29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:
Զինծառայողի մահվան մասին երեկ հայտնեց «Առավոտ»-ի Տավուշի թղթակիցը, ինչից հետո միայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ զինծառայողն արձակուրդում է եղել, ինչից հետո վերադարձել է Իջեւանի զորամաս, որտեղ վատացել է եւ տեղափոխվել հոսպիտալ, որտեղ եւ մահացել է: Թե ինչից է մահացել զինծառայողը, դեռ հայտնի չէ: «Հժ»-ի թղթակիցը Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն չի հայտնել, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ նշել է, որ չի կարող ասել. «Ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ դեպքի զարգացումը սկսվել է ոչ զորամասում»:
Մեր լրագրողի դիտրակմանը, որ զինծառայողը, այնուամենայնիվ, ոչ թե տանից է տեղափոխվել այլ՝ զորամասից, Հովհաննիսյանը նույնն է պնդել: Հարցին, եթե լրագրողներին հայտնի չլիներ ՊՆ-ն չէր տեղեկացնելո՞ւ այս դեպքի մասին, Արծրուն Հովաննիսյանը պատասխանել է, որ դեպքը հայտնի դառնալու էր: Ճշտող հարցին՝ նոր մարտավարությո՞ւն է մշակվել զինծառայողների մահվան մասին այլեւս չհայտնել, Հովհաննիսյանը արձագանքել է կարճ՝ «ոչ»:
Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում, առաջին էջում:
«Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսեւորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Հայաստանն ու Արցախը չունեն այլընտրանք, քան այդ պատերազմին դիմակայելը, քանի որ զիջել այդ պատերազմում, հանձնվել, տեղի տալ, նշանակելու է ոչ թե արգելակել սողացող այդ պատերազմը, այլ սողացողի փոխարեն բացել արդեն «թռչող» պատերազմի ճանապարհը, որովհետեւ հակառակորդը առավել ագրեսիվ է դառնալու:
Երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները, ավելին՝ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է այդ պատերազմը:
Համանախագահների շրջանակում օրակարգայինն ու հրատապը լայնամասշտաբ բախումը կանխարգելելն է, եւ այդ իմաստով նրանք գուցե նույնիսկ սողացող այս խրամատային պատերազմը դիտարկում են «գոլորշի բաց թողնելու» տարբերակ: Ի՞նչ անել այս իրավիճակում:
Ըստ այդմ՝ մարտավարական տեսանկյունից մենք պետք է ընդունենք, որ միայնակ ենք խնդիրը լուծելու, սողացող պատերազմին դիմագրավելու հարցում եւ քանի դեռ չենք կարողացել փոփոխություն կատարել քաղաքական խորքային բովանդակության առումով՝ այդպիսով փոխելով շահերն ու միջազգային մակարդակում հրատապություն դարձնելով յուրաքանչյուր կյանքի խնդիրը, մենք պետք է ինտենսիվորեն աշխատենք այդ յուրաքանչյուր կյանքի պահպանության մեր անելիքի վրա:
Մյուս կողմից՝ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանձին կտրվածքով: Այսինքն՝ խնդրի լուծման արդյունավետություն հնարավոր է, եթե ունենք հստակ կոնցեպտուալ պատկերացում, թե ինչ ենք ուզում, ինչի համար ենք այդ ամենն անում, որն է մեր ռազմավարական հեռանկարը՝ որպես պետություն եւ պետականություն ունեցող հանրույթ: Այս խնդրում մենք չկանք, եւ նաեւ սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր կյանք փրկելու գործում մենք, ըստ էության, միայնակ ենք: Որովհետեւ խորքային առումով աշխարհը չգիտի, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր հստակ սահմանը եւ սկզբունքային դիրքը, որտեղ մենք իսկապես ազգ-բանակ ենք:
Մինչդեռ, այդ խնդիրները նույնիսկ մեր օրակարգում չկան, եւ դրա վկայությունն արտաքին հարթության վրա տեղի ունեցող այդ զարգացումների համադրությամբ մեր ներքին օրակարգն է, ավելի շուտ օրակարգի իմիտացիան կամ ֆեյք-օրակարգը, որտեղ բացակայում են քաղաքական սկզբունքային հարցադրումները, որտեղ քաղաքական մեծ ու փոքր ուժերը զբաղված են ընդամենը իշխանության հետ դիրքային «ռազբորկաներով»՝ ռեյտինգային ընտրակարգի շուրջ, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, ըստ էության, արարողակարգային պաշտոն դիտվող նախագահի ընտրության կարգի շուրջ:
Մեր քաղաքականությունն արտաքին խոշոր խնդիրների պարագայում կենտրոնացած է ներքին մանր ինտրիգների եւ առեւտրի վրա: Ընդ որում՝ երկու կողմից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության:
