29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՀԺ»-ի` ՀՀԿ աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության նոր համամասնական ցուցակում տեղ չեն գտնելու մասնավորապես Սաշիկ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու Վազգեն Կարախանյանը:
Թերթի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքը չի լինելու կուսակցության համամասնական ցուցակում, Կարախանյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, ցանկացած մարդ լավ չի վերաբերվի, առավելևս` ես կարծում եմ, մի քիչ լումա ունեմ մեր անցած ճանապարհի և նորանկախ Հայաստանի կայացման գործում»: Ամեն դեպքում պատգամավորը կարծում է, որ իր նկատմամբ նման մոտեցում չեն ցուցաբերի: Կարծո՞ւմ եք, թե՞ հույս ունեք` թղթակցի հարցին Կարախանյանը պատասխանել է. «Հույսը ամենավերջում է մեռնում, ես կարծում եմ` առայժմ»:
Երեկ, ըստ «Հրապարակ»-ի, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում ժամը 18.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ ուժեղ կայծակ է որոտացել, որի հարվածից սատկել են Ծաղկաբեր գյուղի բնակիչներին պատկանող 7 ոչխարներ: Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ էլ կայծակը հարվածել և սպանել էր Լոռու մարզի Լեջան գյուղի 27-ամյա բնակիչ Մայիս Մարանդյանին, որը կայծակի ժամանակ անասուններին դաշտից տուն բերելիս էր եղել:
Քոչինյանի համար դա «պրինցիպի» հարց է
Թերթը գրում է, որ ըստ Լոռիում տարածված լուրերի` մարզպետի թափուր աթոռը զբաղեցնելու է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որին այդ պաշտոնում տեսնում է ՀՀ վարչապետը: Իսկ ինքը` Լոռվա նախկին մարզպետը, ըստ թերթի, այս հարցը հայտարարել է «պրինցիպի» հարց ու ասել, որ ամեն գնով հասնելու է ուզածին: Սակայն, «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Քոչինյանին իշխանությունները, մասնավորապես հանրապետականները, դեմ են, քանի որ դեռ չնշանակված` Քոչինյանը հայտարարել է, որ «վրեժ է լուծելու նախկին աշխատակիցներից, նաև` որոշ պաշտոնյաներից, ովքեր իր դեմ խոսել ու գործել են»: Այս իսկ պատճառով, ըստ թերթի, ԱԺ և նախագահական ընտրություններից առաջ իշխանություններին ձեռնտու չէ, որ լարված իրավիճակ ստեղծվի Լոռիում, ուստիև` Քոչինյանի նշանակմանը դեմ են:
Հատված օրաթերթի «Երկար կյանք տուր…» վերնագրով խմբագրականից. «Մայր աթոռը պնդում է, որ չի վերականգնում սրընթաց քանդվող Սանահինի վանքը, որովհետև իր միջոցները սուղ են: Այդ դեպքում ինչպե՞ս են այդ սուղ միջոցները հերիքում Երևանի կենտրոնում կաթողիկոսի նստավայր կառուցելու համար: Ո՞րն է առաջնահերթը` 10-րդ դարի հայ ճարտարապետների գլուխգործո՞ցը, թե՞ Վեհափառի` մայրաքաղաքում «պերերիվ անելու» տեղը: Եթե որևէ մեկն ասի, որ առավել կարևորը երկրորդն է և նույնիսկ որևէ փաստարկ էլ չբերի, ես կընդունեմ, որ չեմ հասկանում մեր եկեղեցական կյանքի առանձնահատկությունները և դրա մասին էլ չեմ գրի: Բայց քանի որ ոչ մեկի լեզուն չի պտտվում նման բան ասել, ես հակված եմ մտածել, որ Գարեգին Բ-ն լիովին «ինտեգրացված է» այսօրվա օլիգարխիկ համակարգի մեջ և ապրում է այդ արժեքներով` իմ դղյակը, իմ ամբիցիաները, իմ աշխարհիկ «կայֆերը», ոչ թե այն արժեքներով, որոնք նա ի պաշտոնե կոչված է դավանել և քարոզել»:
Թերթի տեղեկություններով, նախօրեին «ինքնասպանություն» է գործել անցյալ տարի, հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի մորեղբայրը:
«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ խոսքը մարտական դիրքում սպանված 6 զինծառայողների դեպքի մասին է: Դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` 2 կամ ավելի անձանց սպանություն: Դեպքից հետո Կարոյի մորեղբայրը, որը նախկին ազատամարտիկ էր, թերթին հուզմունքով պատմել էր զարմիկի մահվան մասին ունեցած տեղեկությունների մասին:
Թերթը հիշեցնում է, որ հենց սկզբից նախաքննական մարմինը առաջ էր քաշել Կարոյի կողմից համածառայակիցներին սպանելու, ապա` ինքնասպան լինելու վարկածը, սակայն մինչ օրս հրաժարվում են տղաների հարազատներին տալ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Իսկ Կարոյի պապիկը` Ջիվան Միքայելյանը, բողոքում էր և պահանջում` քրեական պատասխանատվության ենթարկել իր թոռնիկին ապօրինաբար բանակ զորակոչած (քանի որ նախկինում դատված է եղել) և չզորակոչելու համար «կաշառք ուզած» պաշտոնյաներին: Այդ բողոքից հետո, ըստ թերթի, ինչ-որ անհայտ անձինք սկսել էին ահաբեկել, սպառնալ Ջիվան Միքայելյանին: Դրան հետևել էին նաև Արաբկիր համայնքի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից` Ջիվան Միքայելյանին մոտ 3 միլիոն դրամ տուգանելու վերաբերյալ կազմված ակտերը` ապօրինի շինարարություն անելու հիմքով: Թերթը գրում է, որ հուլիսի 20-ին վարչական դատարանում պետք է տեղի ունենար այդ գործով դատական նիստը, որը սակայն հետաձգվել է հայտնի պատճառով:
Վերոնշյալ հանգամանքները կարո՞ղ են կապ ունենալ Կարոյի մորեղբոր «ինքնասպանության» կամ «սպանության» հետ` թերթը կփորձի պարզել առաջիկայում:
Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ ընդդիմության և իշխանության պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը կոնտակտներ են փոխանակել, որպեսզի լուծեն հետագա հանդիպումների կազմակերպման հարցերը։
Երբ թերթի թղթակիցը Լևոն Զուրաբյանին հարցրել է, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը, նա պատասխանել է. «Դեռևս որևէ պայմանավորվածություն չկա»։ Ընդդիմության պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը, սակայն, «ՀԺ»–ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ:
«Բազմազբաղ» Բիշարյանի մտքից թռել է
«ՀԺ»-ն գրում է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի և իշխող կոալիցիայի հանդիպմանը ՕԵԿ-ից երեկ ոչ ոք ներկա չէր, Ֆիշերի հետ հանդիպմանը մասնակցում էին միայն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Թերթի իշխանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախօրեին կոալիցիոն բոլոր խմբակցություններին զգուշացվել է Ֆիշերի հետ հանդիպման մասին: Ըստ նույն աղբյուրների, սակայն, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոռացել է այդ մասին զգուշացնել խմբակցության պատգամավորներին: Թերթի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ երբ այդ մասին իմացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, խիստ բարկացել է Բիշարյանի վրա: Վերջինս էլ երեկ երեկոյան, ժամը 19-ին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին ուղարկել է Ֆիշերի մոտ` հյուրանոց: Ըստ «ՀԺ»-ի, Ֆիշերը խիստ զարմացել է, բայց ընդունել է պատգամավորին:
Երեկ «ՉԻ»-ն տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ ԿՊԶ-ի պետ Էդիկ Գալստյանը։ Թերթի թղթակցի հետ զրույցում Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատել է լուրը։ Երբ թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչն է եղել պատճառը, նա ասել է, թե ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը ոստիկանապետը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն։ Ինչի՞ համար` հարցրել է թղթակիցը, Նազարյանն էլ ի պատասխան միայն հավելել է, որ գործընթացն «օրենքի սահմաններում» է։
Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրների` Երևանի կենտրոնում Խանջյան փողոցի վրա գործող JOSE համալիրը պատկանում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ակնհայտ է, որ համալիրը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է եղել ներդնել միլիոնավոր դոլարներ, և թե սանիկներից որ մեկն է այդ միլիոնները նվիրաբերել Սրբազան հորը, մնում է միայն գուշակել` գրում է թերթը և հիշեցնում, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սերտ հարաբերություններ ունի Հանրապետական կուսակցության և հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի հովանավորությամբ էլ, թերթի ենթադրությամբ, կառուցվել և ընդլայնվում է JOSE-ն:
ԱՆ «Երևան‑Կենտրոն» ՔԿՀ‑ի կալանավոր Անդրանիկ Պողոսյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: «Առավոտ»-ի տեղեկություններով, նա նամակ է ուղարկել հանրապետության նախագահին` խնդրելով ներել իր կատարած հանցանքի համար (ծեծի հետևանքով` մահ). «Խորապես զղջում եմ կատարվածի համար: Խնդրում եմ տալ ինձ նոր կյանքի և ճիշտ ապրելու հնարավորություն, որը կնպաստի իմ և իմ ընտանիքի բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը»: Թերթը հիշեցնում է, որ նախկին թիկնապահը կալանավորվել է 2006 թ.‑ին և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
«Չունեմ քաղհայց, առհասարակ պարտք ու պահանջ`տուժող կողմի հետ: Պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումս միջգերատեսչական անկախ հանձնաժողովի կողմից, ինձ անհասկանալի պատճառով, արդեն մի քանի անգամ մերժվել է: Ծնողներս գտնվում են վատառողջ վիճակում, ունեն վիրահատության կարիք, ինչպես նաև` խնամքի կարիք: Ունեմ սոցիալական վերականգնման լուրջ խնդիրներ, որոնք կարող են իմ ընտանիքը թողնել անօթևան վիճակում: Այնքան հուսահատված եմ, որ քիչ է մնում դիմեմ ինքնասպանության»,‑ըստ թերթի` նախագահին ուղղված նամակում գրում է նախկին թիկնապահը, խնդրում` ներել իրեն և ասում, որ անզգուշության հետևանքով է ինքը դարձել անազատ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում, աշխատանքից ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ժորա Գալստյանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնանկություն է սպասվում նաև մյուս տեղակալին՝ Արա Հարությունյանին, որն առայժմ արձակուրդում է, և չի բացառվում, որ հենց արձակուրդով էլ ավարտվի նրա պաշտոնավարումը։ Թերթը գրում է, որ այս տեղակալները ՀՀԿ-ական են, և ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նրանց ժառանգություն է ստացել Վազգեն Խաչիկյանից։ Թերթի աղբյուրը չի բացառում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են Խաչիկյանի գործով, իսկ ահա Ժորա Գալստյանի տեղը դեռ թափուր է, ըստ թերթին հասած որոշ լուրերի՝ այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել ՏՏ ոլորտի մի ներկայացուցչի։ Նախարարության թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Արտակ Գրիգորյանի վիճակը, չի բացառվում, որ նա նույնպես կադրային փոփոխությունների շրջանակում լքի նախարարությունը։ Թերթը հիշեցնում է, որ աշխատակազմի ղեկավարի նշանակումն ու ազատումը վարչապետի լիազորության շրջանակում է։
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են, որ ՀՀ X մարզի X քաղաքի 14-ամյա բնակչուհու հղիությունը արհեստականորեն ընդհատելուց հետո իրականացված պտղի ԴՆԹ անալիզների արդյունքները ցույց են տվել, որ աղջիկը հղիացած է եղել ոչ թե սեփական հորից, այլ՝ ուրիշ անձից։
Դստեր հանդեպ հոր կողմից սեռական ոտնձգության մասին ոստիկանությանը հայտնել էր աղջկա մայրը։ Նույն օրը տղամարդը բերման էր ենթարկվել և ձերբակալվել. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) նախատեսված արարք կատարելու համար։ Մինչդեռ X քաղաքի բնակիչները չէին բացառում, որ աղջկա մայրը նման բողոք էր ներկայացրել ոստիկանություն՝ ամուսնուց ազատվելու համար։ Ենթադրվում է, որ ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա աղջկա հոր նկատմամբ մեղադրանքը կկարճվի, քանի որ մինչ օրս չկա գոնե մի ապացույց, որը կհաստատեր նրա մեղքը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.