29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության հանգամանքը շարունակում է նյարդայնացնել Սերժ Սարգսյանին: Տապալված տնտեսական քաղաքականության, երկրում տիրող ծանրագույն սոցիալական վիճակի պատասխանատուն ըստ էության եւ ի պաշտոնե վարչապետ Տիգրան Սարգսյանն է, եւ նրա տապալումը նախեւառաջ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տապալումն է, եւ այս մասին, ի դեպ, շատ լավ գիտակցում է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ» տեղեկություններով` ՌԴ իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանին հորդորել ազատվելու Տիգրան Սարգսյանից, եւ սա արդեն ոչ միայն ՌԴ քաղաքական վերնախավին պահանջն է, այլ նաեւ Սերժ Սարգսյանի ցանկությունը: Սակայն ամերիկյան լոբբին այս դեպքում ավելի կարեւոր է, եւ Սերժ Սարգսյանի չի կարողանում բավարարել ռուսներին, քանի որ ԱՄՆ-ն էլ պնդում է Տիգրան Սարգսյանի վարչապետության վրա: Եվ Սերժ Սարգսյանն անկախ իր ցանկությունից առայժմ ստիպված է հանդուրժել Տիգրան Սարգսյանին:
Բայց իրադարձություններն այս թեմայի շուրջ շատ ավելի հետաքրքիր սցենարով կզարգանան, քանի որ Սերժ Սարգսյանը, «ՉԻ» տեղեկություններով, գտել է վարչապետից ազատվելու ձեւը: Թերթի տեղեկություններով` ռուսաստանյան իր գործընկերներին Սերժ Սարգսյանը խնդրել է մի քիչ էլ համբերել, եւ Տիգրան Սարգսյանին ինքը «քաղաքակիրթ» առաջարկով կհանի վարչապետությունից: «Սերժ Սարգսյանը արդեն որոշել է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը:
Այսպիսով` Տիգրան Սարգսյանին առաջարկվելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, իսկ ակտիվ քաղաքականությունն ու գործադիրի ղեկավարումը հակասահմանադրական է եւ չի բխում ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու միջազգային հանրությանը տված երդում-խոստումների տրամաբանությունից:
Ստացվում է` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացնելու է վարչապետի պաշտոնից` տեղը առաջարկելով զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ գլխավորելով ՀՀԿ նախընտրական ցուցակը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը ներկայացնում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի գնահատականները Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ: «Մեծահարուստ տխրահռչակների կենսակերպը» ենթավերնագրի ներքո` Ռ. Կիրակոսյանը գրում է. «Այն պահից սկսած, երբ հարուստ վերնախավը Հայաստանի քաղաքական կյանքում ձեռք բերեց նոր, պետական դերակատարություն, անպատժելիության մթնոլորտը էլ ավելի արմատացավ:
Միունույն ժամանակ, կառավարումը Հայաստանում սկսեց ավելի շատ նմանվել «իշխանական մեծամտության», ինչի հետեւանքով պետությունը ինքն իրեն ազատեց ժողովրդին ծառայելու պարտավորությունից: Բնականաբար, սա հանգեցրեց երկրի շարքային քաղաքացիների անտարբերությանն ու մեկուսացմանը:
Այդ պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունները բախվում են մի շարք արտաքին մարտահրավերների` սկսած արտասահմանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազումից մինչու տնտեսկան անկում, որը միայն ավելի է խորանում: Այդ մարտահրավերները, որոնք համընդհանուր տնտեսկան ճգնա-ամի հետուանք են, լուրջ սպառնալիք են Հայաստանի տնտեսության համար: Ներքին խնդիրները ներառում են հարկահավաքության թերությունները, անպատշաճ մաքսային ռեժիմը, անշարժ գույքի շուկայում արհեստականորեն ուռճացված գները, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի սակավությունը:
Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, սակայն, կառուցվածքային թերթությունները, երբ տնտեսական աճը խիստ կախված ենայնպիսի սահմանափակ հատվածների տնտեսական աճից, ինչպիսին են` ծառայությունների ոլորտը կամ ադամանդագորխությունը, ինչպես նաեւ առավելապես ֆինանսական մուտքերից կախված տնտեսական գոյատեւումը»:
