23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արարատի ընտրություններից հետո ցեմենտի գործարանը, որն այս ընտրություններին ԲՀԿ-ի հիմնական հենարանն էր համարվում, իր վրա է բևեռել ստուգողների ուշադրությունը. արդյո՞ք գործարանի շրջակայքում գտնվող հանքերն օգտագործվում են բնապահպանական նորմերի համաձայն, քանի՞ հեկտարի վրա է ամրագրված հանքի պաշարներ «կորզելու» իրավունքը, ի՞նչ գումարներ է գործարանը վճարում քաղաքին՝ որպես հողի հարկ և գույքահարկ, և ընդհանրապես՝ հարկային դաշտո՞ւմ է գոիծարնի գործունեությունը և այլն:
Հիշեցնենք, որ ժամանակ առաջ ՊԵԿ-ն այնտեղ ստուգումներ էր իրականացնում՝ «պատկերը» ճշտելու համար:
Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, 6 ամիս առաջ ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստերը՝ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կնոջը, ասել է թե փորձել է այն «հանրապետականացնել», որպեսզի «հարկային» հարցեր առաջանալու դեպքում գործարանը «պաշտպանված» լինի: Ինչպես տեղեկացրին ԲՀԿ մեր աղբյուրները, ցեմենտի գործարանն այլևս «նայում» է Արգամը՝ իր մարդկանցով հանդերձ:
Հրապարակ
Երեկ իր ավանդական տեղում՝ «Մարիոթի» սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ընկերակցությամբ:
Թերթի հարցին. «Փորձի փոխանակո՞ւմ եք անցկացնում», հնչել է պատասխան.
«Չէ, Վլադիմիր Միհրանիչի գրքի պրեզենտացիային ենք սպասում, ամսի 16-ին էլ ծննդյան օրն է՝ ութանասունն է լրանում, կշնորհավորենք»: Մինչև ամսի 16-ը պիտի նստեք-սպասե՞ք «Մարիոթում»: «Չէ, ինչի՞, էնքա՜ն գործ կա»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:
Ղուլարյանը գլխով համաձայնության նշան է արել: Նոր հանքն արդեն շահագործո՞ւմ եք, ոսկի՞ պիտի հանեք, ինչքա՞ն վարկ վերցրիք: «Ոսկի, մոլիբդեն, ցինկ, վարկն ամսվա վերջին եմ վերցնելու»: Ինչքա՞ն: «Տասնհինգ միլիոն»: Դոլա՞ր: «Բա հինչ. Գորիսի հրապարակն եմ սարքում, էրկու հարիր հազար փող եմ տվալ՝ հուշարձան ենք կառուցում, Սիսիանի շենքերի կրիշներն եմ սարքում…»:
Բա Սյունիքի մարզպետ Վահեն չի՞ խանդում, փաստորեն, հլը մարզպետություն եք անում, էլի, ուզում եք հե՞տ գնաք: «Իր գործն ա, ինչի՞ պտի խանդի, ես իմ գործն եմ անում»: Ո՞նց եք իր հետ: «Նորմալ»: Իսկ Բուդաղյանենց հե՞տ, ասում են՝ ուզում են բարիշացնեն, բարիշե՞լ եք: «Չէ… շուտ է, չեն համաձայնում բարիշեն»:
Հրապարակ
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների՝ այն հանդիպում է հանդիպման համար:
Ամեիիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են։ Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձև են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», և պաշտպանում են ձեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետևանքներից։ Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները։
Երկու ծայրահեղություններն էլ կարծում են կամ կրկնեմ՝ իմիտացիա են անում, թե կարծում են (որովհետև հիմար չեն), որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, արհեստականորեն թեժացնում են այն, ինքնահաստատվում են դրա շնորհիվ, գուցե նաև դրամաշնորհներ են ստանում։ Իրականում այդ ամբողջ բանավեճը փոթորիկ է՝ մի բաժակ ջրում, միասեռականներ Հայաստանում եղել են Պապ թագավորի ժամանակ, Սովետի ժամանակ, կան նաև հիմա, տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին օրենքը նրանց հետ կապ չունի, և մոտակա տասնամյակներում Հայաստանում ոչ ոք միասեռականներին թույլ չի տա դուրս գալ հասարակության լուսանցքից։
Նույնը՝ Շանթ Հարությունյանի «մարգանցովկա–բրոնզ»–ի ակցիան։ Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարևոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում։
Բայց հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ շահագրգռվածությունն ունեցող իշխանությունը նույնպես փորձում է այդ ակցիային լրջություն հաղորդել՝ ներկայացնելով այն որպես համաշխարհային դավադրության մի մաս։ Իշխանամետ քաղաքագետները դրա մեջ տեսնում են Արևմուտքի կողմից հրահրվող «նարնջագույն հեղափոխություն», որն ուղղված է Մաքսային միության և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ։ Համարյա «Անորսալի վրիժառուների» նման՝ «Շնորհավորում եմ ձեզ, պարոնայք, քաղաքում նարնջագույներն են»։
Իհարկե, ոչ մոլի ընդդիմադիրներն են հավատում, որ Շանթը հեղափոխության հիմք դրեց, ոչ էլ իշխանություններն են այդ հեղափոխությունից առանձնապես վախենում։ Բայց առաջիններին պետք է սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար գործը ներկայացնել՝ «մե՞կ էլ, մեկ էլ մի զարկ տվեք» ոճով, իսկ երկրորդներին՝ անհրաժեշտության դեպքում «մահանա բռնել» հնարավոր բռնաճնշումների համար՝ ոչ թե չեղած հեղափոխությունը կանխելու, այլ սեփական անխռով կյանքն ապահովելու նկատառումով։
Ահա և ստացվում է, որ տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող, ծայրահեղ հակադիր ուժերը իրավիճակը ներկայացնում են նույն ձևով։ Նույն աստիճանի խեղաթյուրված:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթը երեկ տեղեկություն է ստացել, որ ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել։
Դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից և ճաշարանում մատուցված հավի մսից։ Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարևանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա։
Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը։
