23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ միանգամից երկու պաշտոնական փաստաթուղթ է հրապարակվել, որոնցից կարելի է պատկերացում կազմել երկրի տնտեսության վիճակի մասին։ Խոսքը պետբյուջեի կատարողականի և անշարժ գույքի գների զեկույցների մասին է։
Ըստ ֆինանսների նախարարության հրապարակած՝ ՀՀ պետական բյուջեի այս տարվա առաջին կիսամյակի կատարողականի, նշված ժամանակահատվածում պետական բյուջեի եկամտային մասը թերակատարվել է 0,7 տոկոսով կամ մոտ 4 միլիարդ դրամով, իսկ ծախսային մասը թերակատարվել է 11,5 տոկոսով կամ մոտ 45 միլիարդ դրամով։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տեղեկանքի համաձայն, այս տարվա հունիսին անցած տարվա համեմատ Երևանում գները նվազել են միջինը 10 տոկոսով։ Թերթի դիտարկմամբ` նշված երկու ցուցանիշներն էլ խոսում են այն մասին, որ գնալով տնտեսական վիճակը ավելի է վատթարանում: Դատելով մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների անհոգ ու անդարդ ճառերից, թերթը ենթադրում է, որ նրանք չեն ընկալում իրավիճակի ողջ լրջությունը։
Խնդրել է մեղմ վերաբերվել
«Կոնվերս–բանկի» Նոր Նորքի մասնաճյուղի վրա մարտի 29-ին ավազակային հարձակում գործած ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի նախկին պետ, կապիտան Արթուր Հակոբյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «ՀԺ»-ն։
Գործի նյութերով Արթուր Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար և խնդրել է իր նկատմամբ որքան հնարավոր է մեղմ վերաբերվել։ Համաձայն վկաների ցուցմունքների, 2011թվականի մարտի 26–ին Ա. Հակոբյանը զանգահարել և 100.000 ՀՀ դրամ խաղադրույք է կատարել Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային խաղի վրա և պարտվել։ Հենց այդ գումարը վճարելու համար էր նա գնացել ավազակային հարձակման։ Հակոբյանին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Մեր կառավարությունում որևէ էական բան կփոխվի մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության արդյունքները, ինչ խոսք, տխուր են. ի տարբերություն ներքին քաղաքական ոլորտի, որտեղ ինչ-որ չափով նշմարվում են ժողովրդավարության ծիլեր, տնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր չեն երևում։ Բայց խորհրդարանական ընտրությունները հենց դրա համար էլ անցկացվում են, որպեսզի տեղի ունենան ոչ թե անձերի, այլ հայեցակարգի, գաղափարախոսության, եթե հնարավոր է՝ համակարգի փոփոխություններ։ Այդ ուղղության առաջարկներն են ընտրությունների ժամանակ ներկայացնում քաղաքական ուժերը և, հասարակական վստահությունը շահելու դեպքում, իրականացնում իրենց ծրագրերը։ Նախապայմանն, իհարկե, դարձյալ արդար ընտրություններն են»:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շուրջ 30 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը։ Թերթը հիշեցնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկին փոխարինեցին Եվգենի Բիբինով՝ խնդիր ունենալով որոշակիորեն մաքրել այս ոլորտը արատավոր երևույթներից։ «ՉԻ»-ի տեղեկություններով, սակայն, Բիբինը ոչ թե «բարեփոխիչ» է, այլ պարզապես աշխատանքի այլ մեթոդներ ունի, որոնք ոչնչով չեն զիջում Գլադունչիկին։ Վերջինս, ըստ թերթի, նախ խնդիր է դրել ազատվել իր նախորդի կադրերից, ասնավորապես՝ օրերս նա աշխատանքից ազատել է Գլադունչիկի տեղակալին՝ Կարեն Դարբինյանին։ Նրա փոխարեն Բիբինը, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի լոբբինգով, իրեն տեղակալ է նշանակել Աշոտ Թոխունցին։ Թոխունցին ոլորտում բավականին լուրջ լիազորություններ են տրվել։ Օրինակ, ըստ թերթի, նրա տիրապետության տակ է անցել նախկինում «անկախի» համարում ունեցող «Էներգոչափ» ընկերությունը։ Թերթը գրում է, որ սա մի ընկերություն է, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն ուներ լաբորատոր փորձաքննության ենթարկել էլեկտրացանցերի տեղադրած հաշվիչները, իսկ հիմա ստացվում է, որ Թոխունցը և տեղադրում է այդ հաշվիչները, և ինքն էլ ստուգում է դրանք։ Ըստ թերթի, այս կադրի լոբբինգը Արմեն Մովսիսյանի գործունեության միակ ծրագիրը չէ, նա նաև ակտիվորեն քարոզ է իրականացրել նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի համար:
«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, 2010 թ. դեկտեմբերից ի վեր քաղաքական ասպարեզը թողնելուց հետո, առաջին անգամ կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Ըստ թերթի տեղեկությունների, Գագիկ Բեգլարյանը շարունակելու է մնալ ՀՀԿ անդամ և իր ուժերը ծառայեցնելու է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության օգտին։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ Գագիկ Բեգլարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, և վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել 15 օր առաջ:
«Հրապարակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա–3 ճարտարապետներ» ընկերության միջև վեճը կարող է հարթվել առանց դատարանի միջամտության։ ԱԺ թերթի աղբյուրների փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատ ու դատաստանի։ Այժմ փորձում են բանակցությունների միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ։ Թերթը հիշեցնում է, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չէր վճարել 15 միլիոն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում։ Արգամիչը հորդորել է ավարտել աշխատանքը և խոստացել հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել։ Կազմակերպությունն էլ, ըստ թերթի, պատրաստվում է իրավական ճանապարհով ստանալ իր հասանելիքը։ Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները, քանի որ, ըստ թերթի, Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարում, որ այս խառը ժամանակներում «շահարկման» նոր թեմա ծագի և իր «ռեյտինգի» վրա բացասաբար անդրադառնա։
«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունենալու ընդդիմության և իշխանության պատվիրակությունների բանակցությունների 2-րդ ռաունդը, նաև պարզ կդառնա՝ արդյոք բանակցությունները կհեռարձակվե՞ն ուղիղ եթերով։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը պատրաստ է բանակցություններն ուղիղ եթեր հեռարձակել, երեկ «ՀԺ»-ին հայտնել է տնօրեն Գ.Մանուկյանը։ Ըստ թերթի, ընդդիմությունը դրական է արձագանքել «Երկիր մեդիայի» այս առաջարկին, իշխանական կողմը կպատասխանի այսօր։
Թերթի խմբագիրը գրում է. «Ցանկացած ատելության հիմքը տգիտությունն է՝ ներառյալ «Ալ-Ղաիդա»-ի ատելությունը ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ, ինչպես նաև Արևմուտքում ապրող ուղեղները լվացած բազմաթիվ մարդկանց ատելությունը՝ ընդհանրապես արաբների կամ մահմեդականների նկատմամբ։ Թշնամու կերպարը ստեղծվում է հենց տգետների համար, տգիտության հաշվարկով՝ խաբվելու ենթակա «օբյեկտի» համար պարտադիր կերպով ընդհանրացնելով թիրախը. բոլոր թուրքերը, բոլոր ակնոցավորները, բոլոր շիկահերները, բոլոր կանայք, բոլոր իշխանավորները, բոլոր ընդդիմադիրները։ Հաշվարկն այն է, որ նրանք, ովքեր պետք է պատերազմ վարեն (ուղիղ կամ փոխաբերական իմաստով), չեն խորանա, չեն ուսումնասիրի այն խումբը, որին պետք է ատեն, որ դա կլինի մեկ ընդհանրական կերպար։ Մնում է վերցնել թուրը և աջուձախ, առանց նրբությունների մեջ մտնելու ոչնչացնել թշնամուն:
Ատելությունը չի կարելի շփոթել ինքնապաշտպանության հետ. եթե որևէ երկրի բանակ հարձակվում է քո հողի վրա, այդ բանակի հետ, բնականաբար, պետք է կռիվ տալ։ Բայց ես կտրականապես դեմ եմ նույնիսկ այդ երկրի ժողովրդին թշնամի համարելուն։ Իսկ ատելության մնացած պատճառների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Մեր ներքին քաղաքական կյանքում ատելության որդն արթնացավ մոտավորապես 1992 թվականից։ Այսօր որոշակի շանսեր կան, որ այն կսատկի»:
Չնայած նախապես խոսվում էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանին վերաբերող իրենց զեկույցը կհրապարակեն այս տարվա սեպտեմբերին, երեկ «ՉԻ» օրաթերթին հայտնի է դարձել, որ զեկույցը հրապարակվելու է հոկտեմբերին:
Այս տեղեկությունը թերթին փոխանցել են Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գրասենյակից: «ՉԻ»-ն չի բացառում, որ ժամկետների այս փոփոխությունը կապված է ընդդիմություն-իշխանություն մեկնարկած երկխոսության հետ, քանի որ ընդդիմությունը իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում կողմնորոշվելու ժամանակ էր տվել հենց մինչև սեպտեմբեր: Թերթը չի բացառում նաև, որ համանախագահները կսպասեն, թե ինչ ընթացք կունենա երկխոսությունը, որպեսզի ըստ այդմ էլ կազմեն իրենց զեկույցը:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների` Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել և խրախճանք են կազմակերպել հենց բաժնում՝ բերման ենթարկված մարմնավաճառների հետ։ Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, քեֆը տեղի է ունեցել համայնքի «օբյեկտներից» մեկում։ Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների։ Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը և դրա մասին զեկուցագիր է գրել Ալիկ Սարգսյանին:
Ոստիկանության լրատվականից թերթը երեկ տեղեկացել է, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել։ «Թե ինչու այդ մեկի, երբ մասնակիցները շատ են՝ դեռևս պարզ չէ։ Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել։ Կամ` ամենաանպաշտպանն է»,- գրում է «Հրապարակը»:
«Ժամանակ»-ն անդրադարձել է հուլիսի 19-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանի պաշտոնանկությանը: Ըստ թերթին հասած լուրերի` ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը ոստիկանապետը հանձնարարել էր նշված մեկուսարանում ծառայողական քննություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ Էդիկ Գալստյանը «ԿՊԶ»-ում գիշերը կազմակերպել է այնտեղ գտնվող մի քրեական հեղինակության հանդիպումը այլ անձի հետ:
Դրա հետևանքով, ըստ թերթի, ինֆորմացիայի արտահոսք է եղել, որն ազդել է մի քրեական գործի նախաքննության վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.