23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում։ Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կվարձեմ մարդկանց տեղափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էր Մարտին Լութեր Քինգը պայքարում ռասայական խտրականության դեմ, որն, ինչպես հայտնի է, արտահայտվում էր նաև տրանսպորտում հատուկ սպիտակների համար նախատեսված «լավ տեղերով»)։ Բայց եթե ես հայտնվեմ այդ տրանսպորտում, և ուղեվարձը սահմանված լինի 150 դրամ, ես կվճարեմ 150 դրամ։ Վատ օրենքների դեմ պետք է պայքարել՝ այդ օրենքները փոխելու պահանջով, ոչ թե այդ օրենքները չկատարելով։ Այստեղ է, իմ կարծիքով, այն սահմանագիծը, որի վրա պետք է կանգ առնի պետությունը (պետությունը, ոչ թե իշխանությունը) հարգոդ քաղաքացին։
Մենք չենք ունենա իրավական պետություն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի բնակիչները, այդ թվում՝ իշխանությունն ու ընդդիմութունը, տառապում են իրավական նիհիլիզմով, մինչև որ նրանք, ովքեր իրենց մտավորական են համարում, «բարձր նկատառումներով» արդարացնեն որևէ ապօրինություն։ Կարճ ասած, երբ մենք քայլում ենք փողոցով և տեսնում ենք, որ այն թքոտած է ու աղտոտած, ասենք՝ «դե, միևնույն է՝ բարդակ է, եկեք մենք էլ թքենք»։ Հասկանալի չէ՞, որ մեզնից առաջ մի հազար հոգի հենց այդպես է մտածել։
Հայտնի ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Մտավորականները Ռուսաստանում այն մարդիկ են, որոնք կարծում են, թե գիտեն՝ ինչպես փոխել կյանքը երկրում։ Նրանք պետք է որ ինչ-որ տեղ ունենային իշխանության մեջ, բայց, չգիտես ինչու, այդ տեղն իրենց համար երբեք չի հատկացվում։ Երբ մարդն ընկնում է իշխանության մեջ, նա դադարում է մտավորական լինելուց… Ես չգիտեմ, թե ինչ է մտավորականությունը։ Ես գիտեմ, թե ով է մտավորական մարդը։ Դա մի մարդ է, որը գիտակցել է իր պարտականություններն ավելի շատ, քան իրավունքները»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները զգուշացրել են Կոմիտաս 5 հասցեում շինարարություն նախաձեռնսւծ «Լիթեր» ՍՊԸ-ին՝ անհապաղ դադարեցնել շինաշխատանքները:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը «Լիբեր» ՍՊԸ կողմից բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու որոշում է կայացրել սակայն ընկերությունը, որը, ըստ մամուլի, դաշնակցական «արմատներ» ունի, շարունակում էր շինարարությանը: ԴԱՀԿ այցելությունից հետո շինարարությունը դադարեցվել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Արարատի մարզպետի պաշտոնից ազատված, թոշակառու Էդիկ Բարսեղյաևին անգործ չթողեցին՝ նշանակեցին Վովա Գասպարյանի խորհրդական: Սակայն շաբաթներ են անցել, բայց նա դեռ չի գնացել նոր աշխատավայր:
Իսկ ի՞նչ է հեռվից հեռու խորհուրդ տվել Գասպարյանին:
«Այո, ես շատ ուրախ եմ, որ Վլադիմիր Սերգեյիչի խորհրդական եմ նշանակվել, իսկ մնացածն արդեն Ձեր գործը չի՝ գործի եմ գնում-չեմ գնում, ինչ եմ անում: Հանգիստ թողեք ինձ», — ասել է լրագրողներից հոգնած նախկին մարզպետը, ով, ըստ ամենայնի, հոգնել է նաև աշխատելուց:
Հրապարակ
Արարատի նախընտրական կրքերն ավելի շատ եռում են Երևանում, քան նախընտրական Արարատում, քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը ԲՀԿ-ականներն աղաղակում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին:
Թերթի լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական թեկնածուին. «Կա՞ նման բան».
«Ես որոշել եմ՝ հեռախոսով լրագրողների հետ աշխատանքներ չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե ուզում եք բան իմանաք, զանգեք Նաիրային (նկատի ունի Զոհրաբյանին), ճանաչում եք, չէ՞, նրան»,- պատասխանել է ընկերոջ կնոջ թաղմանը գտնվող թեկնածու Բարսեղյանը: Հարցին, թե նրան արգելե՞լ են խոսել թեկնածուն անակնկալի է եկել.
