23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կեղծված ընտրություններն ու ընտրությունների ժամանակ կեղծիքները բացարձակապես տարբեր բաներ են»,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։
«ՉԻ»-ն հակադարձում է. «Պահո՜։ Ըստ Գարեգին Ազարյանի ստացվում է, որ ընտրությունների ժամանակ կարող են բազմաթիվ կեղծիքներ լինել, բայց արդյունքում՝ ընտրությունները չկեղծվեն։ Նա, ի դեպ, միանգամայն իրավացի է, և ահա թե ինչու։ Բանն այն է, որ Հայաստանում ընտրությունների կեղծման երկու փուլ կա։ Առաջինը՝ լցոնումներ, «կարուսել», ընտրակաշառք, ահաբեկումներ և այլն, և երկրորդը՝ թվանկարչություն (այն, ինչ անում են ԿԸՀ–ում)։ Պարզ ասած՝ Գարեգին Ազարյանի ղեկավարած «կանտորան» սովորաբար անում է այն, ինչը չեն հասցրել անել ընտրատեղամասերում, այսինքն, ընտրակեղծիքների «շուկայում» նա լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս «տեղերում» կեղծողների։ Դրա համար էլ նա շատ ուրախ կլիներ, եթե տեղերում ընդհանրապես չկեղծեին։ Այդ դեպքում ամբողջ գործն ինքը կաներ՝ դրանից բխող նյութական հետևանքներով։ Համ էլ՝ քաղաքական կշիռը կտրուկ կբարձրանար»։
«ՉԻ»-ն տեղեկացնում է, որ շաբաթ օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ‑լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ:
Թե ինչքանով Եգոր Անտոնյանը կապ ունի հուլիսի 14‑ի գիշերը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակից Ստեփան Սիմոնյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ, ըստ թերթի` այնքան էլ կարևոր չէ:
«Առավոտ»-ը գրում է, որ ԵՊՀ-ում երեկ տեղի է ունեցել հայոց լեզու և հայ գրականություն առարկայի բանավոր քննությունը, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը լրագրողներին հայտնել է, որ քննության ընթացքում բազմաթիվ զվարճալի միջադեպեր են տեղի ունեցել: Օրինակ, մի դիմորդ ասել է, թե Խաչատուր Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել և չի վերադարձել: Մեկն էլ նշել է, թե Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է: Ըստ մեկ ուրիշ դիմորդի` «Վարդանանք» վեպի հեղինակը Րաֆֆին է: Հուլիսի 15-18-ը կայացել և ավարտվել են բանավոր քննությունները: Անգլերենից հուլիսի 15-ին քննություն է հանձնել 75 հոգի, 3-ը` անբավարար են ստացել, միջին միավորը 11,6 է: Հուլիսի 17-ին նույն առարկայից քննությանը մասնակցել է 72 հոգի, 7-ը անբավարար են ստացել, միջին միավորն է 11,2:
Իսպաներենից քննություն է հանձնել 2 մասնակից, մեկը ստացել է 19 միավոր, մյուսը` 17: Իտալերենից քննություն է հանձնել 1 մասնակից, ստացել է 17 միավոր, ռուսերենից 2 օրերին քննություն է հանձնել 25 հոգի, գրանցվել է 9 անբավարար: Այս առարկայից միջին միավորը 9 է: Գերմաներենի քննությանը 13 հոգի է մասնակցել, 2-ը` «կտրվել են», միջին միավորը 12,5-ն է: Ֆրանսերենն ունեցել է 11 մասնակից, բոլորն էլ հաղթահարել են նվազագույնի շեմը, միջին միավորն էլ 11,9 է: Հայոց լեզու հուլիսի 15-ին հանձնել է 52 դիմորդ, 22-ը` անբավարար են ստացել:
ԱՄՆ‑ում «Ժամանակ»‑ի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` ՀՀ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, որը երկար ժամանակ է, ինչ հաստատվել և բնակվում է Լոս Անջելես քաղաքում, դեռ 2005 թ. 2 միլիոն 800 հազար դոլար կանխիկ գումարով գնել է Տարզանա քաղաքի 4935 Avenida Oriente, Tarzana CA 91356-4632 հասցեում գտնվող առանձնատունը (որի վրա այնուհետև ծախսել է 300 հազար դոլար` տունը ավարտուն տեսքի բերելու համար): Սաշիկ Սարգսյանին 2005 թ. ի վեր չի հաջողվում վաճառել այս առանձնատունը, որը, նրա գնահատմամբ, այսօր արդեն արժե 3 միլիոն 125 հազար դոլար: Թերթի աղբյուրը հայտնել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանից ուղարկված կանխիկ գումարով Սաշիկ Սարգսյանը մի կերպ կարողացել է տունը փրկել կորստից` տան համար վերցրած վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով:
