29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, մաքսային կեմիտեի նախկին նախագահ Ա.Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել։
Այս մասին «Հայկական ժամանակ»–ի թղթակցին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Կարապետյանը երկու շաբաթ առաջ ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում բարդացումներ են եղել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է , որ նրան կարելի է դուրս գրել ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔՀԿ։ ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ։ Ըստ Զաքարյանի, փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի։ «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,– ասել է փաստաբանը։
«Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, մաքսային կեմիտեի նախկին նախագահ Ա.Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել։
Այս մասին «Հայկական ժամանակ»–ի թղթակցին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Կարապետյանը երկու շաբաթ առաջ ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում բարդացումներ են եղել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է , որ նրան կարելի է դուրս գրել ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔՀԿ։ ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ։ Ըստ Զաքարյանի, փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի։ «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,– ասել է փաստաբանը։
Լիբիայի հաղթանակած ապստամբները եւ ՆԱՏՕ-ն ամբողջ Լիբիայով եւ նույնիսկ Աֆրիկայով մեկ փնտրում են այդ երկրի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիին։ Որպես մեթոդական օգնություն «Առավոտն» առաջարկում է իր վարկածը։ «Պետք է փնտրել ոչ թե գնդապետին, այլ ախալթեքինյան ցեղատեսակի ձիուն, որն ընդամենը 3 տարի առաջ բռնապետին է նվիրել ռուս-լիբիական գործարար խորհրդի համանախագահ Արա Աբրահամյանը։ Եթե գտնվի ձին, ապա հնարավոր է՝ կենդանին ինքը փնտրողներին կտանի իր տիրոջ մոտ»,- գրում է «Առավոտ»-ը:
Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքի 17-ամյա մի բնակչուհի ոստիկանություն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 1-ին իրեն բռնաբարել են։ Տեղի ունեցածի մասին երեկ թերթը զրուցել է Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանի հետ։
— Պարոն Նասիբյան, ճի՞շտ է, որ սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարություն է տեղի ունեցել։
— Հա, ինքն է, աղջիկն է հայտարարել, որ բռնաբարվել է, բայց դեռ պարզում ենք, թե ինչ է եղել։ Տղաները ասում են, թե աղջկա կամքով է եղել ամեն ինչ։ Հիմա քննություն է գնում։ Դեռ չեմ կարող ոչինչ ասել։
— Այսինքն, քրեական գործ հարուցվե՞լ է։
— Այո, հարուցել ենք քրեական գործ, քննություն ենք կատարում, ինքը (աղջիկը-հեղ.) բռնաբարության փաստով հայտարարություն է տվել։
— Այդ տղաները գործում որպես կասկածյալ ներգրավվե՞լ են արդեն։
— Չէ, քննվում է գործը, թող քննվի, հետո պետք է ճանաչում արվի, բան արվի։ Փորձաքննություններ են նշանակվել։ Էս պահի դրությամբ բռնության հետքեր չկան, տեսնենք, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինի։
— Ասում են, որ այն երիտասարդներից մեկը, որոնց դեմ ցուցմունք է տվել աղջիկը, Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է։
— Հա, մեկը քաղաքապետի որդին է, մեկը ոստիկանի որդի է։ Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ։ Բացարձակ։
— Ձեզ վրա ճնշում չկա՞ այդ անձանց կողմից։
— Աբսալյուտնը։ Ո՞վ կարա ճնշի։ 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն։ Պրոբլեմ չունեմ ես։ Մեկ է, ոնց ուզեմ՝ պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ։ Ճիշտը, ճիշտը, ճիշտը։
— Փորձաքննություննե՞ր են նշանակվել։
