29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժամանակ» օրաթերթը կարծում է, որ ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեի հայաստանյան այցն ամենայն հավանականությամբ ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների: Ըստ թերթի, մասոնները Հայաստանում ընկալվում են իբրև միջազգային դավադիր մի ցանցի ճարտարապետներ, որոնց նպատակը ինչ-որ ազգերի, մասնավորապես հայ ազգին և նրա պետականությունը ոչնչացնելն է: Թերթը գրում է` միգուցե բնորոշումը մի փոքր կոպիտ էր, բայց շատերը հաստատապես կվկայեն, որ ընդհանուր առմամբ ավելի կոպիտ բնորոշումներ էլ են լինում այդ կապակցությամբ: Չնայած Գի Արսիզեն երևանյան ասուլիսում որոշակի բացատրություններ է տվել և հայտարարել, որ պետք է կոտրվի մասոնների սատանա լինելու մասին կարծրատիպը, այդուհանդերձ, ըստ թերթի, հայ ժողովրդի կյանքում կարծրատիպերը, այն էլ այդպիսիք, շատ ու շատ մեծ դժվարությամբ են կոտրվում, և ընդհանրապես, հայ ժողովրդի կյանքը կարծես թե հենց կարծրատիպերի վրա էլ կառուցված է, և այդ իսկ պատճառով` ցանկացած նոր և թարմ գաղափար Հայաստանում արագորեն վարկաբեկվում է և կնքում մահկանացուն, կամ եթե չի մեռնում, հիվանդանում է անկողնայինի աստիճան: Այդ իմաստով, ըստ «Ժամանակ»-ի, դժվար է թերահավատությունից տարբեր զգացում ապրել` լսելով Գի Արսիզեի այն հայտարարությունը, թե ֆրանկ-մասոնական շարժումը ցանկանում է օգնել Հայաստանին նրա ներկայիս բավական ծանր վիճակում և ցանկանում է քաղաքակրթական նորամուծություններ, նոր փիլիսոփայություն բերել Հայաստան` կյանքն առաջ մղելու համար:
«ՉԻ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Երևանի, ինչպես նաև տարբեր մարզերի համապատասխան կառույցներում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես խոսքը վերաբերում է գույքահարկին ու հողի հարկին:
Ըստ թերթի, բոլոր տեղերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, և այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների: Եվ հիմա, թերթի տեղեկություններով, բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնդրանքով, որ ներեն ու կրճատեն այդ գումարները:
Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն և պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանան վճարել: Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում` հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո, գրում է «ՉԻ»-ն:
«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է մանկապղծության համար մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությանը, որն անցել է դռնփակ: Թերթը մի շարք մանրամասներ է ներկայացրել գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պատանիների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր և պահպանել: Որպես օրինակ` օրաթերթը նշում է 13-ամյա պատանու դեպքը, որի հետ ունեցած սեռական բնույթի գործողությունները գործարարը նկարահանել է տեսախցիկով, բացի դա, յուրաքանչյուր անգամ տղային վճարել է 50 հազար և ավելի դրամ:
Երեք այլ պատանիների հետ, ըստ թերթի, Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է խմբակային սեքսով` պարտադրելով նրանց լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիրքերում: Այս ամենը նա նույնպես նկարահանել է, ապա, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, նրանց պահել է կախվածության մեջ:
Երկու այլ պատանիների դեպքում Սերոբ Տեր-Պողոսյանը ստիպել է նրանց իր հետ սեքսով զբաղվելուց բացի, համանման գործողություններ կատարել նաև միմյանց հետ:
«Առավոտը» տեղեկացնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են եղել հիմնականում մոր խնամքի տակ գտնվող տղաները` թվով 10-ից ավելի:
Հունիսի 24-ին Կապանում կայացել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը, որի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: «Հրապարակ» օրաթերթի` ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել է զինդատախազ Գևորգ Կոստանյանին` նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», այսինքն` խիստ վերաբերմունք ցուցաբերելու համար: Խաչատուրովի մեղադրանքը դահլիճը ողջունել է բուռն ծափահարություններով, ինչից վրդովված` Կոստանյանը հակահարված է հասցրել Խաչատուրովին և ծափահարողներին` մեկառմեկ թվարկելով քրեածին սպաների անունները, ովքեր վայելում են Խաչատուրովի հովանավորությունը:
Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանն անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքն արդեն նշանակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն` «ՀԺ»-ին ասել է, որ իր նշանակումը դեռևս չի եղել:
Ըստ թերթի, օդից կախված է նաև Մենուա Հարությունյանի հարցը, որը մինչ այժմ «Արմնյուզի» տնօրենն էր: Հարցին՝ մնալո՞ւ է ինքը «Արմնյուզում», եթե՝ այո, ինչ կարգավիճակով, եթե՝ ոչ, ապա ուր է գնալու, Մենուա Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցը դեռ չի քննարկվել հեռուստաընկերության սեփականատերերի հետ, նրանք արձակուրդում են: Ես ինձ տեսնում եմ «Արմնյուզի» կոմերցիոն բլոկում:
Եթե չմնամ, կարող է կրկին կոմերցիայով շարունակեմ աշխատել «Արմնյուզի» հետ, իմ ֆիրմայով պայմանագիր կնքեմ հեռուստաընկերության հետ և շարունակեմ աշխատել: Արտակը զբաղվելու է վարկանիշներով: Ինչքան հասկանում եմ, նրա առջև խնդիր է դրված՝ բարձրացնել հեռուստաընկերության վարկանիշը»:
«ՀԺ»-ի տեղեկություններով, ՀՀ զինված ուժերում արդեն իսկ սկսվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, որը նվիրված է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 21-ին զորահանդես անցկացնելու մասին առաջին անգամ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ այս տարվա հունվարի 28-ին, Հայաստանի զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Սակայն այդ հայտարարությունից հետո, ըստ թերթի, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սրբագրումներ մտցրեց կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքներում։ Խոսքը այս տարվա հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած զորահանդեսի մասին է, որը, թերթի կարծիքով, ստիպել է ՀՀ իշխանություններին Երևանում անցկացնել այնպիսի զորահանդես, որը մասշտաբով և ազդեցությամբ եթե չգերազանցի, ապա գոնե չզիջի Բաքվի զորահանդեսին։
«Եթե նույնիսկ արտահերթ ընտրություններ նշանակվեն, հավատացնում եմ՝ ամենից քիչ ձայներ հավաքելու է ՀԱԿ-ը»,- ըստ թերթի` հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
«ՉԻ»-ն այսպես է արձագանքում Զոհրաբյանին. «Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Հայաստանում արտահերթ ընտրություններ հնարավոր են միայն համաժողովրդական շարժման հզոր ճնշման տակ, այդ շարժումն էլ ղեկավարում է Կոնգրեսը։ Ուրեմն, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, ստացվում է, որ եթե նույնիսկ Կոնգրեսին հաջողվի արտահերթ ընտրություններ պարտադրել, միևնույն է՝ նրանք «ամենից քիչ ձայներն» են հավաքելու։ Պրն Զոհրաբյանի մտքի այսօրինակ թռիչքը երկու հնարավոր բացատրություն ունի։ Կամ նա տեղյակ չէ, որ նույնիսկ ամենաահարոն սոցհարցումների համաձայն` Կոնգրեսը բավականին բարձր վարկանիշ ունի, կամ էլ` իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ամռան ամիսներին գարեջուրը չարաշահելն ազդում է նաև մարդկանց մտավոր կարողությունների վրա։ Պրն Զոհրաբյանն, անկասկած, ծանոթ է սոցհարցումների տվյալներին, հետևաբար՝ ճիշտն այս դեպքում երկրորդ տարբերակն է»։
«Սահմանադրությունը հայաստանցիների համար չափից դուրս վերացական հասկացություն է, և նրանք դժվար թե պայքարի դուրս գան հանուն լավ կամ վատ սահմանադրության»։ Ըստ «Առավոտ»-ի, ուղիղ 16 տարի առաջ, հուլիսի 5–ի լույս 6–ի գիշերն այդ միտքն է անձնական զրույցում արտահայտել այն ժամանակվա ազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ՝ ընդդիմությունն ասում էր, որ սահմանադրության նախագիծը «բռնապետական» է, և ակտիվորեն քարոզում էր, որպեսզի ընտրողներն այդ նախագծին «ոչ» ասեն։ Մեծամասնությունը, հավանաբար, հենց «ոչ» էլ ասաց, բայց ոչ այն պատճառով, որ Հիմնական օրենքով նախագահին չափից դուրս մեծ լիազորություններ էին տրվում, այլ՝ որովհետև այն ժամանակ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին էր, որ քաղաքացիների մեծ մասը վատ էր ապրում և ցանկացած իշխանությանը ու նրա որևէ նախաձեռնությանը «ոչ» պիտի ասեր։ Այդ առումով, ըստ թերթի, վիճակը 16 տարում չի փոխվել, և «բողոքական ոչ»–ը մնում է և դեռ երկար ժամանակ մնալու է ուժի մեջ։ Բայց 95–ի վիճակը, երբ կար ընդդիմություն, և քաղաքացիներն ասացին՝ «ոչ», որն այնուհետև «այո» դարձրին, շատ ավելի գերադասելի էր, քան 2005–ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքը, երբ ընդդիմությունը կատարելապես «կազմաքանդված» էր, ըստ էության՝ ոչ մի բան չէր քարոզում (իբր «բոյկոտում» էր), ժողովուրդն ընդհանրապես չգնաց քվեարկելու, և ոչ մի հանրաքվե էլ իրականում չկայացավ։ Այդպիսով, «այո»–ի վերածվեց ոչ թե «ոչ»–ը, այլ համատարած անտարբերությունը, գրում է «Առավոտ»-ը։
«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ՀՅԴ բյուրոյի անդամ է ընտրվել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչը նշանակում է, որ նա պետք է թողնի պետական պաշտոնը:
Իսկ թե ով է զբաղեցնելու ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, ըստ թերթի` ԼՂ-ում տարբեր կարծիքներ են հնչում, մասնավորապես ամենահաճախը հնչում է հատուկ հանձնարարություններով Հայաստանի նախագահի ներկայացուցիչ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը, որը ԼՂ բանակցային գործընթացին տեղյակ սակավաթիվ պաշտոնյաներից է:
Երեկ մի խումբ վանաձորցիներ «Հրապարակ» օրաթերթին ահազանգել են քաղաքի կենտրոնական հրապարակում սկսված ապօրինի շինարարության մասին:
Նրանց վստահեցմամբ` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրապարակում գտնվող հյուրանոցին կից պատրաստվում է կառուցել սրճարան կամ ռեստորան: Իսկ ցավալին այն է, գրում է թերթը, որ քաղաքի ճարտարապետության աղավաղումն իրականանում է Վանաձորի գլխավոր ճարտարապետի անմիջական գլխավորությամբ, որը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.