«Ե՞ս, ես միշտ բլբլացող տղա եմ, ինձ ոչ մեկ էլ չի կարող արգելել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)` վատ է, դատապարտելի է:
«Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր: Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետև վախենում են, որ իրենց կմեղադրեն «իշխանությանը ծառայելու» մեջ: Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենդները»: Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, և այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսևորումներ: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաև Նաիրի Հունանյանի «դրսևորումները»:
Ենթադրենք, «մոլոտով-կոկտեյլ»-ով կամ ինքնաձիգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության. հարց լուծել: Միթե՞ պարզ չէ, որ հեղափոխությամբ իշխանության եկածները կլինեն ավելի կոոումպացված, ավելի ագահ և ավելի ցինիկ, քան այսօրվանները: Իշխանություն դարձած հեղափոխականները պատրանք կունենան, որ ունեն որևէ մեկի կողմից չվերահսկվող կամայականությունների և բռնությունների մանդատ: Այդպիսով՝ բոլոր մակարդակներում և մարզերում իշխանության գլխին կունենանք հարյուրավոր «լիսկաներ»: Եվ շատ հնարավոր է, որ ինքնաձիգ և պայթուցիկ ունեցողներին «մի գեղեցիկ օր» աթոռներից կքշեն տանկեր և ԲՏՌ-ներ ունեցողները: Եվ այսպես շարունակ:
Հայաստանին, անշուշտ, պետք է հեղափոխություն, որը ես հասկանում եմ որպես քաղաքական, հոգևոր, տնտեսական կյանքի կտրուկ արդիականացում, որակական թռիչք: Այդ հեղափոխությունը իրականացնում են, անշուշտ, քաղաքացիները, հասարակությունը: Երբ այդ որակական թռիչքն իրականացվի, այսօրվա իշխանությունները կդաոնան «ոչ ակտուալ», «ոչ արդիական», և խաղաղ, աոանց որևէ «գմփցնելիքների» կհեռանան:
Բայց մոդեռնիզացիան պետք է իրականացվի հասարակական պայքարի ժամանակակից ձևերով, ոչ թև այն պարզունակ ու հասահատ մեթոդներով, որոնք 19-րդ դարում կիրառում էր Վոլոդյա Ուլյանովի ավագ եղբայրը: Լման դրսևորումները պետության տեսանկյունից հանցագործություն են, իսկ նորմալ քաղաքացիների համար, կրկնեմ՝ դատապարտելի և վտանգավոր ճանապարհ: Եվ պետք չէ վախենալ դրա մասին ասել:
«Դա մեծապես կախված է նաև ձեզնից, կախված է մամուլից, կախված է հասարակությունից, կախված է մեր մտավորականներից: Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը և բռնության փաստերը» (Լևոն Տեր-Պետրոսյան, 26.09.1997):
Առավոտ
Երեկ Երևանի Ազատության հրապարակի շրջակայքում տեղի ունեցած իրադարձություններին սովորականից շատ սադրիչներ էին մասնակցում: Դրանց առնվազն մի մասը, ինչպես ակնհայտ է դառնում տեսագրություններից, ոստիկաններ են:
Քաղաքացիական հագուստով այդ ոստիկանները ակտիվ գործողություններ են իրականացրել քաղաքացիների նկատմամբ, ինչը ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի կոպիտ խախտում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է բացել և ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» է:
Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ մեր տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման և մնում մինչև աշխատանքային օրվա ավարտը։
Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ էլ աշխատավարձ են ստանում։ Աշխատանքից ուշացողներին էլ Ղուկասյանը չի հանդուրժում։ Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հերքել է նման «քաղաքապետարանի» գոյությունը, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Վարդան Ղուկասյանը հիմա զբաղված է ծրագրերի մշակմամբ հանուն գյումրեցիների:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Արարատ քաղաքում քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի մեջ առկա է ներդիր, որը պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա եղբոր կատարած «աննախադեպ» բարեգործությունների մասին։ Ի դեպ՝ այն, ինչ որ Արարատ քաղաքում կատարվել է համայնքային բյուջեի հաշվին, Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում և սարքավորումներով հագեցում։
