16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...Ներկայացնում ենք հատված թերթի «Տարբեր ջրբաժաններ» խմբագրականից.
Կան մարդիկ, որոնք որոշակի հիասթափություն ապրեցին ՀԱԿ-ից` ոչ բավարար ռադիկալիզմի պատճառով: Բայց ես գիտեմ քաղաքացիների, որոնք 2008 թվականին ձայն են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց տեսնելով որոշ ՀԱԿ-ականների խուլիգանական դրսեւորումները` դա այլեւս չեն անի: Պարզ է, որ ինքը` առաջին նախագահը, պետք է որոշի, թե ովքեր են նրա համար ավելի թանկ, կամ ովքեր են ավելի ստվար զանգված կազմում: Զուտ աչքաչափով` ռադիկլաներն ավելի շատ են:
Իշխանություններն էլ այս առումով կողմնորոշվելու խնդիր ունեն: Եթե նրանք չդրսեւորեն բավարար ճկունություն, արմատականների խաղաքարտերը կլինեն շատ ուժեղ,եւ փողոցային պայքարի կողմնակիցներն իրենց կզգան` ինչպես ձուկը ջրում: Եթե որոշակի համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, ուրեմն աշնանային ջրբաժանը տեղի կունենա հենց ՀԱԿ-ում` մի մասը կպառկի ասֆալտին, մյուսը` կգնա ընտրությունների: Դա էլ շատ բնական կլինի` քաղաքացիների տարբեր խմբեր ունեն իրենց հետաքրքրությունները: Կարեւորը նրանց ազատ ընտրության հնարավորություն տալն է:
«ՉԻ» տեղեկություններով՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող հայտնի՝ «Սիգարոն» ՍՊԸ-ի ակցիաների մեծամասնությունը Սեյրան և Սերգեյ եղբայրներից գնել է հանցավոր աշխարհում հեղինակութուն վայելող Թևոսիկը, որը ոչ վաղ անցյալում խնդիրներ ունեցավ Հայաստանում և ստիպված էր որոշ ժամանակ անցկացնել դրսերում, մինչ ՀՀ իշխանություններն ու ՀՀ իրավապահները երաշխիքներ կտան, որ նա կարող է հանգիստ, առանց խոչընդոտների շարունակել իր «բնականոն գործունեությունը»։
Ավելացնենք նաև, որ «Սիգարոնի» նոր սեփականատերը, չի բացառում, որ ավարտին հասցնի գործարանի տարածքը ամերիկացիներին վաճառելու կամ վարձով տալու սկսված գործընթացը։
Ավելացնենք նաև, որ Թևոսիկին է պատկանում բեռնափոխադրում իրականացնող մի ընկերություն, որին հիմնականում պատվեր են տալիս բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Առավոտը» զրուցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։ Նրան ուղղված հարցին, թե ինչո՞ւ էր նախորդ նախագահական ընտրւթյուններին անթաքույց սատարում Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, Կճոյանը պատասխանել է, թե այնտեղ իր ընկերներն են, եւ ինքն այնքան լայնախոհ է, որ թեմի որոշ հոգեւորականների երբեք չի արգելել Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներին մասնակցել։
Թերթի այն հարցին, որ իրեն հաճախ տեսնում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀԿ ոչ շարքային անդամների կողքին, սրբազանը պատասխանել է. «Ես այնտեղ եմ, ուր որ հարկն է»։
Կճոյանի խոսքով, «ինչ վերաբերում է ՀՀԿ-ին սատարելուն, այնտեղ իմ ընկերներն են, բոլոր նախագահներն իրենց որակները ցույց են տվել, ի՞նչ վատ է, որ այս նախագահի որակներին էլ ծանոթանանք։ Ես իրեն հավատում եմ, իր ճակատագիրը կապված է Արցախի եւ ազգային անվտանգության հետ։ Իմ համակրանքը նախագահի հանդեպ հստակ է, բայց դա չի նշանակում, թե մյուսների հանդեպ ատելությամբ եմ լցված»։
Լրագրողի դիտարկմանը, թե վերջերս ավելի շատ աժիոտաժ կա Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շուրջ՝ վատ իմաստով, Նավասարդ արքեպիսկոպոսը պատասխանել է. «Դա արհեստական է, ուղղակի չեմ ուզում անուններ տալ, ենթադրությունների մասին բացահայտ ասելն էլ ոչ շնորհակալ գործ կլինի։ Գիտեմ, բայց չեմ խոսի այդ մասին։ Նպատակն էլ ոչ թե առաքելական եկեղեցին թույլացնելն է, այլ Առաքելական եկեղեցու անհատների դեմ է դա ուղղված, ընդ որում՝ ընդդիմադիր թեւից չի գալիս»։
Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ՝ միևնույն ժամանակ թերևս ստիպելով որոշ հոգևորականների աշխարհիկ հաճույքներով ապրել ու բենթլիներ քշել՝ Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տևական ժամանակ է՝ տեղափոխվել է ֆրանսիական դատարան։ Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին՝ փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ Սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների տիրապետության տակ, այդ թվում նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները։ Ֆրանսիայի դատարանը գտել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին՝ խորհրդի կողմից ընդունված եկեղեցական կարգով։ Դատական վեճը շարունակվում է։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին։
«Հայկական ժամանակը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը»։
Այս կապակցությամբ ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը երեկ ասաց. «Ո՞վ է նման բան ասում։ Նախագահի ընտրությանը դեռ 2 տարի կա։ Նման հարց չի քննարկվել»։ Իսկ եթե արտահերթ նախագահական ընտրություննե՞ր լինեն, հարցրինք Մհերյանին. «Թող լինի, այդ ժամանակ կբոբիկանանք, ջուրը չտեսած՝ բոբիկանա՞նք։ Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխաններն էլ կստանաք»։
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանը պարադոքսների երկիր է: Կենդանաբանական այգում գազանները կարող են ապրել ուղղակի նույնիսկ վայրի կենդանիների համար անտանելի պայմաններում, իսկ քաղաքապետարանը հոգ տանի գազանանոցում անվճար WiFi կապի մասին: Մարդիկ կարող են ժամերով աշխատանքի գնալիս կամ աշխատանքից տուն գալիս սպասել կանգառներում, իսկ քաղաքապետարանը կարող է մտածել ավտոբուսներում ինտերնետային կապի պիլոտային ծրագիր իրականացնելու կամ կանգառներում ինտերնետ քաշելու մասին:
Մայրաքաղաքի բնակֆոնդը կարող է հասնել մաշվածության եզրին, վերելակները կարող են ուղղակի մարդկանց մահվան պատճառ դառնալ, շենքերը կարող են կորել աղբի մեջ, իսկ քաղաքապետարանը կարող է մտածել շենքերի ֆասադները ներկելու մասին: Մարդիկ կարող են երկրից հեռանալ, արտագաղթել ընդմիշտ կամ տարվա սկզբից մինչև վերջ տուն ու տեղ, ընտանիք թողած մեկնել խոպան, իսկ կառավարության ղեկավարը կարող է հպարտանալ տարածաշրջանում միակ 4G սերնդի տեխնոլոգիա կիրառող երկիր լինելու համար»:
Թերթի խմբագիրը գրում է. «Եթե թուրքական կամ ադրբեջանական կողմն ունի հավելյալ ձայնագրություն կամ տեսագրություն, որտեղ մեր երկրի ղեկավարն ասում է. «Շուտ արեք՝ վերցրեք թուր ու թվանքը և ազատագրեք մեր պատմական հողերը», ապա հարևանների դժգոհությունն արդարացված կլիներ։ Բայց այն, ինչ հնչել է «պաշտոնապես», իմ ընկալմամբ, հետևյալն է. մեր սերունդը կարողացել է թշնամուց պաշտպանել մեր հայրենիքի մի հատվածը, իսկ դուք՝ երիտասարդներդ, եթե կարող եք, արեք ավելին։ Հայաստանի երեք նախագահները, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ, այս 17 տարում մի քանի տասնյակ անգամ արտահայտվել են այս ոգով, երբեմն` ավելի սուր. այստեղ ոչ մի ագրեսիա կամ «ոչ խաղաղասիրական» դրսևորում չկա։ Ընդհակառակը` ազգայնականը գուցե մեղադրի նախագահին՝ ինչո՞ւ եք Հայ դատի և Սևրի քարտեզի սրբազան գործը թողնում այլ սերունդների վրա։
Պետք է նաև հաշվի առնել, թե ովքեր են այն «խաղաղասերներն» ու «հանդուրժողները», որոնք դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանի արտահայտություններից։ Այդ Իլհամ Ալիևն է օրումեջ սպառնում, որ կհարձակվի մեզ վրա, այդ Ադրբեջանի սահմանից են հետ ուղարկում հայկական ազգանունով ցանկացած մարդու՝ անկախ քաղաքացիությունից, այդ թվում՝ սպորտսմեններին ու լրագրողներին։ Այդ Էրդողանն էր սպառնում, որ հայերին կարտաքսի Թուրքիայից, նույն այդ երկրում են երիտասարդին դաստիարակել այնպես, որ նա սպանել է հայ խմբագրին»։