— Հա, տասներկու հատ։ Ամեն անձի վերաբերյալ երեք հատ՝ մազի, մեզի, անձի։ Հետո էլ արյան փորձաքննություն պետք է նշանակվի, բայց դա հետո։ Ավել բան չեմ կարող ասել։
— Քրեական գործ ո՞ր հոդվածով է հարուցված։
— Բռնաբարություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմի, անչափահասի նկատմամբ։ Դեպքը եղել է սեպտեմբերի 1-ին, ամսի երկուսին աղջիկը հայտարարություն էր տվել։
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ այսօր ոստիկանապետը հրամանագիր է ստորագրելու ՄՀՈՋ-ի (ՕՄՕՆ)՝ նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արսեն Գալստյանին Ճանապարհային ոստիկանության պետ նշանակելու մասին։ Թերթի տեղեկություններով՝ Գալստյանն ազատամարտիկ է։ Թերևս սա է պատճառը, որ Ալիկ Սարգսյանը նախընտրել է նրան։ Ըստ ոստիկանապետի, պատերազմի «թոհուբոհով» անցածը կկարողանա Մարգարից հետո կարգավորել ոլորտը։
Թերթի տեղեկություններով, նոր ապօրինություններ են ի հայտ եկել Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Պարզվում է` ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի տեղակալի` Լեւոն Շիրմազանյանի հանձնարարականով, հատուկ անձինք գաղտնի լուսանկարել են ճանապարհային ոստիկաններին, երբ վերջիններս կաշառք են վերցրել վարորդներից:
Այնուհետեւ այդ ոստիկաններին Շիրմազանյանը հրավիրել է իր մոտ, ցույց տվել լուսանկարները եւ տեղեկացրել` իբր ոստիկանության 6-րդ վարչությունն է բացահայտել, ապա իբր գործը փակելու համար նրանցից որոշակի գումար է պահանջել: Օրերս համապատասխան գերատեսչության մասնագետները Լեւոն Շիրմազանյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գտել են կաշառք վերցնելու պահին արված ճանապարհային ոստիկանների լուսանկարները, ինչից հետո արդեն մի քանի օր է, ինչ նա աշխատանքի չի ներկայանում»,- գրում է «Ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ բավականին հետաքրքիր աշխատաոճ է վերջին շրջանում որդեգրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ «Նա իր մոտ է կանչել մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ որոշ օլիգարխների, որոնց հետ նոր խաղի կանոններ է սահմանել։ Վերջինս տնտեսվարողների եւ առանձին օլիգարխների հետ պայմանավորվել է, որ նրանց պարբերաբար, բայց շատ քիչ գումարներով տուգանելու է, որպեսզի ցուցանիշ ցույց տա, թե իբր ոլորտում դրական միտումներ են նկատվում։
Ըստ նոր խաղի կանոնների՝ իրական ստուգումներ, ըստ էության՝ չեն անցնելու, որովհետեւ այդ դեպքում շատ-շատերը պարզապես ստիպված կլինեն շաբաթը մեկ անգամ կլորիկ գումարի չափով տուգանվել։ Իսկ այս դեպքում եւ տնտեսվարողն է քիչ տուգանվում, եւ Արտակ Շաբոյանն է շահած դուրս գալիս՝ վերադասին եւ հասարակությանը ցույց տալով, թե ինչ արյունավետությամբ է աշխատում իր ղեկավարած կառույցը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթի խմբագիրը գրում է .«Ցանկացած մարդ, որը գործ ունի տեքստերի հետ՝ լինի նա գրող, լրագրող, թե պարզապես ուշադիր ընթերցող, կհաստատի, որ բուն բովանակությունը կազմվում է շեշտադրումներից և դարձվածքների հերթականությունից։ Եթե մոտ հարևանությամբ դնես «նարկոթրաֆիկ» բառը և Տեր-Պետրոսյան ազգանունը, ապա սա կարող է տպավորություն ստեղծել, թե առաջին նախագահը ինչ-որ կապ ունի թմրամիջոցների տեղափոխման հետ (դրանից ավելի անհեթեթ բան ես երբեք չեմ կարդացել)։ Կամ՝ եթե բառացիորեն կարդաս պարոն Փենինգթոնի զեկույցը՝ wikileaks-ի մատուցմամբ, ապա կստացվի, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ չի քննադատում այսօրվա իշխանությանը, բայց ամերիկացի դիվանագետի առջև որոշել է «սիրտը բացել» ու փիս-փիս բաներ ասել ներկայումս վարվող ներքին և արտաքին քաղաքականության մասին։ Թեև դա այնքան էլ անհեթեթ չի թվում, բայց այստեղ էլ, վստահ եմ, կա իրականության «բեկում», որը ավելի շուտ բացահայտում է նյութը հրապարակողների մտադրությունները։