Արծրուն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ընտրական «տեխնոլոգիաները» ընտրությունից ընտրություն կատարելագործվում են: Արարատի ընտրություններում ԲՀԿ-ն, օրինակ վերցնելով ՀՀԿ- ից, ամեն բան արել Է ընտրատեղամասերից դուրս, ընտրության նախօրեին ցեմենտի գործարանում «հարյուր հազարը տվել», ապսպրել են՝ երեք հոգի հետդ կբերես՝ «կենդանի թե մեռած»: ՀՀԿ-ի կողմից Էլ ողջ օրը ոտքի վրա Էր ոչ անհայտ Շմայսը, ով մարզպետ Արայիկ Գրիգորյանին «ահազանգել» Է ընտրատեղամասերի դույզն-ինչ «տեղաշարժը»:
Արայիկն Էլ որոշակի խախտումների մասով իր հերթին «ահազանգել Է» մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին, սակայն վերջինս՝ «նոլ վնիմանիյե»:
Ըստ նույն աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը քվեարկության օրը չի խառնվել գործընթացին, պարզապես մի քանի անգամ զանգել Է Արայիկին՝ ճշտելու իրավիճակը: Քվեաթերթիկները հաշվելուց, ՀՀԿ-ի թեկնածուին «հաղթեցնելուց» հետո ՀՀԿ շտաբը «քրտինքը ճակատից սրբել», գնացել Է Ավշարի գործարանին կից ռեստորանային համալիր՝ նշելու հաղթանակը: Առաջինը խմել են Սերժ Աարգսյանի, երկրորդը՝ զորավար Վովայի, երրորդը՝ իրենց հաղթանակի կենացը: Եզակի անգամ Հովիկ Արգամիչի կենացը չի խմվել, ինչից Էլ ենթադրել են, որ մարզում «իշխանափոխություն» Է եղել:
Հրապարակ
Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն։ Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու ճախարակելն է։ Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաև կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին մեղավոր համարել մինչև այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։
Որպես խիղճ և պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, և նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները։ Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին։ Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է «կոռուպցիոն ռիսկերով» և այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով։ Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր և ապացույցնե՞րն է փոխելու։ Դա կատարյալ անհեթեթություն է։
Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը։ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն և գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել)։ Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, և նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն։
Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. «Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որևէ իշխանավորի կամ օլիգարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին»։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան՝ ոչ միայն չէին կալանավորելու, այլև ազատելու էին որևէ պատասխանատվությունից՝ նախադեպերը բազմաթիվ են։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյանի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են։
Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին։ Բայց՝ առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող են միայն բարդացնել Վարդանի վիճակը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով։ Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել։
Դա նշանակում է, որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել։ Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով` բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին 9 ամսում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ տոկոսով նվազել է նաև հացի սպառումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պաշտոնական վիճակագրությունը սովորաբար «դզում-փչում է» հացի և մսի սպառման ծավալների մասին տվյալները, քանի որ դրանք բնակչության թվի և կենսամակարդակի այլընտրանքային ցուցիչներ են։ Այլ կերպ ասած, վերը բերված ցուցանիշները արդեն «դզած-փչած» են և իրական պատկերը, անկասկած, ավելի տխուր է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր թևավոր խոսքերով:
Նրա «եշծե, սուկի» ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ: Վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո- Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում: Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն: Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով ստեղծագործում է թումանյանական ոճով, Դարբինյանը հայտարարել է՝ Թումանյանի հետիոտներից է:
Հրապարակ
Նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստը բավականին երկար է տևել։ Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերևս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որևէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, և այդքանով խնդիրը փակվել է։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները։ Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպասելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում։ Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը՝ արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է։ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով։ Խոսվել է նաև այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին։ Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն այդ օրը «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում։ ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը բավականին երկար տետատետ հանդիպում է ունեցել մարզպետ Արամայիս. Գրիգորյանի հետ։
ԳՄ-ում քննարկվել են նաև գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիև-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել։ Անդրադարձ է եղել Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է՝ հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել և երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.