Լավագույն դեպքում արտաքին օրակարգին արվում են անդրադարձեր՝ դեկլարատիվ պոպուլիզմ-պաթետիզմի տրամաբանությամբ, առանց մասնագիտական եւ հայեցակարգային խորության, ընդամենը մենք լավն ենք, իսկ իշխանությունը վատը, կամ հակառակ կողմից եկող նույն տրամաբանությամբ: Ահա թե ինչու այս իրավիճակում գործնականում բոլորը, ըստ էության, անում են քայլեր, որոնք այլ տեղ չեն տանում, քան Սերժ Սարգսյանի վարչապետությունը մոտեցնելուն, որովհետեւ առկա վիճակում գլխավոր հարցն այն է, որ չփոխվի մեկ մարդու արտաքին քաղաքականության իրողությունը, չառաջանա տարբեր մարդկանց գործնական պատասխանատվություն այդ քաղաքականության եւ անվտանգության խնդիրների համար, եւ այդ իրավիճակի ներքո շարունակվի ներքին մանրամեծածախ քաղաքական տրամաբանությունը, որի շռայլ հնարավորությունը քաղաքական ուժերին՝ թե՛ ընդդիմադիր բազմազանությանը եւ թե՛ իշխող մեծամասնությանը ի պատասխան ընձեռում է Սերժ Սարգսյանը՝ պայմանով, որ նրանք էլ իրեն են շռայլորեն ընձեռում դեպի դուրս անկաշկանդ մենաշնորհի հնարավորությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեւանի կենտրոնում ընթացող «Հին Երեւան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է եւ փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։
Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլեւս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։
Եվ մի բան էլ․ ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:
Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում:
Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու և ինչպես:
Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով:
Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել:
Այդպիսով, Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:
Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է:
Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը:
Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերևս հավակնում է Սերժ Սարգսյանը:
Անցնող տասնամյակում Հայաստանի իշխող համակարգն այդպես էլ չի ամբողջացել, երկու «կիսագնդերը» գործնականում չեն համադրվել իրար և դարձել ամբողջություն, ինչն էլ հանգեցրել է իշխանության համակարգային ճգնաժամի և անարդյունավետության: Մեծ հավանականությամբ այդ երկու կիսագնդերը շարունակելու են «չհամադրվել», և ուժն ու կապիտալը չեն ամբողջանալու, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում: Վարչապետի խնդիրը այստեղ խորքային առումով դադարում է լինել առանցքային, քանի որ չկա իշխանության ամբողջականություն:
Բանն այն է, որ անհամաչափ ուժի կիրառում համակարգը թույլ է տալիս միայն քաղաքացիների հանդեպ, իսկ ներքին հարաբերություններում անհամաչափ ուժը կարող է բերել կտրուկ ցնցումների և ճգնաժամի խորացման:
Ըստ այդմ՝ ուժը վարչապետի ձեռքին առավելագույնը կլրացնի կապիտալի դեֆիցիտը, բայց չի ամբողջացնի իշխանությունը: Հայաստանում իշխանության հարցը շարունակելու է մնալ բաց, քանի դեռ չկա այդ ամբողջականությունը: Կառավարման խորհրդարանական մոդելը պարզապես ընձեռում է իշխանության բաց խնդրում համակարգի առավել ճկունություն»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի իշխանությունները դիմել են քրեական հեղինակություններին՝ չեզոքացնելու գնդի գրավումը:
Քրեական հեղինակություններ Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Սուրոն, Ալոն եւ Աֆոն հրաժարվել են համագործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ եւ խնդրել են իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել ի շահ «պաշտոնական» գործողությունների: Դրանից կարճ ժամանակ անց նրանք արտաքսվել են Հայաստանի Հանրապետությունից:
Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:
«Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում:
«Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երեւանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց. «Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»:
Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում եւ հարցին՝ արդյոք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով… Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»:
ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց. «Շատ մի խորացի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Եթե այս փոփոխությունն իսկապես կատարում են նրա համար, որպեսզի հիվանդն ինքնաբուժությամբ չզբաղվի, ապա միգուցե սա ինչ-որ տեղ ճիշտ է, դրական է, որովհետեւ մեր երկրում մարդիկ հարեւանից, բարեկամից կամ մեկ այլ անձից ինչ-որ դեղի անուն են լսում ու առանց տվյալ դեղի բաղադրությունը, ազդեցության դոզան, կողմնակի սիմպտոմները հաշվի առնելու՝ գնում են դեղատուն ու այդ դեղը առնում-խմում են: Այս տեսանկյունից, այո՛, սա ճիշտ որոշում է, բայց մյուս կողմից՝ այս պարագայում հիվանդը պետք է գնա պոլիկլինիկա, ստուգվի, եւ եթե կարիք կա՝ նրան դեղատոմսը տան, բայց մինչ այդ էլ հետազոտող բժիշկը հազար ու մի կաբինետ է ուղարկելու՝ ստուգումների, անալիզների եւ այլն, ինչը քաղաքացիների համար հավելյալ ծախսեր են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով դեղերի մասին օրենքում կատարված փոփոխությանը։
Հիշեցնենք, որ հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018թ.-ի մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլեւս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով: Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:
Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանը նաեւ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում՝ չբացառելով այն հանգամանքը, որ այդ դեղատոմսերը հիվանդները ոչ շատ լուրջ հիվանդությունների դեպքում կարող են պարզապես որոշակի գումարի դիմաց գնել բժշկից։
«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է պոլիկլինիկաների եւ ընտանեկան բժշկության ամբուլատորիաների դերը բարձրացնել, ապա հարց է ծագում՝ արդյո՞ք նման մեթոդով է պետք դրանց դերը բարձրացնել: Այսօր շատերը գնում են ոչ թե պոլիկլինիկաներ, այլ նեղ մասնագիտական կամ բարձր որակ ունեցող հիվանդանոցներ, այսինքն՝ հենց սրանով երեւում է, որ պոլիկլինիկաների դերը ցածր է այսօր, եւ հաշվի առնենք նաեւ, որ պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների բուժսպասարկման որակից էլ քաղաքացիները դժգոհություններ ունեն, հետեւաբար թող առաջնահերթ այս բուժհաստատությունների մասնագիտական որակը բարձրացնեն, հետո անցնեն դեղատոմսերի»,- հավելեց Աղաբեկյանը։
Վերջինիս համար անհասկանալի է առողջապահության նախարարության նման քայլերի հաջորդականությունը։
«Գարդասիլով» սկսեցին՝ չստացվեց, հետո փորձեցին ծխելու դեմ պայքարի շրջանակներում աստղաբաշխական տուգանքներ նշանակել՝ էլի չստացվեց՝ խայտառակ եղան, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետեւից։ Սերգեյ Խաչատրյանն ավելի լավ կանի իր ողջ գիտելիքներն ու փորձն ուղղի ընտանեկան բժշկության ոլորտը զարգացնելուն, որովհետեւ նա շատ լավ գիտի այնտեղի ողջ խնդիրները։
Երեւանում, ասենք թե, պոլիկլինիկաները քիչ թե շատ ոտքի վրա կանգնած են, բա մարզերում գիտե՞ն ամեն առումներով ինչ սարսափելի վիճակ է, թող էդ հարցերով զբաղվեն. մի՞թե այսօր մեր բժշկության ոլորտում ամենահրատապ խնդիրը հենց դեղատոմսերն էին։ Ես տեղեկություններ ունեմ, որ որոշ մարզերում արդեն երկրորդ ամիսն է, ինչ բժիշկներն իրենց աշխատավարձերը չեն ստացել, բա սրա մասին չեն մտածո՞ւմ»,- հարց բարձրացրեց նա։
Նոր օրենքի համաձայն՝ դեղատոմսում այլեւս չի գրվելու դեղի անունը, այլ գրվելու է ազդող նյութի անունը: Օրինակ՝ եթե բժիշկը նշանակում է «Ասպիրին», ապա պետք դեղատոմսում գրի՝ ացետիլսալիցիլաթթու։