Թերթն իր խմբագրականում գրում է. «Թե պատմությունից եւ թե այսօր աշխարհում կատարվող իրադարձություններից մենք ծանոթ ենք իշխանափոխության տարբեր ձեւերին։ Բնականաբար, հարց է ծագում, թե որ մոդելն է մեզ առավել ձեռնտու։ Նախորդ դարի բոլշեւիկյան հեղափոխությունը մեզ, որքան հասկանում եմ, առանձնապես դուր չի գալիս։
Ցարիզմն, անշուշտ, ավազակապետություն էր եւ ժողովուրդների բանտ, գումարած դրան՝ վարում էր չափազանց անտաղանդ արտաքին եւ ռազմական քաղաքականություն, բայց բոլշեւիկներն այդ կայսրությունը դարձրին շատ ավելի սարսափելի բանտ։ Հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղըզստանում (երկու անգամ) տեղի է ունեցել իշխանափոխություն, որին, այսպես թե այնպես, մասնակցել են ժողովրդական զանգվածները։
Թող յուրաքանչյուր ընթերցող, ով բավարար լրատվություն ունի այդ երկրների մասին, հաշվարկի այդ հեղափոխությունների «պլյուսներն» ու «մինուսները»։ Իշխանափոխություն կարող է կատարվել նաեւ առանց «զանգվածների» մասնակցության՝ պալատական «մուտիլովկաների» միջոցով, ինչպես որ դա եղավ հենց Հայաստանում՝ 1998 թվականին։
Բայց դա, իմ կարծիքով, նույնպես մեծ հաշվով բերեց բացասական հետեւանքների եւ խորացրեց մեր արատները։ Մասնավորապես, քաղաքականությունը, որպես հրապարակային գործունեություն, անհետացավ մեր կյանքից՝ իր տեղը զիջելով նույն ներիշխանական խարդավանքներին»,- գրում է թերթը եւ եզրակացնում, որ «որ կողմից էլ նայես, իշխանափոխության լավագույն եւ Հայաստանի համար միակ ընդունելի ձեւը ընտրություններն են։ Ամբողջ ցավն այն է, որ այս պահին չի երեւում, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել»։
Երբ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարեցին եւ «հետքննություն» ուղարկելու հոդվածը հանեցին, շատերն ուրախացան, թե դատախազության գործառույթները կրճատվեցին:
Սխալ մեղադրանքի դեպքում նախկին օրենքով դատարանները ոչ թե մարդուն արդարացնում էին, այլ այդ մեղադրանքը հետ էին ուղարկում դատախազություն, եւ քննիչները կրկին նախաքննություն էին անում եւ շտկելով իրենց սխալները, գործը նորից ուղարկում դատարան:
Եվ տարիներ շարունակ մարդը մնում էր դատախազությունից-քննությունից կախված, երբեմն անգամ կալանքի տակ: Գործը կրկին նախաքննության ուղարկելու մասին հոդվածն օրենսգրքից հանելուց հետո դատարաններին մնաց երկու ելք` կամ դատապարտել մարդուն, կամ արդարացնել:
Ու թվում էր, որ այն մեղադրանքներով, որոնցով չէր հաստատվում մարդու մեղքը, պետք է բազում արդարացման դատավճիռներ ունենայինք: Սակայն այս փոփոխությունը խիստ բացասական դեր է խաղացել իրավապահ համակարգում: Հիմա` ցանկացած անհեթեթ մեղադրանք, որ մտնում է դատարան, անպայման արժանանում է պատժի:
Եվ այնպես է ստացվել, որ քննիչները վախենում են քրգործ չհարուցելուց կամ այն ընթացքում կարճելուց, որ վերեւում չմտածեն, թե փող են առել: Դատավորներն էլ վախենում են արդարացնել, քանի որ էլի` վերեւում կմտածեն, թե փող են առել: Արդյունքում տուժում են մարդիկ, որոնց մեղքը թեեւ չի ապացուցվում, բայց դատապարտվում են:
2008 թվականից ի վեր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատավարձն ամբողջությամբ չի վճարվում։ Այս մասին հայտնի դարձավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի՝ «ՀԺ»-ին ուղարկած գրությունից:
Գլխ. դատախազի մամուլի քարտուղարի պարզաբանումը կապված է թերթի նախորդ համարի հրապարակման հետ, որտեղ նշել էինք, որ Աղվան Հովսեփյանը ամսական 1մլն 176 հազար աշխատավարձ է ստանում։ Տռուզյանը երեկ նախ գրություն է ուղարկել, որում պնդել է, թե գլխ. դատախազը իրականում 784 հազար դրամ է ստանում։ Իսկ երբ մեր թղթակիցը պարզաբանել է, որ բացի դրույքաչափից և ստաժից գլխ. դատախազը պետք է նաև դասային աստիճանի հավելավճար ստանա 392 հազար դրամի չափով, Տռուզյանը պատասխանել է. «2008-ից առ այսօր ՀՀ պետական բյուջեով համապատասխան ֆինանսավորում չի հատկացվում»։ Նման վիճակում են հայտնվել մյուս դատախազները ևս և շուրջ չորս տարի ստանում են աշխատավարձի մի մասը միայն։ Նշենք, որ դասային աստիճանի հավելավճարը սահմանված է «Դատախազության մասին ՀՀ օրենքի» 55-րդ հոդվածով:
Թերթի ունեցած տեղեկություններով, արդեն մի քանի օր Երեւանի փողոցներից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են տարվում «գոլդ» համարանիշներով «անկապ» մեքենաներ: Այստեղ վարորդներից փորձում են պարզել, թե ինչպես եւ ինչ միոցներով են նրանք ձեռք բերել իրենց էլիտար պետհամարանիշները:
«Երեկ ոստիկանությունից ըստ էության հաստատեցին այս տեղեկությունը, հավելելով, որ դա կապված է վերջերս Ճանապարհային ոստիկանությունում բացահայտված յուրացումների հետ: Վերջին ժաանակաշրջանում ՃՈ-ում շատ անհանգիստ վիճակ է: Օրերս բացահայտվել էր, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը շուրջ 57 մլն դրամ է յուրացրել; Օգոստոսի 4-ին էլ Ճանապարհային ոստիկանության քննական բաժնի վրա դիմակավոր հատուկջոկատայիններ էին հարձակում գործել` կաշառակեր աշխատակցուհուն ձերբակալելու համար: Ըստ գործի նյութերի` ՃՈ Երեւանի թիվ երեք հաշվառման քնական բաժնի աշխատակցուհի Ասյա Ավագյանն առանց թեստավորման եւ քննության հանձնելու`կարճ ժամկետում վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 180 հազար դրամ է պահանջել: Ասյա Ավագյանը կալանավորվել է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Միջինարեւելեան կամ յատկապէս արաբական երկիրներու մէջ տեղի ունեցող իշխանափոխութիւնները հայկական հայեցակէտներէ դիտուած կրնան տեղի տալ տարաբնոյթ մեկնաբանութիւններու եւ վերլուծումներու: Մէկ կողմէ եթէ Միջին Արեւելքի հայկական գաղութներու գոյութիւնը, անվտանգութիւնն ու կայունութիւնն են հայկական հայեցակէտի դիտարկումներուն առանցքային մտահոգութիւնները, միւս կողմէ անպայման պետական դիրքերէ մշակուած տեսադաշտի սահմաններն են: Արաբական երկիրներու պարագային անոնք կրնան համընկնիլ իրարու հայկական գործօնը այս բոլորին մէջ առաջին գիծի վրայ չտեսնելու առումով:
Խնդիրը այս պարագային տարբեր բովանդակութիւն կրնայ ունենալ, եթէ փորձենք մեր երկրի երկու դրացիներուն նկատմամբ այս բոլոր գործընթացներուն ունենալիք հաւանական ազդեցութիւններու տարողութեան մասին խորհրդածութեան փորձ կատարել: Միջին Արեւելքի նոր սահմանագծումի հրամայականը հետզհետէ աւելի շօշափելի պատկերացումներ սկսած է ուրուագծել դիպաշարին հետեւողներուն համար: Իշխանափոխութիւններ, քաղաքացիական ընդհարումներ, իրողական բաժանումներ, նոր ուժերու կայացումներ եւ մասամբ նորին կու գան հիմնաւորելու շարժումներու տարերայնութեան ետին կանգնող ծրագիրներու առկայութիւնը:
Արագակշռոյթ այս վերիվայրումներուն նկատմամբ անհանգիստ կացութեան մէջ է Թուրքիան, որուն ներքին եւ արտաքին խնդիրները, թէեւ յայտարարողական մակարդակի վրայ անմիջական վտանգ ստեղծած ըլլալու տպաւորութիւն չեն ձգեր, այսուհանդերձ թէժ օրակարգի վերածուած ըլլալու հանգամանքը ստացած են: Անմիջական դրացիներ Իրաքի եւ Սուրիոյ հետ ստեղծուած քաղաքական տագնապները, յայտարարողական մակարդակէն անդին անցնող նոյնիսկ զինուորական միջամտութիւնը Իրաքի պարագային, կամ` դէպի Սուրիա թրքական ուժերու ներխուժման մասին անվերջ կրկնուող սպառնալիքները ցուցանիշ են, որ Թուրքիան խորապէս անհանգիստ վիճակի մէջ է քրտական գործօնի յանկարծակի եւ համընդհանուր աշխուժացման վտանգին ի տես: Շատ են ցուցանիշները այս ուղղութեամբ մտածողութիւն զարգացնելու: Աննկատ պէտք չէ մնայ այս բոլորին մէջ Լիբանանի մէջ թրքական դեսպանատան աշխատանքներու առկախման անորոշ լրատուութիւնը, որուն առաջին տարբերակը որեւէ պատճառ չէր նշեր, մինչ երկրորդը որոշումը յստակօրէն կ՛առնչէր Սուրիոյ հարցերուն:
Ներթրքական հարթութիւնը անկանխատեսելի հակազդեցութիւն կրնայ ունենալ, եթէ յայտարարողական մակարդակի վրայ լարուածութիւնը զինուորական դրսեւորումներ ունենայ եւ շրջանային մակարդակի վրայ ցնցումներ յառաջացնելու կացութեան մէջ գտնուի: Գերարժեւորումի մօտեցումով չէ, որ պէտք է խօսիլ Թուրքիոյ անդամահատման կարելիութիւններուն մասին` նկատի ունենալով մանաւանդ քրտական շարժումներուն նկատմամբ որոշ ժամանակներէ ի վեր ցոյց տրուող կարեւոր կեդրոններու օժանդակութիւնները: Նոր սահմանագծումներու ծրագիրներէն դուրս կրնայ չմնալ Թուրքիան: Յիշենք ու անցնինք պարզապէս, որ մինչ օրս չէ հերքուած ռուսական կարեւոր լրատուամիջոցին հրապարակած այն լրատուութիւնը, որուն համաձայն, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը թուրք պաշտօնատարներուն յիշեցում կատարած էր հայերուն նկատմամբ Թուրքիոյ եւ Միացեալ Նահանգներու ունեցած սեւծովեան ելքով բնորոշուող պարտքին մասին:
Այս օրերուն շատցած են նաեւ վերլուծական զուգահեռները արաբական գարունին եւ Ազրպէյճանի մէջ ուշացող գարնան միջեւ: Զուգահեռները հիմնուած են երկարատեւ ընտանեկան իշխանութիւններու, հակաժողովրդավարական կարգերու, ընդդիմութեան փոշիացումին, հալածանքներուն եւ նման իրողութիւններու վրայ: Ալիեւն ու Քազզաֆին իրենց ունեցած պայմանային տարբերութիւններով հանդերձ նոյն նժարին վրայ կանգնեցնելու փորձերը շատ են: Ազրպէյճանական ձմեռ է առայժմ:
Քաղաքական եւ հասարակական այս արժեչափերը նկատի ունենալով հաւանաբար զուգահեռները արդարացուած են: Այս պարագային սակայն, արցախահայութիւնը ի տարբերութիւն արտաքին ներշնչումներէ թելադրուած արաբական գարուններու տեսակներուն, ազգային ինքնորոշման մարդկային եւ ազգային սկզբունքներուն վրայ իրողական նոր սահմանագծումը պարտադրած է բոլորին: Ինչպէս գարունը, այնպէս ալ ձմեռը կամ միւս եղանակները որեւէ փոփոխութիւն չեն կրնար բերել ինքնորոշուած Արցախին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Օգոստոսի 1-ին Սևանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ և մեկ ջրային մոտորանավակ, որը անսարք էր։ Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացիներ։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը, Սևան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Գասպարյանը և ևս մեկը՝ Հակոբ անունով, ափից 1500-2000 մետր հեռացել էին, բախվել իրար, վթարի ենթարկվել և շրջվել։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Տեղեկանալով կատարվածի մասին՝ նախարարն անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը։ Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին և 1,5 ժամում նրանց հասցրել ափ։ Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ փրկվածները՝ չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»։ Նախարարը հրաժարվել է։ Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են, թե ով էր իրենց փրկարարը։
Երեկ ուշ երեկոյան Երևանի կենտրոնում` Զաքյան փողոցի վրա տեղի է ունեցել սպանություն: Մարդասպանը դիմահար չորս անգամ կրակել է Խաչիկ անունով քաղաքացու ուղղությամբ, որը, մեր աղբյուրների հաղորդմամբ, ռուսաստանցի գործարար է: Վերջինս Հայաստանում է գտնվել գործարար այցով: Նա մշտապես բնակվել է Ռուսաստանի Տուապսե քաղաքում, զբաղվել բետոնի արտադրությամբ:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ով այս տարի հունիսին ավարտեց իր եռամյա առաքելությունը մեր երկրում, շարունակում է ակտիվորեն աշխատել ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի գրասենյակի (Armenia desk) հետ։ Մեր տեղեկություններով, վերջինիս հորդորով ԱՄՆ Պետքարտուղարությունն աշնանը հայաստանյան մի քանի կուսակցությունների ղեկավարների և գործիչների հրավիրելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ Պետքարտուղարության Սպիտակ տան ազգային անվտանգության և Պենտագոնի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։ Նրանցից ոմանք հնարավորություն կունենան հանդես գալ բանախոսությամբ ամերիկյան տարբեր վերլուծական կենտրոններում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.