23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը։ Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետևաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետևանքներ կունենան մեր երկրի համար։ Մոտավորապես նույն ժամանակներում լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր «Նախագահական ցուգցվանգ», որտեղ ապացուցվում էր, որ նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, և ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման։
Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձևակերպումները 21,5 տարում չեն փոխվել, և դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբևէ երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը։ Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է։ Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը։
Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են և մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընդունել։ ճիշտ հակառակը՝ երեքն էլ կոպիտ սխալներ են գործել։ Թերևս դրական առումով կառանձնացնեի առաջին նախագահին, որը մինչև 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ և միակ հնարավոր «միջանցքով»։ Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարության ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին։
Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել է և կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով։ Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն և իշխանություն։ Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով»՝ նրանք կփոխեն իրավիճակը։ Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտացոլումն է պետական համակարգի թուլության։
Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա։ Այդ պահանջը միայն վնաս է բերում ընդդիմությանը, որովհետև նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դու առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդը հակաքայլ է ձեռնարկում, և դու ստիպված ես այդ ֆիգուրը նույն տեղը դնել։ Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին։ Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի։ Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։
«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ ԱԺ հարցուպատասխանների օրերին, երբ ՀՀ կառավարության անդամները գալիս են խորհրդարան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում:
Բանն այն է, որ նախարարներից միայն չորսին է թույլ տրված իրենց մեքենաներով մուտք գործել ԱԺ տարածք, մյուսներն ավտոմեքենաները կայանամ են Դեմիրճյան փողոցում: Մեքենայով ԱԺ մուտք գործելու իրավունք ունեցող արտոնյալներն են․ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան, փոխվարչապետ Արմեն Գևորգյան, ՊՆ նախարար Սեյրան Օհանյան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Կառավարության կողմից վերջերս Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու հայտարարությունը, մեր տեղեկություններով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, որոշ տեղեկություններով, անգամ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայկական օդային շուկա արագ մտնելու համար։
Հետաքրքրություն կա նաև Գյումրու օդանավակայանի նկատմամբ, որովհետև երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր։ Մեր աղբյուրները չբացահայտեցին, թե հատկապես եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն եվրոպական հայտնի ընկերություններից են «Rian air»–ը և «Virgin»–ը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղված էին մարդկանց հեռախոսազանգերը գաղտնալսելով ու վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են։ Մեր հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել Ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ։ Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը։
Ամռանը կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով մերոնք, ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ, և խոստացան օգնել։ Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
«Եկող ամսվա 5-ին Հայաստանում չի լինի այնպիսի գազալցակայան, որն առանց բաշխիչ աշտարակի գործի, համենայնդեպս՝ այդպես վստահեցրեց «Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը։ Պարոն Խալիկյանը նաև հավաստիացրեց, որ հանրապետությունում գործող ԱԳԼՃԿ-ների մեծ մասն արդեն տեղադրել է անվտանգություն ապահովող և ավելի գազ լիցքավորելը բացառող աշտարակները։