Այս համատեքստում Գարիկ Աղաբեկյանն ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ես ուսումնասիրել եմ դեղերի այն ցանկը, թե որը պետք է դեղատոմսով դուրս գրվի, որը՝ առանց, եւ մի այսպիսի հետաքրքիր բան նկատեցի. օրինակ՝ Հայաստանում եւ մի քանի այլ երկրներում արտադրված «Անալգին» դեղը պետք է դեղատոմսով գնես, իսկ ռուսական արտադրության նույն «Անալգին»-ը կարող ես առանց դեղատոմսի գնել. հարց՝ ինչո՞ւ, այսինքն՝ հայկական «Անալգին»-ը պիտի դեղատոմս ունենա, իսկ ռուսականը՝ ո՞չ , որտե՞ղ է սրա տրամաբանությունը կամ թաքնված վտանգը, ընդ որում՝ սա միայն «Անալգին»-ին չի վերաբերում, մի շարք այլ նմանատիպ դեղեր եւս կան այդ ցանկում»,- ասաց նա։
Նրա տեղեկացմամբ՝ կան բազմաթիվ բժիշկներ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, ովքեր դեմ են արտահայտվում այս փոփոխությանը եւ անգամ պատրաստվում են առաջիկայում նաեւ բաց նամակ հղել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ այս փոփոխությունը չեղարկելու պահանջով։
«Եթե առողջապահության նախարարությունն ուզում է սրանով նաեւ դեղերի շրջանառությունը վերահսկողության տակ պահել, ապա դրա համար այլ ճանապարհներ կան, մասնավորապես՝ թող գնան հերթով դեղատները ստուգեն: Մենք ունենք իրար կողք կողքի գտնվող դեղատներ, որոնցից մեկը լիցենզավորված դեղեր է վաճառում, մյուսը ոչ լիցենզավորված դեղեր է վաճառում, եւ շատ է լինում, որ դեղը քաղաքացին առնում խմում է, կամ ներարկում են, եւ ոչ մի ազդեցություն չի ունենում. թող նման դեղերը գնան ստուգեն, էդ դեղատները վերահսկողության տակ վերցնեն, ոչ թե «Անալգին»-ի համար դեղատոմս գրել տան»,- եզրափակեց բանախոսը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեեւ մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:
Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան ձեւաչափով բանակցության նշույլներ:
Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, եւ հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը:
Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երեւանն ինչպե՞ս եւ ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:
Մյուսը հանգամանքը, որը նաեւ ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:
Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է:
Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռեւս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, եւ Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաեւ շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էութան էներգետիկ անկախություն Ռուսաստանից:
Եվ այդպիսով, իրավիճակը երկու գործոններով հանգում է մի կետի՝ Ռուսաստան»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Չորրորդ նախագահի ընտրությունը մարտի 2-ին, փաստորեն, տեղի կունենա մեկ թեկնածուով եւ «նոն ստոպ»։ Եթե այնպես ստացվի, որ առաջադրված թեկնածուն առաջին փուլով չանցնի, ապա նույն օրը խորհրդարանը պետք է ձեռնամուխ լինի երկրորդ փուլին, ընդ որում՝ նույն ընթացակարգով, դուբայներից, սաունաներից, «վետերոկներից» մի կերպ տարհանված օլիգարխ-ազգընտիրները հարմար պետք է տեղավորվեն յուրյանց կարմիր աթոռների վրա եւ երկրորդ անգամ ունկնդրեն-ակնդրեն միակ թեկնածուի ծրագիրը, խմբակցություններն էլ՝ ելույթ-հարցերը ու ձանձրույթից «մեռնեն»։
Ավելի «վտանգավորը» դրա շարունակությունն է․ եթե այնպես ստացվի, որ երկրորդ փուլում էլ թեկնածուն չանցնի, ապա պառլամենտը կաշխատի մինչեւ ուշ գիշեր (արտահերթ նիստի կհրավիրվի)։ Ըստ մեր աղբյուրի՝ որոշված է գործընթացն ավարտել մեկ օրում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երեւանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ եւ երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները:
Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել:
Հետո հարցաքննել են քուրդ ուսանողներին: Վերջիններս ցույց են տվել իրենց ուսանողական տոմսերը, ոստիկանները ճշտել են, որ չեն ստում, այլեւս Հայաստանում նրանց գտնվելու մասին հարցեր չեն տվել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.