Wikileaks-ը փաստե՞ր է հրապարակում։ Թերևս կարելի է նաև այդպես ասել։ Բայց տեսեք, թե ինչ է ասում ճապոնացի գրող Կոբո Աբեն։ «Փաստը նման է կակղամորթի՝ որքան շատ ես այն շուռումուռ տալիս, այնքան ուժեղ է նա փակում իր փեղկերը։ Իսկ եթե դու փորձում ես դրանք ուժով բացել, փաստը մահանում է, կորցնում է իր անցյալը, զրկվում է ապագայից։ Մնում է միայն սպասել, մինչև այն ինքը չբացվի»»։
Թերթն իր խմբագրականում գրում է. «Թե պատմությունից եւ թե այսօր աշխարհում կատարվող իրադարձություններից մենք ծանոթ ենք իշխանափոխության տարբեր ձեւերին։ Բնականաբար, հարց է ծագում, թե որ մոդելն է մեզ առավել ձեռնտու։ Նախորդ դարի բոլշեւիկյան հեղափոխությունը մեզ, որքան հասկանում եմ, առանձնապես դուր չի գալիս։
Ցարիզմն, անշուշտ, ավազակապետություն էր եւ ժողովուրդների բանտ, գումարած դրան՝ վարում էր չափազանց անտաղանդ արտաքին եւ ռազմական քաղաքականություն, բայց բոլշեւիկներն այդ կայսրությունը դարձրին շատ ավելի սարսափելի բանտ։ Հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղըզստանում (երկու անգամ) տեղի է ունեցել իշխանափոխություն, որին, այսպես թե այնպես, մասնակցել են ժողովրդական զանգվածները։
Թող յուրաքանչյուր ընթերցող, ով բավարար լրատվություն ունի այդ երկրների մասին, հաշվարկի այդ հեղափոխությունների «պլյուսներն» ու «մինուսները»։ Իշխանափոխություն կարող է կատարվել նաեւ առանց «զանգվածների» մասնակցության՝ պալատական «մուտիլովկաների» միջոցով, ինչպես որ դա եղավ հենց Հայաստանում՝ 1998 թվականին։
Բայց դա, իմ կարծիքով, նույնպես մեծ հաշվով բերեց բացասական հետեւանքների եւ խորացրեց մեր արատները։ Մասնավորապես, քաղաքականությունը, որպես հրապարակային գործունեություն, անհետացավ մեր կյանքից՝ իր տեղը զիջելով նույն ներիշխանական խարդավանքներին»,- գրում է թերթը եւ եզրակացնում, որ «որ կողմից էլ նայես, իշխանափոխության լավագույն եւ Հայաստանի համար միակ ընդունելի ձեւը ընտրություններն են։ Ամբողջ ցավն այն է, որ այս պահին չի երեւում, թե ինչպես է դա հնարավոր իրականացնել»։
Թերթը զրուցել է ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Սարգսյան, Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը սպառնաց, որ եթե ՀԱԿ-ը չվերադառնա երկխոսության սեղանի շուրջ, քաղաքական լուսանցքում կհայտնվի: ՀԱԿ-ին չի՞ մտահոգում այդ սպառնալիքը:
Գալուս Սահակյանն ինչքան շատ փնովի ՀԱԿ-ին, էդքան ՀԱԿ-ի օգուտն է: Ես շատ ուրախ եմ, որ ինքն էդպես է ասել: Ես մտածում եմ` ՀԱԿ-ն իրենից կախված ամեն ինչ արեց, որ էս երկրում խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, առանց ընդհարումների: Եւ էդ առումով իմ խիղճն ամբողջությամբ հանգիստ է: Եթե իշխանությունը հետեւություններ չի անում, եթե իշխանությունն ասում է, ես ընտրություններում խախտումներ չեմ արել, «Մարտի 1» չի եղել, զոհեր չեն եղել, զինվորականներ չեն մասնակցել, մենք արդար ենք ընտրված, էս դեպքում երկխոսությունն առկախել պետք չէ, ուղղակի դադարեցնել է պետք ու վերջ:
Ուզում եք ասել` մնացել է հեղափոխակա՞ն ճանապարհը:
Կուզեք դրան հեղափոխական ճանապարհ ասեք, կուզեք դրան իշխանափոխություն ասեք: Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ հասարակությունը հավաքվել է, իր հավաքականությունը ցույց է տվել ու խնդիր է դրել իշխանությունների առաջ, էդ ժամանակ է, որ թե՛ միջազգային հանրության, թե՛ հասարակության, թե՛ աշխարհի ճնշմամբ իշխանությունները քայլ են արել: Հետեւաբար առաջիկայում ամենակարևոր խնդիրը հասարակության լայն զանգվածներ հավաքելն է: Դրանից հետո իշխանությունները կառաջարկեն արտահերթ նախագահական ընտրություններ, կփորձեն երկխոսել` դա արդեն իրենց գործն է: Մենք հնարավորություն տվել ենք նրանց առանց ժողովրդի հավաքվելու, առանց ընդհարումների գնալ արտահերթ ընտրությունների: Եթե իրենք չեն գնում դրան, ապա հասարակությունն իր հավաքականությամբ պարտադրել է նրանց գնալ արտահերթ ընտրության: Էնպես չստացվի, ինչպես արաբական երկրներում, որ երբ իրենք ուզեն բանակցել, արդեն ուշ լինի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.