01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում«Օրհնված սհաթի զորահանդեսը» հոդվածում կարդում ենք. «Ցանկացած ռազմական շքերթ, ինչպես հայտնի է, նախ և առաջ ուժի ցուցադրում է: Սեփական ժողովուրդը պիտի տեսնի այդ շքերթը և հպարտանա, որ հակառակորդը պիտի տեսնի և վախենա կամ գոնե զգուշանա: Հիմա հարց է ծագում`մեր ժողովուրդն այս հարցում հպարտանալու հիմքեր ունե՞ր: Իհարկե ուներ. մեր բանակն, ինչպես հայտնի է, բավականին հզոր ու մարտունակ է, ադրբեջանցիների ռազմական շքերթից հետո էլ բոլորս անհամբեր սպասում էինք սեպտեմբերի 21-ին, որպեսզի մեր բանակով հպարտանալու ևս մեկ առիթ ունենանք: Ու հիմա հանկարծ պարզվում է, որ այդ օրը մեզանից շատերը հպարտանալու փոխարեն ամաչելու են: Ինչո՞ւ: Որովհետև խայտառակություն է, երբ պետության Անկախության 20-ամյակի առթիվ այդ նույն պետության մայրաքաղաքի փողոցներով այլ երկրի զորքեր են անցնում: Ընդ որում, հենց այն երկրի, որից անկախացել ենք 20 տարի առաջ»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կարինե Պետրոսյանի, հրապարակել է Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը: Դատարանը այսօր մասնակի է բավարարել Թաթուլ Մանասերյանն ընդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի. ԱԺ նախագահի նախկին խորհրդականի պահանջած 2.5 միլիոն փոխհատուցումից բավարարել է միայն 500 հազարի մասով, որից 300 հազարը զրպարտության համար փոխհատուցում, իսկ 200 հազարը որպես փաստաբանին վճարված փոխհատուցում:Դատարանը զրպարտություն է դիտել այն ձևակերպումը, որ քրեական գործ է հարուցվել Թ.Մանասերյանի դեմ: Մինչդեռ այստեղ քրեական գործով անցնող վկան ցուցմունք է տվել հենց Թաթուլ Մանասերյանի դեմ, այլ բան է, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել:
Թերթը գրում է, որ երեկ ԱԺ բակում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին շնորհավորել է եղբոր որդու եւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի աղջկա անցյալ կիրակի կայացած հարսանիքի առթիվ: «Փաստորեն Դուք ազգակցական կապեր ունեք տարբեր իշխանությունների հետ, ինչպե՞ս եք հաջողացնում»:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Հարությունյանը բարեկամացավ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, ավելի վաղ բարեկամացել էր նաև Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ։ «Հայաստանում չեմ հանդիպել մի մարդու, որն ազգակցական կապեր չունի մնացած բոլորի հետ»,- հայտարարեց ՍԴ նախագահը։ Բայց հատկապես օրվա իշխանության հետ է հաջողվում խնամիանալ։
«Իսկ ո՞վ ասեց՝ օրվա իշխանության։ Դուք շատ վատ գիտեք ինձ, իմ ընտանիքը։ Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, եւչկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ»: Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ խնամիությունը հեռանկարայի՞ն է, Գ.Հարությունյանը պատասխանեց. «Երեխաներին հարցրեք։ Եթե իրար սիրում են, լավ ընտանիք կկազմեն, հեռանկարային է։ Ես իրենց ընտանիքին ճանաչում եմ վաղուց, և Կարենի միջոցով չէ, որ ճանաչում եմ։ Կարենի մաման եղել է համալսարանում իմ դասախոսը։ Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ»,- գրում է «Հրապարակ»-ը:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ն, որ խիստ կոշտ հայտարարությամբ մերժել էր մասնակցել սեպտեմբերի 24-ին Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընդունելությանը, հիմա էլ հայտարարել է, որ մասնակցելու է դրան։ «Գոհունակությամբ տեղեկացանք, որ վերանայվել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ճաշկերույթի բնույթը։ Այս ճաշկերույթին մեր չմասնակցելու պատճառը վերացած ենք համարում»,- ասված է շաբաթ օրը նշված ԿԿ տարածած հայտարարության մեջ։ Մեր