«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները սկսել են բոլոր հնարավոր վայրերում հայտարարել, որ առաջիկայում Քոչարյանը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն։ Թերթի ենթադրությամբ` դա արվում է հենց իր՝ Քոչարյանի գիտությամբ։ «Քոչարյանը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը պահանջի»,- ըստ թերթի` ասում են նրա մտերիմները՝ չմանրամասնելով, թե դա երբ է լինելու և ինչ պարագայում։ Թերթը նաև հիշեցնում է, որ ժամանակին էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարում, որ հետ կգա, եթե ազգովին խնդրեն։
Դարձ ի շրջանս յու՞ր
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում բուռն քննարկումներ են ընթանում Լոռվա մարզպետի թափուր տեղի շուրջ։ Հավակնորդները շատ են, տեղը՝ մեկը։ Ոմանք, ըստ թերթի, ամենահավանականն են համարում Լոռվա նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թեկնածությունը, որը, չնայած տարիքին (63 տարեկան է), վարչապետի կողմից առաջարկված թեկնածուն է, ուստի մեծ շանսեր ունի նշանակվելու։ Չար լեզուներն ասում են, որ Արամ Քոչարյանին հանելու հարցում Քոչինյանն ակտիվ դերակատարում է ունեցել։ Մասնավորապես, ինքն է շշնջացել Տիգրան Սարգսյանի ականջին, որ մարզպետը մեկնել է ոչ թե Սանկտ Պետերբուրգ, ինչպես զեկուցել էր վարչապետին, այլ հանգստանում է Վրաստանում, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Օհանյանը տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հուլիսի 14-ին 15 ծառայակիցների հետ նա ավտոպատահարի է ենթարկվել։
Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին։ Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը։ Թերթը գրում է, որ պատահարի հետևանքով վիրավորվել են 15 զինծառայող, որոնցից Երևան են տեղափոխվել միայն երեքը, այդ թվում` նախարարի որդին։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթև են։ Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թևի թիակի հատվածում։ ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում։
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` «Ժամանակ»-ն իր վերլուծականում գրում է. «Ի՞նչ են քննարկելու կոալիցիոն պատվիրակության ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները, ինչպես են իրենց պահելու, ինչ շեշտադրումներ են անելու: Ակնհայտ է, որ այսօր իշխանական ճամբարում ՀՀԿ եւ ԲՀԿ ջրերը բոլորովին էլ նույն առվով չեն հոսում, եւ այդ իմաստով իշխանական պատվիրակությունում ստացվում է որոշակի երկակիություն, երկփեղկում: Նաեւ հենց այդ տեսանկյունից է կարեւոր, որ հստակվի, թե ի վերջո ինչ մանդատով է պատվիրակությունը բանակցելու Կոնգրեսի հետ, կամ իրենց լեզվով ասած՝ աշխատանքային քննարկումներ անցկացնելու: Եվ դա առաջին հերթին անհրաժեշտ է նախ եւ առաջ հենց կոալիցիոն պատվիրակության անդամներին: Խոսքն իհարկե ՕԵԿ-ի մասին չէ, քանի որ այդ կուսակցությունը պատվիրակությունում է ընդամենը ձեւի համար, կամ ամոթի խաթեր, կամ էլ որպես բալաստ՝ անհրաժեշտ պահին դրանից ազատվելու համար:
Թեեւ հնարավոր է իհարկե, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ջուր-մուր բերելու անհրաժեշտություն լինի, պատուհան բացելու կամ կոնդիցիոները ուժեղացնելու-թուլացնելու: Սակայն «Բարգավաճ Հայաստանին» օրինակ շատ անհրաժեշտ է, որ պատվիրակության մանդատը հստակեցվի եւ պարզ լինի, թե իրենք ի վերջո ում են ներկայացնում այդ աշխատանքային քննարկումներ-բանակցություններում:
Միգուցե այդ հարցը կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ քննարկել ու ստացել է որոշակի պատասխաններ, սակայն դա երեւի թե շատ քիչ է, քանի որ կա հասարակություն, որի աչքի առաջ է լինելու այդ ամենը, հետեւաբար հանրությունը պետք է հասկանա, թե ԲՀԿ-ն ինչ խաղի կանոն է ընդունել տվյալ պարագայում»:
«Ընդդիմության հետ երկխոսելու իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսը ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»,- երեկ այս մասին թերթին ասել է պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանը։
