Միջինարեւելեան կամ յատկապէս արաբական երկիրներու մէջ տեղի ունեցող իշխանափոխութիւնները հայկական հայեցակէտներէ դիտուած կրնան տեղի տալ տարաբնոյթ մեկնաբանութիւններու եւ վերլուծումներու: Մէկ կողմէ եթէ Միջին Արեւելքի հայկական գաղութներու գոյութիւնը, անվտանգութիւնն ու կայունութիւնն են հայկական հայեցակէտի դիտարկումներուն առանցքային մտահոգութիւնները, միւս կողմէ անպայման պետական դիրքերէ մշակուած տեսադաշտի սահմաններն են: Արաբական երկիրներու պարագային անոնք կրնան համընկնիլ իրարու հայկական գործօնը այս բոլորին մէջ առաջին գիծի վրայ չտեսնելու առումով:
Խնդիրը այս պարագային տարբեր բովանդակութիւն կրնայ ունենալ, եթէ փորձենք մեր երկրի երկու դրացիներուն նկատմամբ այս բոլոր գործընթացներուն ունենալիք հաւանական ազդեցութիւններու տարողութեան մասին խորհրդածութեան փորձ կատարել: Միջին Արեւելքի նոր սահմանագծումի հրամայականը հետզհետէ աւելի շօշափելի պատկերացումներ սկսած է ուրուագծել դիպաշարին հետեւողներուն համար: Իշխանափոխութիւններ, քաղաքացիական ընդհարումներ, իրողական բաժանումներ, նոր ուժերու կայացումներ եւ մասամբ նորին կու գան հիմնաւորելու շարժումներու տարերայնութեան ետին կանգնող ծրագիրներու առկայութիւնը:
Արագակշռոյթ այս վերիվայրումներուն նկատմամբ անհանգիստ կացութեան մէջ է Թուրքիան, որուն ներքին եւ արտաքին խնդիրները, թէեւ յայտարարողական մակարդակի վրայ անմիջական վտանգ ստեղծած ըլլալու տպաւորութիւն չեն ձգեր, այսուհանդերձ թէժ օրակարգի վերածուած ըլլալու հանգամանքը ստացած են: Անմիջական դրացիներ Իրաքի եւ Սուրիոյ հետ ստեղծուած քաղաքական տագնապները, յայտարարողական մակարդակէն անդին անցնող նոյնիսկ զինուորական միջամտութիւնը Իրաքի պարագային, կամ` դէպի Սուրիա թրքական ուժերու ներխուժման մասին անվերջ կրկնուող սպառնալիքները ցուցանիշ են, որ Թուրքիան խորապէս անհանգիստ վիճակի մէջ է քրտական գործօնի յանկարծակի եւ համընդհանուր աշխուժացման վտանգին ի տես: Շատ են ցուցանիշները այս ուղղութեամբ մտածողութիւն զարգացնելու: Աննկատ պէտք չէ մնայ այս բոլորին մէջ Լիբանանի մէջ թրքական դեսպանատան աշխատանքներու առկախման անորոշ լրատուութիւնը, որուն առաջին տարբերակը որեւէ պատճառ չէր նշեր, մինչ երկրորդը որոշումը յստակօրէն կ՛առնչէր Սուրիոյ հարցերուն:
Ներթրքական հարթութիւնը անկանխատեսելի հակազդեցութիւն կրնայ ունենալ, եթէ յայտարարողական մակարդակի վրայ լարուածութիւնը զինուորական դրսեւորումներ ունենայ եւ շրջանային մակարդակի վրայ ցնցումներ յառաջացնելու կացութեան մէջ գտնուի: Գերարժեւորումի մօտեցումով չէ, որ պէտք է խօսիլ Թուրքիոյ անդամահատման կարելիութիւններուն մասին` նկատի ունենալով մանաւանդ քրտական շարժումներուն նկատմամբ որոշ ժամանակներէ ի վեր ցոյց տրուող կարեւոր կեդրոններու օժանդակութիւնները: Նոր սահմանագծումներու ծրագիրներէն դուրս կրնայ չմնալ Թուրքիան: Յիշենք ու անցնինք պարզապէս, որ մինչ օրս չէ հերքուած ռուսական կարեւոր լրատուամիջոցին հրապարակած այն լրատուութիւնը, որուն համաձայն, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը թուրք պաշտօնատարներուն յիշեցում կատարած էր հայերուն նկատմամբ Թուրքիոյ եւ Միացեալ Նահանգներու ունեցած սեւծովեան ելքով բնորոշուող պարտքին մասին:
Այս օրերուն շատցած են նաեւ վերլուծական զուգահեռները արաբական գարունին եւ Ազրպէյճանի մէջ ուշացող գարնան միջեւ: Զուգահեռները հիմնուած են երկարատեւ ընտանեկան իշխանութիւններու, հակաժողովրդավարական կարգերու, ընդդիմութեան փոշիացումին, հալածանքներուն եւ նման իրողութիւններու վրայ: Ալիեւն ու Քազզաֆին իրենց ունեցած պայմանային տարբերութիւններով հանդերձ նոյն նժարին վրայ կանգնեցնելու փորձերը շատ են: Ազրպէյճանական ձմեռ է առայժմ:
Քաղաքական եւ հասարակական այս արժեչափերը նկատի ունենալով հաւանաբար զուգահեռները արդարացուած են: Այս պարագային սակայն, արցախահայութիւնը ի տարբերութիւն արտաքին ներշնչումներէ թելադրուած արաբական գարուններու տեսակներուն, ազգային ինքնորոշման մարդկային եւ ազգային սկզբունքներուն վրայ իրողական նոր սահմանագծումը պարտադրած է բոլորին: Ինչպէս գարունը, այնպէս ալ ձմեռը կամ միւս եղանակները որեւէ փոփոխութիւն չեն կրնար բերել ինքնորոշուած Արցախին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.