տեղեկություններով, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը նոր հրավիրատոմսեր է ուղարկել ՀՅԴ-ականներին, որտեղ նշված է, թե ընդունելությունը ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով է և ոչ թե Սերժ Սարգսյանի պատվին, ինչպես նշված էր նախկինում. փոխվել են միայն դաշնակցականներիհրավիրատոմսերը։ Իսկ ՀՅԴ բյուրոյից հաստատեցին թերթի տեղեկությունները, որ նախորդ շաբաթ Փարիզում հանդիպում է եղել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչների մասանկցությամբ. Բյուրոյից հանդիպմանը մասնակցել են Հրանտ Մարգարյանը և Վահան Հովհաննիսյանը։ Հենց այս հանդիպումից հետո էլ Լոս Անջելեսի ՀՅԴ-ականները փոշմանել են։
«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից ճշտել` արդոք փորձ արվե՞լ է ճշտել ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը եւ նրան էլ հրավիրատոմս ուղարկել` ՀՀ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ԱԺ բոլոր գումարումների պատգամավորների ընդունելությանը մասնակցելու համար:
«Անշուշտ»,-ասաց Գեղամ Ղարիբջանյանը` խորհուրդ տալով մանրամասները ճշտել արարողակարգի վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանից: Վերջինս մեր հարցին ի պատասխան` ասաց. «ՀՀՇ կուսակցություն ենք զանգել: Հայոցյան Վահագնի հետ ենք խոսել, ինքն էլ հրաժարվել է այս միջոցառմանը մասնակցել եւ շատ կոպիտ բաներ ասել»:
— Պարոն Սարգսյան, պատրաստվում ենք տոնել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակը: Ի՞նչ փուլում ենք այսօր, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ ունենք:
— Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել Հայաստանի և բոլոր հայաստանցիների անկախության տոնը` անկախ նրանից նրանք Հայաստանում են ապրում, թե ոչ: Շատ կուզենայի, որ Հայաստանի 21-ամյակին թվով ավելի քիչ հայաստանցիներ բացակայեին Հայաստանից: Սա իմ անկեղծ ցանկությունն է, և այս ուղղությամբ ես` որպես քաղաքացի, որպես կուսակցական, իմ գործունեությունն եմ ծավալում և իմ հնարավորության սահմաններում փորձում եմ ինչ-որ բան անել, որպեսզի, եթե մենք էլ չկարողանանք, գոնե հաջորդ սերունդների համար դուռը կիսաբաց թողնենք` հարուստ, սեփական արժանապատվությամբ Հայաստան և հայաստանցի ունենալու գործում:
— Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո ակնհայտ է, որ ևս մեկ շանս տրվեց իշխանություններին մինչև հաջորդ հանրահավաքը Տիգրան Առաքելյանի ազատ արձակման խնդիրը լուծելու համար: Եթե նույնիսկ Տ.Առաքելյանը ազատ արձակվի, երկխոսության շարունակման անհրաժեշտություն Դուք տեսնո՞ւմ եք, երբ արդեն իսկ հստակ է, որ իշխանությունները ցանկացած առիթ օգտագործելու են ապացուցելու, որ լրջորեն կարող են խոչընդոտներ առաջացնել` երկխոսությունը դադարեցնելու նպատակով:
— Նախ` ինչ վերաբերում է շանսին, ապա Հայ ազգային կոնգրեսը մշտապես հնարավորություն է ստեղծում հայ ժողովրդի համար` ժամանակին համահունչ դրսևորվելու, և այդ շանսը իշխանությանը չի, որ տրվում է, այլ այդ շանսը տրվում է հայ մարդուն, յուրաքանչյուրին և այդ թվում` իշխանության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա գաղափար է, և այդ գաղափարը հավերժ է այնպես, ինչպես Աստված Ադամին ստեղծելուց հետո երեկոյան զրուցում էր Ադամի հետ դրախտում: Ես համոզված եմ, որ երկխոսության գաղափարը պետք չի նսեմացնել, և այն ուժերը, ովքեր դա անում են, անում են քաղաքական նպատակներով, սեփական շահից ելնելով, սեփական դերը կարևորելով: Վերջիվերջո, մենք գիտենք, թե ովքեր, երբ, ինչքան են երկխոսել իշխանությունների հետ, ինչ են ստացել և այսօր ընդդեմ երկխոսության խոսելու համար ինչ են ստանում: Ես այն կարծիքին եմ, որ նույնիսկ, երբ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդի ուղեկցությամբ կկանգնի նախագահական նստավայրի առաջ արտահերթ ընտրությունների պահանջով` որպես երկիրը այս ծանր վիճակից հանելու միակ միջոց, այդ ժամանակ էլ երկխոսության հնարավորությունը չպետք է մոռացվի, չպետք է արհամարհվի, որովհետև երկխոսությամբ է, որ մենք կշրջանցենք արյունահեղությունը, երկխոսությունն է, որ հեռու կպահի իշխանությանը քադաֆիզմից: Հակառակ դեպքում` ժողովուրդը կգնա այդ տարբերակին, որովհետև այս ժողովուրդը Ապրիլի 12, Մարտի 1, Մարտի 2 տեսած ժողովուրդ է, և այս անգամվա Մարտի 1-ին արդեն Մարտի 2 է փոխարինելու: Քաղաքական յուրաքանչյուր զարգացումներից ժողովուրդը փորձ է ձեռք բերում և հաջորդին ավելի պատրաստված է լինում: Ժողովուրդը դրան գնացող է, և եթե ժողովուրդը նեղանում է Կոնգրեսից, որ իրեն չի տանում այդ ճանապարհով, ապա այս առումով ես կուզենայի, որ երկխոսությունը որպես ելք, որպես միջոց գնահատեին իշխանությունները, հասկանային, ընդունեին դա և գիտակցեին, որ երկիրը այս իրավիճակից հանելու տարբերակն է դա` թեկուզ հանուն իրենց զավակների, թոռների, իրենց բաժին Հայաստանի, իրենց բաժին հայաստանցու: Ժողովրդին չպետք է ստիպել անելու քայլեր, ինչը Հայաստան պետությանը, Հայաստանի երրորդ հանրապետությանը բացարձակ պատիվ չէր բերի և երկար ժամանակ կպահանջեր նորից եղածը վերականգնելու:
— Այսինքն` Կոնգրեսը եթե գնա ավելի կոշտ մարտավարության, այնուամենայնիվ ելքը դարձյա՞լ երկխոսությունն է լինելու իշխանությունների հետ, թե՞ այդ տարբերակը որոշակի փուլում արդեն սպառված կարելի է համարել:
— Կա երկու տարբերակ: Կոնգրեսի տեսակետը հասարակության տեսակետն է, և հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, որովհետև Կոնգրեսի առաջ դնում է ուժով արտահերթ ընտրությունների հասնելու խնդիր, Կոնգրեսը փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, չի դժգոհում ուրիշ ուժերից, չի դժգոհում իշխանությունից, դժգոհում է մեզնից, որովհետև մեզնից սպասելիք ունի, որովհետև հավատում է, որ մենք նվիրված ենք այդ գործին և ինչ-որ բան անելու ենք, որ այդ փոփոխությունը լինի: Ես շատ շնորհակալ եմ հասարակությանը այդ վստահության համար և հավատացնում եմ, որ այդ վստահությունը չենք չարաշահի: Իշխանությունը, եթե ձեռքը դնի խղճին և քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատի` կարող է գա հետևության, որ արտահերթ ընտրություններ իսկապես պետք են: Այս դեպքում Կոնգրեսին հարցնել էլ պետք չի, հասարակության կամքը իրենք կատարած կլինեն և առաջիկա ընտրություններում էլ իրենք որոշակի առումով այդ քայլի շնորհիվ կարող են ակնկալիք ունենալ: Այս տարբերակը տեսականորեն գոյություն ունի, բայց իրականում այս տարբերակին հավատալը ծիծաղելի է, որովհետև տեսնելով այս իշխանության բովանդակությունը, բնույթը` նման բանն անհնարին է, որովհետև մարդիկ, որոնք չունեին ոչինչ` այսօր տիրապետում են ամբողջ հանրապետությանը և իրենց ունեցածը ամեն գնով պահելու ու պաշտպանելու են, դա է իրենց Աստվածը: Մնում է մյուս տարբերակը` հասարակությունը իշխանությանը ցույց տա, որ այն Հայաստանը, ինչը իշխանությունները ձևավորում են ու փորձում են համոզել նաև հասարակությանը դրանում` չափից ավելի վիրտուալ է, շատ հեռու է իրականությունից: Իրականությունը սա է` հայ մարդը լքում է իր տունը, հայ մարդը մտածում է` իր որդուն ուղարկի՞ հայկական բանակ, թե՞ ոչ, հայ տղամարդը իր տանը ամաչում է իր երեխաների ու իր կնոջ առջև, որովհետև կենսական ամենափոքր պահանջները բավարարել չի կարողանում` այն դեպքում, երբ նա կարող ուժ է: Հասարակությունը իր համախմբվածությամբ դա պիտի ցույց տա իշխանությանը, որ պետք են արտահերթ ընտրություններ, պետք են ընտրված իշխանություններ:
Այս պարագայում Կոնգրեսին այլ բան չի մնում, քան համախմբել այս ժողովրդին, օր օրի ավելի կոշտացնել քայլերը և հասնել վերջնակետին, որտեղ պետք է պարտադրես իշխանությանը արտահերթ ընտրություններ անցկացնել: Ամբողջ խնդիրը ճշգրիտ ժամկետներում դա հասունացնելու և հաղթանակի տանող համախմբվածություն ու գործողություն ծավալելու մեջ է: Գործիքներ մենք ունենք, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց միջոցով մենք կարող ենք հասարակության լայն զանգվածներ հավաքել` ներառյալ նստացույցեր, հանրահավաքների ակտիվացում և ամենօրյա անցկացում, մարզեր այցելություններ և ողջ ժողովրդով` դրսով ու ներսով, սփյուռքով ու մարզերով, քաղաքներով ու գյուղերով հավաքվելով ու որոշելով: Դրա հնարավորությունը մենք ունենք: Այսօր ամենաանհավատ տրամադրված մարդն անգամ չի կարող ասել, որ Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի: Իհարկե, շատ են այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով փորձում են հասարակությանը հավատացնել, թե Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի, բայց անիմաստ է այդ աշխատանքը, որովհետև չկա ուրիշ ուժ, որը այդ հնարավորությունը կունենա ավելի, քան Կոնգրեսը: Եվ փաստ է, որ Կոնգրեսը բոլոր առումներով ազնիվ է եղել ՀՀ քաղաքացու առաջ, ինքը չի գնացել գաղտնի երկխոսության` այնպես, ինչպես կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները, որոնք երկխոսության արդյունքում թուղթ են ստորագրել և այսօր էլ մտածում են այդ թղթին կո՞ղմ լինեն, թե՞ դեմ, կամ դրանից ի՞նչ կշահեն: Մեր երկխոսությունն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը կշտամբելն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը ինչ-որ դրական բան ասելն էլ է եղել բաց, մենք կեղծ բան չենք արել, ինչից պետք է ամաչենք և այդ առումով` զանգվածներ հավաքելը և խնդիր դնելը անհամեմատ ավելի հեշտ է լինելու, քան այս երկրում եղած ցանկացած քաղաքական ուժի համար:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ռուսական Lifenews գործակալությունը հադորդել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի առաջնությունում կարող է հայկական ակումբ հայտնվել: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գաղտնի բանակցություններ են վարում այդ նախագծի շուրջ»։
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցած շաբաթ «Լավագույն մարզական ընտանիք 2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին ուղիղ տեքստով գովել է Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին։ Տոնական ճաշկերույթից դուրս, մտերիմների շրջանակում, նախագահը հորդորել է աշխատել Խաչիկի պես։ «Հիտլեր ա, թե դեմագոգ՝ չեմ իմանում։ Ինչ ուզում եք ասեք։ Բայց հարկավոր ա գոնե նրա աշխատածի կեսն անել»,– ասել է նախագահը։ Այս «մեսիջը» Հանրապետական կուսակցությունում շատ լուրջ են ընդունել և չեն հասկացել, թե նախագահն ում վատ աշխատանքն է նկատի ունեցել։ Հիմա «վատերը» փորձում են «արծիվ Խչոյից» յուրացնել նրա աշխատաոճը։
«Առավոտ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 23.30-23.45 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մուտքից ոչ հեռու՝ պատի մոտ, «ֆոտոսեսիա» էր անցկացնում, որպես կանոն, դիմացի մայթին կանգնող կանացի շորերով տղաներից մեկը: «Կարճ փեշով ու երկար կեղծամով՝ նա տարբեր դիրքեր էր ընդունում ֆոտոխցիկի առջև: Շենքը հսկող որևէ ոստիկան չերևաց մոտակայքում»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ առաջիկայում հերթական քաղաքական հարսանիքը տեղի կունենան։ «Այս անգամ խնամիությամբ կկապվեն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանի ընտանիքները։ Կարապետյանն իր դստերը՝ Մանեին, կնության կտա Հարությունյանի որդուն՝ Հայկին», գրում է «Հայկական ժամանակ»-ը:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.