Ըստ Վարդան Բոստանջյանի, պատվիրակության իշխանական կազմը փոխելու այլ տրամաբանություն չկա։ «Առանց այդ էլ, ես չէի ասի, որ այդ պատվիրակությունը լիազորություններով օժտված մի բան է, որ հիմա էլ շատ ճռական լինի մեզնից յուրաքանչյուրի ներկայացումը կամ ոչ»,- փոխանցել է Բոստանջյանը։
Նա հայտնել է նաեւ, որ առ այսօր իշխանական պատվիրակության անդամները չեն հանդիպել։ Հանրապետական պատվիրակներ Դավիթ Հարությանը եւ Գագիկ Մինասյանը Հայաստանում չեն եւ կվերադառնան առաջիկա ոչ աշխատանքային օրերին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով` երկուշաբթի առավոտյան նախատեսված է պատվիրակության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ Վարդան Բոստանջյանը, սակայն, չի ցանկացել այդ մասին որեւէ բան ասել։
Հիմնականում Գագիկ Բեգլարյանի աջակցությամբ ԱԺ պատգամավոր դարձած Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը, ում պատգամավորական ակտիվության մասին դժվար է շատ բան հիշել, եվրավերանորոգել է Կենտրոնի ՀՀԿ տարածքային գրասենյակը և այժմ ՀՀԿ Կենտրոնի տարածքային պատասխանատուն է։ Պատգամավորական գործունեության ընթացքում քչերին հայտնի դարձած պատգամավորը ակտիվություն է ցուցաբերել. 2008թ. ընտրությունների ժամանակ եղել է Կենտրոնում Սերժ Սարգսյանի շտաբի պետը, ու թերևս դրա համար է Սերժ Սարգսյանը որոշել փոխհատուցել նրան՝ դարձնելով ՀՀԿ Կենտրոնի պատասխանտու։ Այնպես որ, չի բացառվում, որ նա անգամ այս անգամ պատգամավոր դառնա ՀՀԿ ցուցակով։ Ռուբեն Սադոյանն աշխատել է հարկային ոլորտում, իսկ ԱԺ պատգամավոր դառնալուց առաջ իր հիմնած «Յունիգրաֆ-իքս» ընկերության ղեկավարն էր, ու պատգամավոր ընտրվելիս նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում Կենտրոնում։ Երեկ, մինչ պատգամավորը սպասում էր Տարոն Մարգարյանի գալստյանը՝ ՀՀԿ Կենտրոնի եվրանորոգված գրասենյակի նորամոտը նշելու համար, մի քանի հարց ուղղեցինք քաղաքական ապագայի վերաբերյալ։
— Պարոն Սադոյան, հայտնի է, որ նախորդ ընտրություններում Դուք ընտրվեցիք հիմնականում Գագիկ Բեգլարյանի աջակցություն շնորհիվ։ Այս ընտրություններում ի՞նչ ակնկալիքներ ունեք։
— Առաջինը՝ դա ես համարում եմ հայտաարաություն Ձեր կողմից և ոչ թե հարց։ Երկրորդ՝ ընտրությունների հետ կապված, ես դեռ չեմ որոշել՝ պետք է առաջադրվե՞մ, թե՞ ոչ։ Երբ որ կորոշեմ, իմ յուրաքանչյուր ընկերոջ աջակցությունն ինձ անհրաժեշտ է, ինչպես նաև Գագիկ Բագլարյանի։
— Սակայն այս անգամ թերևս Գագիկ Բեգլարյանը չի կարողանա Ձեզ այնպես աջակցել, ինչպես պաշտոնավարման ժամանակ էր աջակցում։
— Ես Ձեր հարցը համարում եմ անհիմն։ Գագիկ Բեգլարյանի աջակցությունը պաշտոնավարման և ոչ պաշտոնավարման ժամանակ իր ընկերոջ նկատմամբ ոչ մի ձևով չի փոփոխեվելու….
Չի բացառվում, որ մինչեւ սեպտեմբեր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը հարժարականի դիմում ներկայացնի, գրում է ՉԻ»-ն` հավելելով, որ նրան պաշտոնանկ անելու որոշումը վերջնական է: «Եւ չնայած սրան, խոսակցություններ կան, թե Սերժ Սարգսյանը դեռեւս չի որոշել, թե ով է փոխարինելու Ալիկ Սարգսյանին: Ուստի հիմա սկսվել է լոբբինգի գործընթացը: Ամենահավանական թեկնածուն, ասում են, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի աթոռը: Վերջինս ոստիկանությունում համարվում է ամենացանկալի անձերից մեկը, եւ նրա գործընկերներից շատերը տարբեր առիթներով ասել են դրա մասին:
Մյուս թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է, որը ոստիկանություն է «բերվել» համակարգում եվրոպացիների պահանջով իրականացվող բարեփոխումների ծրագիրն իրագործելու առաքելությամբ»,-տեղեկացնում է թերթն ու հավելում, որ ավանդաբար ոստիկանապետի թեկնածուների ցուցակում հայտնվել է նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը: Ըստ թերթի` խոսակցություններ կան, որ վերջինիս համար ակտիվորեն աշխատում է «Ֆլեշ» Բարսեղը` Բարսեղ Բեգլարյանը: Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ փորձում է առաջ բրդել Աշոտ Գիզիրյանին, ով այժմ զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.