Ամենաուշագրավը, սակայն, նկարագրված է ներդիրի կետ 12-ում. հենց այստեղ էլ բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության սննդի տեսքով ճաշարանում», իսկ դրույթ 13–ում արձանագրեք «Օժանդակություն քաղաքացիներին տոնական օրերին»։ Պակաս ուշագրավ չեն նաև բուկլետի ներդիրի հաջորդ երկու դրույթները՝ «Ֆինանսական օգնություն դպրոցներին՝ մարտի 8-ի և վերջին զանգի կապակցությամբ», ինչպես նաև՝ «Օգնություն քաղաքացիներին, դիմողներին՝ ապահովում աշխատանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ուրբաթ օրը ոստիկանությունում պաշտոնանկությունների ալիք գնաց: Ըստ թերթի, սա այն շարքային փոխատեղումներից չէր, այլ երկօրյա թեժ խորհրդակցությունների ու նախատինքների արդյունք: Եվ սա որքան էլ համակարգի «բարեփոխումների շրջանակում» տեղավորեն, դժվար է դրան հավատալ:
Կադրային փոփոխությունների մի մասը հաստատ անձնական նկատառումներից ու սուբյեկտիվ գործոնից ելնելով է տեղի ունենում: Այս շարքից էր Կոտայքի մարզի ոստիկանությունում կատարված փոփոխությունը:
«Վովա Գասպարյանն այս մարզում իրականացվող ծառայությունից դժգոհ էր, բայց դա պարզապես ոստիկանապետի դժգոհություն չէր: Այս պարագայում պետք է հաշվի առնել նրա և Ծառուկյանի հարաբերությունների «առանձնահատկությունները»:
Թերևս տեղի ոստիկանությունն այդ «հարաբերություններին» համարժեք չի գործել, ինչն էլ ստիպել է Գասպարյանին վերանայել իր նախկին նշանակումները»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ թերթի տեղեկություններով, Կոտայքի մարզի ոստիկանության պետ Գրիշա Բադալյանը ոստիկանությունում հրավիրված խորհրդակցություններին քանիցս դիտողություն է ստացել: Առաջին անգամ տարեսկզբին է գասպարյանական լուտանքներին արժանացել՝ աշխատանքները վատ կազմակերպելու համար, իսկ երկրորդը՝ ամռանը, կիսամյակի աշխատանքներն ամփոփելիս: Ու Բադալյանին ժամանակ է տրվել սխալները շտելու, բայց ցանկալի արդյունքի չի հասել:
Եվ այսպես, Կոտայքի մարզային ոստիկանապետի պաշտոնը վստահվեց Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին, ով ոստիկանապետի յուրայիններից է համարվում: Իսկ Աբովյանի բաժինը, որը Ծառուկյանի բուն թագավորությունում է՝ Սերոբ Հարությունյանին, ով Վովա Գասպարյանի վստահելիներից է և այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ: Նա հուլիսից կադրային ռեզերվում էր և, փաստորեն, գործուղվեց բավականին ռիսկային գոտի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից։ Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների` տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հակակովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ։ Հարկ չկա, երևի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝ երբ պետական շինարարության և տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա։
Քաղաքական և տնտեսական դժվարությունների պահին տվյալ երկրի քաղաքացիները կարիք ունեն ինչ-որ հենակետի, և տնտեսական ծանր պայմաններում այդպիսի հենակետ չի կարող լինել սոցիալական համերաշխությունն ու փոխօգնությունը, որն, իհարկե, իդեալական տարբերակ է։ Իսկ վատթարագույն տարբերակը մեղավորներին փնտրելն է, թշնամու կերպար ստեղծելը և նրա վրա ժողովրդին «քսի տալը»։ Ռուսների համար այդպիսի թշնամիները ավանդաբար հրեաներն էին, սակայն վերջին երկու տասնամյակներում հրեաների հետ այս առումով «հաջողությամբ մրցակցում են» կովկասցիները, միջինասիացիները և ընդհանրապես միգրանտները։
Հայաստանում ազգայնականության լուրջ վտանգ չկա՝ այն պարզ պատճառով, որ ազգային փոքրամասնությունները մեզ մոտ չնչին տոկոս են կազմում և մեզ բացարձակապես ոչ մի իմաստով «չեն խանգարում»։ Բայց քանի որ մեզանում տնտեսական, քաղաքական, մշակութային, հոգևոր վիճակը նույնպես նախանձելի չէ, որոշ քաղաքական և հասարակական գործիչներ փորձում են ժողովրդին «տոկի տալ» ազգայնականության, այլատյացության միջոցով։ Երբեմն այդ գործիչներն ազնիվ մղումեր ունեն՝ ակտիվացնել, համախմբել հասարակությանը։ Եվ ահա, «տոկի տալու նպատակով» թիրախներ են ընտրվում կրոնական կամ սեռական փոքրամասնությունները, թուրքերը, եվրոպացիները կամ, ռուսներին կապկելով, հրեաները։ Բայց դրանք իրականում կեղծ թիրախներ են, նրանց դեմ «պայքարը» շինծու է և ամենևին չի նպաստում հասարակության համախմբմանը։
…Երբ Սերժ Սարգսյանը կոչ էր անում արդար ընտրություններ անցկացնել, նա ճիշտ էր, չէ՛՞։ Հիմա, երբ աշխարհահռչակ երաժիշտը խտրականության դեմ է խոսում, նա սխա՞լ է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.