Հիմա տեսչությունն, այսպես ասած՝ հերթով «անցնում է» բոլոր գազալցակայաններով,և եթե որևէ մեկում չի լինում բաշխիչ աշտարակ, ապա տեսուչները ակտ են կազմում, որից հետո նախարարի հրամանով ուղղակի կասեցնում են գագալցակայանի աշխատանքները՝ մինչև աշտարակներ տեղադրելը»,– գրում է թերթը։
«Առավոտի» հետ զրույցում մի վարորդ, որն իր մեքենան օրերս լիցքավորել է Արագածոտնի մարզում բաշխիչ աշտարակով գազալցակայաններից մեկում, վստահեցրեց, որ, ինչպես նախկինում, հիմա էլ ավելի զազ լիցքավորելու համար 500 դրամ ավելի է վճարել։ Վարորդը վստահեցրեց, որ այդ ԱԳԼՃԿ-ի բաշխիչ աշտարակն այնքան էլ «ավտոմատ» չի գործում, «էդ սարքը «ռուչնոյ» էր աշխատում, լիցքավորողը մի քիչ լցրեց, հետո ռուբիլնիկով կանգնեցրեց՝ մինչև լցված գազը մի քիչ նստի, հետո նորից միացրեց։ Այսինքն՝ ես էլի 500 դրամ ավելի տվեցի, որ մի քիշ ավելի լցվի»։
Գազալցակայանների այս «հնարամտության» մասին շուկայի վերահսկողության պետն ասաց. «Վարորդները պետք է հետևեն աշտարակի ցուցիչին։ Առաջ միայն գազի ճնշումով էին հետևում, իսկ հիմա նաև՝ կիլոգրամի։ Բաշխիչ աշտարակներով բացառվում է ավելի ճնշում տալը կամ ավելի լիցքավորելը, վարորդները պարզապես պետք է այլևս այդ «լևի» 500 դրամները չվճարեն, իսկ եթե անգամ նրանցից պահանջում էլ են, պետք է դիմեն օրինապահ մարմիններին»»,– շուկայի վերահսկողության պետի խոսքերն է փոխանցում «Առավոտը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Օրաթերթի՝ ՀՀ գլխավոր դատախազության աղբյուրները հայտնում են, որ դատախազության կուլիսներում քննարկվում է Հ1-ի «Աոաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը:
Գևորգ Կոստանյանը շուրջ մեկ ամիս է, առանց մամուլի խոսնակի էր աշխատում: Մինչ այդ սույն պաշտոնը զբաղեցնում Էր Սոնա Տոուզյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Չնայած մամուլի պնդումներին, թե Սերժ Սարգսյանը որոշել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, այս օրերին ՎՊ նախագահի թեկնածուի շուրջ լարված բանակցություններ են ընթանում:
Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է Իշխան Զաքարյանն ԱԺ ժուչոկներից հեռու, խորհրդարանի այգում երկար ու ծանր բանակցում ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ (հիշեցնենք. ՎՊ գրասենյակը գտնվում է ԱԺ տարածքում): Ի դեպ, նմանատիպ բանակցություններ ընթանում էին նաև այս հունիսին ՎՊ նախորդ տարվա սկանդալային հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելու օրերին և ակնհայտ էր, որ Ի. Զաքարյանն իր ասելիքը մանրամասնորեն ճշտում է նախագահականի հետ:
Թերթի տեղեկություններով, Զաքարյանն իր վերանշանակվելու մասին մամուլի հրապարակումներից անհանգստացած է և ուզում է հավելյալ երաշխիքներ ստանալ, որ դրանք զգոնությունը թուլացնելու համար չեն: Այս թեմայով նա դեռ խոսակցություն չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ, և վերջինս նրան կընդունի, թերևս, նոյեմբերի 5-ին, երբ կլրանա Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել:
Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկնածուին: Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը «տակից» ուզում Է, որ Արարատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժեղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որդին մարզի ոստիկանապետն է, եղբայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պետը: Հովիկ Աբրահամյանը և մարզպետը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություններին ուշի-ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում՝ իրավիճակն «զգալու» համար: Պայքարն այնքան անզիջում Է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» -ի այսօրվա համարում:
Տեսչական բարեփոխումների շրջանակում շարունակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների տեսչությունների միավորումը:
Դեռ միացյալ տեսչության հաստիքացուցակն ու կանոնադրությունը չկան, թեև կառավարության որոշման մեջ ժամկետ է նշված՝ մինչև նոյեմբերի սկիզբը: Չկա նաև ղեկավար: Շրջանառվում էր Արտակ Սահակյանի՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակցի անունը, ով նաև նախագահի խնամու զարմիկն է, սակայն վերջին օրերին նոր անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եղբոր՝ Կարեն Կոստանյանի անունը, ով առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.