04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարությունները, որ հնչում են արդեն ամիսներ շարունակ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, նաեւ մի շարք այլ ոլորտների, այսպես ասած, մտավորականության ներկայացուցիչների շուրթերից, իրականում այլ բան չեն, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Ընդ որում՝ այստեղ խնդիրն ամենեւին Սերժ Սարգսյանը չէ, այլ հենց անփոխարինելիության հանգամանքը:
Այսինքն՝ եթե անգամ հայտարարվեր, թե անփոխարինելի է Կարեն Կարապետյանը, կամ անփոխարինելի է Արմեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, կամ Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, միեւնույն է՝ գործ էինք ունենալու ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիքի հետ: Խոսել Հայաստանում որեւէ մեկի անփոխարինելիության մասին, գործնականում նշանակում է մատնանշել Հայաստանի գլխավոր թիրախը, ինչպես ասենք պատերազմի ժամանակ հակառակորդին մատնացույց անել հրամանատարական շտաբը կամ հակառակորդին փոխանցել հետախուզական ջոկատի կոորդինատները:
Ինչպե՞ս վարվել պետության հետ, որը կախված է, այսպես ասած, մեկից՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա այդ մեկը: Այստեղ թերեւս առանձնապես մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես է հնարավոր աշխատել Հայաստանը առավելագույնս խոցելի դարձնելու կամ պարզապես խոցելու համար՝ պետք է գտնել այդ մեկի թույլ տեղը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ այդ մեկը Հայաստանի թույլ տեղն է: Ու բացարձակապես կապ չունի՝ այդ մեկը լեգիտիմ է, թե ոչ:
Իսկ երբ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, բարդ տնտեսաքաղաքական խնդիրներով ու շուրջը բառի բուն իմաստով փոթորկվող աշխարհով, երբ սուբյեկտների վարքագիծը բացարձակապես անկանխատեսելի է, իսկ ռազմուժի որեւէ կիրառում դարձել է գործնականում անկասելի, անվտանգությունը մեկից կախելն այլ բան չէ, քան պարզապես բացել Հայաստանի թիկունքը:
Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այլեւս անձը չէ որոշողը, այլ ինստիտուտները, կառույցները, քաղաքական ուժերը, Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից շատ ավելի ադեկվատ են, քան նրա անփոխարինելիության մասին չարյաց փոքրագույն դեպքում քնարական, իսկ վատագույն դեպքում՝ մորթապաշտական զեղումները, որոնք կարող են Հայաստանի վրա շատ թանկ արժենալ:
Իհարկե, այս ամենում առանցքային է դառնում հարցը, թե Սերժ Սարգսյանն ինքը խոսքի եւ գործի արանքում որտեղ է: Նա, իհարկե, մարտավարական նկատառումներից ելնելով կարող է չկանխարգելել իր անփոխարինելիության մասին հայտարարություններն ու պնդումները, տվյալ պարագայում դրանք էական չեն լինի, եթե Սարգսյանը գործնականում իրականություն դարձնի Հայաստանում բազմաշերտ եւ բազմակենտրոն կառավարման համակարգի, հակակշիռների եւ այսպես ասած՝ դիվերսիֆիկացիայի վրա խարսխված համակարգի ձեւավորումը: Հակառակ դեպքում, ապրիլից հետո Հայաստանը կարող է հայտնվել աչքերը կապած ականապատ դաշտում հայտնվածի կարգավիճակում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։
«Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, երբ նա անկարող լինի որևէ բան անել։ Այս իշխանություններն ընդհանրապես որևէ մեկին թույլ չեն տա դառնալու բյուրեղացման կենտրոն, հասարակությանը միավորելու կենտրոն։
Նույն ձևով նախագահի ընտրությունն է (որը ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում) այդ սկզբունքով իրականացվում։ Դա արվում է այն նպատակով, որ հանկարծ որևէ մեկը չդառնա բյուրեղացման կենտրոն, հասարակության ձգտումները չմարմնավորվեն մեկ կերպարի մեջ»,- մեր հարցին արձագանքեց Արամ Մայիլյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային եւ քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:
Անցնող երկու տարիների ընթացքում հանրային դիսկուրսում չորրորդ նախագահի հարցը գործնականում չի եղել առանցքային դիրքերում եւ չի արժանացել մեծ ուշադրության, նույնիսկ փոքրի էլ չի արժանացել: Սակայն այս օրերին չորրորդ նախագահի թեկնածության եւ ընտրության թեման ստվերել է նույնիսկ վարչապետի հարցը: Իհարկե, դա ժամանակավոր է, մինչեւ կլինի ընտրությունը, եւ հանրային ու քաղաքական ուշադրության ռեժիմը կվերադառնա վարչապետի ու կառավարության խնդրին:
Այդուհանդերձ, եթե ուշադրության բռնկումը հնարավոր է համարել ժամանակավոր, պետք է նկատել եւ արձանագրել, որ չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենեւին չի խոսում ժամանակավորության մասին՝ այն տեսանկյունից, որ ընտրված թեկնածուն ամենեւին բուտաֆորիկ կերպար չէ, որը լինելու է դրածո եւ կամակատար: Համենայնդեպս, առաջադրված Արմեն Սարգսյանի կենսագրությունն ու միջազգային հեղինակությունը, կապերն ու կշիռը, մեղմ ասած, գոնե տեսական դաշտում անթույլատրելի են համարում դիտարկումը, թե այդ պաշարով գործիչը կարող է իրեն տեսնել դրածոյի կամ էլ կամակատարի դերում, անգամ ենթարկել իրեն այդպիսին դառնալու ռիսկի:
