «Առավոտ»-ը պարզաբանումներ է խնդրել «Սիլ կոնցեռնի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանից: Նա հերքել է լուրը, թե գործարանը վերադարձրել են եղբորը` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ում նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում իր ընդդիմադիր հայացքների` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: «Մենք պայքարել եւ պայքարելու ենք սեփականության մեր իրավունքը վերականգնելու համար: Եվրոպական դատարանը տեւական ժամանակ է, ինչ վարույթ է ընդունել եւ ուսումնասիրում է մեր հայցը, եւ ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության»,-հայտարարել է Սարիբեկ Սուքիասյանը: Նա նաեւ ասել է, որ Խաչատուր Սուքիասյանն այս պահին արտերկրում է, աշխատում է մեծ համացանցային ծրագրի վրա, որի մասին շուտով հանրությունը տեղյակ կլինի: Իսկ նրա դիրքորոշման [քաղաքական] մեջ որեւէ փոփոխություն չկա:
Oրաթերթը ներկայացնում է այն հիմնական եզրահանգումները, որոնք կարելի է անել Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից: Առաջինն, ըստ թերթի, այն է, որ Կոնգրեսը թեև մինչև սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանությանն արտահերթ ընտրության հարցում կողմնորոշվելու և ընդդիմության հետ բանակցություն սկսելու համար, բայց այդուհանդերձ խուսափեց ժամկետը լրանալու և իշխանության չկողմնորոշվելու դեպքում գործողությունների արմատականություն նախանշելուց:
«Ժամանակ»-ը գրում է. «Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց միայն, որ այդ ժամկետի լրանալուց հետո Կոնգրեսին կմնա միայն մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի և կոալիցիայի հրաժարականը: Իրականում այս խոսքերի տակ թերևս նկատելի է մեսիջն իշխանությանը, որ Կոնգրեսը թեև հայտարարում է առաջին հերթին նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ ընտրության հաջորդական նախապատվության մասին, այնուհանդերձ պատրաստ է իշխանության հետ գնալ փոխզիջման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցել` առկախելով Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Արմատականությունից խուսափելու հանգամանքը հետաքրքրական է նաև այն վստահությամբ, որով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի կամուկացը ժամանակավոր է, և նա վաղ թե ուշ նստելու է բանակցության սեղանին` հաղթահարելով իր շրջապատի դիմադրությունը: Կոնգրեսը թերևս Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղղում այն առումով, որ պատրաստ է շրջապատի դիմադրությունը հաղթահարելու հարցում օժանդակել Սարգսյանին: Եվ հենց այդ տեսանկյունից էլ հետաքրքրական է հանրահավաքի մյուս մեսիջը, որ բացահայտ հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:
Նա հայտարարեց, որ ընդդիմությունն առաջիկայում կենտրոնացնելու է ջանքերը Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտմանը հասնելու համար: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է առաջին հերթին ճնշում իշխանական համակարգի և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի շրջապատի դիմադրության մասին խոսելիս նկատի ուներ հենց քոչարյանական գործոնը, որի ուղղությամբ էլ Կոնգրեսը թերևս փորձում է ճնշում բանեցնել Մարտի 1-ի գործով` այդպիսով Սերժ Սարգսյանից պահանջելով պատասխան քայլ երկխոսության տիրույթում»:
Երեկ, երբ Ազատության հրապարակում ընթացել է ընդդիմության հանրահավաքը, և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իշխանություն-ընդդիմության երկխոսության և մարտի 1-ի սպանության պատասխանատուներին պատժելու մասին, իր 7 թիկնապահների հետ հրապարակի հարակից սրճարաներից մեկում «Հրապարակ»-ի թղթակիցը նկատել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին և մոտեցել ու հետաքրքրվել է նրանից, թե պատաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան է տվել և հավելել. «Դեմը մի տարի կա»: «Իսկ օրենսդիր աշխատանքը Ձեզ ինչո՞վ է գրավում» հարցին պատգամավորը հրաժարվել է պատասխանել: «Որ ընտրվեք` ի՞նչ օրենք եք գրելու, քանի՞ անգամ եք գնալու ԱԺ»,-փորձել է հստակեցնել թերթի թղթակիցը: Սակայն Սամվել Ալեքսանյանը, առանց հստակ պատասխաններ տալու, արագ հեռացել է:
Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հռչակագիր է տարածել, որով Մայր Աթոռն այլևս չի ճանաչում 1985-ին հիմնադրված «Շվեյցարիայի Հայ Առաքելական եկեղեցի» եկեղեցական ծուխը։ Թերթը հիշեցնում է, որ ժամանակ առաջ Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Շվեյցարիայի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանին։ Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածինն այսուհետ ճանաչում է միայն Ժնևի և Լամանի տարածաշրջանի եկեղեցական թեմը, որը կաթողիկոսը հիմնել է այս տարվա հունիսի 16-ին։ Շվեյցարահայ համայնքի պատասխանը կաթողիկոսի հայտարարությանը չի ուշացել։ Ըստ թերթի` նրանք անօրինական են հայտարարել կաթողիկոսի հռչակագիրը՝ շեշտելով, որ դա չի կարող ազդեցություն ունենալ ոչ իրենց եկեղեցու կանոնադրության, ոչ էլ եկեղեցական խորհրդի կառուցվածքի վրա։ Նրանք հայտարարել են, որ առաջիկա շաբաթ համայնքի անդամներով քննարկելու են այդ հարցը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ընդդիմության հանրահավաքներից առաջ միայն:
Համաձայն «ավանդույթի», երեկվա հանրահավաքից առաջ ևս վճարվել էր գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձը (գործարանը պարտք է 5 ամսվա աշխատավարձ): Ըստ թերթի, դա տեղի է ունեցել, երբ պարապուրդի մեջ գտնվող գործարանի մի խումբ աշխատակիցներ գնացել են գործարան, հանդիպել ղեկավարությանը և հայտնել, որ եթե իրենց աշխատավարձերը 2 օրում չվճարեն, նախ երթով գնալու են նախագահական նստավայր և այնտեղ բողոքի ակցիա անեն, իսկ արդյունքի չհասնելու դեպքում ամբողջ աշխատակազմով երթով միանալու են Ազատության հրապարակի հունիսի 30-ի հանրահավաքին: Իհարկե, մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցներն են պնդում, վերջին 5 ամսվա ընթացքում կուտակված կոմունալ վճարումների մի մասն էլ չի փակում, բայց այդ կերպ ղեկավարությունը փորձում է աշխատակիցներին հետ պահել կտրուկ գործողություններից: Երեկ այս տեղեկության մասին «ՀԺ»-ն մեկնաբանություն է ստացել «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից. նա ասել է, թե աշխատավարձերի վճարումը կապ չունի, և երբ հնարավորություն է լինում գումար հայթայթել, իրենք աշխատավարձը վճարում են:
Ըստ թերթի, ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի համակարգիչներում արգելափակել YouTube-ը, Facebook-ը և այլն, որպեսզի պատգամավորներն աշխատանքային ժամերին (նիստերի ժամանակ) զբաղվեն աշխատանքով ու չմտնեն ժամանցային կայքեր:
«ՉԻ»-ն գրում է. «Եթե խորհրդարանի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ պատգամավորները նիստերի ժամանակ «չշեղվեն» և զբաղվեն իրենց գործով, պիտի ոչ թե սոցիալական կայքերն արգելափակեր, այլ ԱԺ բուֆետը, որովհետև պատգամավորների մեծ մասը առավելապես հենց այդ «տիրույթում է» ժամանակ անցկացնում: Չնայած` եթե նման որոշում ընդունվեր, այնքան էլ արդարացի չէր լինի, որովհետև պատգամավորների զգալի մասի օրենսդրական գործունեության հիմնական նպատակն ուտելն է, այսինքն` նրանք ԱԺ բուֆետում իրենց հիմնական գործով են զբաղվում: Մանավանդ որ սնվելու գործընթացն ինֆորմացիոն ռիսկեր չի պարունակում և չի խաթարում Հայաստանի ներքաղաքական կայունությունը: Այնպես որ` ԱԺ ղեկավարությունը միանգամայն ճիշտ է վարվել: Մեր պապերը որ YouTube չէին մտնում, ի՞նչ էր լինում:
«Գործարար, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն արտերկրում է և աշխատում է մեծ համացանցային ծրագրի վրա, որի մասին շուտով բոլորը տեղյակ կլինեն»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Սիլ» կոնցեռնի բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանը։
Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է «Բջնի» հանքային ջրերի գործարանը Սուքիասյաններին վերադարձնելու մասին տեղեկությունները, Ս.Սուքիասյանը պատասխանել է. «Ոչ։ Գործարանը, ինչպես գիտեք, խլեցին մեզնից ավագ եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանի քաղաքական դիրքորոշման պատճառով։ Եվ ոչ միայն գործարանը, այլ նաև «Բջնի» և «Նոյ» ապրանքանիշերը, բրենդը։ Օտարեցին՝ ոտնահարելով մեր քաղաքացիական և գործարար արժանապատվությունը, գրված և չգրված բոլոր օրենքները։ Սակայն մենք պայքարել ենք և պայքարելու ենք սեփականության մեր իրավունքները վերականգնելու համար։ Եվրոպական դատարանը տևական ժամանակ է, ինչ վարույթ է ընդունել և ուսումնասիրում է մեր հայցը, և ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության։ Այս պարագայում մեր նպատակը ոչ միայն մեր գույքը վերադաձնելն է։ Իշխանությունները պետք է սովորեն հարգել և պաշտպանել մասնավոր սեփականության իրավունքը, առանց այդպիսի վերաբերմունքի ավելորդ է խոսել երկրի զարգացման մասին»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.