«ՉԻ»-ի տեղեկություններով, իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղակի կատաղեցրել է ոչ թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համեմատությունը կոշիկի ձախ թայի հետ, այլ այն ճշմարտությունը, որը բացահայտել է Բագրատյանն առ այն, որ Տիգրան Սարգսյանն իր տնտեսագիտական թեմայով մի գիրքն ուղղակի արտագրել է Ալեքսանդր Չերեմիխինից։ Թերթի աղբյուրները փոխանցել են, որ վարչապետի շրջապատն այժմ զբաղված է տարբեր «կանալների» փնտրտուքով, որպեսզի եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց զանգահարի Գայդարի ինստիտուտ և ցանկանա զրուցել Չերեմիխինի հետ, վերջինս կտրականապես հերքի Բագրատյանի արած հայտարարությունը:
Սակայն, ըստ թերթին հասած լուրերի, ներկա դրությամբ «կապավորներին» Չերեմիխինը մերժել է` ասելով, որ ինքը չի կարող կոծկել ակնհայտ փաստերը:
Շոգի՞ն չի դիմացել, թե` մեր «էսքան ուրախ կյանքին»
Ըստ թերթի տեղեկությունների, երեկ միջադեպ է գրանցվել նախագահականում։ Սերժ Սարգսյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպմանը ներկա է եղել նաև ազգությամբ հայ, Լեհաստանի քաղաքացի թարգմանչուհին, որը պրոտոկոլի համաձայն՝ պետք է թարգմանությամբ ապահովեր երկու նախագահների հանդիպումը, սակայն անսպասելի թարգմանչուհին ուշագնաց է եղել հենց հանդիպման ժամանակ։ Թերթը գրում է, որ Լեհաստանի նախագահի պատվիրակության կազմում է եղել նաև Լեհաստանի գլխավոր անասնաբույժը։ Թերթը հեգնում է. «Ըստ այդմ՝ շատ հնարավոր է, որ առաջիկայում մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես գան նոր հայտարարություններով, ասենք` անասուններին կթելու ավելի ժամանակակից տեխնոլոգիաների թեմայով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր` հուլիսի 29-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Ելույթ է ունենալու գործարար Արա Կարապետյանը, որին ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատապարտել է 15 տարի ազատազրկման:
Կարապետյանը, ըստ թերթի, ոչ միայն փորձելու է հիմնավորել իր անմեղությունը, այլեւ խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Ցուցակը պատրաստ է, մնում է` ընտրող գտնեն
Թերթի տեղեկություններով` արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը, որը, բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հաջորդը Հեղինե Բիշարյանն է, ապա՝ Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Մարգարյանը, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Ըստ թերթի, հնարավոր է` ցուցակում ընդգրկվի նաև «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։
«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործողություններին` գրելով. «Նորվեգացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է։ Նորվեգիայի վարչապետը տվեց ահաբեկչության միակ ճիշտ պատասխանը՝ մեր երկիրը պետք է դառնա ավելի բաց, ավելի ժողովրդավարական։ Չնայած բնազդային ռեակցիան պետք է լիներ հակառակը՝ այսքանից հետո մենք ավելի շատ կարգելենք, կսահմանափակենք, «երկաթյա ձեռքով» այս կանենք, այն կանենք և այլն:
Բայց իշխանության արձագանքը առողջ էր. իշխանության և ամբողջ հասարակության մեծամասնության այդ առողջ մոտեցման շնորհիվ է, որ Նորվեգիան թե կյանքի ստանդարտներով, թե կոռուպցիայի ցածր մակարդակով, թե ժողովրդավարությամբ և խոսքի ազատությամբ աշխարհի ամենաառաջատար երկիրն է։ Նույնը չի կարելի ասել այն երկրների մասին, որտեղ բնակչութան մեծ մասը սպասում է «փրկիչների»: Եվ երբեմն ստանում է՝ ի դեմս Նաիրի Հունանյանի»:
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.