Ըստ այդմ, առնվազն քանի դեռ չենք դարձել արդեն ընտրված եւ լիազորությունը ստանձնած, նոր մոդելի լիարժեք անցման պայմաններում գործող նախագահի անմիջական քայլերին եւ դերակատարությանը, նվազագույնը տեսականում հիմք ունենք ենթադրելու, որ չորրորդ նախագահի խնդրի հանգուցալուծումը ստեղծում է նոր իրավիճակ եւ բավականին երկարաժամկետ կտրվածքով: Թեեւ նախագահի ինստիտուտը ունենալու է ներկայիս համեմատությամբ զգալիորեն սահմանափակված լիազորություն, այդուհանդերձ՝ գերնախագահ չլինելու պարագայում, չի էլ լինելու այլ գերինստիտուտ: Ու այստեղ արդեն Արմեն Սարգսյանի մի շարք գործոններ՝ թե՛ անձնական, թե՛ ռեսուրսային, անգամ ամենաթույլ օղակ դիտարկելու դեպքում նախագահի ինստիտուտը վերածում են իշխանական համակարգում ազդեցության եւ ուժի կենտրոնի:
Խոսքը ոչ միայն Արմեն Սարգսյանի մեծ հեղինակության մասին է թե՛ հայկական միջավայրերում, թե՛ նաեւ միջազգային տնտեսական, քաղաքական ասպարեզներում, այլ նաեւ անմիջական տնտեսական ռեսուրսային: Սարգսյանն ըստ էության խոշոր գործարար է կամ տնտեսական գործիչ, որը ներգրավված է եղել միջազգային խոշոր տնտեսական ընկերություններում ու խմբերում, իրականացրել խոշոր տնտեսական նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրասիական գոտում ու հենց Հայաստանում: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաեւ դիվանագիտական գործունեության ընթացքում, այսպես ասած, հավաքագրված կապերը, ապա ակնհայտ է դառնում, որ թվացյալ թուլացած եւ բուտաֆորիկ նախագահական ինստիտուտը Արմեն Սարգսյանի նշանակումով դե ֆակտո ստանում է բոլորովին այլ կշիռ, ըստ այդմ՝ իշխանական համակարգում բոլորովին այլ ազդեցություն»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է:
2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։
Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնին. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2013 թվականներին:
Տեղեկության իսկության վերաբերյալ Ալեքսան Հարությունյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:
«Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Ջաղինյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում ևս վեց տարի վերընտրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում:
Վերջինս նշեց, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում և ձեռքբերումներ։
Ջաղինյանը նաև նշեց, որ ինքն էլ է լսել Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ վերադառնալու մասին տեղեկությունները: «Նման քննարկումներ միշտ էլ լինում են, հատկապես յուրաքանչյուր պաշտոնի ժամկետի ավարտին, կամ դրա սկզբին, ես դրանք բնական եմ համարում»,- ասաց խորհրդի նախագահը:
Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ի սկզբանե ծանր են տարել: Նրա հետ առնչություն ունեցող հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք կարծելով, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, սկսել են «ճամպրուկները հավաքել»:
Հիմա թե Ջաղինյանի վերընտրվելու և թե Ալեքսան Հարությունյանի վերադարձի դեպքում Հ1-ում, թերևս, ոչինչ էլ չի փոխվելու: Խորհրդի նախագահը շարունակելու է պահպանել «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը՝ նախագահական նստավայրի անմիջական վերահսկողության ներքո»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Բոլորը հիասթափված են այս իշխանություններից, ոչ ոք ոչ մի բան չի կարողանում անել։ Արվածն էլ կապիկության է նման։ Մեր երկրում երթով ոչ մի բան չես փոխի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը՝ անդրադառնալով վաղը «Ելք»-ի նախաձեռնած երթին։
Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն այնպիսի ահավոր վիճակում է, այնքան վարկաբեկված է, որ «մեզ մոտ պետք է սկսել պահպանակների հեղափոխություն»։
Վիրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը ապագա նախագահի թեկնածուի մասին, նկատեց, որ երկրի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, եւ չի կարող նախագահը լինել ապաքաղաքական դեմք։ Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնում դնել քաղաքականությունից հեռու մեկին, որպեսզի ինքը արդեն վարչապետի կամ կուսակցության ղեկավարի պաշտոնից շարունակի միանձնյա ղեկավարել Հայաստանը։
Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Վիրաբյանը նշեց, որ այս ձգձգումներով բարոյական խոշտանգում է կիրառվում իր նկատմամբ, եւ ինքը պատրաստվում է այդ փաստը վիճարկել դատարանում եւ նորից հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Վիրաբյանը նաեւ նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին գրություններ է ուղարկել, տեղեկացրել է իր գործի հանգամանքները, նշել է, որ իր նկատմամբ բարոյական խոշտանգում է կատարվում, եւ պահանջել է արտահերթ նիստեր հրավիրել, խելք խելքի տալ եւ գտնել իր ամորձին կերած մարդուն։
Հիշեցնենք, որ 2004 թվականի հանրահավաքների ժամանակ Գրիշա Վիրաբյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով կորցրել էր ամորձիներից մեկը։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Վիրաբյանի նկատմամբ խոշտանգման փաստը, պարտավորեցրել էր Հայաստանին խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հավանաբար առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետեւանքով աստիճանաբար կբարձրանան նաեւ բանկերի կողմից բիզնեսին եւ բնակչությանը տրվող վարկերի տոկոսները:
Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղորդագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փորձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխուժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը:
Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչության գնողունակությունը նվազում է, նվազում է նաեւ գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դասական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդեցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայմաններում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում` երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել` իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը:
Մյուս կողմից` երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է` խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ` ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով` Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն` ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող:
Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում` թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ` օգտագործելով իր միջազգային կապերը:
Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին:
Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ:
Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:
Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»` նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը` այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից:
Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պոետիկ ելույթով է հանդես եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել երկիրն ու հայրենիքը, եւ ինչ է իրենից ներկայացնում «ազգ-բանակը»։
«Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքը՝ իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն»:
Սոցցանցերում այս ելույթը բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ օգտատերերից մեկը պարզապես գրել էր․ «Պաթոսախեղդ անելու փոխարեն տղայիդ բանակ ուղարկի, այլ ոչ թե հիվանդության պատճառաբանությամբ ազատի, հերիք ա, էլի, բանակն ու հայրենասիրությունը կեղծ պաթոսի մեջ խեղդեք ու ապականեք»։
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Անցած գիշեր Արցախում մահացած Հարություն Վանյայի Խաչատրյանը, մեր տեղեկություններով ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ինքնասպանություն է եղել՝ ինքնաձիգից կրակելով կզակին:
Ինչպես տեղեկացրել ենք, մահացած զինծառայողը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը մեր զրույցում, սակայն, պնդեց, թե Հարություն Խաչատրյանը ներընտանեկան խնդիրներ չի ունեցել. «Ասում են՝ ինքնասպանություն է, բայց թե ինչ, ոնց՝ պետք է փորձաքննությամբ պարզվի: 100 տոկոս բացառվում է, որ ընտանեկան խնդիրներ ունենար, որովհետեւ շատ նորմալ ընտանիք, է հնարավոր չի դա: Անհնարին բան է էդ ընտանիքում վիճաբանություն լինի: Ճիշտ է, իրենք մի տարի է Ստեփանակերտ են ապրում, բայց էդ երեխան մեր դպրոցում է սովորել, հնարավոր չի: Գյուղում շրջանառվող վարկածներն ուղղակի չեմ ուզում ձեզ փոխանցել, տարբեր բաներ են ասում, բայց դեռ կոնկրետ որեւէ բան հայտնի չէ»,- ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հարություն Խաչատրյանը 6 ամիս Լուսակերտում է ծառայել. «Սերժանտական է սովորել, որպես սերժանտ մի քանի օր է, ինչ անցել էր ծառայության, նոր էին տեղափոխել Արցախ»,- հավելեց գյուղապետը:
Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Մահացած զինծառայողը ուներ մեկ քույր (14 տարեկան) եւ մեկ եղբայր (10 տարեկան): Նրա հայրը զինվորական է, կոչումով գնդապետ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության համար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսեւորած մարդասիրական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի եւս մեկ առանձնապես ծանր հանցագործ:
«Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.